TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+24.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Փորձագետը բացատրել է, թե ինչու հակավիրուսը կարող է բաց թողնել վնասակար ծրագիրը

08:33 12.01.2023

Կիբերանվտանգության և խարդախության դեմ պայքարի փորձագետ Ալեքսեյ Սիզովը Sputnik ռադիոյին ասել է, թե ինչպիսի վնասակար ծրագրեր կարող են ներթափանցել համակարգիչ, նույնիսկ եթե սարքը պաշտպանված է հակավիրուսով։ Հակավիրուսային ծրագրակազմը (ծրագրային ապահովումը) հայտնաբերում է չարամիտ ծրագրերը՝ օգտագործելով հատուկ տվյալների բազաներ, որոնք թույլ են տալիս բացահայտել վնասակար կոդերը կամ շտկել որոշ հավելվածների կասկածելի «վարքագիծը», նշել է Սիզովը։ Միաժամանակ […]

̰
Պրիմորիեում մասնագետները փրկել են ընձառյուծի մեկուկես ամսական ձագերին

08:19 12.01.2023

Մասնագետները փրկել են Ամուրի ամենահազվագյուտ ընձառյուծի երկու շատ փոքր կորած ձագերին։ Նրանք ընդամենը մեկուկես ամսական են, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Լեոպարդի երկիր» ազգային պարկի մամուլի ծառայությանը։ Երթուղու վրա մնացած կատվիկները ցրտահարությունից և սովից մահանալու վտանգի տակ էին: Այժմ նրանք հետազոտվում են անասնաբույժի մոտ և ուղարկվում կարանտին։ «Հավանական է, որ մայրը նախ ընձառյուծի ձագերին դուրս […]

̰
Ի՞նչ է խոստովանել արքայազն Հարրին ինքնակենսագրականում. գիրքը դարձել է  Բրիտանիայում ամենավաճառվող ոչ գեղարվեստական ​​գրականությունը

08:07 12.01.2023

Արքայազն Հարիի ինքնակենսագրականը դարձել է Բրիտանիայում ամենաարագ վաճառվող ոչ գեղարվեստական ​​գրականությունը: Այս մասին գրում է «Իզվեստիա» թերթի Telegram ալիքը։ Առաջին օրը վաճառվել է 400.000 գիրք՝ ներառյալ էլեկտրոնային և աուդիո տարբերակները։ Արքայազն Հարին իր գրքում խոստովանում է, որ թմրանյութ է օգտագործել, Աֆղանստանում սպանել է 25 մարդու, կռվել Ուիլյամի հետ: Արքայազն Հարիի ինքնակենսագրական գիրքը՝ «Spare», թողարկվել է […]

̰
Շրջափակված Արցախ. բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից

13:00 11.01.2023

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը փակելու հետևանքով Արցախի բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից: Հայաստանում հունվարի 15-ից մեկնարկում է 2023/2024 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի դիմորդները զրկվել են Հայաստան գալու և քննություն հանձնելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման […]

̰
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է

12:57 11.01.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Կապան, Գորիս, Քաջարան, Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի քաղաքներում, Տավուշի մարզում, Արագածի, Արագածոտնի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի […]

̰
Թուրքիան ակնկալում է, որ ԵՄ-ն կկատարի փախստականների ընդունման ֆինանսական աջակցության իր պարտավորությունները

12:50 11.01.2023

Թուրքիան ակնկալում է, որ ԵՄ-ն կկատարի միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ծրագրով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ օգնել Անկարային փախստականների ընդունման հարցում։ Այս մասին չորեքշաբթի «Մարդու իրավունքների ապագան 21-րդ դարում» միջազգային համաժողովում հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքչին։ «Թուրքիան ներկայումս ընդունում է 4,2 միլիոն փախստականի տարբեր երկրներից, որից 3,5 միլիոնը եկել են Սիրիայից: Մենք ակնկալում ենք, որ […]

̰
Մոսկվայի երկաթգծի մոտ հայտնաբերվել է տղամարդու կտրված ոտք և գլուխ

12:42 11.01.2023

Մերձմոսկովյան երկաթուղու մոտ հայտնաբերվել է մարդու կտրված գլուխ և ոտք, իսկ մասնատված տիրոջ բնակարանում՝ մեկ այլ տղամարդու դի, սպանության փաստով քրեական գործ է հարուցվել, RIA Novosti-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Ըստ զրուցակցի՝ հունվարի 10-ին ոստիկանություն է դիմել Կաշիրայի երկաթուղային կայարանի աշխատակիցը, ով հայտնել է, որ ենթակայանից ոչ հեռու հայտնաբերել է մարդու ոտք։ Դեպքի վայր […]

̰
Մոսկվայում «ականապատել» են բոլոր առևտրի կենտրոնները. տարհանում չի իրականացվում

12:33 11.01.2023

Անհայտ անձը «ականապատել է» Մոսկվայի բոլոր առևտրի կենտրոնները, ստուգումներ են իրականացվում, տարհանումներ չեն իրականացվում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։ «Քաղաքի բոլոր առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքով անանուն հաղորդագրություն է ստացվել»,- ասել է աղբյուրը։ Նա հավելել է, որ նախկինում սպառնալիքը գալիս էր Ուկրաինայի տարածքից։ Օպերատիվ ծառայությունների աշխատակիցներն արդեն սկսել են առևտրի կենտրոնների պատահական ստուգումները։ […]

̰
Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել Արցախը Հայաստանից սնուցող միակ էլեկտրական գծի վթարի վայրում

12:26 11.01.2023

Ադրբեջանը թույլ չի տալիս վթավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են Արցախի օպերատիվ շտաբից: Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ […]

̰
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսի հայոց պատրիարքին հրավիրել է Հայաստան-Թուրքիա խաղին

12:22 11.01.2023

Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը սուրբծննդյան ընդունելության շրջանակներում ընդունել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լույս TV»-ի հիմնադիր Արամ Քուրանը։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայից տարածված հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունն արքեպիսկոպոս Մաշալյանին հրավիրել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում 2024թ․ մարտի 25-ին Երևանում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը […]

̰
Ստամբուլում կանցկացվեն միջոցառումներ՝ ի հիշատակ Հրանտ Դինքի

12:10 11.01.2023

Ստամբուլի «Ակոս» հայկական թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 16-րդ տարելիցի (հունվարի 19) կապակցությամբ հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն: Այս մասին հայտնում է «Ակոս»-ը, փոխանցում է Էրմենիհաբերը: Այդ միջոցառումների շրջանակներում հունվարի 11-ին Ստամբուլի Քադըքյոյ շրջանում կցուցադրվի գրող և ռեժիսոր Ումիթ Քըվանչի «Հիշողությունը քիչ է. ֆիլմ Հրանտ Դինքի համար» կինոֆիլմը: Ցուցադրումից նախատեսված է, որ տեղի կունենա քննարկում ռեժիսորի մասնակցությամբ։ […]

̰
Գյումրի համայնքում շչակ է փորձարկվելու

12:02 11.01.2023

Հունվարի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից փորձարկվելու է Գյումրի համայնքի թիվ 23 միջնակարգ դպրոցի էլեկտրաշչակը: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ։

̰
SHANTNEWS

11:59 11.01.2023

̰
Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու մեջ մեղադրվող եղբայրները գտնվել են Ջերմուկում

11:53 11.01.2023

Ոստիկանության Ջերմուկի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին են տարվել 30-ամյա Գևորգ Խ.-ն և 34-ամյա Սամվել Խ.-ն, որոնք հունվարի 5-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 2-րդ մասի մեղադրանքով: Նրանք ներկայացվել են վարույթն […]

̰
ԿԳՄՍ նախարարությունը կփոխհատուցի միջազգային մրցույթների և այլ միջոցառումների մասնակցող երիտասարդների ավիատոմսերի գումարը

11:47 11.01.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում է «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին ՀՀ երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցության աջակցություն» ծրագիրը: Ծրագրով նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու […]

̰
Շվեյցարիայի Սենատի հանձնաժողովը կդիմի Կառավարությանը՝ Երևանի և Ստեփանակերտի միջև օդային կապ կազմակերպելու հարցով

11:40 11.01.2023

Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի Կանտոնների խորհրդի (Վերին պալատ, Սենատ) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, մտահոգված լինելով հումանիտար իրավիճակով և միջազգային իրավունքի խախտումներով, որոշել է նամակ հղել Դաշնային խորհրդին (Շվեյցարիայի կառավարությանը)՝ տեղեկացնելով, որ դատապարտում է միջազգային իրավունքի խախտումները, որոնց հանգեցրել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքի շրջափակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովը խնդրում է Կառավարությանը Միավորված ազգերի […]

̰
Մոսկվայում այրվել են դիզելային վառելիքով կոնտեյներ և մի քանի ավտոմեքենա. ՌԴ ԱԻՆ

11:36 11.01.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայում Բորիս Պաստեռնակի փողոցում այրվել է դիզվառելիքով կոնտեյներ և մի քանի ավտոմեքենա։ Ավելի ուշ ՌԻԱ Նովոստիին ԱԻՆ մայրաքաղաքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում հայտնել են, որ հրդեհն ամբողջությամբ մարվել է: «Ժամը 9.57-ին հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է»,- հայտնել են գլխավոր գրասենյակից։ Ավելի վաղ վարչությունը հայտնել էր, որ Բորիս Պաստեռնակի փողոցում՝ մետրոյի […]

̰
Ֆրանսիայի կողմից դիվանագիտական և հումանիտար աջակցություն է անհրաժեշտ, որպեսզի թույլ տրվի հայ ժողովրդին պաշտպանել իր ազատությունը․ Իզաբել Սանտյագո

11:27 11.01.2023

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոն երեկ մասնակցել է Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց ի աջակցություն Արցախի նախաձեռնված ցույցին՝ վկայելով իր աջակցությունը Հայաստանին և Արցախին ՝ ի դեմս Ադրբեջանի շրջափակման։  «Միջանցքը պետք է բացվի: Անհրաժեշտ է նաև Ֆրանսիայի կողմից դիվանագիտական և հումանիտար աջակցություն, որպեսզի թույլ տրվի հայ ժողովրդին պաշտպանել իր ազատությունը»,- նշել է պատգամավորը ցույցի վերաբերյալ […]

̰
Արտարժույթի փոխարժեքներն այսօր

11:22 11.01.2023

Տարադրամի փոխանակման կետերում այսօր ԱՄՆ մեկ դոլարը գնվում է առավելագույնը 399 դրամով (նվազագույնը 394 դրամ), վաճառվում՝ 405,50 դրամով (նվազագույնը 402 դրամ)։ Մեկ եվրոն գնվում է առավելագույնը 422 դրամով (նվազագույնը 416 դրամ), վաճառվում՝ 440 դրամով (նվազագույնը 430 դրամ)։ Ռուսական մեկ ռուբլին գնվում է առավելագույնը 5.58 դրամով (նվազագույնը 4․73 դրամ), վաճառվում՝ 6 դրամով (նվազագույնը 5.74) դրամով։  

̰
ԵԱՀԿ գործող նախագահն ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին․ նա կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:15 11.01.2023

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել քաղաքացիական բնակչության առօրյա […]

̰
Պետք է անենք ամեն ինչ` ապահովելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղաշարժի ազատությունը. Մալթայի Ուխտի ղեկավար

11:10 11.01.2023

Հունվարի 10-ին Մեծ վարպետի տեղապահ Ֆրա՛ Ջոն Դանլեփը, ելույթ ունենալով Մալթայի Ինքնիշխան Ուխտում հավատարմագրված դեսպանների հետ տարեկան հանդիպմանը, նշել է. «․․․ Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակով և պետք է անենք ամեն ինչ` ապահովելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը։ Մալթայի Ուխտը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին աշխատելու վեճերի […]

̰
Արտակարգ դեպք Երևանում․ Հալաբյան փողոցից Դավիթաշեն տանող ճանապարհահատվածին այրվել է ավտոմեքենա

11:03 11.01.2023

Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհահատվածում, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի N 1 տարածքային ստորաբաժանման (զինկոմիսարիատ) մոտ ավտոմեքենա է այրվում։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ մինչ հշեջների ժամանումը, կրակի […]

̰
CNN-ը ցույց է տվել Չինաստանի դիակիզարանի մոտ COVID-19-ի բռնկման պատճառով կուտակված հերթերը

10:53 11.01.2023

CNN-ը հրապարակել է Չինաստանի քաղաքների արբանյակային լուսանկարները, որտեղ երևում են դիակիզարանների և թաղման բյուրոների մոտ հերթեր: Սա տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ երկիրը պայքարում է «կորոնավիրուսային վարակների աննախադեպ ալիքի» դեմ՝ խիստ սահմանափակումների վերացումից հետո: Նկարները պատկանում են Maxar Technologies-ին: Դրանք վերցվել են դեկտեմբերին և հունվարին։ Նրանք ցույց են տալիս մեքենաների շարքեր Պեկինի ծայրամասում գտնվող […]

̰
ՀՀ գլխավոր դատախազությունը Տարոն Մարգարյանից ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացրել դատարան

10:46 11.01.2023

2022 թվականի դեկտեմբերի 27‑ին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դատախազության կողմից ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսանչորսերորդ հայցադիմումը։ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տ.Մ.-ից, նրա հետ փոխկապակցված վեց անձից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում […]

̰
Բանալիով դուռը բացել և մտել էր բնակարան, տանտիրոջը տեսնելով՝ դիմել էր փախուստի

10:32 11.01.2023

Դեկտեմբերի 8-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով մտել էր Բաշինջաղյան փողոցի իր բնակարան, սակայն իրեն տեսնելով՝ դիմել էր փախուստի: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Կոտայքի մարզի […]

̰
Թուրքիան սկսում է սառը պատերազմի կասետային զինամթերք ուղարկել Ուկրաինա. Foreign Policy

10:28 11.01.2023

Թուրքիան սկսել է Ուկրաինային մատակարարել սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային զինամթերք: Այս մասին գրում է Foreign Policy ամսագիրը՝ վկայակոչելով իրազեկ ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաներին։ Ըստ հրապարակման՝ Թուրքիան Կիևին 2022 թվականի նոյեմբերից մատակարարում է առաջադեմ կասետային զինամթերք։ «Զենքը նախատեսված է տանկերը ոչնչացնելու համար, որոնք կարող են տարիներ շարունակ մնալ մարտի դաշտում, եթե դրանք անմիջապես չպայթեն: Յուրաքանչյուր արկ […]

̰
Բրազիլիայում անկարգություններից հետո ձերբակալվել է ավելի քան 700 մարդ

10:13 11.01.2023

Բրազիլիայի մետրոպոլիայի իրավապահները ձերբակալել են ավելի քան 720 մարդու՝ Բրազիլիայում կիրակնօրյա անկարգություններին մասնակցելու մեղադրանքով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Դաշնային ոստիկանության մամուլի ծառայությունը։ «Երեքշաբթի՝ հունվարի 10-ի երեկոյան, 727 մարդ է ձերբակալվել։ Հումանիտար նկատառումներով ազատ է արձակվել 599 կալանավոր՝ հիմնականում տարեցներ, առողջական խնդիրներ ունեցողներ, անօթևաններ և երեխաներ ունեցող ծնողներ», – ասվում է նախարարության կայքում, փոխանցում է […]

̰
Քևին Քոսթներն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Yellowstone ֆիլմում դերակատարման համար

10:04 11.01.2023

Քևին Քոսթները  արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի  Yellowstone սերիալում լավագույն դերասանի համար, 80-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում և հեռարձակվել NBC հեռուստաալիքով։ «Ոսկե գլոբուսը» ամեն տարի շնորհվում է կինոյի և հեռուստատեսության ոլորտում ձեռքբերումների համար: Մրցանակները առաջինն են ԱՄՆ-ի բազմաթիվ ֆիլմերի ցուցադրություններից և հաճախ են նախանշում հաջորդ կինոսեզոնը, որն ավարտվում է մարտին՝ Օսկարի մրցանակաբաշխությամբ:

̰
Ճապոնիան և Արգենտինան կամրապնդեն համագործակցությունը պարենային անվտանգության ոլորտում

09:55 11.01.2023

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայաշին և Արգենտինայի ԱԳ նախարար Սանտյագո Կաֆիերոն հունվարի 10-ին Բուենոս Այրեսում կայացած բանակցություններում պայմանավորվել են զարգացնել երկու երկրների միջև պարենային անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ։ «Նախարարները պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը Ճապոնիայի և Արգենտինայի միջև պարենային և էներգետիկ անվտանգության ոլորտում»,- ասվում է տեքստում։ […]

̰
Կրասնոյարսկում տարեց կինը չի հասցրել նստել ավտոբուս ու մնացել է անիվների տակ

09:48 11.01.2023

Ավտոբուսի վարորդը Կրասնոյարսկի կանգառում չի տեսել թոշակառուին, ով փորձում էր մտնել սրահ և սկսել է շարժվել, ինչի հետևանքով կինը մահացել է՝ ընկնելով անիվների տակ, հայտնում է ՆԳՆ շրջանային գլխավոր վարչությունը։ Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Գլինկայի փողոցում գտնվող «Վոստոչնի» ավտոկայանի հասարակական տրանսպորտի կանգառում։ «Ութսունհինգ տարեկան մի կին փորձեց մտնել 60 համարի ավտոբուս։ […]

̰
BACK_TO_TOP