11:54 03.07.2023
Իսրայելական հետախուզական «Մոսադը» հսկողություն է իրականացրել Թուրքիայում բնակվող օտարերկրացիների նկատմամբ։ Երկուշաբթի նման հայտարարություն է արել A Haber հեռուստաալիքը։ Նրա հաղորդմամբ՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը պարզել է, որ «Մոսադ»-ի գործակալներն օգտագործել են հեռահար առցանց երթուղային տեխնիկա՝ հանրապետությունում բնակվող օտարերկրացիների մասին հետախուզություն ստանալու համար։ Նրանք GPS սարքերի միջոցով վերահսկում են իրենց մեքենաների տեղաշարժը, որոշում օտարերկրացիների այցելած վայրերը՝ […]
11:46 03.07.2023
CONIFA 2024-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հուլիսի 10-ին Աբխազիայում պետք է անցկացվեր D խմբում Աբխազիայի ազգային հավաքականի և Արցախի ընտրանու հանդիպումը։ Ղարաբաղում անկայուն իրավիճակի պատճառով Արցախը չի կարողանա մասնակցել նշանակված օրը, հանդիպումը կհետաձգվի։ Այս մասին հայտնում է Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Սոցցանցերում CONIFA-ի պաշտոնական էջերում ասոցիացիայի եվրոպական մասնաճյուղի նախագահ Ալբերտո Ռիսկիոն ասել է. «Մենք շատ […]
11:35 03.07.2023
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Արցախի Մարդասիրական աջակցության նախաձեռնությունը համատեղ կազմակերպում են «Միասին կարող ենք ավելին՝ Հանուն Արցախի» խորագրով բարեգործական համերգը։ Բարեգործական համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ 19։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Անտոն Բրուքների 9-րդ սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Համերգի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը […]
11:26 03.07.2023
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում հունիս ամսին ծնվել է 195 երեխա՝ 100 տղա, 95 աղջիկ։ Ծնունդներից երկուսը զույգ է եղել։ Հուլիսի 1-2-ը գրանցվել է 12 ծնունդ։ 3 տղա է լույս աշխարհ եկել, 9՝ աղջիկ։
11:10 03.07.2023
Պայթյուն է տեղի ունեցել երկուշաբթի օրը Տոկիոյի կենտրոնում գտնվող շենքում։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Դատելով սոցցանցերում հրապարակված դեպքի վայրից տեսագրված կադրերից՝ պայթյունը տեղի է ունեցել շենքում, որտեղ տեղակայված են մի քանի սրճարաններ և ռեստորաններ։ Այժմ այնտեղ հրդեհ է բռնկվել, դեպքի վայրում են փրկարար ծառայությունները։ Միջադեպի հետևանքով զոհերի և պայթյունի պատճառների մասին տեղեկություններ չկան։ […]
10:56 03.07.2023
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնում է, որ Հայաստանում 2,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այն տեղի է ունեցել հուլիսի 3-ին` տեղական ժամանակով ժամը 04։19-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գյումրիից 39 կմ հյուսիս, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան։
10:53 03.07.2023
Հուլիսի 1-ն Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով վնասվել է Թբիլիսին սևծովյան շրջանների հետ կապող երկաթգիծը, ինչի պատճառով դադարեցվել է ուղևորատար գնացքների շարժը Թբիլիսիի և Բաթումիի միջև։ Դրանով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքը, որը գործում է Երևան-Բաթումի-Երևան երթուղով, ժամանակավոր կգործի մինչև Թբիլիսի։ Հունիսի 2-ի չվերթը ևս իրականացվել է մինչև Վրաստանի մայրաքաղաք, իսկ […]
10:45 03.07.2023
Հորդանան գետի արեւմտյան ափում իսրայելական անվտանգության ուժերի գիշերային գործողության ընթացքում պաղեստինցիների զոհերի թիվը հասել է չորսի, հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ «Երեք պաղեստինցի է մահացել Ջենին քաղաքում, մեկը մահացել է Ռամալլահ քաղաքում։ Տասից ավելի մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեքի վիճակը ծանր», – հավելել է նախարարությունը։ Ավելի վաղ գերատեսչությունը խոսում էր երկու զոհերի և տասը […]
10:35 03.07.2023
Երևանի քաղաքապետարանը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը՝ նոր կարգով: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ քաղաքապետարան դիմած և գրավոր մերժում ստացած քաղաքացիները մերժման օրից երկու ամսվա ընթացքում կարող են մասնակցել ոլորտային պատասխանատուների ընդունելությանը: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ ներկայացնելով գրավոր դիմում:
10:31 03.07.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նազարբեկյան փ. 7, 8, 9, 11, 12, 13 շենքեր, Ծերենցի փողոց և Շահումյան փ. 2 հասցե, Մայիսի 9-ի փ․ 51 շենքի 1, 2, 3 մուտքեր, Արագածի փ․ 26 շենք, Արագածի փողոցի […]
10:24 03.07.2023
Shantnews.am-ը ներկայացնում է հուլիսի 3-ին ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.32 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 4.35 դրամ:
10:21 03.07.2023
Փաստաբանը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին՝ տեղեկացնելով, որ ուշ ժամի պատճառով չի կարողանում մուտք գործել քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու իր պաշտպանյալին։ Նրա խոսքով՝ իր և կալանավորված անձի մյուս փաստաբանի մուտքը քրեակատարողական ծառայողները արգելում են՝ պատճառաբանելով, որ ազատությունից զրկված անձինք իրավաբանական օգնություն ստանալու նպատակով փաստաբանի հետ կարող են տեսակցել միայն աշխատանքային ժամերին: Մինչդեռ, հաջորդ […]
10:10 03.07.2023
Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները դուրս կգան երթուղի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները կտեսնենք Երևանի փողոցներում»,-քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Իսկ տրոլեյբուսների նոր խմբաքանակի գնման հերթական մրցույթն արդեն հայտարարված է։
10:04 03.07.2023
Հուլիսի 3-ին, ժամը 00։24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel» (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1990 թ.) և «Ford» […]
09:05 03.07.2023
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն: Այցի ընթացքում նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումներն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու՝ ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը:
23:40 01.07.2023
Հայաստանը շեշտում է Եվրոպական միության խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև մեծ ակնկալիքներով սպասում է ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնած Իսպանիայի հետ համագործակցությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ում գրառումներ է կատարել ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։ «Իսպանիայի կողմից ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնելու հետ մեկտեղ մենք անհամբերությամբ սպասում ենք ընդհանուր օրակարգի ընդլայնմանը, որն ուղղված է […]
23:29 01.07.2023
Կիևի իշխանությունները պատրաստ կլինեն Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, եթե ուկրաինական զորքերը հասնեն այն սահմաններին, որոնք նրանք համարում են միջազգայնորեն ճանաչված, այսինքն՝ ներառյալ Ղրիմը, Դոնբասը, Զապորոժյեն և Խերսոնը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Կիև ժամանած Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինան պատրաստ կլինի […]
23:14 01.07.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերային: Ֆիլմում փորձ է արվել համադրել և ի մի բերել դուրյանական արվեստի ողջ ներկապնակը, ամփոփ ներկայացնել մեծ դիրիժորի կյանքի դրամատիկ և […]
21:57 01.07.2023
Կուղբը, որը ձմերուկ է ուտում, տեսանկարահանվել է և զվարճացրել մոսկվացիներին։ Կրծողի տեսանյութը հրապարակել է Novo-Peredelkino forever-ը VKontakte-ում: Տեսանյութում լճակում նստած կուղբը ինտենսիվ ծամում է իրեն բաժին հասած հյուրասիրությունը։ «Ուղարկի՛ր ընկերուհուդ, ով հիմա ճիշտ սնուցման փուլում է: Թող նրանք միասին ծամեն», – կից գրել են տեսանյութի հեղինակները: Կենդանու պահվածքը արժանացել է հետևորդների տասնյակ հավանության արձագանքների: «Այստեղ […]
21:52 01.07.2023
Բաթումի–Երևան գնացքը սողանքի պատճառով մնացել է ճանապարհին: Այս մասին հայտնում է Վրաստանի երկաթուղիները: «Հայտնի չէ, թե երթևեկությունը երբ կվերականգնվի։ Եթե անգամ երթևեկությունը վերականգնվի, անվտանգության նկատառումներից ելնելով` այս պահին ուղևորների տեղաշարժը նպատակահարմար չէ», – ասված է հաղորդագրության մեջ: Բոլոր գնացքները կմեկնեն մոտակա կայարան, որպեսզի ուղևորներն այնտեղից կարողանան շարունակել իրենց ճանապարհը։ Ընկերությունից խոստանում են վերադարձնել բոլոր ուղեվարձերը: […]
21:43 01.07.2023
Մարդկանց մոտ, ովքեր զգայուն են կրետի թույնի ալերգենների նկատմամբ, միջատի խայթոցը կարող է լուրջ հիվանդություն առաջացնել: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է մաշկավեներոլոգ, Gemotest լաբորատորիայի փորձագետ Ալեքսանդր Ֆիլեւը։ Նրա խոսքով՝ կրետները միշտ չէ, որ ագրեսիվ են և հարձակվում են միայն այն ժամանակ, երբ վտանգ են զգում։ Այս դեպքում կրետը կարող է միաժամանակ խայթել և կծել: Բժիշկը […]
21:38 01.07.2023
Չինաստանը հաջողությամբ ավարտել է CR450 արագընթաց գնացքի կարևոր բաղադրիչների գործառնական փորձարկումը։ Շաբաթ օրը՝ հուլիսի 1-ին, հաղորդել է Global Times թերթը: Մոդելը պետք է դառնա աշխարհում առաջին գնացքը, որի սպասարկման արագությունը կկազմի 400 կմ/ժ։ Արագության ներկայիս համաշխարհային ռեկորդը՝ 350 կմ/ժ սպասարկման արագություն, նույնպես պատկանում է չինական երկաթուղային տրանսպորտին։ Նոր սերնդի արագընթաց գնացքների զարգացումն արագացնելու նպատակով Չինաստանի […]
21:36 01.07.2023
Հուլիսի 1-ին, ժամը 19։47-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ախթամարի» արձանի դիմացի լողափում՝ լճի մեջ, նկատվում է երկու նավակ, որոնցից մեկը շրջված է․ ջրի մեջ քաղաքացիներ կան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ափից մոտ 700 մետր […]
21:30 01.07.2023
Տեղի է ունեցել Մաեստրո Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերան, որին ներկա են գտնվել նաև ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
21:24 01.07.2023
Մախաչկալայում օդապարիկը ընկել է լեռան լանջին ժայռին բախվելուց հետո, կան տուժածներ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է հանրապետության դատախազի ավագ օգնական Տատյանա Գոլուբովան։ «Նախնական տվյալներով՝ հուլիսի 1-ին Մախաչկալայում Թարկի-Տաու լեռան լանջին բախվելով ժայռին՝ ընկել 1է օդապարիկը, որում եղել են մարդիկ։ Կան տուժածներ»,- ասել է Գոլուբովան։ Հանրապետության դատախազությունը հետաքննություն է կազմակերպել։ «Կգնահատվի օդապարիկով թռիչքների կազմակերպման ծառայությունների մատուցման անվտանգության […]
21:15 01.07.2023
Քենիայի արևմուտքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի, շաբաթ օրը հայտնել է Կերիչոյի շրջանի ղեկավար Էրիկ Մութայը։ «Մահացածներից բացի, տուժել է ևս 30 մարդ»,- նրա խոսքերն է մեջբերում քենիական The Nation թերթը։ Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին 44 զոհի մասին։ Հունիսի 30-ի երեկոյան Կերիչո եւ Նակուրու քաղաքների միջեւ տեղի ունեցած վթարի պատճառը […]
21:04 01.07.2023
Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Հացիկ – Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում բախվել են ЗИЛ բեռնատարն ու մարդատար Газель-ը: Այս մասին հայտնում է shamshyn.com-ը: Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանություն ու Քննչական […]
20:55 01.07.2023
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղելացնում է, որ ևս մի օտարերկրյա ներդրում է կատարվում մայրաքաղաքում. Երևանում կսկսի գործել բրիտանական JCB-ի խոշոր դիլերային կենտրոն։ Հայտնում է, որ 1000 քմ տարածք ընդգրկող կենտրոնը ներառում է ցուցասրահ, սպասարկման կենտրոն, պահեստային և գրասենյակային տարածքներ։ «Կենտրոնի կառուցումը զարգացման նոր փուլ է ապրանքանիշի հայաստանյան շրջանառության համար, որ ներկրվում է […]