09:26 15.06.2023
Հունիսի 13-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Վաղարշապատ, Աշտարակ, Կապան քաղաքներում, Մրգաշեն, Քանաքեռավան, Կարին, Մալիշկա, Սարիգյուղ, Այգեպատ, Վանանդ, Ոսկետափ և Արգավանդ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 գյուրզա, 3 սահնօձ, 3 շահմար, 3 իժ, 3 […]
09:21 15.06.2023
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Կուբա։ Այս մասին հայտարարել է Կարիբյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլան։ «Մենք ջերմորեն ողջունեցինք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին Կուբա: Նրա պաշտոնական այցը թույլ կտա մեզ շարունակել ամրապնդել գրեթե 44-ամյա երկկողմ հարաբերությունները և ակտիվացնել կապերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- գրել է նա […]
09:10 15.06.2023
Հունիսի 15-ին, ժամը 02։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Դավթաշենի կամրջից Կիևյան կամուրջ տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ղ․, ծնված 1979 […]
08:59 15.06.2023
Shantnews.am-ը ներկայացնում է Կենտրոնական բանկի՝ այսօր սահմանած տարադրամի փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 388,50 դրամ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,56 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 4,67 դրամ:
08:48 15.06.2023
Հինգշաբթի Ֆիլիպիններում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ աղբյուրի՝ էպիկենտրոնը գտնվել է Բատանգաս քաղաքից 41 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է 237 հազար մարդ։ Օջախն ընկել է 2 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
08:40 15.06.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:32 15.06.2023
Հնդկաստանի Գուջարաթ նահանգի ափամերձ շրջաններից մոտ 74,000 մարդ տեղահանվել է ժամանակավոր կացարանի ճամբարներ՝ Բիպարջոյ ցիկլոնի ազդեցությանը ընդառաջ, որը սպասվում է առաջիկա ժամերին: Ինչպես հայտնում են նահանգի իշխանությունները Twitter-ի իրենց էջում, տարհանվել է նաև մոտ 51,5 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ գոմեշներ և կովեր։ Իշխանությունները հրահանգներ են ուղարկում առափնյա շրջանների բնակիչներին, թե ինչ միջոցներ պետք է […]
08:28 15.06.2023
Հայաստանի եւ Իտալիայի միջեւ ստորագրվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տանօրեն Գոռ Ավետիսյանը եւ Իտալիայի ազգային ճանապարհների միության (Anas) գործադիր տնօրեն Ալդո Իսին։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ից նշում են, որ հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանն ու դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ Իտալիայում էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում։ […]
08:16 15.06.2023
Ամռանը մեքենայի շարժիչի հովացման համակարգը, արգելակները և օդորակիչը մեծ ծանրաբեռնվածություն են զգում: Անժամանակ սպասարկման դեպքում հենց դրանցում կարող են առաջանալ անսարքություններ, Գազետա.Ru-ին ասել է Ազգային ավտոմոբիլային միության (ԳԱԱ) փոխնախագահ Յանգ Հայցերը: «Ամառային շոգ եղանակին ամենամեծ բեռը ընկնում է հովացման համակարգի վրա: Որպես կանոն, հենց այդ պահին խողովակները պայթում են, թերմոստատը խցանում է կամ գերտաքացում է […]
08:08 15.06.2023
Հունիսի 14-ին, ժամը 22։42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մաշտոցի փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ս. Հ., ծնված 1986 թ․) […]
21:53 14.06.2023
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ է անցկացրել՝ քննարկելու Մարկ Լիբբիի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Լիբբին խոստացել է նոր պաշտոնում նշանակվելու դեպքում աջակցել Վաշինգտոնի ջանքերին՝ նպաստելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև արդար և կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը: Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը: «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ԱՄՆ-ը պետք է շարունակի […]
21:48 14.06.2023
Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է., թե ինչ ծավալներով ու ինչպիսի գործունեություն է ծավալելու Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետաղաձուլարանը՝ պատասխանելով այս մասին Ադրբեջանի բնապահպանության նախարարության այն պնդմանը, թե մետաղաձուլարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին։ Նախարարության պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Համաձայն «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» […]
21:36 14.06.2023
Հրդեհը բռնկվել է Հնդկաստանի Կալկաթայի միջազգային օդանավակայանում, հայտնում է NDTV հեռուստաալիքը։ Կրակը պատել է գրանցման գրասեղաններից մեկը։ Օդանավակայանի իշխանությունները մարդկանց տարհանում են։ Դեպքի վայր են ժամանել մի քանի հրշեջ մեքենաներ։
21:26 14.06.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 54Բ շենք, Գրիբոյեդովի 1-ին նրբանցք 11 շենք, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հ. Էմինի փ. 58-93 առանձնատներ, Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Նորաշեն 12, 14, 15 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Բաբաջանյան փ. […]
21:17 14.06.2023
Արագածոտնի մարզում այսօր՝ հունիսի 14-ին, անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը։ Ողջունելով ներկաներին՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող համատեղ ջանքերի մասին խոսելու համար։ Բացի այդ, նա ընդգծել է նիստի անցկացման վայրի […]
21:08 14.06.2023
Հունիսի 14-ին ժամը 14:40-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում հորդառատ անձրևի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը խափանվել և մնացել է ջրի մեջ, ինչի հետևանքով ջուրը լցվում է ավտոմեքենայի սրահը: Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ Տեղ հասնելուց պարզվել է, որ մայրաքաղաքի մեկ […]
11:57 14.06.2023
Աղետը տեղի է ունեցել Կվարա նահանգում, երբ նավը մարդկանց էր տեղափոխում հարևան նահանգում տեղի ունեցած հարսանիքից։ «Առայժմ հայտնաբերվել է 103 մարդու մաչմին, և ավելի քան 100 մարդ փրկվել է նավի խորտակումից», – հեռախոսով հայտնել է Կվարա նահանգի ոստիկանության ներկայացուցիչը: «Որոնողա-փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, ինչը նշանակում է, որ ակնկալվում է, որ զոհերի թիվը կավելանա»: Մայիսին […]
11:53 14.06.2023
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ անզիջում պայքարի շրջանակներում ՀՀ քննչական կոեմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության դրդելու, կազմակերպելու և օժանդակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ չորս մեղադրյալի մասով նախաքննությունը: Քննությամբ տակտիկապես արդյունավետ պլանավորված և իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է հանցավոր շղթան՝ թմրամիջոցների […]
11:49 14.06.2023
Հուլիսի 14-ին ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Արմենիա բժշկական կենտրոնից և հայտնել են, որ «որովայնի և աջ ջեռքի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ […]
11:41 14.06.2023
Համաձայն Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենի և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի 2023 թվականի փետրվարի 3-ի համատեղ հաստատված փրկարարական ծառայողների վերապատրաստման ուսումնական ծրագրի՝ հունիսի 3-ից 27-ը Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսիայի Հանրապետության Վլադիկավկազ քաղաքում անցկացվում է «Նախնական լեռնային պատրաստության՝ ներառյալ մինչև լեռնագնացության 3-րդ կարգ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են թվով 12 փրկարարական ծառայողներ Փրկարար […]
11:36 14.06.2023
Այսօր՝ հունիսի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Վարազդատ Թ․-ն իր վարած «Chrysler» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 44/4 հասցեի դիմած վրաերթի է ենթարկել Գյումրու քաղաքապետարանի սան. մաքրման աշխատակցուհի, Շիրակի մարզի բնակիչ 81-ամյա Քնարիկ Մ․-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վրաերթի ենթարկվածը տեղում […]
11:27 14.06.2023
Հունիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հետ համատեղ կայացավ «Impact of the international health crisis on legal infrastructure for trade» խորագրով հիբրիդային միջոցառումը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և հանձնաժողովի քարտուղար Աննա Ժուբան-Բրետը: Հանդիմպանն Ա. Ժուբան-Բրետը ներկայացրել է երկրների համար […]
11:21 14.06.2023
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ այսօր ընդունել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից: Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններում այսուհետ կգործեն միասնական կարգավորումներ։ Ըստ այդմ՝ կապահովվեն կամավոր աշխատանքների ներգրավման համար անհրաժեշտ իրավական մեխանիզմներ, որոնք կնպաստեն կամավորի ինստիտուտի կայացմանը, հասարակության մեջ փոխօգնության մթնոլորտի […]
11:17 14.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Իտալիայի բարեկամ ժողովրդին, Բեռլուսկոնիի ընտանիքին […]
11:11 14.06.2023
Հունիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին՝ Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման […]
10:59 14.06.2023
Սուդանի ավելի քան 950 խաղաղ բնակիչներ դարձել են երկրում ապրիլի կեսերին սկսված զինված հակամարտության զոհ։ Նման տվյալներ է հայտնել չորեքշաբթի օրը Սուդանի բժիշկների արհմիությունը։ «Սուդանում հակամարտության սկզբից ի վեր խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 958-ի»,- ասվում է բժշկական արհմիության զեկույցում, որը մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը։ Սուդանի բժիշկների տվյալներով՝ նույն ժամանակահատվածում տուժել է […]
10:52 14.06.2023
Մալայզիայի ոստիկանությունը դիմում է Ինտերպոլին՝ սինգապուրցի Ջոսելին Չիային գտնելու համար, որը, հանդես գալով որպես կատակերգու, կատակել է 2014 թվականին Malaysia Airlines-ի անհետացած MH370 չվերթի մասին, որը վիրավորական էր համարվում Կուալա Լումպուրում: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Bernama գործակալությունը՝ վկայակոչելով Մալայզիայի ոստիկանության ներկայացուցչին։ Իր ելույթում Չիան կատակել է Կուալա Լումպուրի և Սինգապուրի հարաբերությունների մասին, որն անկախությունից […]
10:46 14.06.2023
Սփյուռքի հարցերով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Ողջունելով դեսպանին՝ Զարեհ Սինանյանը կարևորել է հայ-իրանական եղբայրական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: Երկուստեք ընդգծվել է իրանահայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների և ծրագրերի իրականացման գործում: Շեշտվել է, որ երկու ժողովուրդների հազարամյակների պատմությունը, մշակույթը հանրահռչակելու ու պատմական […]