TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

ԱՄՆ ընտրություններում հաղթելուց շաբաթներ անց կյանքից հեռացել է դեմոկրատ կոնգրեսականը

09:58 29.11.2022

Դեմոկրատ կոնգրեսական Դոնալդ Մակիչինը (Վիրջինիա նահանգից) մահացել է 61 տարեկան հասակում երկրի միջանկյալ ընտրություններում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում վերընտրվելուց ընդամենը շաբաթներ անց: Այս մասին երկուշաբթի հայտնել է նրա մամուլի ծառայությունը։ «Մենք բոլորս տխուր ենք մեր վերադասի և ընկերոջ՝ կոնգրեսական Դոնալդ Մակչինի մահվան փաստից»,- ասված է գրավոր հայտարարության մեջ։ «Մինչև նոր ներկայացուցչի ընտրությունը (շրջաններ Կոնգրեսի ստորին պալատում,- […]

̰
Բայդենն ու Մակրոնը կքննարկեն Ուկրաինայի էներգետիկ անվտանգության հարցերը

09:43 29.11.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցը։ Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 28-ին, հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ «Միացյալ Նահանգները զգալի ջանքեր է գործադրում կառավարության ողջ տարածքում՝ բավարարելու Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի կարիքները», – մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։ Բացի դրանից, նա […]

̰
Մայակովսկի գյուղում այրվել է ավտոմեքենա

09:32 29.11.2022

Նոյեմբերի 29-ին, ժամը 03։29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մ․ Օ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:53-ին, մարվել՝ […]

̰
Ավտոճանապարհների վիճակը Հայաստանում

09:24 29.11.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Փաստաբանը պարզաբանել է, թե որ անձնական ստորագրությունը կարող է վտանգավոր լինել

09:05 29.11.2022

Անձնական պարզ ստորագրությունը կարող է «կեղծվել» և հանգեցնել զգալի միջոցների կորստի, Պրայմ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի վաստակավոր իրավաբան Իվան Սոլովյովը, հայտնում է Ռիա Նովոստին: Փորձագետի խոսքով՝ վարկային պայմանագիր կամ պարզ գրավոր գումար ստանալու անդորրագիրը, ինչպես նաև անշարժ գույքի օբյեկտները շահարկելիս և այլ գործարկների դեպքում հետաքննության ընթացքում փորձագետները չեն կարողանա միանշանակ որոշել պարզ ստորագրության […]

̰
Մոտ երեք ժամ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

08:52 29.11.2022

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 00:25-03:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 29-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

̰
Սննդաբանը նշել է ջրազրկման հիմնական նշանները

08:40 29.11.2022

Կարևոր է պահպանել խմելու ռեժիմը ոչ միայն շոգ, այլև ցուրտ եղանակին՝ ջրազրկումից խուսափելու և օրգանիզմի տաքանալու համար, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան Զոյա Բոգդանովան։ Ձմռանը մարդիկ ավելի քիչ են ծարավ զգում, սակայն օդի բացասական ջերմաստիճանի դեպքում, ինչպես ամառվա շոգին, օրգանիզմում ջրի բավարար քանակի առկայությունը անհրաժեշտ է ջերմակարգավորման հետ կապված գործընթացների համար, նշել է […]

̰
Մաթեմատիկոսները բարդ համակարգերի մոդելավորման նոր գործիք են գտել

08:28 29.11.2022

Բարդ համակարգերի վերլուծության և կանխատեսման նոր մաթեմատիկական մոտեցում են առաջարկել Սամարայի համալսարանի գիտնականները օտարերկրյա գործընկերների հետ միասին։ Նրանց կարծիքով մշակումը կբարելավի որակը և կպարզեցնի գիտության, հեռահաղորդակցության և արդյունաբերության ոլորտում հսկայական թվով գործընթացների մոդելավորումը։ Արդյունքները հրապարակված են Mathematics-ում: Ֆիզիկական օրենքներին նման հիմնարար օրենքներ կարելի է գտնել գիտության և տեխնիկայի բոլոր ոլորտներում, պարզաբանել են գիտնականները: Մաթեմատիկական վիճակագրությունը […]

̰
Վարսահարդարը բացահայտել է մազերը մաքուր պահելու չորս կարևոր կանոն

08:13 29.11.2022

Վարսահարդար Ռեյչել Վալենտինը բացահայտել է մազերը մաքուր պահելու չորս կարևոր կանոն. Այս մասին տեսանյութը տեղ է գտել է նրա TikTok օգտահաշվում։ Մասնագետի խոսքով, որպեսզի մազերը հնարավորինս երկար մաքուր մնան, արժե պահպանել հետևյալ կանոնները. Նախ անհրաժեշտ է մազերը երկու անգամ լվանալ շամպունով, ապա մանրակրկիտ լվանալ ջրով։ «Միևնույն ժամանակ, դուք պետք է ընտրեք խնամքի միջոցներ, որոնք հարմար […]

̰
Ինչպե՞ս կանխել  «լրտեսների» հասանելիությունը հեռախոսին

08:04 29.11.2022

Սովորաբար հեռախոսով հաքերների գործունեությունը հայտնաբերելն այնքան էլ հեշտ չէ. լրտեսների համար ձեռնտու է թաքնվել, որպեսզի հանգիստ զբաղվեն իրենց գործով: «Պետք է ջանքեր գործադրել, օրինակ, մշտապես վերահսկել հավելվածները, սոցիալական ցանցերը և ակտիվ սարքերի ակնթարթային մեսենջերները», Փրայմ գործակալությանը ասել է Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության (NTI) SafeNet տարածաշրջանային ինժեներական կենտրոնի տնօրեն Դենիս Կուվիկովը: «Դուք պետք է նայեք, թե որ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:05 29.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում Ամբերդի խաչմերուկից դեպի Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ փակ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների […]

̰
Բլոգերը նշել է ավելորդ քաշ ունեցող մարդկանց ամանորյա կորպորատիվ երեկույթի լավագույն հանդերձանքները

23:53 28.11.2022

Lux-island մականունով Plus-size բլոգերը նշել է գեր մարդկանց համար Ամանորյա կորպորատիվ երեկույթի լավագույն հանդերձանքները: Այս մասին տեսանյութը տեղադրել է TikTok.-ի իր էջում։ Այսպես, տեսահոլովակի սկզբում Էլլին, ում բլոգն ունի 27,7 հազար բաժանորդ, տեսախցիկի առջև է հայտնվել կանաչ զգեստով, որը զարդարված է խորը դեկոլտեով, փայլիկներով և գոտիով։ «Այս զգեստը շատ հարմարավետ է, քանի որ այն փաթաթված […]

̰
Մշակվել է գլխուղեղի քաղցկեղի ասեղներով բուժման միջոց

23:38 28.11.2022

Սասկաչևանի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ուղեղի քաղցկեղի բուժման նոր միջոց են մշակել: Այն ենթադրում է երկար ասեղների օգտագործում և դրանց միջով անցնող էլեկտրական հոսանք։ Բացի դրանից, մեթոդը հնարավորություն է տալիս քաղցկեղի այս տեսակի դեպքում կիրառել քիմիաթերապիա։ Աշխատանքի արդյունքները հրապարակված են Journal of Biomechanical Engineering ամսագրում։ Նոր տեխնոլոգիան ենթադրում է երկար ասեղներ գանգի միջով ուղեղ հասցնելը: Այնուհետև […]

̰
Էրդողանը հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարելու Թուրքիայի ծրագրերը ոչ մեկին չպետք է անհանգստացնեն

23:26 28.11.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հաստատել է Անկարայի վճռականությունը՝ հակազդելու Անկարայի կողմից ճանաչված ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), որի ուժերը տեղակայված են հարևան Իրաքում և Սիրիայում: Ելույթ ունենալով կառավարության նիստից հետո՝ նա նաև ասել է, որ Թուրքիան մտադիր չէ թույլտվություն խնդրել՝ իր հողերը ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու համար։ «Թուրքիան ոչ մեկից թույլտվություն չի խնդրի […]

̰
Քանի՞ խաղաղ բնակիչ է կորցրել Դոնբասը փետրվարի 24-ից ի վեր

23:15 28.11.2022

Փետրվարի 24-ից ի վեր Դոնբասում սպանվել է շուրջ 3900 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 5300-ը, ասվում է ՄԱԿ ՓԳՀ-ի թարմացված զեկույցում։ «Դոնեցկի և Լուգանսկի մարզերում՝ 9352 զոհ (3962 սպանված և 5390 վիրավոր)»,- ասվում է կազմակերպության կայքում տեղադրված փաստաթղթում։ Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ […]

̰
Տղամարդը եղբոր արարքի շնորհիվ ողջ է մնացել, որ տեսնի իր դստեր ծնունդը

23:06 28.11.2022

Սինգապուրցի Լիմ Վեն Կոնգը լյարդ է նվիրել իր հիվանդ եղբորը և այդպիսով փրկել նրան մահից։ Այս մասին հայտնում է The Straits Times-ը։ Կոնգի եղբայրը՝ Լիմ Վեն Մինգը, իմացել է, որ 2021 թվականի սեպտեմբերին նրան մնացել է ապրելու ընդամենը երեք ամիս։ Նրա մոտ ախտորոշվել է Վիլսոն-Կոնովալովի հիվանդություն՝ ծանր ժառանգական հիվանդություն, որի ժամանակ մարմնում պղնձի ավելցուկ է […]

̰
Մասկը հայտարարել է, որ Apple-ը դադարեցրել է գովազդը Twitter-ում

22:56 28.11.2022

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Apple-ը դադարեցրել է գովազդը Twitter-ում` իր ձեռք բերած սոցիալական ցանցում։ «Apple-ը հիմնականում դադարեցրել է գովազդը Twitter-ում: Արդյո՞ք նրանք ատում են խոսքի ազատությունը Ամերիկայում»,- գրել է Մասկը Twitter-ում: Անցյալ շաբաթ Financial Times-ը հայտնել էր, որ մի շարք խոշոր բրենդներ կրճատել են Twitter-ում գովազդի համար ծախսերը՝ սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն […]

̰
Մարվել է Ձորամուտ գյուղում բռնկված հրդեհը

22:44 28.11.2022

Նոյեմբերի 28-ին, ժամը 14։13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորամուտ գյուղում այրվում է ոչ բնակելի տուն․ ներսում կա կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորամուտ գյուղի 1-ին փողոցի ոչ բնակելի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Բժիշկը խոսել է գենետիկայի եւ ավելորդ քաշի կապի մասին

22:25 28.11.2022

Ավելորդ քաշի դեմ պայքարում արդյունավետ դիետա փնտրելու համար ժամանակ և ջանք չկորցնելու համար բավական է մեկ անգամ գենետիկական թեստ հանձնել։ Այս մասին նոյեմբերի 28-ին «Известия»-ին հայտնել է Gemotest լաբորատորիայի փորձագիտական ​​խորհրդի անդամ, գենետիկ Իրինա Կոլեսնիկովան։ Նա նշել է, որ մեծ մասը նիհարելու գաղտնիքը փնտրում է այն մարդկանց մեջ, ովքեր արդեն դրական արդյունքի են հասել։ Նման […]

̰
Անցած տարվա համեմատ հացը թանկացել է 20.7 %-ով

22:12 28.11.2022

2022-ի սեպտեմբերին հացը (ցորենի՝ բարձր տեսակի) 2021-ի համեմատությամբ թանկացել է 20.7%-ով։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` հղում անելով այս Կենտրոնական բանկի տեղեկագրերին։ Այս ցուցանիշը 0.89 տոկոսային կետով նպաստել է երկրի ընդհանուր գնաճին։ Լավաշը թանկացել է 25.2%-ով։

̰
ՄՊՀ նախագահը մեկնել է Փարիզ մասնակցելու ՏՀԶԿ մրցակցության հարցերով համաշխարհային համաժողովին

11:00 28.11.2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի հրավերով աշխատանքային այցով մեկնել Է Փարիզ։ Այցի շրջանակում տեղի կունենա երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության զարգացմանն ուղղված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանձնաժողովի նախագահը կմասնակցի նաև դեկտեմբերի 1-ից 2-ը Փարիզում կայանալիք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով […]

̰
Մոսկվայում մեքենան վրաերթի է ենթարկել մորը երկու երեխաների հետ. ողջ է մնացել միայն մանկասայլակով երեխան

10:51 28.11.2022

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում մարդատար մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխաների հետ փողոցն անցնող կնոջը, կինը տեղում մահացել է. Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի ՆԳՆ գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունում։ «Կիրակի երեկոյան Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սվոբոդա փողոցի թիվ 12 հասցեում կորցրել է կառավարումը և վրաերթի է ենթարկել հետիոտներին, ինչի հետևանքով կինը մահացել է»,- ասել է […]

̰
Ժամանակավորապես դադարեցվել է Սյունիքի մարզի Անգեղակոթ, Բալաք, Շաղատ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը

10:42 28.11.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվել է Սյունիքի մարզի Անգեղակոթ, Բալաք, Շաղատ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

̰
Վեճ, ծեծկռտուք, դանակահարություն Նոր Գեղիում

10:37 28.11.2022

Նոյեմբերի 25-ին, ժամը 21.13-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր, ձախ ակնակապճի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ: Նա հայտնել էր, որ դանակահարվել է: Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը Նոր Գեղի […]

̰
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, թե մայրաքաղաքի որ հատվածում է փորձարկվելու էլեկտրաշչակ

10:33 28.11.2022

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 30-ին, մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղու 8/3 նրբանցք հասցեում գտնվող ընկերության տարածքում իրականացվելու է ուսումնական օբյեկտային վարժանք, որի ընթացքում փորձարկվելու է էլեկտրաշչակ:

̰
Ավարտվել է (Գյումրի)-Հացիկ-Կարմրաքար ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

10:21 28.11.2022

Ավարտվել է Շիրակի մարզով անցնող Տ-7-42, (Մ-7) (Գյումրի)-Հացիկ-Կարմրաքար (Տ-7-45) ավտոճանապարհի կմ0+000-կմ4+000 հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ 4կմ երկարությամբ ճանապարհի նորոգումն իրականացրել է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։ Ճանապարհը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։

̰ ̰
28-ամյա երիտասարդը սուր-կտրող գործիքով խփել էր 66-ամյա տղամարդուն

10:04 28.11.2022

Նոյեմբերի 24-ին, ժամը 22.23-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացիները հայտնել էին, որ Խուդյակովի փողոցի տներց մեկում վիճաբանություն և դանակահարություն է եղել: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խուդյակովի փողոցի նշված տան մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում 28-ամյա երիտասարդը սուր-կտրող գործիքով խփել […]

̰
Հայտնի է դարձել Տվերի մոտ ուղղաթիռի կործանման հնարավոր պատճառը. հայտնվել են կադրեր դեպքի վայրից

09:55 28.11.2022

Տվերի մոտ ուղղաթիռի կործանման պատճառը կարող էր լինել այն, որ այն բախվել է ծառերին թռիչքի ժամանակ։ Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 28-ին, «Известия»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Նշվում է, որ ուղղաթիռի կործանման մասին տեղեկությունը ստացվել է նոյեմբերի 27-ին՝ ժամը 22:25-ին։ Թռիչքի ժամանակ այն դիպչել է ծառերին, այնուհետև կործանվել, ինչի հետևանքով օդաչուն ու ուղևորը զոհվել են։ […]

̰
Մալայզիայի նոր վարչապետը ծախսերը կրճատելու համար հրաժարվել է Mercedes S600-ից

09:44 28.11.2022

Մալայզիայի նոր վարչապետ Անվար Իբրահիմը որոշել է հրաժարվել կառավարության ղեկավարի նշանակման կապակցությամբ իրեն տրամադրված Mercedes S600 պրեմիում ավտոմեքենայից ծախսերը նվազեցնելու նպատակով։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը իր ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ: «Ես որոշել եմ հրաժարվել «Mercedes S600»-ից: Չեմ ցանկանում, որ իմ աշխատանքի ապահովումը հանգեցնի լրացուցիչ ծախսերի: Այս մեքենայի փոխարեն ես կօգտագործեմ իմ […]

̰
BACK_TO_TOP