22:53 25.11.2022
Որոշակի տարիքում անպիտան սննդի և ալկոհոլի օգտագործումը սկսում է հանգեցնել ավելի լուրջ հետևանքների, քան նախկինում, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նշել է ընդհանուր թերապևտ Մարիա Չերնյաևան։ Նա բացատրել է, թե ինչու է այդպես։
40 տարեկանից հետո սովորական մարդու մարմինը սկսում է գործել այլ կերպ, քան նախկինում, քանի որ օրգաններում և հյուսվածքներում շատ կարևոր գործընթացներ դանդաղում են, ասել է Չերնյաևան։
«Որպես կանոն, 40 տարեկանից հետո նյութափոխանակության գործընթացները դանդաղում են, վնասակար նյութերը սկսում են ավելի վատ հեռանալ օրգանիզմից, հյուսվածքները վերակառուցվում են, ֆերմենտային ակտիվությունը նվազում է, ինսուլինն ավելի վատ է արտադրվում»,- զգուշացրել է նա։
Այս փոփոխությունների արդյունքում մարդը կարող է ավելի քիչ մարսել որոշ մթերքներ, մասնավորապես՝ յուղոտ և քաղցր մթերքները, շարունակել է բժիշկը։
«Մենք այլևս չենք կարող մեծ չափաբաժիններով յուղոտ սնունդ ուտել, օրինակ՝ չենք կարող հանգիստ խորովածի ուտել, քանի որ դրանից տհաճ ախտանշաններ են հայտնվում՝ կապված ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքի հետ: Մենք սկսում ենք զգալ ալկոհոլ օգտագործելու հետևանքները այտուցի, գլխացավի տեսքով»,- օրինակներ է բերել Չերնյաևան։
Եթե այս ընթացքում չփոխեք սննդակարգն ու ապրելակերպը, ապա բացասական հետևանքները ձեզ սպասեցնել չեն տա։ Մասնավորապես, մարդը կարող է մեծացնել մարմնի քաշը, հավելել է բժիշկը։
«40-ից հետո միջին մարդը պետք է վերակառուցի իր սննդակարգն ու ապրելակերպը»,- Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խորհուրդ է տվել Մարիա Չերնյաևան։
15:00 06.07.2025
Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...
14:33 06.07.2025
Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԵթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...
14:10 06.07.2025
Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալՀուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...