21:13 16.06.2023
Իսրայելի հյուսիսում թռչունների ոսկորներից յոթ աերոֆոններ են հայտնաբերվել, որոնք ստեղծվել են մոտ 12 հազար տարի առաջ, գրում է Phys.org-ը՝ վկայակոչելով Scientific Reports ամսագրի հոդվածը։ Նրանք ընդօրինակում են գիշատիչ թռչունների ձայնը: Կան մի քանի վարկածներ, թե ինչի համար են օգտագործվել այս ֆլեյտաները: Նախ, դրանք անհրաժեշտ էին որսի ժամանակ։ Երկրորդն այն է, որ արարողությունների ժամանակ հնչել է […]
12:03 16.06.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության ղեկավարը խոսել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի սրման մասին, ինչպես նաև անդրադարձել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի քաղաքականությանը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Կառավարության նիստի […]
11:57 16.06.2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բացառել է Ուկրաինայի մուտքը դաշինք հակամարտության ամենաթեժ պահին, սակայն ևս մեկ անգամ կրկնել է այն պնդումը, որ Կիևի համար դաշինքի դռները բաց են մնում։ «Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Դաշնակիցներից ոչ մեկը, նույնիսկ Ուկրաինան, չի պատկերացնում, որ Ուկրաինան կարող է միանալ դաշինքին պատերազմի պայմաններում: Բոլոր դաշնակիցներն […]
11:54 16.06.2023
Երևանի «Միկա» մարզադահլիճում մեկնարկել է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունը: Մրցումային առաջին օրվա արդյունքներով Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ: 57 կգ քաշային կարգի եզրափակիչ է դուրս եկել Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը: […]
11:50 16.06.2023
2022 թվականի ընթացքում Երևան քաղաքի մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիաները գերազանցել են ՍԹԿ-ները համապատասխանաբար 1.1-3.7 և 1.1-1.5 անգամ: Ծծմբի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիան չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն: Տարվա ընթացքում միջին օրական կոնցենտրացիայի գերազանցումներ դիտվել են. Փոշի- 137 օր Ազոտի երկօքսիդ- 48 օր։ Քաղաքի տարբեր հատվածներում իրականացված դիտարկումների 31%-ում դիտվել են փոշու, […]
11:46 16.06.2023
Հունիսի 14-ին, ժամը 22.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան Երևանի Խաղաղ Դոնի փողոցում դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել մայթեզրին, այնուհետև գազատար խողովակի երկաթե հենակին: Վարորդը՝ 74-ամյա Վազգեն Թամրազյանը, մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]
11:40 16.06.2023
Հունիսի 15-ին ժամը 19:43-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Տ. Մեծ փողոցում, տեղացած հորդառատ անձրևի հետևանքով կուտակված ջրի մեջ ավտոմեքենա է մնացել, ինչի հետևանքով անձրևաջուրը լցվում է ավտոմեքենայի սրահը: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և օգնություն ցուցաբերել բնակչին: Մեկ այլ կանչ գրանցվել […]
11:36 16.06.2023
Կամչատկայի երկրամասում 2023 թվականին մոտ 30 խորտակված նավ կհանվեն ջրի տակից։ Այս մասին հունիսի 16-ին հայտարարել է շրջանի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը։ Նշվում է, որ խորտակված նավերը վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար և խոչընդոտում են անվտանգ նավարկությանը։ Այսպիսով, աշխատանքներն արդեն սկսվել են Ավաչա ծոցում, որտեղ սկսել են նավն ու լողացող նավահանգիստը հատակից բարձրացնել։ Մարզպետի խոսքով՝ […]
11:29 16.06.2023
2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 13։00-13:30-ի սահմաններում, հակառակորդի՝ Հակարիի կամրջի դիմաց տեղակայված մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակվել ՀՀ սահմանապահ զորամասի զինծառայողների ուղղությամբ։ Արդյունքում սահմանապահ վերակարգի ծառայության կրման վայրում ձեռքի և որովայնի շրջանում հրազենային մարմնական վնասվածքներ է ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի […]
11:25 16.06.2023
Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, 2014 թվականի հուլիսի 24-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք կարգավորումներ, Նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղում գտնվող 1198,09 քմ մակերեսով անշարժ գույքը և «հատուկ նշանակության» 6.0536 հա հողամասն ուղղակի վաճառքով՝ 8 մլն 717 հազար 184 դրամով, վաճառել են քաղաքացի Ա.Ս.-ին: Զինվորական կենտրոնական դատախազության […]
11:19 16.06.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը՝ հունիսի 16-ին, Փարիզում կընդունի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդին։ Օրակարգային հարցերի թվում կլինի ուկրաինական ճգնաժամը, որի լուծմանը Ֆրանսիայի ղեկավարը մտադիր է ներգրավել թագաժառանգին, հաղորդում է France24 հեռուստաալիքը։ Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ Փարիզը մտադիր է թագաժառանգին փոխանցել Ուկրաինայի հակամարտության մասշտաբները, որպեսզի նա «օգնի […]
11:15 16.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար: Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում հասարակական-քաղաքական և տնտեսական ընդհանուր իրավիճակի վերաբերյալ հարցերի լայն շրջանակի: Նախագահը մանրամասներ է հայտնել վերջին շրջանում տնտեսական ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների […]
10:56 16.06.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին առատ տեղումների հետևանքով Նորավան- Շամբ ավտոճանապարհի մի քանի հատվածներում տեղի է ունեցել քարաթափում, որի պատճառով ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։ Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման աշխատանքներ։
10:52 16.06.2023
ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների իրականացրած ուսումնասիրության արդյունքում հսկողություն է սահմանվել Ղրղզստանի Հանրապետությունում հաշվառված երկու բեռնատար տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այսպես, ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջների համաձայն, օրերս մաքսային կետ-բաժնում հսկողություն իրականացնելու նպատակով նշված բեռնատար տրանսպորտային միջոցներն ուղարկվել են խորը զննման անգար։ Արդյունքում պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը ճշգրիտ չէ։ […]
10:46 16.06.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 15-ին այցելել է Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքի Երասխ բնակավայր հունիսի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները հաստատող փաստեր և ապացույցներ տեղում հավաքագրելու, բնակիչներին հանդիպելու և մտահոգող խնդիրներին ծանոթանալու համար։ Առաջին կանգառը Երասխում նոր կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքն էր, որտեղ Պաշտպանը հանդիպել ու առանձնազրույց է ունեցել […]
10:39 16.06.2023
Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս ավտոմոբիլային անցակետում ավարտվել են վերակառուցման աշխատանքները, այժմ ընդհանուր երթուղիների թիվը հասել է 39-ի։ Այս մասին հունիսի 16-ին հայտնել են Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի մամուլի ծառայությունից, հայտնում է Իզվեստիա-ն: Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պահին վերակառուցման օբյեկտի ընդհանուր տեխնիկական պատրաստվածությունը կազմում է 80%։ Կառուցվել են 20 նոր շենքեր և շինություններ, […]
10:30 16.06.2023
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 15-ին ընդունել է Sunrise Resorts and Cruises, SkyMax Holidays-ի հիմնադիր եւ նախագահ Հոսամ Էլ Շաերին, Skymax Holidays-ի գլխավոր տնօրեն Ամր Ազաբին եւ ISR Air ավիաընկերության տնօրեն Յոսի Յոսեֆին: Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին եւ կարեւորել նրանց այցը Հայաստան: Զրուցակիցները քննարկել են մեր երկրում նոր հյուրանոցային համալիրների, բնակելի թաղամասերի […]
10:26 16.06.2023
Հունիսի 16-ին, ժամը 09:41-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 2-րդ ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ ավտճանապարհը միակողմանի փակ է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
10:19 16.06.2023
Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
10:17 16.06.2023
ԱՀ հանարային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը վերանայել է միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները՝ 15.06.2023թ. դրությամբ. այս մասին հայտնում են հանձնաժողովից՝ ներկայացնելով սահմանված գնացուցակը:
10:13 16.06.2023
Կուբայի հեղափոխության առաջնորդներից Ռաուլ Կաստրոն հինգշաբթի ընդունել է պաշտոնական այցով Կարիբյան ծովում գտնվող Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին։ Այս մասին հայտնում է Prensa Latina գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Կաստրոն շնորհակալություն է հայտնել Իրանի կառավարությանը՝ Վաշինգտոնի կողմից սահմանված առևտրատնտեսական էմբարգոյի դեմ Կուբայի պայքարին աջակցելու համար և ընդգծել, որ երկու երկրներն ի վիճակի են պաշտպանել իրենց անկախությունն ու ինքնիշխանությունը։ […]
10:04 16.06.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 16-ին՝ ժամը 00:15-00:20-ը ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
10:00 16.06.2023
Իսրայելը շուտով կարող է առաջին անգամ սկսել իր «Մերկավա» տանկերի մատակարարումները Եվրոպա, բանակցություններ են ընթանում եվրոպական երկրներից մեկի հետ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Yedioth Ahronoth թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ խոսքը մարտական հերթապահությունից հանված երկրորդ և երրորդ սերնդի մեքենաների մասին է, որոնք արտադրվել են Իսրայելում 1980 և 1990 թվականներին։ Մի քանի տարի առաջ դրանք դուրս են […]
09:55 16.06.2023
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կարծում է, որ Շվեդիան «դժվար թե» դառնա ՆԱՏՕ-ի անդամ մինչև դաշինքի հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը, սակայն խոստովանում է, որ դա կարող է տեղի ունենալ հենց հանդիպման ժամանակ։ Այս կարծիքը նա հայտնել է հինգշաբթի օրը Axios պորտալին տված հարցազրույցում։ «Քիչ հավանական է, որ մենք որևէ առաջընթաց տեսնենք մինչև Վիլնյուս: Դեռ […]
09:49 16.06.2023
Հունիսի 15-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հերթական եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Կրասնովին կրկին նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, Աննա Վարդապետյանը մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի […]
09:42 16.06.2023
ԱՄՆ Կոնգրեսի անդամները օրենսդրական ուշադրություն կդարձնեն Արցախի բնիկ հայ քրիստոնյաների դեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի (TLHRC) լսումների ժամանակ, որը տեղի կունենա չորեքշաբթի, հունիսի 21-ին, ժամը 14:15-ին EST, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը( ANCA): Կապիտոլիումի լսումները կազմակերպում են TLHRC-ի համանախագահներ Քրիս Սմիթը (R-NJ) և Ջեյմս ՄաքԳովերնը (D-MA): «Մենք ողջունում ենք նախագահ […]
09:34 16.06.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 16-ին ժամը 00։50-ից 04:10-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:։
09:27 16.06.2023
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ուրբաթ օրը կհյուրընկալի ամերիկացի միլիարդատեր և բարերար Բիլ Գեյթսին։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գեյթսը, ով Microsoft-ի հիմնադիրն է, իր բարեգործական հիմնադրամի անունից 2019 թվականից ի վեր առաջին անգամ ժամանել էր Չինաստան։
09:22 16.06.2023
Առնվազն 15 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, ևս 10-ը վիրավորվել է ավտովթարի հետևանքով, որը տեղի է ունեցել կանադական Քարբերի քաղաքի (Մանիտոբա) մերձակայքում գտնվող մայրուղու վրա։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է CTV հեռուստաալիքը։ Ըստ աղբյուրի՝ բախվել են բեռնատար և միկրոավտոբուս։ Հաղորդվում է, որ միկրոավտոբուսն այրվել է ձորում։ Ուղևորների մեծ մասը թոշակառուներ են եղել։ Վթարի […]