TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.31 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Կյանքից հեռացել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի տիկնիկավար-դերասան Ռոբերտ Սարգսյանը

22:43 10.02.2023

63 տարեկանում մահացել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տիկնիկավար-դերասան Ռոբերտ Սարգսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել են դերասանի մտերիմները: Ռոբերտ Սարգսյան սովորել է Դսեղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, 1976-1978 թվականներին՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայում։ 1987 թվականից աշխատում է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում որպես […]

̰
Փարիզում տղամարդը կրակ է բացել իր տան պատշգամբից

22:29 10.02.2023

Տղամարդը 15-րդ թաղամասում իր պատշգամբից յոթ կրակոց է արձակել, նախքան ոստիկանությունը շրջապատել է շենքը, հաղորդում է Parisien թերթը: «Նա օդ է կրակել, ոչ ոք չի տուժել»,- թերթին հայտնել են ոստիկանության աղբյուրները։ Տարեց տղամարդը, իբր հարբած վիճակում, փակվել է իր բնակարանում. Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու քննչական խումբը։ Նշվում է, որ կրակողը նախապես հայտնի չի […]

̰
ՌԴ խաղաղապահները շարունակում են բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու հարցով

22:14 10.02.2023

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու […]

̰
Լոռու մարզի պարեկները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը

22:07 10.02.2023

Փետրվարի 3-ին, կեսգիշերին մոտ, պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Գուգարք գյուղում ստուգել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա: 54-ամյա վարորդի մոտ պարեկները նկատել են թղթե փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ փաթեթում թմրամիջոց է: Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժին: Նրա խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին կաթուցիչի նմանվող 3 գլանակ և կանաչավուն զանգվածով երկու փաթեթ: […]

̰
SHANTNEWS

21:59 10.02.2023

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

21:52 10.02.2023

Փետրվարի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-3 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի  11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի փետրվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ. · Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.00C (2021 թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան` -17.50C (1972 թ.) · Օդի միջին օրական […]

̰
Արագածոտնի, Բավրայի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

21:18 10.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Արագածոտնի, Բավրայի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վանաձոր, Թալին, Կապան, Գորիս, Քաջարան, Բերդ, Իջևան, Դիլիջան քաղաքներում […]

̰
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժը շուրջ 19000 մարդու կյանք է խլել

17:00 10.02.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ Թուրքիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18,991-ի, ավելի քան 75,000-ը վիրավորվել են՝ դառնալով ամենաավերիչ երկրաշարժը 1939 թվականի աղետից ի վեր։ «Վերջին տվյալների համաձայն՝ աղետից տուժած տասը նահանգներում զոհվել է 18991 մարդ, տուժել է 75523 մարդ»,- ճեպազրույցում ասել է Էրդողանը։ Նաև ուրբաթ օրը Թուրքիայի աղետների կառավարման […]

̰
Գարեգին Երկրորդը Պորտուգալիայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Պորտուգալիան ևս կներգրավվի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում

16:53 10.02.2023

Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։ Հայոց Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթեց վերջինիս արդյունավետ առաքելություն ի նպաստ հայ-պորտուգալական բարեկամական կապերի առավել զորացման: Անդրադառնալով տարածաշրջանում առկա իրավիճակին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունը […]

̰
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

16:51 10.02.2023

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը:

̰
Կապան, Գորիս, Քաջարան, Ջերմուկ, Բերդ, Իջևան, Դիլիջան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն

16:46 10.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Արագածոտնի, Աշոցքի և Բավրայի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կապան, Գորիս, Քաջարան, Ջերմուկ, Բերդ, Իջևան, Դիլիջան […]

̰
Տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը

16:41 10.02.2023

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի երդման արարողությունը: Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել […]

̰
Փոխվարչապետ Գրիգորյանը կարևորել է մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները

16:35 10.02.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացված Համաշխարհային բանկի «Հայաստանի մարդկային կապիտալի վերանայում» զեկույցի շնորհանդեսին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետը կարևորել է մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող բոլոր բարեփոխումները, անդրադարձել դրանց փոխկապակցվածությանն ու համապարփակ լինելու անհրաժեշտությանը: Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին մարդկային կապիտալին առնչվող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար: […]

̰
Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացվում է Հնդկաստանում

16:29 10.02.2023

Հնդկաստանի Ֆահրիդաբադ քաղաքում փետրվարի 3-ից մեկնարկել է Սուրաջկուդի արհեստների 36-րդ միջազգային փառատոնը: Հայաստանից փառատոնին մասնակցում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրում ընդգրկված վարպետներ` ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք), կարպետագործության ուսուցիչներ Զարուհի Դոլուխանյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք) և […]

̰
Արագածոտնի նախկին մարզպետը եղբոր հետ պետությունից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 72 մլն դրամ

16:19 10.02.2023

Կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնին նշանակված Ս.Ս.-ն, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու է նաև Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, նախնական համաձայնության գալով այդ ժամանակ Կաքավաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս.Մ.-ի և իր եղբոր՝ […]

̰
Ապարանում ձյունը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված՝ առաջացնելով խցանում

16:04 10.02.2023

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հայտնում է, որ Մ-3 միջպետական ճանապարհի՝ Ապարան քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում ձնամաքրման աշխատանքներ կատարելիս ձյունը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այդպիսով խոչընդոտելով երթևեկությանը և առաջացնելով խցանում։

̰
Կոլոնան և Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը

15:59 10.02.2023

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Կոլոնան և Բլինկենը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նրանք քննարկել են մի շարք թեմաներ, այդ թվում  իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Նրանք անհրաժեշտ են համարում անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, որն արդեն շուրջ երկու ամիս է՝ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ […]

̰
Վերին Խոտանան գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը

15:52 10.02.2023

Փետրվարի 10-ին, ժամը 13։04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 500 մ դժվարանցանելի հատվածում քարշակել […]

̰
Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

15:46 10.02.2023

Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

̰
Արցախն օգնության ձեռք է մեկնում երկրաշարժից տուժած Սիրիային

15:33 10.02.2023

Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի հայ համայնքը: Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայացքն այժմ ուղղված է երկրաշարժի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված Սիրիայի հայկական համայնքին: Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության […]

̰
Գյումրիի Վերնիսաժը կծառայի որպես գյումրեցի վարպետների և արվեստագետների ձեռքի աշխատանքներն ու ստեղծագործությունները ներկայացնող մշտական ցուցահանդես-տոնավաճառ

15:29 10.02.2023

Գյումրիի Բարեկամության այգում փետրվարի 3-ին տեղի է ունեցել «ԵՄ-ը՝ բիզնեսի համար» (EU4Business) ծրագրի աջակցությամբ կառուցված սահադաշտի և վերնիսաժի պաշտոնական բացումը։ Պաշտոնական բացումն ուղեկցվել է մշակութային ծրագրով. ձմեռային խաղեր, ցուցահանդես-տոնավաճառ, վարպետության դասեր, սառցե շոու և այլն, որոնց մասնակցել են Գյումրի համայնքի բնակիչները, քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները։ 815 քմ տարածք զբաղեցնող շարժական սահադաշտը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, […]

̰
Միրզոյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման անհրաժեշտությունը

15:12 10.02.2023

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է ռուսաստանցի գործընկերոջը մասնագիտական տոնի՝ Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ։ ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի […]

̰
Արցախի ՆԳ նախարարության հոգևոր պատասխանատուն հանդիպել է փրկարարներին և կատարել տնօրհնեքի կարգ

15:08 10.02.2023

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության հոգևոր պատասխանատու Տեր Ներսես քահանա Ասրյանը հերթական հանդիպումն է ունեցել ԱԻՊԾ ծառայողների հետ, որի շրջանակում իրականացրել է տնօրհնեքի կարգ, հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Հոգևորականը օրհնել է փրկարարաների հայրենանվեր առաքելությունը և աղոթել ծառայության անշեղ ընթացքի համար: Նախարարության հոգևոր պատասխանատուն երկրի համար այս բարդ ու պատասխանատու շրջափուլում ներկաներին մաղթել […]

̰
Արագածոտնի, Լոռու մարզերի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

23:53 09.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը և Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի Հոռոմի հատվածը։ Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների […]

̰
Amnesty international-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և վերջ տալ շարունակվող հումանիտար ճգնաժամին

23:48 09.02.2023

Amnesty international միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և վերջ տալ շարունակվող հումանիտար ճգնաժամին։ Ծավալուն հայտարարությունում հեղինակավոր կազմակերպությունը դատապարտում է շրջափակման հետևանքները «աշխարհից կտրված» 120,000 խաղաղ բնակիչների վրա: «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից անհասանելի է բոլոր քաղաքացիական և առևտրային երթևեկության համար տասնյակ ադրբեջանցի […]

̰
«Ռոսկոսմոսը» ցուցադրել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների արբանյակային պատկերը

23:34 09.02.2023

Ռոսկոսմոսը ցուցադրել է Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները։ Արբանյակային պատկերը կորպորացիան հրապարակել է փետրվարի 9-ին իր Telegram ալիքում։ Լուսանկարում երևում է, որ երկրաշարժից հետո նավահանգստում տարածքի մի մասը լցվել է ջրով, փլուզվել են շենքերը, հրդեհից առաջացած կոնտեյներների պահեստի վրա թանձր ծուխ է գոյացել։ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության խնդրանքով Ռոսկոսմոսը գործի է դրել ռուսական […]

̰
Լեհական հեռուստաալիքը Զելենսկուն «նշանակել է» Մեծ Բրիտանիայի նախագահ

23:11 09.02.2023

Լեհական TVP Info հեռուստաալիքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Լոնդոն կատարած այցի մասին ռեպորտաժում նշել է գոյություն չունեցող պաշտոն՝ «Մեծ Բրիտանիայի նախագահ»։ Լրատվական ալիքը ցուցադրել է Ուկրաինայի ղեկավարի ելույթը Լոնդոնում բրիտանական խորհրդարանի անդամների առջև։ Պաշտոնը վերագրվել է նրան: Հեռարձակմանսքրինշոթըը Twitter-ի էջում հրապարակել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։ Meanwhile, Polish TV made @ZelenskyyUa the President […]

̰
Սիրիայի առողջապահության նախարարը կոչ է անում երկրին տրամադրել բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ

22:50 09.02.2023

Փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածներին փրկելու համար Սիրիան պետք է ապահովվի բժշկական սարքավորումներով, պարագաներով և դեղամիջոցներով։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Արաբական Հանրապետության առողջապահության նախարար Հասան ալ Գաբաշը, նրա ելույթը հեռարձակել է Al Ekhbariya հեռուստաալիքը։ «Աղետի մասշտաբները մեծ են, և մենք պետք է բժշկական սարքավորումներ, պարագաներ և դեղամիջոցներ տրամադրենք տուժածներին փրկելու […]

̰
Հնդկաստանում ուսանողը քննության ժամանակ տեսել է 500 աղջկա և ուշաթափվել

22:38 09.02.2023

Հնդկաստանի Սունդարգարհ քաղաքում քոլեջի 17-ամյա ուսանող Մանիշ Շանկար Պրասադը քննության ժամանակ ուշագնաց է եղել, երբ տեսել է, որ 500 աղջիկների հետ մենակ է դասարանում։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։ Հրատարակության տվյալներով՝ Պրասադը եկել է մաթեմատիկայի քննություն հանձնելու։ Սակայն երբ նա մտել է դահլիճ, տեսել միայն մի քանի հարյուր աղջիկների շուրջը և ոչ […]

̰
Իրանը կմիանա Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի եռակողմ բանակցություններին

22:30 09.02.2023

Թեհրանը կմիանա Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի եռակողմ բանակցություններին՝ Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Հարցին, թե Իրանը պատրա՞ստ է միանալ համապատասխան եռակողմ շփումներին՝ Անկարայի և Դամասկոսի միջև երկխոսությունը լուծելու համար, Իրանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը դրական […]

̰
BACK_TO_TOP