TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Վրաստանում կանայք տղամարդկանցից հինգ անգամ ավելի շատ ժամանակ են հատկացնում կենցաղային աշխատանքին․ UN Womans

12:38 12.01.2023

Ինչպես և ամբողջ աշխարհում, Վրաստանում ևս կանայք և տղամարդիկ ամեն օր զբաղված են վարձատրվող ու չվարձատրվող աշխատանքով, կենցաղային գործերով` ուսում, մշակութային և սպորտային գործունեություն, ժամանց, հանգիստ և այլն։ ՄԱԿ-ի կանանց հիմնադրամի Վրաստանյան մասնաճյուղը հրապարակել է զեկույց այն մասին, թե որքան ժամանակ են տրամադրում կանայք և տղամարդիկ տարբեր աշխատանքների վրա օրվա ընթացքում, ինչը հնարավորություն է ընձեռում […]

̰
ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ. Փաշինյան

12:32 12.01.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնել է, որ կարևորում է, որ ադրբեջանական սադրանքի՝ Լաչինի միջանցքը փակելու պայմաններում ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, իրադրությունների գնահատականները լինեն փաստահենք, կարևորում է նաև խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից: Վարչապետը նկարագրել է 32 օր շարունակվող շրջափակման հետևանքները, ասել է. «Իմ գնահատականը […]

̰
Խախտել էր Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները

12:26 12.01.2023

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ու վետերաների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 10-ին բաժին է ներկայացել 21-ամյա Էդգար Մ.-ն, որը 2022 թ. դեկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: *** Ոստիկանության Արաբկիրի բաժնի […]

̰
Լարսում որոշ սահմանափակումներ կան

12:08 12.01.2023

Ձյան և սառնամանիքի պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, փոխանցում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը: Մնացած բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է: Ճանապարհի մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։ Իսկ ՀՀ ԱԻՆ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, ո Լարսի մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]

̰
SHANTNEWS

12:00 12.01.2023

̰
Հնդկաստանը կատարյալ թեկնածու է Հայաստանի Սու-30 կործանիչների կատարելագործման համար. Forbes

11:57 12.01.2023

Լուրեր են շրջանառվում, որ Հայաստանը «շահագրգռված է», որ Հնդկաստանը զենք մատակարարի և կործանիչների օդաչուներ պատրաստի ռուսական արտադրության Սու-30ՍՄ «Ֆլանկեր» կործանիչների համար: Թեև նման պայմանավորվածությունն առայժմ չի հաստատվել, Նյու Դելին, անշուշտ, կարող է զգալիորեն բարելավել հայկական այս ինքնաթիռները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Forbes ամսագիրը: Հոդվածի հեղինակ Փոլ Իդոնը, ով զբաղվում է Մերձավոր Արևելքի ռազմական […]

̰
Կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն կտրվի արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին, մարզիչներին

11:49 12.01.2023

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի: Ըստ այնմ՝ նախատեսվում է կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն տալ արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին, մարզիչներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

̰
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ևս 3 բուժառու

11:35 12.01.2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 3 բուժառու։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Այսօր Հայաստան են տեղափոխվել անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 3 պացիենտ՝ իրենց երկու ուղեկցողի և մեկ բուժքրոջ հետ միասին»,- ասել է […]

̰
Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է. Փաշինյան

11:28 12.01.2023

Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է: Այս մասին, ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է կառավարության նիստում: Չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար:

̰
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հայտարարել է մասնագիտական հանձնաժողովի նոր կազմի ընտրության մրցույթ

11:19 12.01.2023

Հիմք ընդունելով Վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 1442 – Ա որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետը և Վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի N 111-Ա որոշման հավելված N 2-ի 29-րդ և 42-րդ կետերը, ինչպես նաև այն, որ Վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի 1546-Ա որոշմամբ Վարչապետի 2022 թվականի մարտի 29-ի N 315-Ա որոշումը ուժը կորցրած է ճանաչվել՝ […]

̰
Չիլիում  6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:12 12.01.2023

Հինգշաբթի Չիլիում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղբյուրւ հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Օվալե քաղաքից 25 կմ դեպի արևմուտք։ Օջախը գտնվել է 60 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Վարչապետը հաստատել է ՀՀ-ի և Տաջիկաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կազմը

11:03 12.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Տաջիկաստանի Հանրապետության միջև տնտեսական համագոծակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը: Տվյալ հանձնաժողովի նախագահ է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը։

̰
̰
Վրաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր կժամանի Հայաստան

10:55 12.01.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունվարի 12-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նախատեսվում է նաև երկու երկրների վարչապետերի առանձնազրույց:

̰
ՔԿ-ում գտնվող անձը քաղաքացուց խաբեությամբ վերցրել է մոտ 5000 դոլար և 20 գրամ քաշով ոսկյա ժամացույց

10:53 12.01.2023

2021թ. հոկտեմբերի 21-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ որպես բժիշկ Տիգրան Հարությունյան ներկայացած անձը բժշկական սարքավորումներ գնելու նպատակով իրենից խաբեությամբ վերցրել է մոտ 5000 դոլար և 20 գրամ քաշով ոսկյա ժամացույց: Իսկ որպես Տիգրանի քույր ներկայացած ոմն Մագա մաս-մաս ստացել է այդ գումարը և փոխանցել նրան: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, […]

̰
Հայաստանից Կիպրոս արտահանումն աճել է ավելի քան 211 անգամ. ամենամեծ ծավալներն ուղղվել են ՌԴ, ԱՄԷ և Չինաստան

10:40 12.01.2023

Հայաստանից արտահանումը նախորդ տարվա 11 ամսում աճել է 75.2 տոկոսով, աճ է նկատվել արտահանվող գրեթե բոլոր ապրանքատեսակներում, որոշ երկրներ արտահանումն աճել է անգամներով, օրինակ՝ դեպի Կիպրոս արտահանումը 2022-ի հունվար-նոյեմբերին ավելացել է ավելի քան 211 անգամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Այսպիսով հունվար-նոյեմբերին ամենաշատն աճել է Կիպրոս արտահանումը՝ 211.4 անգամ՝ […]

̰
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Բերդի «Սորաններ» դենդրոպարկի հեքիաթային գեղեցկությունը՝ լուսանկարներով

10:32 12.01.2023

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է լուսանկարներ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Բերդի «Սորաններ» դենդրոպարկից: Ձյան ծածկի տակ բնությունն էլ ավելի գրավիչ ւ հեքիաթային տեսք է ստացել:

̰
Բայդենի օգնականները հայտնաբերել են փաստաթղթերի ևս մեկ խմբաքանակ՝ կապված ԱՄՆ նախագահի հետ

10:22 12.01.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնականները հայտնաբերել են գաղտնի փաստաթղթերի ևս մեկ խմբաքանակ, որոնք ենթադրաբար կապված են ԱՄՆ ներկայիս առաջնորդի հետ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրները։ Ըստ նրանց՝ խոսքը ավելի քիչ թվով թղթերի մասին է, քան նախկինում հայտնաբերվել է Բայդենի դիվանագիտության և գլոբալ ներգրավվածության կենտրոնի շենքում, մինչդեռ դրանց ճշգրիտ թիվը չի նշվում։ […]

̰
Ամենայն հայոց կաթողիկոսը երախտիքի խոսք է հայտնել ՌԴ կողմից պատվո շքանշանի հանձնման արարողության ժամանակ

10:16 12.01.2023

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ՌԴ կողմից պատվո շքանշանի հանձնման արարողության ժամանակ ելույթ է ունեցել, որում ասել է. «Ռուսաստանի Դաշնության մեծարգո դեսպան, Գերաշնորհ, Հոգեշնորհ և Արժանապատիվ հայրեր, Գերագույն հոգևոր խորհրդի պատվարժան անդամներ և սիրելի ներկաներ, Ողջունում ենք ամենքիդ ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերում Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները Ամանորի և մեր Տիրոջ Սուրբ […]

̰
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին թողել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների. Amnesty International

10:10 12.01.2023

Միջազգային իրավապաշտպան Amnesty International ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Թվիթերի միկրոբլոգում կազմակերպությունը գրել է. «Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին թողել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիության։ Պետք է ապահովվի ազատ տեղաշարժը և տուժածների տնտեսական և սոցիալական իրավունքների պաշտպանությունը»:   […]

̰
Բրազիլիայում տեղի ունեցած բախումներից հետո կալանքի տակ է մնում ավելի քան 1,1 հազար մարդ

10:05 12.01.2023

Բրազիլիայի մետրոպոլիայի իրավապահները կալանքի տակ են թողել ավելի քան 1,1 հազար մարդու՝ Բրազիլիայում կիրակնօրյա բախումներին մասնակցելու մեղադրանքով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Դաշնային ոստիկանության մամուլի ծառայությունը։ «Հունվարի 11-ի՝ չորեքշաբթի երեկոյան, Դաշնային ոստիկանությունը ավարտել է աշխատանքը անցած կիրակի՝ հունվարի 8-ի իրադարձությունների հետ կապված դատական ​​որոշումների շրջանակում։ Ընդհանուր առմամբ, Ազգային ոստիկանական ակադեմիայի շենք է բերվել 1843 մարդ։ […]

̰
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները քննարկում են ռուսական նավթարդյունաբերության դեմ նոր պատժամիջոցների սահմանումը

09:53 12.01.2023

ԱՄՆ-ն և Արևմուտքում նրա դաշնակիցները քննարկում են ռուսական նավթարդյունաբերության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, մասնավորապես՝ նավթամթերքի գների սահմանափակումը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի հայտնել է The Wall Street Journal-ի աղբյուրները: Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ գանձապետարանի պաշտոնյաներն այս շաբաթ հանդիպումներ են անցկացնում Եվրոպայում։ Նրանք քննարկում են Ռուսաստանի Դաշնությունից նավթամթերքների դեմ առաջիկա սահմանափակող միջոցառումների մանրամասները։ Սահմանափակումները պետք է […]

̰
Որոշ տրանսպորտային միջոցներ 2023թ. հունվարի 1-ից ձեռք են բերում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ. ՊԵԿ

09:42 12.01.2023

ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի հավելված 3-ի 12, 13, 30, 31 և 37 կետերի, ինչպես նաև հավելված 4-ի՝ երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են ԵԱՏՄ […]

̰
Քաբուլում ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած արտակարգ պատահարը 21 մարդու կյանք է խլել, կան առնվազն 40 վիրավորներ

09:34 12.01.2023

Ավելի քան 40 վիրավորներ տեղափոխվել են Քաբուլի վիրաբուժական կենտրոն Աֆղանստանի մայրաքաղաքի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո։ Այդ մասին չորեքշաբթի՝ հունվարի 11-ին, հայտնում է The Washington Post-ը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր РИА Новости-ի աղբյուրը, միջադեպի հետևանքով զոհվել է 21 մարդ։ Զոհերից շատերը աշխատել են արտաքին գործերի և ժամանակավոր կառավարության մշակույթի և […]

̰
Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդությանը

09:28 12.01.2023

Թեհրանը Մոսկվային և Կիևին երկխոսության կոչ է անում, ինչպես նաև պատրաստ է միջնորդական օգնություն ցուցաբերել Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար։ Այդ մասին հունվարի 12-ին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Թեհրանը Կիևին և Մոսկվային երկխոսության և հակամարտությունը դադարեցնելու կոչ է անում, ինչպես նաև կարծում է, որ այս ճգնաժամից դուրս գալու ելքը դիվանագիտության […]

̰
Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

09:22 12.01.2023

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։ Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի «Ցեխ ձոր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու «Բովուրխան»-ի ոլորանները և Կաղարծի-Ննգի ճանապարհահատվածը դժվարանցանելի է։ Կատարվում է մաքրման, աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։ Հանրապետության բոլոր շրջաններում ձյան տեսքով թույլ տեղումներն օրվա ընթացքում կշարունակվեն։ Հունվարի 13-16-ը […]

̰
Բժիշկները խորհուրդ են տվել, թե ինչպես հագցնել փոքր երեխաներին ցրտին

09:16 12.01.2023

Երեխային ցրտին զբոսանքից առաջ հագցնելիս արժե հավատարիմ մնալ շերտավորման սկզբունքին, խորհուրդ են տալիս Չուվաշի Հանրապետության առողջապահության նախարարության Նովոչեբոկսարսկի բժշկական կենտրոնի փորձագետները։ Մասնագետները խորհուրդ են տվել սովորական գլխարկի փոխարեն կրել բրդյա երեսպատված սաղավարտ։ «Կոշիկները չպետք է կիպ լինեն. նույնիսկ հաստ գուլպաների մեջ պետք է տեղ լինի, որ մատները ազատ շարժվեն։ Ինչքան ամուր են կոշիկները, այնքան ոտքերը […]

̰
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:04 12.01.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Նաիրիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի, Նոյեմբերյանի, Հրազդանի, Թալինի, Անիի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տաշիրի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության […]

̰
Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել երկու բնակարանների նկուղներում և պատշգամբներում

08:57 12.01.2023

Հունվարի 12-ին, ժամը 06:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու բնակարանների նկուղներում և պատշգամբներում: Հրդեհը […]

̰ ̰
BACK_TO_TOP