15:15 11.06.2023
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես, ճանապարհային երթևեկության նոր սխեմայի համաձայն՝ առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին: Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
15:06 11.06.2023
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունիսի 12-ը համազգային սգո օր է հայտարարել երկրի արևելքում խոշոր հրդեհի զոհերի հիշատակին։ Աբայ շրջանում անտառային հրդեհ է սկսվել հինգշաբթի օրը կայծակի հարվածներից հետո։ Հրդեհի հետևանքով զոհվել է «Սեմեյ Օրմանի» արգելոցի 14 աշխատակից։ Վերջին տվյալներով՝ հրդեհի տարածքը գերազանցել է 60 հազար հեկտարը։ Հրդեհի մարմանը ներգրավված է 300 տեխնիկա, մոտ 1500 մարդ, […]
14:50 11.06.2023
Հունիսի 11-ին, ժամը 13:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Չ., ծնված 1986 թ.) դուրս է […]
14:42 11.06.2023
Eրեկ՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 2-րդ հասցեի մոտ բախվել են Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Արմեն Ղ․-ի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան և Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Կարեն Ս․-ի վարած Hino 700 մակնիշի բեռնատարը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Արմեն Ղ․-ն […]
14:33 11.06.2023
Կիրակի օրը Թուրքիայում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ աղբյուրի՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ քաղաքից 71 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 376 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
14:23 11.06.2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հրաժարվել երկրի բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարին մասնակցելուց, եթե նույնիսկ մեղավոր ճանաչվի գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանման գործով։ Այդ մասին հանրապետականը հայտարարել է շաբաթ օրը ամերիկյան Politico թերթի լրագրողներին տված հարցազրույցում։ «Ես երբեք չեմ լքի պայքարը»,- նման հնարավորության մասին հարցին պատասխանել է ամերիկացի նախկին առաջնորդը, ով կրկին հավակնում […]
14:11 11.06.2023
Վլադիմիր Զելենսկին ի կատար է ածել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը 178 անձի նկատմամբ, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիություն ունի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի ղեկավար Վալերի Զորկինի։ Համապատասխան հրամանագիրը Զելենսկու կայքում հայտնվել է կիրակի օրը։ Թիվ 321/2023 հրամանագիրը «Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2023 թվականի հունիսի 11-ի «Անձնական հատուկ տնտեսական և […]
13:59 11.06.2023
ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ միայն ինքը կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը, որը, նրա կարծիքով, միջուկային կլինի։ Թրամփը շաբաթ օրը զրուցել է Վրաստանում գտնվող կուսակիցների հետ։ Դա նրա առաջին հրապարակային ելույթն էր գաղտնի փաստաթղթերի գործով իրեն առաջադրված նոր մեղադրանքներից հետո։ «Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը, առանց ինձ դա տեղի կունենա», […]
13:54 11.06.2023
Հանրապետության տարածքում` Հունիսի 11-ի ցերեկը, 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ին, 15-16-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ի և 13-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 11-ի ցերեկը կնվազի ևս 1-2 աստիճանով։ Երևան […]
13:47 11.06.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 11-ի կեսօրին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
13:43 11.06.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն աշխատանքային այցով Ջերմուկում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը: Նշել է, որ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են (սեպտեմբերյան ագրեսիայից հետո) ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը` ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերը, նաև առաջիկայում նախատեսվող հանդիպումների, փառատոնների, միջոցառումների և […]
13:30 11.06.2023
Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի կողմից տարածված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դևդորակի թունելը հունիսի 15-ին՝ ժամը 00։00-ից մինչև հունիսի 17-ը ժամը 00։00-ն, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գործելու է թունելին հարակից այլընտրանքային ավտոճանապարհը։
13:23 11.06.2023
Առնվազն 25 մարդ է զոհվել, ևս 145-ը՝ վիրավորվել շաբաթ օրը Պակիստանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով։ Այս մասին հայտնում է Dawn թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ հորդառատ անձրևները հարվածել են երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր Պախտունխվա նահանգի մի քանի շրջանների։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հանձնարարել աղետների կառավարման ազգային մարմնին քայլեր ձեռնարկել […]
13:14 11.06.2023
Ստամբուլի եվրոպական մասի Իկիտելլի արդյունաբերական գոտում պլաստմասսա և ստվարաթղթե արտադրանքի գործարանի շենքն ավելի քան 17 ժամ է, ինչ հրդեհվում է, փլուզվել են առաստաղները։ Կիրակի օրը Ihlas գործակալության փոխանցմամբ՝ հրշեջները շարունակում են մարել կրակը, որը վերին հարկից տարածվել է ստորին հարկերը։ Հրդեհը բռնկվել է շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում չորսհարկանի գործարանի շենքի վերջին հարկում։ […]
13:07 11.06.2023
Պեկինում Հոնդուրասի դեսպանատունը բացվել է Չինաստանի և Կենտրոնական Ամերիկայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից երկուսուկես ամիս անց։ Կիրակի օրը Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը և Հոնդուրասի արտգործնախարար Էդուարդո Էնրիկե Ռեյնան մասնակցել են նոր դիվանագիտական առաքելության բացման արարողությանը, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Հոնդուրասը դարձավ 182-րդ երկիրը, որը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Չինաստանի հետ։ Մարտի վերջին […]
12:51 11.06.2023
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնը: Այս մասին տեղեկանում ենք qahan.am կայքից: Նշվում է, որ Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից […]
12:42 11.06.2023
Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը իր 25 միլիարդ դոլար արժողությամբ ֆոնդային կայսրության վերահսկողությունը հանձնում է որդուն՝ Ալեքսանդրին։ Այս մասին կիրակի հայտնել է The Wall Street Journal-ը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ դեկտեմբերին 92-ամյա Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» տնօրենների խորհուրդը նախագահ է ընտրել նրա որդուն՝ Ալեքսանդրին։ Այսպիսով, 37-ամյա Ալեքսն այս պաշտոնում փոխարինել է հորը։ Նա նաև ծառայում է որպես Սորոսի […]
12:30 11.06.2023
Հրաձգությունը տեղի է ունեցել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, սպանվել է 15-ամյա տղա, ևս երեք մարդ վիրավորվել է, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Գործակալության տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Ստոկհոլմի հարավում գտնվող հրապարակում։ France-Presse-ի փոխանցմամբ՝ դեռահասը մահացել է ստացած վնասվածքներից, մնացած տուժածները հոսպիտալացվել են։ «Դեպքի վայրում մահացածը 15-ամյա տղա է»,- գործակալությանը հայտնել […]
12:22 11.06.2023
Նոր ճանապարհային հանգույցը կկապի Նոր Նորք վարչական շրջանը Կենտրոնին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, կից հրապարակել տեսանյութ։ Մանրամասբել է, որ Նոր Նորք և Նորք Մարաշ վարչական շրջաններ հասնելու նոր ճանապարհային հանգույցի շնորհիվ՝ էականորեն կնվազի Մյասնիկյան պողոտայի և Արմենակյան փողոցի ծանրաբեռնվածությունը։ Հանգույցը կանցնի Մյասնիկյան պողոտայով։
11:38 11.06.2023
Հայաստանի ֆուռբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ Խորեն Բայրամյանն ազգային հավաքականի մարզման ժամանակ վնասվածք է ստացել։ 31-ամյա կիսապաշտպանն արդեն լքել է հավաքականի ճամբարը և վերադարձել Ռոստով:
11:31 11.06.2023
Չեռնոգորիայում կիրակի առավոտյան բացվել են ընտրատեղամասերը հանրապետության վեհաժողովի (խորհրդարանի) պատգամավորների ընտրությունների համար, հայտնել է Պետական ընտրական հանձնաժողովը (SEC): Չեռնոգորիայի ընտրական հանձնաժողովը ավելի վաղ նշել էր, որ ընտրելու իրավունք ունի երկրի 542,468 բնակիչ։ SEC-ը կիրակի առավոտյան հայտնել է, որ ընտրատեղամասերը բացվել են 7:00-ին, փակվում են 20:00-ին: Օրվա ընթացքում ընտրական հանձնաժողովը հինգ անգամ կհայտարարի մասնակցության տվյալները։ ՀԿ […]
11:23 11.06.2023
Բելգորոդի մարզի Ալեքսեևսկի քաղաքային շրջանում ռելսերից դուրս է եկել 15 բեռնատար վագոն, իր Telegram ալիքում հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան»,- հավելել է նա։ Ինչպես մանրամասնել է մարզի ղեկավարը, առանց բեռի գնացքն ուղարկվել է ձեռնարկություններից մեկի կայարան։ Մերձքաղաքային գնացքների շարժը չի դադարեցվել, դեպքի վայր են ժամանել օպերատիվ ծառայություններ։ Միջադեպի […]
11:12 11.06.2023
Ծանր թունավորումներ, քնի խանգարումներ, ալերգիա՝ անվնաս թվացող խաղալիքները երբեմն լուրջ հիվանդություններ են առաջացնում: Այս հարցը քննարկվել է ամենաբարձր մակարդակով։ Ինչպես պաշտպանել երեխային վտանգավոր ապրանքներից և ինչ անել, եթե դա դեռ չհաջողվեց՝ ՌԻԱ Նովոստիի նյութում։ «Եղել են նաև մահեր». Մոսկվայից չորսամյա Պոլինան հունվարին ընդունվել էր վերակենդանացման բաժանմունք։ Թունավորվել է երիտասարդ քիմիկոսի խաղալիքների հավաքածուի նյութից. Խաղալիքները ծնողներն […]
10:59 11.06.2023
Հունիսի 11-ին, ժամը 00։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 139-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Կ․ Ա․) և «VAZ-2121» […]
10:48 11.06.2023
Հունիսի 11-ին սահմանվել են տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն գին`388դրամը։ Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 414 դրամը, վաճառքի նվազագույն գին`418.50 դրամը։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4.64 դրամը, վաճառքի նվազագույն գին`4,74 դրամը։
10:29 11.06.2023
Հունիսի 9-11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Աբովյան քաղաքում, Զովունի, Բերդավան, Արգել, Ազատան գյուղերում և Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 5 սահնօձ, 3 գյուրզա, 2 լորտու տեսակի սողուն, 2 անհայտ տեսակի օձ և տեղափոխել […]
10:11 11.06.2023
Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից Հունիսի 11-ին, ժամը 07:18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարզ լիճ տանող հատվածում ծառն ընկել և ամբողջությամբ փակել է ավտոճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել […]
10:06 11.06.2023
Հունիսի 10-ին, ժամը 23։03-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ մասամբ մաքրել են ճանապարհահատվածը․ ճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Աշխատանքները […]
01:01 11.06.2023
Ստամբուլում ընթացող Չեմպիոնների լիգայի 2022/23թթ․ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթի»-ն 1։0 հաշվով հաղթեց «Ինտեր»-ին։ Առաջին խաղակեսից հետո գոլեր չգրանցվեցին։ Հանդիպման 68-րդ րոպեին հաշիվը բացեց մանչեսթերյան թիմի ֆուտբոլիստ Ռոդրին։ 83-րդ րոպեին «Ինտեր»-ի կազմում խաղադաշտ մտավ նաև Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է ՉԼ եզրափակիչում։
00:01 11.06.2023
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և իտալական «Ինտերի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման առաջին խաղակեսում միմյանց գոլեր չխփեցին։ Հանդիպումը տեղի է ունենում Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան օլիմպիական մարզադաշտում, խաղի 45 րոպեից հետո հաշիվը 0:0 է։ Առաջին խաղակեսում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ստիպված է եղել փոխարինում կատարել կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի վնասվածքից հետո։ 35-րդ րոպեին բելգիացուն փոխարինեց […]