10:29 30.01.2023
Հունվարի 23-ից 29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 404 դեպք, որից 193-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 125, փլուզման, մերկասառույցի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, երկրաշարժի՝ 3, թունավորման՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 137, ինքնասպանության փորձի՝ 6, որոնողափրկարարական և զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 5, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 22 […]
10:18 30.01.2023
Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը հիշեցնում է, որ հունվարի 30-ին սկսվում է Առաջավորաց պահքը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին պահքն է, և հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Այն շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ օրը ներառյալ, իսկ շաբաթ օրը տոնվում է Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավորի տոնը։ Առաջավորաց պահքը պահվում է […]
10:12 30.01.2023
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ (2019-2022) Բորիս Ջոնսոնը մանրամասներ է հրապարակել անցյալ տարվա փետրվարին Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցի մասին։ Ըստ Ջոնսոնի, որը մեջբերում է The Telegraph-ը և Daily Mail-ը կիրակի երեկոյան, Պուտինը «շատ երկար և ամենաարտասովոր հեռախոսազրույցում» փորձել է վախ սերմանել Մեծ Բրիտանիայի վարչապետի մոտ՝ ի […]
10:00 30.01.2023
Անկարան ոչ մի կործանիչ չի ստացել ԱՄՆ-ից, ոչ էլ նրանց համար վճարված գումարները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Նրան մեջբերում է Anadolu գործակալությունը։ «Մարդիկ կային, ովքեր սպառնում էին մեզ գնել C-400՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով: Հիմա մենք բանակցում ենք F-16-ների մատակարարման շուրջ, բայց մեզ մերժում են: Մեզ խոստացել են F-35 ինքնաթիռներ, բայց նրանք չեն պահել […]
09:48 30.01.2023
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց և բավարար երթևեկելի են։ Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա է մերկասառույց։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվել և կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
09:43 30.01.2023
Արեւմտյան տանկեր ուղարկելը Ուկրաինա չի փոխի իրական իրավիճակը եւ տեղեկատվական գործողություն է, Breitbart-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ բանակի փոխգնդապետ Դենիել Դեւիսը։ «Մարտահրավերն այն է, որ այն, ինչ աշխատում է տեսախաղերում և թղթի վրա, գործի գետնին», – բացատրել է նա: Նրա կարծիքով՝ Ուկրաինա արեւմտյան տանկեր ուղարկելու վերջին որոշումը «հսկայական տեղեկատվական օպերացիա է», որը կապ չունի […]
09:34 30.01.2023
Հունվարի 29-ին, ժամը 20։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սերո Խանզադյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն ավտոքարշակի օգնությամբ «Renault Clio» մակնիշի ավտոմեքենան […]
09:22 30.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Աբովյանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աբովյանի, Գավառի, Թալինի, Ախուրյանի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 15 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և […]
09:06 30.01.2023
Նոթինգհեմի և Բրեդֆորդի համալսարանի գիտնականներն օգտագործել են դեմքի ճանաչման տեխնոլոգիան՝ բացահայտելու նկարի հեղինակին, որը հայտնի է որպես de Brécy Tondo: Դրա հեղինակը, ամենայն հավանականությամբ, եղել է Վերածննդի իտալացի նկարիչ Ռաֆայելը, գրում է ArtNews-ը։ Հրապարակման մեջ ասվում է, որ փորձի ժամանակ պարզվել է Ռաֆայելի «de Brécy Tondo» և «Սիքստին Մադոննա» կտավներում Մադոննայի դեմքի նմանությունը երեխայի հետ։ […]
08:55 30.01.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի և Եղվարդ, Աբովյան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ալավերդի քաղաքում մառախուղ է։
08:44 30.01.2023
Երեխայի գնահատականները ծբողների կողմից չափազանց լուրջ ընդունելը կարող է խանգարել երեխայի սովորելուն և հանգեցնել ավելի լուրջ հետևանքների: Այս մասին Evening Moscow-ին հայտնել է հոգեբույժ Ալեքսեյ Վիլկովը։ Երեխայի հետ տնային աշխատանք կատարելիս կամ մեկ շաբաթվա ընթացքում նրա առաջընթացը ստուգելիս ծնողների համար կարևոր է հավասարակշռություն պահպանել գովասանքի և քննադատության միջև: Գնահատականների նկատմամբ չափազանց պահանջկոտ վերաբերմունքը կարող է […]
08:31 30.01.2023
ԱՄՆ Իլինոյս նահանգի բնակիչը մահացածի հետ դիակառք է գողացել ու հանգուցյալի մարմինը նետել փողոց։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Նշվում է, որ 23-ամյա հարձակվողը սգո սրահից գողացել է դիակառքը։ Մեքենայի ներսում եղել է մահացած տղամարդու դի։ Հաջորդ օրը ոստիկանները հայտնաբերել են լքված մեքենան, սակայն մահացածը ներսում չի եղել։ Շուտով Չիկագոյում՝ սգո սրահից 160 […]
08:18 30.01.2023
Սննդաբան-հոգեբան Նուրիա Դիանովան ասել է, որ կարելի է խուսափել չափից շատ ուտելուց՝ առանց հիմնական կերակուրները բաց թողնելու։ Հունվարի 26-ին Sputnik ռադիոյի հետ զրույցում մասնագետը նշել է, որ չափից շատ ուտելը կարող է կապված լինել ընտանեկան ավանդույթների, սթրեսի կամ հոգեբանական խնդիրների հետ։ «Ինչ-որ մեկն ունի ընտանեկան ավանդույթ՝ ավելի շատ ուտելու սովորություն, սննդի որոշակի պաշտամունք, ուստի մարդու […]
08:06 30.01.2023
Կոլումբիայի համալսարանի գիտնականները մշակել են նյարդերի խթանման տեխնիկա, որը կարող է ապագայում թույլ տալ ողնուղեղի վնասվածքներով մարդկանց վերականգնել ձեռքերի աշխատանքը: Արդյունքները հրապարակված են Brain ամսագրում։ Ողնուղեղի ասոցիատիվ պլաստիկության (SCAP) տեխնիկան փորձարկվել է ողնուղեղի միջին ծանրության վնասվածքներով առնետների վրա: Վնասվածքից 10 օր անց առնետները ստացել են 30 րոպե թերապիա 10 օրվա ընթացքում: Հետազոտության վերջում SCAP-ով բուժված […]
12:56 28.01.2023
Հունվարի 27-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել Վրաստանի կողմից «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի վավերացման մասին, որը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար պետք է հնարավորություն ստեղծի հատել հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ խոսքը Վրաստանի կողմից համաձայնագրի […]
12:51 28.01.2023
Հունվարի 28-ին` ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի օրը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Էմմա Պալյանը, զինվորականներ, ազատամարտիկներ այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել հերոս […]
12:43 28.01.2023
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը մանրամասներ է հայտնել Երուսաղեմում ծայրահեղականների կողմից հայկական ռեստորանի վրա հարձակման դեպքի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աղան աբեղա Գոգչյանը պատմել է, որ հրեա ծայրահեղականները փորձել են գնալ «Լացի պատ»-ի մոտ, երբ հիմնական ճանապարհով չի ստացվել, անցել են այն ճանապարհով, որտեղ գտնվում է հայկական ռեստորանը: «Այդ պահին ռեստորանում նստած են […]
12:18 28.01.2023
Մոսկվայի մետրոյում ծեծկռտուք է եղել. Թե կոնկրետ երբ է տեղի ունեցել դեպքը, չի հաղորդվում, սակայն ծեծկռտուքի տեսանյութը սոցցանցերում տարածվել է շաբաթ օրը՝ հունվարի 28-ին։ Կադրերում երևում է, թե ինչպես է կռվարարը ոտքով հարվածում երկու տղամարդու։ Տուժածներից մեկը պառկած է հատակին, երկրորդը փորձում է հեռանալ։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մետրոյի «Կուրսկայա» կայարանում։ Ագրեսորի […]
12:10 28.01.2023
Լրագրող Լիանա Մարգարյանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ Երուսաղեմում հայկական Taboon Wine Bar ռեստորանը ենթարկվել է ծայրահեղականների հարձակման: Նա նաև կից ռեսանյութ է հրապարակել՝ մեկնաբանելով. «Սա հաջորդում է Երուսաղեմի հայկական թաղամասում հայկական համայնքի դեմ մի շարք հարձակումներին և ագրեսիվ գործողություններին»: The Armenian restaurant Taboon Wine Bar in Jerusalem was just attacked this evening by […]
12:03 28.01.2023
«Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը ուղերձ է տարածել Բանակի օրվա առթիվ: «Մենք պետք է կանգնենք մեր զինվորի ու սպայի կողքին այսօր ավելի ամուր ու հաստատակամ, քան երբևէ: Նրանք իրենց կյանքի ու առողջության հաշվին պաշտպանում են մեր անկախությունն ու անվտանգությունը և արժանի են հարգանքի ու խոնարհման: Բանակը մեր պետականության ամենաարժեքավոր ձեռքբերումներից է: Այն անցել է կայացման […]
11:56 28.01.2023
Ամերիկյան RAND Corporation հետազոտական կենտրոնը հրապարակել է «Ինչպես խուսափել երկար պատերազմից. ԱՄՆ քաղաքականությունը և ռուս-ուկրաինական հակամարտության հետագիծը» զեկույցը, որում նա առաջարկել է ԱՄՆ իշխանություններին չորս քայլ ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար։ Փորձագետները եկել են այն եզրակացության, որ Վաշինգտոնի համար ճգնաժամի հետաձգումը ձեռնտու չէ։ ԱՄՆ-ը կարող է պարտադրել ուկրաինական կողմին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ դրդելով նրան ռազմական […]
11:35 28.01.2023
Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացմանը, «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը։ Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ մարդասիրական իրավիճակի հետ մեկտեղ, այդ պատճառով է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ջանքեր է գործադրում՝ միջանցքի վերաբացման ուղղությամբ: Պետքարտոււղարի տեղակալ Դոնֆրիդն ընդգծում է՝ […]
11:29 28.01.2023
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը՝ իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր: Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել […]
11:10 28.01.2023
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում միաժամանակ կործանվել են հնդկական ռազմաօդային ուժերի երկու կործանիչներ՝ ռուսական արտադրության Սու-30-ը և ֆրանսիական Mirage 2000-ը, հայտնում է Ani-ն հունվարի 28-ին։ «Երկու ինքնաթիռները օդ են բարձրացել Մադհյա Պրադեշի Գվալիոր ավիաբազայից, որտեղ անցկացվում էին զորավարժությունները», – գործակալությանը հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են կազմակերպվել, վթարի պատճառները պարզվում են։ […]
10:53 28.01.2023
ԱՄՆ դեսպանությունը դեսպանատան ֆեսյբուքյան էջում գրել է. «Բանակի օրվա կապակցությամբ մենք մեր երախտիքն ենք հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած Հայաստանի բոլոր քաղաքացիներին և գոհունակությամբ փաստում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցությունը։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար։ Փառք ու պատիվ ծառայության ընթացքում վիրավորվածներին։ Փառք ու պատիվ […]
10:44 28.01.2023
Վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է Ստամբուլից Անթալիա թռչող ինքնաթիռի թևին։ Այս մասին ուրբաթ՝ հունվարի 27-ին, հայտնել է TRT Haber հեռուստաալիքը։ Միջադեպի արդյունքում ինքնաթիռը մնացել է անվնաս, իսկ ուղևորները սարսափահար իջել են։ Վերջին օրերին ուժեղ փոթորիկ է մոլեգնել Անթալիայում՝ Կոնյաալթիի ափին, ալիքի բարձրությունը հասել է 5 մ-ի, իսկ հենց քաղաքում իշխանությունները վտանգի «նարնջագույն» մակարդակ են մտցրել։ […]
10:39 28.01.2023
Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի՝ Հայոց Բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը։ Հայկական բանակը հիմնադրման օրվանից ծանր փորձությունների է ենթարկվում։ Հայ մարտիկն ու հայ սպան մինչ օրս անձնվիրաբար պայքարում են հանուն հայրենի մի թիզ հողի, հանուն […]