TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

23:17 25.11.2022

Նոյեմբերի 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

̰
Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը. մեկ մարդու կյանք փրկել չի հաջողվել

23:04 25.11.2022

Նոյեմբերի 25-ին, ժամը 20։53-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ։

̰
Նշվել է ապրելակերպը փոխելու ամենաճիշտ տարիքը

22:53 25.11.2022

Որոշակի տարիքում անպիտան սննդի և ալկոհոլի օգտագործումը սկսում է հանգեցնել ավելի լուրջ հետևանքների, քան նախկինում, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նշել է ընդհանուր թերապևտ Մարիա Չերնյաևան։ Նա բացատրել է, թե ինչու է այդպես։ 40 տարեկանից հետո սովորական մարդու մարմինը սկսում է գործել այլ կերպ, քան նախկինում, քանի որ օրգաններում և հյուսվածքներում շատ կարևոր գործընթացներ դանդաղում են, […]

̰
Պուտինը նշել է Ռուսաստանի գոյության գլխավոր հիմքը

22:40 25.11.2022

Մոր կողմից երեխաների դաստիարակությունը Ռուսաստանի գոյության գլխավոր հիմքն է, սա է երկրի ողջ պատմությունը, նրա մշակույթը, ավանդույթները և մարդկանց վստահությունը ապագայի նկատմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ուզում եմ ասել, որ ամենակարևոր հենարանը քո դիրքն է և այն, թե ինչպիսին ես, ես չեմ վախենա մեծ-մեծ խոսքերից, թե ինչպես ես ապրել մինչև հիմա, ինչպես ես […]

̰
Սարգիս Խանդանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում

22:30 25.11.2022

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը ևս հանդես է եկել ելույթով: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նա մասնավորապես, ասել է. «Պարո՛ն նախագահ, 2022 թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած չարդարացված եւ չհրահրված ռազմական ագրեսիան հանգեցրել է Հայաստանի արևելյան սահմանի մերձակայքում բնակվող խաղաղ բնակչության համար լուրջ մարդասիրական հետեւանքների՝ 36 […]

̰
Կնախընտրեի օգտագործել այս հարթակն Ադրբեջանի պատվիրակության հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու համար. Էդուարդ Աղաջանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ-ում

22:09 25.11.2022

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել աշնանային նստաշրջանում: Ինչպես հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը, իր խոսքում նա մասնավորապես ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Մտադրություն չունենալով խաթարելու այն ծանր հետեւանքները, որոնք ուկրաինական պատերազմն ունեցավ ԵԱՀԿ տարածաշրջանի վրա՝ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այս կազմակերպության մեկ այլ ոլորտի […]

̰
Վլադիմիր Վարդանյանը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է դատաիրավական, հակակոռուպցիոն, ընտրական օրենսդրությանն առնչվող բարեփոխումները

22:01 25.11.2022

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսի հետ, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող դատաիրավական, հակակոռուպցիոն, ընտրական օրենսդրությանն առնչվող բարեփոխումները: Վլադիմիր Վարդանյանը` որպես հանձնաժողովի նախագահ, տեղեկատվություն է ներկայացրել այդ բարեփոխումների ընթացքի եւ առանձնահատկությունների […]

̰
SHANTNEWS

21:59 25.11.2022

̰
Վերլուծաբանը նշել է, թե ինչու է ավելի լավ դոլար գնել հենց հիմա

21:48 25.11.2022

Կանխիկ և անկանխիկ դոլար ու եվրո գնելն այժմ ավելի շահավետ է, քան նախորդ ամիսներին։ Փաստն այն է, որ առքի և վաճառքի գների տարբերությունը նվազել է և մոտեցել փոխարժեքին։ Այնուամենայնիվ, խնայողությունների մի մասի համար դեռ ավելի լավ է հաշվի առնել բարեկամ երկրների արժույթները, Պրայմ գործակալությանը ասել է Sovcombank-ի գլխավոր վերլուծաբան Միխայիլ Վասիլևը։ Նա հիշեցրել է, որ […]

̰
Պուտինը ԱԽ նիստում անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կոլեկտիվ քննարկում պահանջող հարցերին

21:36 25.11.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստում առաջարկել է քննարկել Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը: «Բոլորովին վերջերս, ինչպես գիտեք, ես Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Այնտեղ բազմակողմ ձևաչափում, իսկ հետո Հայաստանի ղեկավարության հետ հանդիպմանը եղան նաև կոլեկտիվ […]

̰
Պետք է հասնել նրան, որ դեղերը ՀՀ-ում լինեն մատչելի. դեղերի շրջանառության վերահսկման վերաբերյալ քննարկում ԱԺ-ում

21:29 25.11.2022

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Հայ նյարդաբանների բժշկական ասոցիացիայի, Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի եւ հիվանդների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից ստացել էր գրություն՝ Հայաստանում կեղծ դեղերի շրջանառության վերահսկման վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար: Դեղերի պատշաճ պահպանման եւ տեղափոխման խնդիրներն ու դրանց վերահսկողությունը, օրենսդրական խոչընդոտներն ու առկա բացերին վերաբերող հարցերը մշտապես օրենսդիրի ուշադրության կենտրոնում են: Այս […]

̰
ԼՂ-ում ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

21:22 25.11.2022

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Նոյեմբերի 25-ին խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության նույն օրվա հաղորդագրությունում: «30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,- նշվում է հաղորդագրությունում: Ըստ աղբյուրի՝ պարեկություն […]

̰
Ընդլայնվել է «Հաշվարկային կենտրոն»-ի՝ էլեկտրաէներգիայի հաշվարկները հստակեցնելու առաքելությունը. Գնել Սանոսյանը ներկա է գտնվել կենտրոնի 20-ամյակի միջոցառմանը

21:12 25.11.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ներկա է գտնվել «Հաշվարկային կենտրոն» ՓԲ ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նախարարը շնորհավորել է «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին հիմնադրման 20-ամյակին կապակցությամբ և ընդգծել, որ 2022թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը նոր էջ է բացել Հայաստանի […]

̰
Վերին արտաշատցին մեքենայի սրահից կրակել ու հեռացել էր

12:00 25.11.2022

Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները խուլիգանության վերաբերյալ հավաստի տեղեկություններ էին ստացել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում վիճել են նույն գյուղի 39 և 36 տարեկան երկու բնակիչ։ Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։ Քաշքշուկի ընթացքում ներկաներից մեկը ստացել էր մարմնական վնասվածք։ Բացի այդ, մասնակիցներից 35-ամյա մի տղամարդ, որը ևս Վերին […]

̰
SHANTNEWS

11:59 25.11.2022

̰
Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցներում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը

11:56 25.11.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգի նախագիծը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջից: Փաստաթղթով հստակեցվում է վարչատնտեսական կառավարումը իրավաբանական անձի պատվիրակելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով հասնել մասնագիտացված ծառայությունների ստեղծմանը: Նախագծով առաջարկվում է ՝ Հաստատության վարչատնտեսական գործառույթներն առավել […]

̰
Լեմկինի ինստիտուտը սատարում է Արցախի ինքնորոշման իրավունքին՝ ցեղասպանությունից խուսափելու համար

11:52 25.11.2022

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կանգնած է Արցախի Հանրապետության ժողովրդի կողքին, որը հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում հայտնել է ինքնորոշման իր կամքը: Այս մասին Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ «Ցեղասպանության միջոցով «խաղաղություն» կամ «բարեկեցություն» գոյություն չունի» խորագրով, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Լեմկինի ինստիտուտն իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետության ժողովրդին, որը բարձրաձայնել է ինքնորոշման իր կամքի մասին: […]

̰
Մակրոնն արգելափակում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի նշանակումը

11:47 25.11.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ վետո է կիրառելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի, ինչպես նաև Բրիտանիայի կամ Թուրքիայի ցանկացած այլ ներկայացուցչի նշանակման նկատմամբ։ Փարիզի և Լոնդոնի միջև ծագող հակասության մասին հայտնում է Daily Express պարբերականը, փոխանցում է Առաջին ալիքը: Բրիտանացի օրենսդիրները հույս են հայտնել, որ նոր վարչապետ Ռիշի […]

̰
Արմավիրում ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են ապօրինի թրմաշրջանառության բազմաթիվ դեպքեր

11:40 25.11.2022

Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների գործընկերների հետ իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում նրանք բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք։ Ձերբակալվել ու բաժին են տարվել մի խումբ անձինք։ Խուզարկություններով հայտնաբերվել են տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բացի այդ, Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Արմավիր քաղաքի Ջիվանու […]

̰
Հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ է մեկնել Վահագնաձոր գյուղի անտառածածկ տարածք. հրդեհը մարել չի հաջողվում

11:32 25.11.2022

Նոյեմբերի 25-ին, ժամը 09։20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին, ժամը 14:04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ […]

̰
64-ամյա տղամարդն ընկել է նորակառույց շենքի 5-րդ հարկի ջեռուցման հորանից

11:21 25.11.2022

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիրի» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/4 հասցեում գտնվող նոր կառուցվող թաղամաս, որտեղ նորակառույց շենքում հայտնաբերել են դի։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քնիչները պարզել են, […]

̰
Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար

11:08 25.11.2022

Պետական աջակցություն է հատկացվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար. հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։   Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար։ ➡️Ծրագրի […]

̰
Վրաերթի ենթարկված 80-ամյա կնոջ կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել

10:56 25.11.2022

Նոյեմբերի 17-ին, ժամը 18.40-ին, «Լադա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցում վրաերթի էր ենթարկել 80-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նոյեմբերի 24-ին, ժամը 07.54-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 80-ամյա Սվետլանա Այդինյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]

̰
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. տուժել է 31 մարդ. օպերատիվ իրավիճակը Հանրապետությունում

10:36 25.11.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման և փաստաթղթի կեղծիքի՝ 6-ական, խուլիգանության՝ 5, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3, յուրացնելու կամ վատնելու, ընտանեկան բռնության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու […]

̰
Նոյեմբերի 24-ին ավելի շատ տղաներ են ծնվել, քան աղջիկներ

10:27 25.11.2022

Նոյեմբերի 24-ին Երևան քաղաքում ծնվել է 65 երեխա՝ 34 տղա և 31 աղջիկ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

̰
Բրազիլական քաղաքի քաղաքապետն աշխատավայրում գնդակահարվել է

10:18 25.11.2022

Հինգշաբթի օրը իր աշխատավայրում գնդակահարվել է Լաջեադո դու Բուգրե քաղաքի (Ռիո Գրանդե դու Սուլի հարավային նահանգ) քաղաքապետ Ռոբերտո Մասիլ դոս Սանտոսը։ Այս մասին հայտնում է Folha de S.Paulo թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիմակով զինված տղամարդը տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 11-ին ներխուժել է պաշտոնյայի աշխատասենյակ և կրակ բացել այնտեղ գտնվող պրեֆեկտի և […]

̰
Մոսկվայում մեծ արագությամբ ընթացող մեքենան հետիոտնային անցումում վրաերթի է ենթարկում կնոջը

10:05 25.11.2022

Մոսկվայի Կրասնոյարսկայա փողոցում մեծ արագությամբ մեքենան վրաերթի է ենթարկել կնոջ, հայտնում է Metropolitan Deptrans-ի Telegram ալիքը։ «Կրասնոյարսկայա փողոցում՝ թիվ 9 տան մոտակայքում, հետիոտնի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Տեղում աշխատում են քաղաքի օպերատիվ ծառայությունները։ Դեպքի հանգամանքները և տուժածների մասին տեղեկությունները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Deptrans-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ մարդիկ իջնում ​​են ավտոբուսից […]

̰
ԵՄ-ն անհանգստացած է Twitter-ում կատարված փոփոխություններով

09:53 25.11.2022

Եվրամիությունը մտահոգված է Twitter-ի աշխատակիցների կրճատումներով և սոցիալական ցանցի կողմից անհամապատասխան բովանդակության նկատմամբ վերահսկողության նվազմամբ, հայտարարել է արդարադատության հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը Դուբլինում Twitter-ի կենտրոնակայանում կայացած բանակցություններից հետո: «Թվիթերի կենտրոնակայանում կայացած հանդիպման ժամանակ ես շեշտեցի, որ մենք ակնկալում ենք, որ կամավոր պարտավորություններ կկատարվեն թվային ծառայությունների ակտի և ԵՄ Գաղտնիության կանոնակարգի հետ կապված», – ասվում է Ռեյնդերսի […]

̰
Վերլուծաբանը զգուշացնում է դոլարի նոր աճի մասին

09:40 25.11.2022

Աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել տնտեսական անկման՝ դոլարի հետագա ամրապնդմամբ, Պրայմ-ին ասել է Sovcombank-ի գլխավոր վերլուծաբան Միխայիլ Վասիլևը, փոխանցում է Ռիա Նովոստին: Փորձագետի խոսքով՝ մի շարք վերլուծաբաններ Չինաստանում կորոնավիրուսի նկատմամբ զրոյական հանդուրժողականության ֆոնին կանխատեսում են համաշխարհային անկում ռեկորդային գնաճի։ Արդյունքում ներդրողները կսկսեն մուտք գործել պաշտպանիչ ամերիկյան արժույթ: Վասիլևը նշել է, որ այս իրավիճակը ենթադրում […]

̰
Վլադիվոստոկի բնակիչը, ով չի հասցրել աղջկան ճանապարհել, «ականապատել» է կայարանի հարթակը

09:28 25.11.2022

Երիտասարդը անվտանգության աշխատակիցներին վրեժխնդիր լինելու համար հայտնել է Վլադիվոստոկի երկաթուղային կայարանի հարթակի «ականապատման» մասին, ինչի պատճառով չի հասցրել հրաժեշտ տալ հեռացող աղջկան, հայտնում է ՆԳՆ տրանսպորտի վարչությունը։ «Կայարանի անվտանգության աշխատակցի մոտով անցնելիս երիտասարդը պատմել է նրան, որ ականապատել է առաջին հարթակը։ Զգոն կինն անմիջապես հայտնել է ոստիկանության պարեկային ոստիկանությանը կասկածելի քաղաքացու մասին և արագ ստացել […]

̰
BACK_TO_TOP