TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Հստակ կարգավորումներ լիցենզավորման դաշտում. լրացումներ «Կրթության մասին» օրենքում

10:34 30.11.2022

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագիծը: Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նախարարի տեղակալը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն է սահմանել հստակ […]

̰
Տեղի է ունեցել «ՔՊ» Վարչության նիստ, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

10:30 30.11.2022

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաստատվել է Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը: Այս մասին հայտնում է ՔՊ մամուլի ծառայությունը: Վարչության նախագահի առաջարկությամբ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է Վարչության նախագահի տեղակալ՝ զարգացման և կապերի գծով, իսկ Գևորգ Պապոյանը՝ Վարչության նախագահի տեղակալ՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով։ […]

̰
Հանրապետությունում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում պետական պարտադիր ծրագիրը

10:17 30.11.2022

ՍԱՏՄ-ն հայտնում է, որ Հանրապետությունում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում պետական պարտադիր ծրագիրը Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը նպաստում է հիվանդությունների դեմ պայքարին, անասնապահության և անասնաբուժության զարգացմանը, համաճարակային իրավիճակի բարելավմանը և սննդամթերքի անվտանգությանը:

̰
Հայտարարվել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության փորձաքննական գործընթացում աջակցության ծառայությունների ձեռքբերման մրցույթ

10:12 30.11.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության թարմացման և փորձաքննական գործընթացում աջակցության ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Ծառայությունները պետք է իրականացվեն մրցույթի հրավերում ներառված տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան: Այս մասին հայտարարում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Դիմելու վերջնաժամկետ՝ 14.12.2022թ.՝ ժամը 16.00։

̰
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարի ռեժիմն ու ապատեղեկատվություն տարածել. ՊԲ

10:06 30.11.2022

Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը: Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին ժամը 18։10-ի սահմաններում կրակ են բացել […]

̰
Արարատ Միրզոյանը Լեհաստանում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին

09:59 30.11.2022

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստանի Լոձ քաղաք՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: Այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

09:55 30.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]

̰
Կանադան հայտնում է Չինաստանի ռազմաօդային ուժերի կողմից ռազմական ինքնաթիռների որսի մասին

09:52 30.11.2022

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վերջին շաբաթներին բազմիցս որսացել են կանադական CP-140 Aurora պարեկային ինքնաթիռը ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու միջազգային ջանքերի շրջանակներում, հաղորդում է CTV-ն՝ վկայակոչելով Կանադայի պաշտպանության նախարարության խոսնակ Ջեսիկա Լամիրանդեին: «Կարող ենք փաստել, որ այդ գաղտնալսումները պարբերաբար տեղի են ունեցել առաքելության ընթացքում»,- Լամիրանդեի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ կանադական ինքնաթիռը հոկտեմբերի […]

̰
Հարավային Դակոտայի նահանգապետն արգելել է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին օգտվել TikTok-ից

09:44 30.11.2022

Հարավային Դակոտայի նահանգապետ Քրիստի Նոեմն արգելել է պետական ​​աշխատողներին օգտվել TikTok սոցիալական ցանցից՝ մտավախություն ունենալով, որ հարթակը կարող է տվյալներ հավաքել և կիսվել Չինաստանի իշխանությունների հետ։ Նման որոշում մարզի ղեկավարը կայացրել է երեքշաբթի։ «Հարավային Դակոտան չի մասնակցի մեզ ատող երկրների կողմից իրականացվող հետախուզական գործողություններին: Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունն օգտագործում է TikTok-ի միջոցով իր հավաքած տեղեկատվությունը ամերիկացի […]

̰
Ձյուն, անձրև, մառախուղ… Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

09:29 30.11.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գորիսի և Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։ Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

̰
Ֆինանսիստը զգուշացրել է, թե որտեղ պետք է շտապ ներդնել գումարը

09:11 30.11.2022

Ֆոնդային շուկայի անկայունության և «անբարյացակամ» արժույթների հետ կապված դժվարությունների ֆոնին ավելի լավ է ներդրումներ կատարել պաշտպանիչ վարկային պարտատոմսերում կամ բարեկամ երկրների արժութային ակտիվներում: Այս մասին «Պրայմ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական ​​համալսարանի պետական ​​և մունիցիպալ ֆինանսների ամբիոնի դոցենտ Մերի Վալիշվիլին: Փորձագետի կարծիքով՝ բաժնետոմսեր ընտրելիս պետք է նայել կայուն պահանջարկ ունեցող […]

̰
Նշվել են 2023 թվականի արձակուրդի համար ամենաշահավետ ամիսները

09:00 30.11.2022

Մարտ, հունիս, հուլիս ամիսները համարվում են 2023 թվականի հանգստի համար ամենաեկամտաբեր ամիսները։ Այս տեղեկությունը ռուսներին տրվել է Gosuslugi պորտալի պաշտոնական Telegram ալիքում։ Ինչպես պարզաբանել են փորձագետները, ֆինանսապես ձեռնտու է հանգստանալ այն ամիսներին, երբ հանգստյան օրերն ու արձակուրդները քիչ են։ Այսպիսով, արձակուրդի համար պետք է ընտրել մարտ, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր կամ դեկտեմբեր։ Միաժամանակ […]

̰
ԱՄՆ-ում 70-ն անց տղամարդը սուպերմարկետում կատակով հիացրել է իր տարեկից կնոջն ու ամուսնացել նրա հետ

08:48 30.11.2022

ԱՄՆ Արիզոնա նահանգում թոշակառուները, ովքեր հանդիպել են սուպերմարկետում, որոշել են ամուսնանալ այնտեղ։ Սիրո պատմությունը հրապարակել է Fox 13-ը: 78-ամյա Դենիս Դելգադոն և 72-ամյա Բրենդա Ուիլյամսը հանդիպել են տեղական հարմարավետ խանութի համեմունքների բաժնում 2021 թվականի օգոստոսին: Տղամարդը մայոնեզ էր գնում, իսկ կինը՝ մայոնեզի սոուս։ Քանի որ այն ժամանակ գործում էին COVID-19 համաճարակի սահմանափակումները, այցելուները կրում էին […]

̰
Գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

08:38 30.11.2022

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 30-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

̰
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում այսօր կդադարեցվի էլեկտրամատակարարումը

08:13 30.11.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Խորենացի փ. 6-12 շենքեր, Մաշտոցի պող. 6, 50, 50ա, 54 շենքեր, Զաքյան փ. 6 շենք, Տերյան փ. 44, 68, 89 շենք, Կորյունի փ. 2, 7, 7/1, 13, 13ա, 15ա, 19ա, 21, […]

̰
Բելառուսի Քննչական կոմիտեի ղեկավարը հայտնել է, որ արտերկրում թաքնված Ցեպկալոն հեռակա մեղադրվում է կոռուպցիայի և ծայրահեղականության մեջ

08:01 30.11.2022

Բելառուսի Քննչական կոմիտեն (ՔԿ) նախատեսում է մոտ ապագայում արտերկրում թաքնված Վալերի Ցեպկալոյի դեմ քրեական գործեր ուղարկել դատախազություն՝ դատաքննության։ Այս մասին «Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Դմիտրի Գորան՝ երեքշաբթի օրը երկրի նախագահին զեկուցելուց հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Առաջիկայում Ցեպկալոյի դեմ քրեական գործերը կուղարկենք դատախազություն»,- ասել է նա։ Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքով, […]

̰
Լոռու մարզում կցորդիչով բեռնատարը բախվել է բետոնե արգելապատնեշներին, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

23:45 29.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Բաղդասար Բ-ն իր վարած Iveco մակնիշի հեղուկ գազով կցորդիչով բեռնատարով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի արգելապատնեշների, կոտրել ճանապարհային նշաններն ու կողաշրջված վիճակում հայտնվել […]

̰
Սուպերմոդել Իրինա Շեյքին քննադատել են V Magazine-ում ֆոտոշարքի համար

23:27 29.11.2022

Համացանցի օգտատերերը զայրացած մեկնաբանություններ են թողել ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի լուսանկարների տակ, որոնք արվել են ամերիկյան V Magazine ամսագրի համար: Նրանք մեկնաբանություններ են թողել սոցցանցերում, որտեղ նոր թողարկում է հայտարարվել՝ շապիկին սուպերմոդելի նկարով։ Ուկրաինայից մեկնաբանների դժգոհությունն առաջացրել է ոչ թե սուպերմոդելի հարցազրույցի բովանդակությունը, այլ հրապարակման վերնագրում V տառը։ Նրանք դա համարել են Շեյքի աջակցությունը Ուկրաինայում […]

̰
Ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի տեղադրման մասին. դեպքի վայրում են ԱԻՆ, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները

23:16 29.11.2022

Արդեն 1.5 ժամից ավելի է՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից ժամանած հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության կինոլոգները և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողների հետ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար՝ արդյո՞ք հավաստի են տեղեկությունները, երբ էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն է ստացվել, որ օդանավակայանում […]

̰
Ձմեռ պապը Վելիկի Ուստյուգից մեկնել է Բեռլին և վառել տոնածառի լույսերը

23:06 29.11.2022

Չնայած թռիչքի հետ կապված բոլոր դժվարություններին, ռուս Ձմեռ պապը Վելիկի Ուստյուգից թռել է Բեռլին և երեքշաբթի երեկոյան մասնակցել Ռուսական տան դիմացի տոնածառի լույսերը վառելուն, դեպքի վայր է այցելել ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Ռուսաստանի գիտության և մշակույթի տան դիմաց տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունն անցկացվում է ամեն տարի, և 2022 թվականը բացառություն չէր։ Ռուսական տան ներկայացուցիչը ՌԻԱ […]

̰
Daweoo Laganza-ն Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը անթույլատրելի հատվածով անցնող ամուսիններին

22:59 29.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Daweoo Laganza մակնիշի ավտոմեքենան Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի, փոխանցում է shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Արմենիա» ԲԿ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի […]

̰
«Armenian Business Corner» նախագիծը թույլ կտա ամերիկյան շուկայում բարձրացնել հայ արտադրողի դերը. Զարեհ Սինանյան

22:35 29.11.2022

Սփյուռքի Գլխավոր հանձնակատարը մասնակցել է «Armenian Business Corner» նախագծի շնորհանդեսին: Նախաձեռնությունը նպատակ ունի ԱՄՆ-ում առաջ մղել հայկական արտադրանքը, ինչը, որպես արդյունք, կարող է էապես նպաստել հայկական ձեռնարկություններում նոր ներդրումների ներգրավմանը: «Հայ-ամերիկյան շուկայական հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի։ Մենք կարող ենք կենտրոնանալ բարձրորակ և բացառիկ ապրանքների վրա, արտադրել և արտահանել դրանք: Մեր երկիրը կարող է դա: […]

̰
Ալթայի բնակիչը դանակի 44 հարված է հասցրել իր նախկին ուսուցչին. նա մեղավոր է ճանաչվել

22:24 29.11.2022

Երդվյալ ատենակալները Ալթայի երկրամասի մի բնակչի մեղավոր են ճանաչել իր ուսուցչի սպանության մեջ, հայտնում է Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային Քննչական կոմիտեն: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «… ապացույցները բավարար են համարվել Նովոալտայսկ քաղաքի 23-ամյա բնակչին դատապարտելու համար»՝ ծանրացուցիչ հանգամանքներով գողություն կատարելու և առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու համար՝ զուգորդված կողոպուտով։ Հետաքննությունը և երդվյալ ատենակալները պարզել են, որ […]

̰
Դեկտեմբերին Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը

10:54 29.11.2022

Դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով: Ֆորումը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։ Այն կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին:

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցները գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների ուղղությամբ Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակ ունեն. ԱՀ ՄԻՊ

10:50 29.11.2022

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողություններն՝ ուղղված Արցախի խաղաղ բնակչության, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց դեմ, համակարգված ու հետևողական բնույթ են կրում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ պատահականություն չէ, որ հենց գյուղատնտեսական տարբեր աշխատանքների, բերքահավաքի ժամանակահատվածում […]

̰
ՀՀ ՊՆ N զորամասի սպան վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին է հանձնել ռազմական գաղտնիք կազմող տեղեկություններ. ԱԱԾ

10:42 29.11.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով մայոր սպան 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից, նրանց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։ Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի […]

̰
Մետրոյի «Հայաստանի Հանրապետություն» կայարանի վերին հատվածի շինությունը՝ վերանորոգված

10:35 29.11.2022

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է մետրոյի «Հայաստանի Հանրապետություն» կայարանի վերին հատվածի շինությունը՝ վերանորոգված:

̰
«Գործողություններ արտակարգ իրավիճակներում». շչակ է գործարկվելու «Կոկա-կոլա ՀԵլլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ում

10:25 29.11.2022

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 14։45-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում, «Կոկա-կոլա ՀԵլլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ում անցկացվելու է «Գործողություններ արտակարգ իրավիճակներում» թեմայով վարժանք՝ էլեկտրաշչակի գործարկմամբ։ ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ։

̰
ԱԽ քարտուղարը հանդիպել է Մակրոնի խորհրդականի և ֆրանսիացի այլ պաշտոնյաների հետ

10:19 29.11.2022

Նոյեմբերի 28-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ փոխադմիրալ Քրիստոֆ Լուկայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի […]

̰
Թուրքիան քրդական «ՍԴՈւ» դաշինքից պահանջել է հեռանալ Սիրիայի հյուսիսում գտնվող երեք քաղաքներից

10:10 29.11.2022

Թուրքիան «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» (SDS) քրդական դաշինքից պահանջել է դուրս բերել իր կազմավորումները Թել Ռիֆաթից, Մանբիջից և Այն ալ Արաբից (Քոբանի), որոնք գտնվում են Հալեպի նահանգում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաներին։ Անկարան պահանջել է դուրս բերել Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը Մանբիջից, Այն ալ Արաբից և Թել Ռիֆաթից։ Ըստ Al […]

̰
BACK_TO_TOP