TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

SHANTNEWS

11:59 25.04.2023

̰
Կրակել էր թափառող շների վրա. նախաձեռնվել է քրեական վարույթ

11:54 25.04.2023

Ապրիլի 24-ին, ժամը 03.00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ մի տղամարդ Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի բակում զենք է օգտագործում: Իրավապահները նշված վայրում հայտնաբերել, զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժանմունք են ներկայացրել 32-ամյա մի տղամարդու, որը Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի բնակիչ է: Նա ներկայացրել է «Մակարովի» նմանվող […]

̰
Փարիզի և Օ դը Սենի փաստաբանների միությունների պատվիրակություններն այցելել են Տեղ համայնք

11:44 25.04.2023

ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է Փարիզի և Օ դը Սենի փաստաբանների միությունների պատվիրակություններին: Վերջիններիս խնդրանքով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը նախաձեռնել է այցելություն Սյունիքի մարզի Տեղ համայնք: Հայ գործընկերների ուղեկցությամբ Ֆրանիսիայից ժամանած փաստաբանների պատվիրակությունը, որի կազմում եղել են Փարիզի փաստաբանների միության նախագահ Ժուլի Կուտուղիեն, Փարիզի փաստաբանների միության փոխնախագահ Վենսան Նիորեն, Փարիզի փաստաբանների միության խորհրդի […]

̰
ՀՀ առողջապահական համակարգը խնդիր ունի կանխել մալարիայի կրկին արմատավորումը մեր երկրում

11:36 25.04.2023

Ապրիլի 25-ը մալարիայի դեմ պայքարի օրն է: 2006 թվականից Հայաստանում մալարիայի դեպքեր չեն արձանագրվել և 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին վկայագրել է` որպես մալարիայից ազատ տարածք:Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հավելում է, որ ամեն տարի հանրապետությունում արձանագրվում են բերովի դեպքեր, ներկայումս առողջապահական համակարգի խնդիրն է բերովի դեպքերի վաղ հայտնաբերման և բուժման շնորհիվ` […]

̰
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

11:33 25.04.2023

Ապրիլի 24-ին Ստրասբուրգում՝ «Մեր զոհերը» հուշարձանի մոտ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի, Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների մասնակցությամբ։ Դեսպան Խաչատրյանն իր ելույթում ընդգծեց Հայոց ցեղասպանության ճանաչման ու ժխտողականության դեմ […]

̰
Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանը ցնցված է Ուկրաինայի հարցում Կանադայի դիրքորոշումից

11:30 25.04.2023

Օտտավայում Հարավային Աֆրիկայի դեսպան Ռիազ Շեյքը Կանադայի կառավարությանը կոչ է արել դադարեցնել պատերազմական գործողությունները և օգնել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, ասել է նա Toronto Sun-ին տված հարցազրույցում։ «Կարող եք պատկերացնել, թե որքան ցնցող է մեզ համար, որ մենք չենք կարող Կանադայի հետ երկխոսել Ուկրաինայի հարցով», – ասել է դիվանագետը։ Ինչպես նշել է Շեյքը, համաշխարհային հանրությունը […]

̰
«ՎԱԶ-2115»-ի 21-ամյա երկու ուղևորները մահացել են

11:24 25.04.2023

Ապրիլի 24-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 63-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2115»-ի 21-ամյա ուղևոր Վահե Ավդալյանը տեղում մահացել է, իսկ 21-ամյա ուղևոր Սիփան Հարությունյանը մահացել է հիվանդանոցում: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]

̰
Մարտին 851 հարկ վճարող թույլ է տվել հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտում. ՊԵԿ

11:11 25.04.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 851 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված […]

̰
Ադրբեջանցի զինծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Տեղ համայնքի բնակիչների համար. Թաթոյան հիմնադրամ

11:04 25.04.2023

Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար: Այս մասին է հայտնում Թաթոյան հիմնադրամը, որի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները: Հրապարակված տեսանյութում ներկայացված է Տեղ համայնքում բնակիչների հետ հանդիպումները, նրանց բողոքները և իրավունքների խախտումների դեպքերը: […]

̰
̰
2023թ-ի առաջին եռամսյակում ԱԱԾ կողմից ՀՀ պետական մարմիններին փոխանցվել է 287 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 98 քրեական վարույթ

10:51 25.04.2023

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հրապարակել է 2023թ․ եռամսակային ամփոփագիրը: 2023թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ. Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 287 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել […]

̰
Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում է գտնվում Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահը

10:39 25.04.2023

Ապրիլի 24-26-ը Հայաստանում է գտնվում Եվրոպական Խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը՝ իր գրասենյակի աշխատակիցների հետ։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ուղեկցությամբ ապրիլի 24-ին Ֆուրլասը մեկնել է ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններ, դիտարկումներ իրականացրել Բերձորի միջանցքի սկզբնամասին հարակից հատվածներում, որտեղ՝ Հակարի գետի կամրջի վրա, […]

̰
Հարգանքի տուրք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին. Իսպանիայում խոստացել են շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում

10:35 25.04.2023

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն է տեղի ունեցավ Վալենսիայի Միսլատա քաղաքում գտնվող “Կենաց խաչ” հուշակոթողի մոտ։ Մեծ թվով հայ, իսպանացի և այլազգի ներկաները ծաղիկներ են զետեղել, մոմավառություն և խնկարկում կատարել ցեղասպանության զոհերի հիշատակին։ Արարողությունն սկսվել է մեկ րոպե լռությամբ, որից հետո բացման խոսքով է հանդես եկել “Արարատ” հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը։ Նա […]

̰
Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայությանը ամբողջությամբ կամ մասնակի վերացնելու նպատակուղղված քայլեր են. Մհեր Մարգարյանի ելույթը ՄԱԿ-ում

10:27 25.04.2023

Ապրիլի 24-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությունը․ Արդյունավետ բազմակողմանիությունը ՄԱԿ կանոնադրության սկզբունքների պաշտպանության միջոցով» (Maintenance of international peace and security: Effective multilateralism through the defense of the principles of the UN Charter) թեմայով։ Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը և մի […]

̰
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

10:12 25.04.2023

Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ ապրիլի 26-28-ը։ Երևանում նախարարը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա կայցելի Ջերմուկում գտնվող Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան և Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

̰
Երևանում կանցկացվի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը

09:57 25.04.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ապրիլի 27-ից մայիսի 12-ը կանցկացնի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է լեհ մեծանուն կոմպոզիտորի 90-ամյակին։ Քշիշտոֆ Պենդերեցկու անունը կրող այս փառատոնը միակն է, որն անցկացվում է Լեհաստանից դուրս։ Պենդերեցկու անվան փառատոնը հայ երաժշտասերներին կներկայացնի համաշխարհային ժամանակակից դասական երաժշտությունը և դասական երաժշտության մերօրյա […]

̰
Գուտերեշը Լավրովին նամակ է հանձնել Պուտինին փոխանցելու համար

09:43 25.04.2023

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին նամակ է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինին հացահատիկի գործարքի իրականացման վերաբերյալ գաղափարներով, նմանատիպ նամակներ են ուղարկվել նաև Ուկրաինա և Թուրքիա։ Այս մասին ասվում է Գուտերեշի գրասենյակի հաղորդագրության մեջ՝ Լավրովի հետ համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում կայացած հանդիպման արդյունքներով։ «Նա (Գուտերեշը – ՏԱՍՍ-ը) ԱԳ նախարարին նամակ է փոխանցել նախագահ […]

̰
«Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում». վարժանք Մերձավանում

09:34 25.04.2023

Ապրիլի 26-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Այսօրվանից Երևանում մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

09:27 25.04.2023

Այսօրվանից Երևանը կրկին դառնում է եվրոպական բռնցքամարտի կենտրոն: Մայրաքաղաքում մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ երկրպագուների բուռն աջակցությունն օգնում է մեր մարզիկներին հասնելու նոր բարձունքների: Ուստի կոչ է անում գնալ տրիբունաներ և օգնել հայրեանկիցներին: Մրցումների անցկացման վայրը […]

̰
Ադամ Շիֆն ապրիլի 24-ին ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել բանաձև, որը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

09:14 25.04.2023

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆն (D-CA) ապրիլի 24-ին ներկայացրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) աջակցությունը ստացած բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի գրասենյակից: «Մենք միանում ենք կոնգրեսական Շիֆին՝ կոչ անելով ամերիկյան կողմից ճանաչել Արցախի անկախությունը»,- ասել է ANCA-ի գործադիր […]

̰
Իտալիայում հայտնաբերվել է 2000 տարվա գինեգործարան

08:11 25.04.2023

Հռոմի Villa Quintilii-ում 2000 տարվա վաղեմության գինեգործարան է հայտնաբերվել, գրում է Heritage Daily-ն։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել է խմիչքի արտադրության և պահպանման համար նախատեսված սենյակների և ջրանցքների բարդ համակարգ։ Սենյակը, որտեղ սկսվել է արտադրության գործընթացը, պատված է թանկարժեք կարմիր մարմարով: Եվ սա անսովոր է. նյութը սջայթաքուն է: Գիտնականները հայտնաբերել են նաև երկու մամլիչների և շատրվանանման համակարգի […]

̰
Պետք է պայքարենք, որպեսզի Ադրբեջանը այլեւս չահաբեկի Հայաստանի ու Արցախի ժողովրդին. Ադամ Շիֆ

08:05 25.04.2023

Այս շաբաթավերջին պատիվ էր կանգնել հայ համայնքի կողքին, երբ մենք ոգեկոչում էինք Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջքւմ գրում է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը` ներկայացնելով լուսանկարներ։ «Մենք երբեք չպետք է մոռանանք. Եվ մենք պետք է պայքարենք, որպեսզի Ադրբեջանը այլեւս չահաբեկի Հայաստանի ու Արցախի ժողովրդին»,-գրել է նա:

̰
Ուկրաինացիներին փրկելու համար ստեղծված համերաշխությունը մերժվում է հայերին. ինչո՞ւ. Վալերի Բուայե

21:00 24.04.2023

Ֆրանսիայի սենատի անդամ Վալերի Բուայեն Թվիթերի իր միկրոբլոգում կիսվել է հոդվածով, որը պատմում է ֆրանսիացի Սենատի պատվիրակների Հայաստան այցի մասին, նրանք եկել են  Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով: Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը՝ ի դեմս Արևելյան քրիստոնյաների հետ կապի խմբի նախագահ Բրունո Ռետյոյի  և  Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դևինազի և Քրիստին Լավարդի, ապրիլի 23-ին մեկնել […]

̰
Վաղը սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:51 24.04.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաղրամյան 1-ին նրբ․ 1, 26, 26Գ շենքեր, Բաղրամյան փողոցի լուսավորություն, Այգեձորի փ. 39-65 առանձնատներ, Դարաբաղի փ. 42 առանձնատուն, Աբգար Թագավորի փ. 41 առանձնատուն, Մամիկոնյանց փ. 47, 47/1, 49/1, 49, 47/3 շենքեր, […]

̰
Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել. ՌԴ ՊՆ

20:35 24.04.2023

Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել. զոհեր և վիրավորներ չեն եղել. այս մասին նշված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ապրիլի 24-ի տեղեկագրում: Նշվում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հետաքննում է այս փաստը: Ըստ տեղեկագրի՝ 2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի […]

̰
Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը. Մակրոն

20:29 24.04.2023

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ այս Ապրիլի 24-ի օրը Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ «Զոհերի հիշատակը պաշպանելու հանար խորհրդածության օր է. Հայ ժողովրդի վերածնունդի խորհրդանիշն է: Վկայությունն է նաև Հայաստանին Ֆրանսիայի վճռական և տևական աջակցությանը»,- մասնավորապես գրել է նա։

̰
Լավրովը ժամանել է Նյու Յորք. նա կմասնակցի ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի նախագահության բաց բանավեճին

15:15 24.04.2023

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք, հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք, նրա նախագահությամբ կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը»,- գրել է նա իր Telegram ալիքում։ Ինչպես նշել է Զախարովան, Լավրովի ինքնաթիռին Flightradar ռեսուրսով հետևել է մոտ երեք միլիոն մարդ, որոնցից 700 հազարը՝ միաժամանակ։ Երկուշաբթի Լավրովը […]

̰
SHANTNEWS

12:00 24.04.2023

̰
Ադրբեջանի հետ սահմանագծում իրադրությունն հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար

11:55 24.04.2023

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանագծում իրադրությունն հարաբերականորեն կայուն է: «Մեր սահմանագծում ընդհանուր առմամբ իրադրությունը հարբերականորեն կայուն է»,-ասաց նա՝ հավելելով, որ որևէ փոփոխության դեպքում ՊՆ-ն կհայտնի: Նա պատասխանեց նաև Տեղ գյուղում ստեղծված իրավիճակի մասին հարցին՝ հայտնելով, որ Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, այդ հատվածում որևէ […]

̰
Փրկարարական ծառայողները հարգանքի տուրք են մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին

11:50 24.04.2023

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Փրկարարական ծառայողները հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողի անմար կրակի մոտ:

̰
BACK_TO_TOP