TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Հունաստանը ցրել է խորհրդարանը մայիսի 21-ին կայանալիք ընտրությունների կապակցությամբ

22:38 22.04.2023

Հունաստանի խորհրդարանը շաբաթ օրը ցրվել է Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուի հրամանագրով՝ մայիսի 21-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությունը (AMNA): Ավանդաբար, խորհրդարանը ցրելու և մայիսի 21-ին ընտրություններ նշանակելու մասին նախագահի հրամանագիրը երեկոյան բարձրագույն օրենսդիր մարմնի պահակախմբի ղեկավար, բրիգադային գեներալ Ֆոտիս Դուիչիսի կողմից փակցվել է խորհրդարանի արևելյան մուտքի դռան հատուկ […]

̰
Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

22:11 22.04.2023

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Հռիփիսմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (107+120 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրը: Հռիփսիմե Խուրշուդյանը փոքր բրոնզե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 196 կգ արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղը: […]

̰
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

22:03 22.04.2023

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Նա 6:4 հաշվով հաղթեց սերբ Վիկտոր Նեմեշին: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում նա 6:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բաշարի նկատմամբ: Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել էր Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասևիչի հետ և ժամանակից շուտ՝ 10:0 հաշվով վստահ հաղթանակ […]

̰
SHANTNEWS

21:59 22.04.2023

̰
ՄԻՊ աշխատակիցներն Արմաշի առողջության կենտրոնում դրական տեղաշարժ են նկատել, արձանագրել խնդիրները

21:55 22.04.2023

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները ապրիլի 20-ին չհայտարարված այց են իրականացրել «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ: Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հաստատությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը: Այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների […]

̰
Սարդարապատ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են 120 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները. Փաշինյան

21:44 22.04.2023

Սարդարապատ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են 120 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանն, ով այսօր այցելել է համայնք: Նում է, որ աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբեր ամսին: Ծրագրի արժեքն է՝ 215 մլն դրամ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

21:40 22.04.2023

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրվա վերջին մրցահերթում պայքարի են դուրս եկել կանանց 87 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի թիմը ներկայացնում են Հռիփսիմե Խուրշուդյանը և Մարգարիտա Առաքելյանը: Պոկում վարժությունից հետո Հռիփսիմե Խուրշուդյանը 107 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները (100, 104, 107): Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը հաջող է կատարել […]

̰
ՌԴ դեսպանությունը ռուսներին կոչ է արել չմեկնել Կանադա

21:37 22.04.2023

Կանադայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը ռուսաստանցիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ երկիր մեկնելուց, ինչպես նաև հրաժարվել կանադական արժույթով բանկային գործառնություններից։ «Կանադայում էթնիկ և քաղաքացիության հիման վրա Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականության բազմաթիվ դեպքերի պատճառով, ներառյալ ֆիզիկական բռնությունը, խորհուրդ ենք տալիս զերծ մնալ այս երկիր մեկնելուց զբոսաշրջության, կրթության, ինչպես նաև գործարար կապերի համատեքստում», – նշվում է դեսպանատան կայքում։ […]

̰
Հրաչյա Պողոսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

21:14 22.04.2023

Հրաչյա Պողոսյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հիշեցնենք, որ երեկ հունահռոմեական ոճի ըմբիշ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում ուժերը չափեց Ադրբեջանի ներկայացուցիչ Թալեհ Մամադովի հետ և 1:5 հաշվով պարտություն կրեց: Պողոսյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով հաղթել էր Խորվաթիայի ներկայացուցչին:

̰
Առողջապահության նախարարի տեղակալը Սյունիքում ոլորտի մասնագետների հետ քննարկել է նրանց հուզող հարցերը

21:04 22.04.2023

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է: Փոխնախարարն այցելել է Գորիսի պոլիկլինիկա, Տեղ գյուղի ԱԱՊԿ, Արավուսի Խնածախի ԲՄԿ, ինչպես նաև` Խնձորեսկի ԱԱՊԿ, հանդիպել բուժանձնակազմի հետ, քննարկել ոլորտում իրականացվող բարեփոխումները և լսել նրանց հուզող հարցերը: Գորիսի պոլիկլինիկան վերանորոգվել և վերազինվել է ամբողջովին նոր ակնաբուժական սարքավորումներով, իսկ մասնագետները վերապատրաստվել են Երևանում և ակնաբուժական հետազոտության […]

̰
Վարչապետն Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինության, դպրոցների, մանկապարտեզների կառուցման և այլ ծրագրերի ընթացքին

20:48 22.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Արմավիր քաղաքում, որտեղ ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Դրանք մեկնարկել են նախորդ տարի և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա օգոստոսին: Ծրագիրն […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանի և բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանի պարգևատրման արարողությունը

20:35 22.04.2023

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանի և բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանի պարգևատրման արարողությունը: Պարգևատրմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

̰
Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ. 9:0 հաշվով հաղթել է Չեխիայի ներկայացուցչին

20:29 22.04.2023

Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիիիիիիչ: Նա 9:0 հաշվով հաղթել է Չեխիայի ներկայացուցչին:  

̰
Արցախի Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները

20:25 22.04.2023

ԱՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Էկոակտիվիստները ներկ են լցրել Բեռլինի գլխավոր առևտրի փողոցի բարձրակարգ բուտիկների մի մասի վրա. Bild

20:17 22.04.2023

Letzte Generation բնապահպանական շարժման ակտիվիստները հերթական բողոքի ակցիան են անցկացրել Բեռլինում՝ այս անգամ նարնջագույն ներկ ցողելով մայրաքաղաքի գլխավոր առևտրի փողոցներից մեկի՝ Կուրֆուրստենդամ բուլվարի մի քանի շքեղ բուտիկների պատուհաններին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Bild am Sonntag թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ տուժել են այնպիսի ապրանքանիշերի խանութներ, ինչպիսիք են Prada-ն, Dolce & Gabbana-ն, Gucci-ն, Louis Vuitton-ը և […]

̰
Թրամփը խոստացել է ընտրություններում հաղթելուց հետո մինչ երդմնակալությունը դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը

09:00 22.04.2023

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է 2024թ-ին նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում մինչ երդմնակալությունը դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում։ «Մենք ստիպված կլինենք կարգի բերել մեր քաղաքները և անել շատ բաներ, նույնիսկ նախքան իմ՝ Օվալաձև գրասենյակում հայտնվելը», – ասել է նա ՝ խոսելով Ֆլորիդայում GOP-ի կողմնակիցների հետ: Ընտրություններից անմիջապես հետո նա խոստացել է դադարեցնել հակամարտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի […]

̰
Մեգան Մարքլը բաց կթողնի Չարլզ III-ի թագադրումը ռասիզմի նկատմամբ միապետի ընտանիքի մոտեցման պատճառով

08:57 22.04.2023

Արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգանը չի գա Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրմանը ռասիզմի դեմ պայքարում թագավորական արքունիքի ջանքերից դժգոհելու պատճառով։ Այս մասին ուրբաթ հայտնել է The Daily Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրա խոսքով՝ 2021 թվականի մարտին ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ Մարքլի հարցազրույցից հետո ներկայիս միապետը, ով այն ժամանակ գահի ժառանգորդն էր և […]

̰
Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում զրահապատ Lexus-ը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու

08:40 22.04.2023

Ապրիլի 21-ին, վրաերթ է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում զրահապատ Lexus LX 570 մակնիշի 70 EE 700 համարանիշի ավտոմեքենան Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է եթարկել 2 հետիոտնի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները […]

̰
ՆԱՍԱ-ն և Ուկրաինայի տիեզերական գործակալությունը խաղաղ տիեզերական, կապի և նավիգացիայի ոլորտներում կողմերի համագործակցությանն ուղղված համատեղ հայտարարություն են ստորագրել

08:34 22.04.2023

Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը և Ուկրաինայի պետական ​​տիեզերական գործակալությունը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ուղղված խաղաղ տիեզերական, կապի և նավիգացիայի ոլորտներում կողմերի համագործակցությանը։ Այս մասին ուրբաթ՝ ապրիլի 21-ին, հայտարարել է ԱՄՆ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Օքսանա Մարկարովան։ «Մեր ոգեշնչող ոլորտում ևս մեկ դրական արդյունք Տիեզերքն է: Այսօր Վաշինգտոնում, ՆԱՍԱ-ի ազգային ավիացիայի և տիեզերական գործակալության կենտրոնակայանում, […]

̰
Կոլումբիայում հանքի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

08:23 22.04.2023

Փրկարարները հայտնաբերել են չորս հանքափորների մարմիններ, որոնք համարվում էին անհետ կորած Կոլումբիայի Կուկունուբայի մունիցիպալիտետում ածխահանքում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այս մասին ուրբաթ հայտնել է EFE գործակալությունը՝ հղում կատարելով շրջանի հրշեջ ծառայությանը։ Ավելի վաղ հաղորդվում էր երեք զոհի և չորս անհետ կորածի մասին։ Կունդինամարկայի նահանգապետ Նիկոլաս Գարսիա Բուստոսը Twitter-ում հաստատել է, որ ևս երկու հանքափորների մարմինները […]

̰
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի երթևեկելի է

08:09 22.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
Պերուում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

08:02 22.04.2023

Ուրբաթ օրը Պերուում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Աղբյուրի հաղորդմամբ` էպիկենտրոնը գտնվել է Բառանկա քաղաքից 80 կմ հարավ-արևմուտք, որի բնակչությունը կազմում է մոտ 5,7 հազար մարդ։ Օջախը գտնվել է 35,7 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել։

̰
SHANTNEWS

22:00 21.04.2023

̰
Ողբերգական դեպք Երևանում. Ծովակալ Իսակովի պողոտային հարակից հողատարածքներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

21:59 21.04.2023

Այսօր՝ ապրիլի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության​ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է​ ստացվել, որ Ծովակալ Իսակովի ​ պողոտայի թիվ 23 հասցեի հարակից հողատարածքում դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ահազանգը օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է Ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել օպերատիվ […]

̰
Առաջին անգամ տեսանկարահանվել է, թե ինչպես է Կարմիր գրքի ընձառյուծը կերակրում ձագին

21:54 21.04.2023

Պրիմորիեի Ընձառյուծի ազգային պարկի տարածքում տեսախցիկի թակարդն առաջին անգամ արձանագրել է Ամուրի ընձառյուծի ձագի կրծքով կերակրումը, հաղորդում է հաստատության մամուլի ծառայությունը։ «Վայրի բնության մեջ Հեռավոր Արևելքի ընձառյուծի ձագի կրծքով կերակրումն առաջին անգամ տեսագրվել է: Երիտասարդ մայրը՝ Leo 190F ընձառյուծը, ցուցադրել է ձագին կերակրելու գործընթացը: Մամուլի ծառայության տվյալներով՝ ձագը վեցից յոթ ամսականից մեծ չէ։ Այս տարիքում […]

̰
ԱՀ բուժհաստատություններում վերջին երեք օրում ևս 30 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

21:44 21.04.2023

Ապրիլի 18-20-ը Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,130 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 30 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 337 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, […]

̰
Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենաաղքատ միլիարդատերերի վարկանիշը

21:34 21.04.2023

Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը դարձել է 2022 թվականի ամենաաղքատ միլիարդատերը Ռուսաստանից, գրում է Forbes-ը։ «Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում Forbes-ի ցուցակի 110 մասնակիցներից միայն 13-ն են կորցրել իրենց կարողությունը, նրանք միասին կորցրել են 8,5 միլիարդ դոլար, իսկ Պավել Դուրովը դարձել է ամենաաղքատը՝ նրա կարողությունը նվազել է 3,6 միլիարդ դոլարով»,- ասվում է հոդվածում։ Հրատարակությունը հավելել է, […]

̰
Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում բախվել են թիվ 67 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի ավտոբուսը և «Volkswagen Touareg»-ը․ կան տուժածներ

21:24 21.04.2023

Ապրիլի 21-ին, ժամը 20։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հ․ Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են թիվ 67 երթուղին […]

̰
ՄԻ պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ղեկավարների գլխավորած պատվիրակությանը

21:17 21.04.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը երեկ՝ ապրիլի 20-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով տիկին Մանասյանին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, պատվիրակության ղեկավար Տիգրան Կարապետյանը վստահություն է հայտնել, որ թե՛ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության […]

̰
Արաբկիրի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառությունից հանել են մեթամֆետամին ու մարիխուանա

12:00 21.04.2023

Արաբկիրի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառությունից հանել են մեթամֆետամին ու մարիխուանա: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
BACK_TO_TOP