14:23 11.06.2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հրաժարվել երկրի բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարին մասնակցելուց, եթե նույնիսկ մեղավոր ճանաչվի գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանման գործով։ Այդ մասին հանրապետականը հայտարարել է շաբաթ օրը ամերիկյան Politico թերթի լրագրողներին տված հարցազրույցում։
«Ես երբեք չեմ լքի պայքարը»,- նման հնարավորության մասին հարցին պատասխանել է ամերիկացի նախկին առաջնորդը, ով կրկին հավակնում է Հանրապետական կուսակցության նախագահական առաջադրմանը։ «Տեսեք, եթե ես դուրս գամ, ես դուրս կգայի մինչև 2016 թվականի սկզբնական [նախագահական] մրցավազքը: Դժվար էր: Տեսականորեն դա անհնար էր», – հավելել է Թրամփը:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հանրապետականին առաջադրված մեղադրանքները անհնար չեն դարձնում նրա հետագա մասնակցությունը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար մղվող պայքարին։
Խոսելով այս մեղադրանքների մասին՝ ԱՄՆ վարչակազմի նախորդ ղեկավարն ընդգծել է.
«Ինձ հետապնդում են ավազակները, այլասերվածները»։
Թրամփը վստահություն է հայտնել, որ իրեն մեղավոր չեն ճանաչի։ Նա նաև նշել է, որ մտադիր չէ գործարքի գնալ հետաքննության հետ՝ ենթադրելով մեղքի ընդունում։ Միաժամանակ, քաղաքական գործիչը դա չի բացառել՝ պայմանով, որ մեղադրող կողմը նրան «ինչ-որ փոխհատուցում» կվճարի։
Թրամփը համոզված է, որ 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ստիպված չի լինի իր համար ներման որոշում կայացնել։
«Չեմ կարծում, որ երբևէ ստիպված կլինեմ դա անել», – ասել է նա: «Ես ոչ մի վատ բան չեմ արել»,- շեշտել է հանրապետականը։
ԱՄՆ նախկին նախագահն ասել է, որ իր դեմ մեղադրանք առաջադրվելուց հետո իր քարոզարշավին նվիրատվությունների ծավալն աճել է։
«Ոչ ոք չի ցանկանում, որ մեղադրանք առաջադրեն»,- հայտարարել է նա։ «Ինձ չի հետաքրքրում, որ իմ վարկանիշը շատ է բարձրացել, ես չեմ ուզում, որ ինձ մեղադրանք առաջադրեն, ինձ երբեք մեղադրանք չեն առաջադրել, ես ամբողջ կյանքս ապրել եմ, իսկ հիմա ինձ երկու ամիսը մեկ մեղադրանք են առաջադրում եմ: Այստեղ հարցը քաղաքականությունն է», – հավելել է Թրամփը:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...