TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.97 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Իրանը ռուսական նավթի գնային առաստաղի մասին որոշումը համարել է «հարգանքի տուրք» ԱՄՆ-ին

12:09 11.02.2023

Ռուսական նավթի գնային շեմ սահմանելու Եվրոպայի որոշումը «հարգանքի տուրք» է ԱՄՆ-ին, ԵՄ երկրներն այնքան էլ ուժեղ չեն, որ որոշեն ՌԴ նավթի գինը, հատկապես, որ նման որոշումը կվնասի էներգառեսուրսների սպառողներին, այդ թվում նաև Եվրոպայում, ՌԻԱ Նովոստիի ասել է Ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար, Իրանի խորհրդարանի էներգետիկ հանձնաժողովի անդամ Ֆերեյդուն Աբբասի-Դավանին։ «Այս որոշումը ավելի շատ քաղաքական, քարոզչական […]

̰
SHANTNEWS

11:59 11.02.2023

̰
Ավելի քան երեք տասնամյակ է՝ ականատեսն ենք երկկողմ անշեղ և կայուն համագործակցության. վարչապետը շնորհավորել է Իրանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ

11:52 11.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ վսեմություն, Ձեզ եմ հղում ջերմագին շնորհավորանքիս խոսքերն Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ։ Բազմադարյա արմատներ, հարուստ պատմություն և ավանդույթ […]

̰
Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը շարունակում է անփոփոխ առաջնահերթություն մնալ ԱՄՆ համար

11:45 11.02.2023

Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը շարունակում է առաջնահերթություն լինել ոչ միայն ԱՄՆ վարչակազմի, այլև հենց պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի վկայությունն են այս հարցի շուրջ նրա ուղիղ շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։ «Սա այն է, ինչի շուրջ մենք շարունակելու ենք […]

̰
Վախճանվել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Դենիզ Բայկալը

11:35 11.02.2023

85 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի նախկին արտգործնախարար և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) նախկին նախագահ Դենիզ Բայկալը, շաբաթ օրը հայտարարել է կուսակցության ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ «Ցավով տեղեկացա Անթալիայի պատգամավորի՝ մեր կուսակցության առաջնորդի մահվան մասին, ով սիրում էր Թուրքիան և CHP Դենիզ Բայկալը»,- գրել է Քըլըչդարօղլուն Twitter-ում։ Նա չի նշել մահվան պատճառը։ Իր երկարատև քաղաքական […]

̰
Քննարկվել է անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը

11:22 11.02.2023

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների` փետրվարի 10-ի համատեղ նիստում քննարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: Հաշվեքննիչ պալատը կատարողականի հաշվեքննության է ենթարկել 2019-2020 թվականներին ՀՀ-ում իրականացված անտառօգտագործման […]

̰
Ես հպարտ եմ հովանավորելու համար 108 բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը. ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չու

10:54 11.02.2023

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ջուդի Չուն Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները ԱՄՆ-ի կողմից դատապարտող բանաձին, հայտարարել է. «Ես հպարտ եմ հովանավորելու համար 108 բանաձեւը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, որը երկու ամիս է՝ 120,000 հայերի թողել է առանց սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիության: Ես կոչ եմ անում իմ […]

̰
Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա

10:42 11.02.2023

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա։ Մասնավորապես նշել է. «Մարդասիրական օգնություններով բեռնատարները հատել են սահմանին գտնվող Մարգարայի կամուրջը և ճանապարհ են ընկել դեպի երկրաշարժից տուժած շրջան»։ Today #Armenia has sent humanitarian aid to #Turkey. Trucks with humanitarian aid have crossed the Margara bridge […]

̰
Աղետից 5 օր անց փրկարարները սիրիական Ջեբլայում փլատակներից 11 ողջ մնացած մարդ են դուրս բերել

10:37 11.02.2023

Երկրաշարժի ժամանակ փլուզված շենքերի փլատակներում ողջ մնացածների որոնումները շարունակվում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում, չնայած այն հանգամանքին, որ նրանց գտնելու հավանականությունը գնալով նվազում է։ Այդ մասին SANA գործակալությանը հայտնել է Արաբական Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ղեկավար, գեներալ-մայոր Սաֆվան Բահլյուլը։ «Լաթաքիայի մերձակայքում գտնվող Ջեբլա քաղաքում, աղետից հինգ օր անց, փրկվել է 11 մարդ, ևս ինը մնացել են փլատակների տակ»,- […]

̰
Հրդեհ Ստեփանակերտի գրասենյակներից մեկում. պահակը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

10:27 11.02.2023

Փետրվարի 11-ին ժամը 3։13-ին, ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Կնունյանցների 17 հասցեում հրդեհ է բռնկվել։ Օգնություն ցուցաբերելու, հրդեհի շիջման և վտանգի կանխարգելման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ 911 ահազանգման կենտրոնը հաղորդումը փոխանցել է […]

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցները կարող են հաղթահարել միայն անվաշղթաներով

10:24 11.02.2023

Փետրվարի 11-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Ավտոճանապարհներն Արցախում. «Ցեխ- ձոր» տեղանքի ճանապարհահատվածը դժվարանցանելի է

10:22 11.02.2023

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Հանրապետության ավտոճանապարհների որոշ հավտածներում առկա է ձյուն և մերկասառույց։ Դժվարանցանելի է Մարտակերտի շրջանի «Ցեխ- ձոր» տեղանքի ճանապարհահատվածը, Ականաբերդ գյուղից դեպի հիմնական մայրուղի տանող ճանապարհը, «Բովուրխանի» ոլորանները։ Տեղ-տեղ մերկասառույց է Մարտունու շրջանի Բերդաշենի ճանապարհին և շրջանի բարձրադիր գոտիներում, ինչպես նաև Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքում։ ՆԳ նախարարությունը խորհուրդ […]

̰
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում «Համեռ»-ի վարորդի արարքի դրդապատճառների մասին

10:11 11.02.2023

2023թ․ փետրվարի 11-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել «Համեռ» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է ապահանջել պարեկներից։ Մերժում ստանալուց հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով […]

̰
Մեքսիկայում 68 պարկ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել

09:59 11.02.2023

Մեխիկոյում իշխանությունները 68 պարկ մարդկային մնացորդներ են հայտնաբերել։ Այս մասին ուրբաթ հայտնել է El Milenio թերթը։ Դրաքնք հայտնաբերվել են Տոլուկայի մերձակայքում գտնվող ինը գաղտնի գերեզմաններում։ Նրանց մասին իշխանություններին պատմել են շրջանում գործող հանցախմբերից մեկի կալանավորված անդամները։ Դեռ հայտնի չէ, թե հանցագործների քանի զոհի մասին կարող է խոսք լինել։ Զինվորականները, ինչպես նաև Մեքսիկայի նահանգի ոստիկանությունն ու […]

̰
Չինական վեց ընկերություններ հայտնվել են ԱՄՆ-ի սև ցուցակում

09:49 11.02.2023

Ուրբաթ օրը ԱՄՆ առևտրի նախարարությունը սև ցուցակում է ներառել չինական վեց իրավաբանական անձանց, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, նպաստում են չինական օդատիեզերական արդյունաբերության զարգացմանը, ներառյալ օդապարիկների ստեղծմանը, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Դրանք են՝ Beijing Nanjiang Aerospace Technology, China Electronics Technology Group Corporation 48th Research Institute, Dongguan Lingkong Remote Sensing Technology, Eagles Men Aviation Science and Technology […]

̰
Երկրաֆիզիկոսը բացատրել է, թե ինչու Թուրքիան բոլորովին պատրաստ չէր երկրաշարժին

09:36 11.02.2023

Պարզվեց, որ Թուրքիան անպատրաստ էր հզոր երկրաշարժի, կարող էին ավելի քիչ զոհեր լինել, եթե մարդիկ իմանային՝ ինչպես վարվել, այս իրավիճակից պետք է եզրակացություններ անեն մոլորակի բոլոր սեյսմիկ վտանգավոր տարածքների իշխանությունները, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Յուրի Վինոգրադովը։ «Այս երկրաշարժը պետք է դաս լինի առաջին հերթին մեր […]

̰
Թրամփի նստավայրում նոր գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել

09:24 11.02.2023

Դոնալդ Թրամփի փաստաբանները իշխանություններին են հանձնել ԱՄՆ նախկին նախագահի Ֆլորիդայի Մար-ա-Լագոնի նստավայրում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերն ու նոութբուքը, հայտնում է CNN-ը։ Անցյալ տարի Մար-ա-Լագոն խուզարկվել է Հետախուզությունների Դաշնային Բյուրոյի գործակալների կողմից, ովքեր գտել են Սպիտակ տնից հազարավոր փաստաթղթեր, այդ թվում՝ գաղտնիության տարբեր, մինչև ամենաբարձր մակարդակի: «Թրամփի փաստաբանները գաղտնի փաստաթղթեր են գտել դեկտեմբերին, երբ նրանք ստուգել են […]

̰
«Համեր»-ի վարորդը հայտնաբերվել ու ձերբակալվել է

09:12 11.02.2023

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է: Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմանում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար […]

̰
Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող վագոն-տնակում

08:56 11.02.2023

Փետրվարի 11-ին, ժամը 07:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 39 հասցեի մոտակայքում գտնվող վագոն-տնակից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վագոն-տնակում հրդեհ է բռնկվել:

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

08:44 11.02.2023

Փետրվարի 10-11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Սյունիքի մարզի Աղվանի-Վերին Խոտանան և Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:32 11.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի, Բավրայի, Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզում և Աշոցք գյուղում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Սննդաբանը նշել է միս պատրաստելու ամենաօգտակար տարբերակը

08:32 11.02.2023

Սննդաբան Միխայիլ Գինզբուրգը նշել է միս պատրաստելու ամենաօգտակար միջոցը։ Այս մասին հայտնում է Մոսկվա 24-ը։ Նրա խոսքով, շոգեխաշածը համարվում է ամենաքիչ անառողջը. «Միս տապակելը միշտ ավելի շատ, այսպես կոչված, քաղցկեղածին միացություններ է առաջացնում, որոնք այտուցներ են առաջացնում», – զգուշացրել է նա: Գինսբուրգը խորհուրդ է տվել շոգեխաշածին ավելացնել համեմունքներ, ինչպիսիք են քրքումը կամ պղպեղը, որպեսզի սնունդն […]

̰
Հնդկաստանում առնետը ոսկերչական խանութից վզնոց է գողացել. կենդանու արարքը տեսագրվել է

08:20 11.02.2023

Առնետը ոսկերչական խանութից գողացել է ադամանդե վզնոց և այն քարշ տվել փոսի մեջ. Hindustan Times-ը ուշադրություն է հրավիրել միջադեպի տեսանյութի վրա։ Առնետի գողության դեպքը ֆիքսվել է խանութում տեղադրված տեսախցիկի կադրերում։ Այնտեղ երևում է ադամանդներով վզնոց, որը ցուցադրված է ոսկերչական խանութի դարակում։ Հանկարծ դարակի վերևում գտնվող առաստաղից առնետ հայացք է գցում, մի քիչ նայում է շուրջը, […]

̰
Գուսան Շերամի փողոցում այրվել է ավտոմեքենա

08:07 11.02.2023

Փետրվարի 10-ին, ժամը 22:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի 110/16 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։02-ին, մարվել՝ 23։21-ին: Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան:

̰
Արտակարգ դեպք Հանրապետության հրապարակում. «Համեր»-ի վարորդը մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ

00:22 11.02.2023

Քիչ առաջ լարված իրավիճակ է ստեղծվել Հանրապետության հրապարակում։ ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով […]

̰
Վերջին տվյալները Սիրիայում երկրաշարժի աղետալի հետևանքների մասին

23:57 10.02.2023

Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1387-ի, փետրվարի 10-ին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Վերջին տվյալներով՝ տուժել է 2326 մարդ, նշել է գործակալությունը սոցցանցերում։ 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաս նահանգում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ։ Երկու երկրներում էլ լուրջ վնասներ են գրանցվել։ Ուրբաթ երեկոյան դրությամբ Թուրքիայում զոհվել է […]

̰
Ամերիկացի զինվորականները օդապարիկ են խոցել Ալյասկայի օդային տարածքում

23:45 10.02.2023

Ամերիկացի զինվորականները Ալյասկայի օդային տարածքում օդապարիկ են նկատել, որից հետո խոցել են այն։ Այս մասին ուրբաթ՝ փետրվարի 10-ին, հայտարարել է Սպիտակ տունը։ Ինչպես նշվում է, տապալված օդապարիկը գտնվել է 12 հազար մետր բարձրության վրա և չափերով շատ ավելի փոքր է եղել, քան նախկինում տեսած չինական նմանակը։ Նրա բեկորներն ընկել են սառույցով ծածկված ծովային տարածքների վրա։ […]

̰
Եղբայրները հորեղբոր որդու հետ ծեծել և դանակահարել են Վանաձորի 49-ամյա բնակչին

23:26 10.02.2023

Երեկ՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Վանաձոր» ԲԿ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն և նույն վարչության ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի հետքերով Վանաձոր քաղաքի Սասունցիների փողոցից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ […]

̰
Թուրքիայում կալանավորվել է երկրաշարժի ժամանակ փլուզված բնակելի համալիրի ճարտարապետը

23:08 10.02.2023

Թուրքիայի Հաթայ նահանգում երկրաշարժերից հետո ամբողջությամբ ավերված Rönesans Rezidans բնակելի համալիրի գլխավոր ճարտարապետը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ երկրից դուրս թռչելու փորձի ժամանակ, հայտնում է Sabah թերթը։ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն ավելի վաղ ասել էր, որ ոչ ոք չի խուսափելու պատժից այն անփութության համար, որը հանգեցրել է երկուշաբթի երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ […]

̰
Երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 հազար մարդկային կորուստ. վերջին տվյալները Թուրքիայից

22:59 10.02.2023

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20 213-ի, վիրավորներինը՝ 80 052-ի։ «Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը 20213 է, վիրավորվել՝ 80052 մարդ»,- ասել է Քոջան Հաթայ նահանգում կայացած ճեպազրույցում։ Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Նույն օրը ավելի ուշ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է […]

̰
BACK_TO_TOP