TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Մեկնարկել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

01:46 08.11.2022

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:    

̰
Ողբերգական դեպք Երևանում. Ավետ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 43-ամյա տղամարդու մարմին

00:04 08.11.2022

Նոյեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավետ Ավետիսյան 76/1 շենքի բակում դի կա, հայտնում է shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, ով Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Օ․-ն էր, անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են […]

̰
Ստամբուլ-Եկատերինբուրգ չվերթի ինքնաթիռը նախապատրաստվում է Սոչիում արտակարգ վայրէջքի

23:49 07.11.2022

Ստամբուլ-Եկատերինբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է խնդրել Սոչիում՝ խցիկի ճնշման պատճառով, օդանավում 100 մարդ կա, հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։ Նշվում է, որ ինքնաթիռն ունի անձնակազմի չորս անդամ եւ 96 ուղևոր։ Մոտավոր վայրէջքը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 22:30-ին։ Սպասվող վայրէջքի վայր է մեկնել շտապօգնության երկու մեքենա: Ինչպես պարզել է «Իզվեստիան», օդանավի օդաչուները իրավիճակը վերահսկողության […]

̰
Երեխային վրաերթի ենթարկած Նովոսիբիրսկի պատգամավորը մինչև նոյեմբերի 20-ը կզրկվի մանդատից

23:35 07.11.2022

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Նովոսիբիրսկի պատգամավոր Սերգեյ Մամոնտովը, ով երեխային վրաերթի ենթարկելուց հետո լքել է վթարի վայրը, կզրկվի մանդատից մինչև նոյեմբերի 20-ը։ Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 7-ին, հայտնել են կուսակցության տարածքային կառույցի մամուլի ծառայությունից։ «Մինչև նոյեմբերի 20-ը նրան կզրկեն մանդատից, և նա կհեռացվի Թաթարսկի շրջանի շրջանային խորհրդի [Նովոսիբիրսկի մարզ] «Եդինայա Ռոսիա» պատգամավորական ասոցիացիայից։ Որոշումը տեղական մակարդակով […]

̰
Թրամփը կարող է նոյեմբերի 7-ին հայտարարել նախագահական ընտրություններին մասնակցության մասին

23:24 07.11.2022

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականների հետ քննարկում է 2024 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 7-ի երեկոյան Օհայոյում իր կողմնակիցների հանրահավաքում հայտարարելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրներին։ Նախկինում ակնկալվում էր, որ Թրամփը կհայտարարի նոյեմբերի 8-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո Սպիտակ տան համար առաջադրվելու պլանների մասին: […]

̰
Առաջին անգամ ուսումնասիրվել են մահվան եզրին գտնվող մարդկանց ապրումները

23:11 07.11.2022

Գիտնականների միջազգային թիմը, այդ թվում՝ Նյու Յորքի համալսարանի Գրոսմանի բժշկական դպրոցի գիտնականները, հետաքննում են մահվան եզրին գտնվող մարդկանց ապրումները: Արդյունքները կներկայացվեն 2022 թվականի Ամերիկյան սրտի ասոցիացիայի վերակենդանացման գիտական ​​սիմպոզիումին, որը կամփոփվի Medical Xpress-ի կողմից: Հեղինակները հարցազրույց են անցկացրել 567 մասնակիցների հետ, ովքեր ենթարկվել են սրտի կանգի և դրան հաջորդած սիրտ-թոքային վերակենդանացման (CPR): Կամավորները կիսվել են […]

̰
53-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը լոգարանում արված լուսանկարում ցուցադրել է առանց դիմահարդարման դեմքը

22:57 07.11.2022

Ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Էնիսթոնը սոցցանցում նոր լուսանկարում ցուցադրել է իր առանց դիմահարդարման տեսքը։ Նա համապատասխան նկարը հրապարակել է Instagram-ի իր էջում: Բաժանորդները հիացել են դերասանուհու արտաքինով հրապարակման տակ գտնվող բազմաթիվ մեկնաբանություններում։ «Ինձ դուր է գալիս քո բնական կերպարը», «Ֆավորիտ», «Ինչ գեղեցկություն», «Ուղղակի ուաու», «Ես հիանում եմ քո գեղեցկությամբ», «Ամենագեղեցիկ դերասանուհի», «Բնական գեղեցկություն», – […]

̰
Բաղդադի կենտրոնում սպանվել է ԱՄՆ քաղաքացի

22:46 07.11.2022

Բաղդադի կենտրոնում ԱՄՆ քաղաքացին սպանվել է իր մեքենայում, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Իրաքի անվտանգության ուժերից։ «Բաղդադի կենտրոնում գտնվող 62-րդ փողոցում ԱՄՆ քաղաքացին գնդակահարվել է իր մեքենայում»,- ասել է աղբյուրը։ ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ գտնվող մահացած տղամարդու անձը հաստատող փաստաթղթերի պատճենների համաձայն՝ նրա անունը Սթիվեն Թրոել էր։ Իրաքում նա  հասարակական կազմակերպություններից մեկում անգլերենի ուսուցիչ էր։

̰
ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ նիստին ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի վրա հարձակման արդյունքում մարդու իրավունքների կոպիտ խախտումները

22:37 07.11.2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 7-ին Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին։ Պաշտպանը իր խոսքում ներկայացրել է հաստատության հետևությունները Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի, մարտահրավերների ու հնարավորությունների մասին։ Գրիգորյանը ներկայացրել է 2022թ.–ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման արդյունքում մարդու իրավունքների կոպիտ խախտումները. թիվս այլնի քաղաքացիական բնակչության ու կենսական ենթակառուցվածքների […]

̰
Գյուղատնտեսական միջոցառումների համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսվել է շուրջ 38 մլրդ դրամ. Քերոբյան

22:33 07.11.2022

ԱԺ-ի մշտական հանձնաժողովների համնատեղ նիստերում շարունակվել են 2023-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այսօր ներկայացվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարությունների բյուջետային հատկացումները։ Նախարար Վահան Քերոբյանը մասնավորապես ներկլայացրել է գյուղատնտեսական ոլորտի ծրագրերի ֆինանսավորումը։ Նախարարի խոսքերով`գյուղատնտեսական միջոցառումների համար հաջորդ տարի նախատեսվել է շուրջ 38 մլրդ դրամ։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Հանրապետության հրապարակ» կայարանի մոտով հաջորդ անգամ անցնելիս չզարմանաք. Տիգրան Ավինյան

22:19 07.11.2022

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հանրապետության հրապարակ» կայարանի մոտով հաջորդ անգամ անցնելիս չզարմանաք. Նախագծի հեղինակ ճարտարապետ Մկրտիչ Մինասյանի մասնագիտական խորհրդատվության շնորհիվ կատարվել են շին բարեկարգման աշխատանքներ, որոնց արդյունքում՝ վերականգնվել է տարածքի ջրամեկուսացումը լուծվել է ոռոգման խնդիրը իրականացվել են մաքրման աշխատանքներ»:

̰
ԲԸՏՄ-ն տուգանքներ է սահմանել քաղաքացիների նկատմամբ հողի վերին շերտի ապօրինի տեղափոխման համար

11:00 07.11.2022

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական ստուգայցերի ընթացքում նոյեմբերի 3-ին Կոտայքի մարզում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման 2 դեպք։ Ձորաղբյուր համայնքի վարչական տարածքում տեսուչները ստուգման ենթարկելով քաղաքացիներ Գ.Ղ-ի և Գ.Մ-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները հայտնաբերել են 16խմ սևահող։ Հողի բերրի շերտի անօրինական տեղափոխման համար իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության 100.000 ՀՀ դրամի չափով, […]

̰
Գորիսեցի սոցիալական աշխատողը ճանաչվել է լավագույնը՝ պատերազմական և հետպատերազմական իրավիճակում կատարած մեծածավալ աշխատանքի համար

10:57 07.11.2022

Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ նոյեմբերի 4-ին Երևանում կայացել է սոցիալական աշխատողների գնահատանքի երեկո։ Երեկոյի շրջանակում տեղի է ունեցել նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների կին-սոցիալական աշխատողների պարգևատրման արարողություն։ Վերջիններս պարգևատրվել են՝ հիմք ընդունելով ճգնաժամային պայմաններում սոցիալական աշխատողների իրականացրած գործունեությունը ու մի շարք այլ չափանիշներ։ Սյունիքի մարզպետարանը պարգևատրման թեկնածուներին քննարկող հանձնաժողովին էր ներկայացրել Գորիս […]

̰
Ռուս մասնագետները գնահատել են հետախույզ կինոլոգիական ջոկատի կարողությունները

10:49 07.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատը հանձնել է ստուգարք։ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մասնագետները մեկ ամիս շարունակ մարզել են ջոկատի չորքոտանիներին, նոր գիտելիքներ փոխանցել հրահանգիչներին։ Ստուգարքին հետևել են ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։ Հետախույզ կինոլոգները կատարել են մի շարք առաջադրանքներ և […]

̰
Ընտանեկան բռնության՝ 8, գողության 20 դեպք է բացահայտվել. օպերատիվ իրավիճակը Հանրապետությունում

10:37 07.11.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 4-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 21, անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, ընտանեկան բռնության՝ 8, անձի առևանգման և խարդախության՝ 5-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 3, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, վստահված գույքը հափշտակելու, խոշտանգման և […]

̰
Աշխատանքային այցով Արագածոտնի մարզ այցելած Գնել Սանոսյանը ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին

10:28 07.11.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում։ Նախարարը մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ նախ դիտարկել է Պռոշյան գյուղի սկզբնամասի՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման (աջ գոտի) կմ14+400-կմ18+400 հատվածի միջին նորոգման աշխատանքները, որոնց 90 տոկոսն արդեն ավարտված են։ Աշխատանքներն իրականացվում են 2022թ․ պետական բյուջեի ծրագրով։ […]

̰
Ֆիլիպիններում «Նալջի» փոթորկի հետևանքով տուժել է ավելի քան 4,63 միլիոն մարդ

10:17 07.11.2022

Ավելի քան 4,63 մլն մարդ տուժել է Նալջի արևադարձային փոթորկի հետևանքով, որը հարվածել է Ֆիլիպիններին։ Այս մասին ասվում է Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի՝ երկուշաբթի օրը հրապարակված զեկույցում։ Գործակալության տվյալներով՝ 1,02 միլիոն տեղահանվածներ գտնվում են 951 տարհանման կենտրոնում։ Ավելի քան 355,4 հազար մարդ նախապես լքել է տները։ Փոթորկի զոհ է դարձել առնվազն […]

̰
Ռուսաստանը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները 11 օդանավակայաններում

10:11 07.11.2022

Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև նոյեմբերի 15-ը, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ «Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, […]

̰
Գվինեայում խոշոր ավտովթարը առնվազն 22 մարդու կյանք է խլել

10:00 07.11.2022

Առնվազն 22 մարդ է զոհվել, ևս ութը վիրավորվել են կիրակի Արևմտյան Գվինեայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անցումային կառավարությանը։ Նրա խոսքով՝ միկրոավտոբուսը, որում եղել են ուսանողները, բախվել է բեռնատարին. «Մահացածների ընտանիքներին աջակցելու համար մոբիլիզացվել են հատուկ ծառայություններ, իսկ կառավարությունն օգնում է վիրավորներին»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։ […]

̰
Վահագն Խաչատուրյանը կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին

09:49 07.11.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27):Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շարմ էլ Շեյխում նախատեսված համաժողովի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես կգա ելույթով: Համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահը նաև հանդիպումներ կունենա մի շարք երկրների առաջնորդների հետ: Միջազգային համաժողովին […]

̰
Դիետոլոգը թվարկել է քունը բարելավող մթերքները

09:28 07.11.2022

Սննդաբան Լյուդմիլա Դենիսենկոն «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում թվարկել է քունը բարելավող մթերքները: Մասնագետն ասել է, որ մեղրով մեկ բաժակ տաք կաթը կարող է մեղմ և անվտանգ քնաբերի դեր ունենալ։ Նա նաև նշել է, որ եթե ըմպելիքը խմեք չոր բանանի կամ խուրմայի հետ, ապա շատ ավելի հեշտ կլինի քնել։ Դենիսենկոյի խոսքով՝ երբ քաղցի զգացումը թույլ չի […]

̰
Ի՞նչ փուլում է նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի ծրագիրը. Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը ծանոթացել է աշխատանքներին

09:14 07.11.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունն այցելել է Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատված։ Բանկի ներկայացուցիչները՝ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Նիանշան Ժանգի գլխավորությամբ, ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի ծրագրին, ճանապարհի՝ նախագծով սահմանված տեխնիկական պարամետրերին, […]

̰
Երիտասարդ արտաքինով 72-ամյա կինը բացահայտում է իր երիտասարդության գաղտնիքը

09:00 07.11.2022

ԱՄՆ Ատլանտա նահանգի թոշակառու Կիկո Գեստը, ով 72 տարեկանում դեռահասի տեսք ունի, բացահայտել է իր երիտասարդ արտաքինի գաղտնիքը։ Նրա խոսքերը մեջբերել է The Sun-ը, փոխանցում է Լենտա.ռու-ն: TikTok-ի օգտատերը, ում հաշիվն ունի գրեթե կես միլիոն բաժանորդ, պարբերաբար կիսվում է տեսանյութերով, որտեղ նա լուսանկարվում է ժամանակակից ոճային հագուստով։ Մասնավորապես, կադրերում ամերիկացին ֆիզիկական վարժություններ է կատարում մինի […]

̰
Իլոն Մասկ անունով ներկայացած ամերիկացի դերասանուհուն արգելափակել են Twitter-ում

08:47 07.11.2022

Ամերիկացի դերասանուհի և կատակերգու Քեթի Գրիֆինի Twitter-ի էջի աշխատանքը կասեցվել է այն բանից հետո, երբ նա փոխել է իր անունը Իլոն Մասկ։ «Twitter-ն արգելափակում է հաշիվները Twitter-ի կանոնները խախտելու համար»,- արգելափակված էջում հայտնել է երկու միլիոն հետևորդ ունեցող դերասանուհին։ Միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը, ով հոկտեմբերին գնեց Twitter-ը, մի շարք գրառումներում ասել է, որ սոցցանցը […]

̰
Ռուս ծրագրավորողները սկսել են թռչող տաքսու հավաստագրման գործընթացը

08:35 07.11.2022

«Հովեր» անօդաչու օդային տաքսու ռուս նախագծողները սկսել են իրենց մշակումը որպես քաղաքացիական ինքնաթիռ հավաստագրելու գործընթացը. Նախատեսվում է, որ առաջին կոմերցիոն թռիչքները կսկսվեն 2025 թվականին, RIA Novosti-ին ասել է Hover ստարտափի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ատամանովը։ «Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի մասնագետների հետ մենք այժմ աշխատում ենք որպես քաղաքացիական ինքնաթիռ մեր զարգացման հավաստագրման վրա. նախապատրաստում ենք փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ […]

̰
Ուկրաինան ակնկալում է ԵՄ-ին անդամակցել 2024 թվականին

08:26 07.11.2022

Ուկրաինայի փոխվարչապետ Օլհա Ստեֆանիշինան Welt թերթին տված հարցազրույցում ասել է, որ երկիրը մտադիր է մինչև 2024 թվականի վերջ ավարտել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ «Մենք հաստատակամ ենք մինչև 2024 թվականի վերջ ավարտին հասցնել մեր անդամակցությունը ԵՄ-ին»,- ասել է Ստեֆանիշինան, փոխանցում է Ռիա Նովոստին: Ինչպես նշվում է գերմանական հրատարակության կողմից, Եվրամիությանն այդպիսի վաղ անդամակցությունը ամենաարագը կլիներ պատմության մեջ. […]

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել  է հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

08:20 07.11.2022

Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

̰
Էմինեմը, Լայոնել Ռիչին և Դուրան Դյուրանը ընդգրկվել են ռոքնռոլլի փառքի սրահում

08:17 07.11.2022

Լոս Անջելեսում տեղի է ունեցել ռոքնռոլլի փառքի սրահի 37-րդ արարողությունը։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Այս տարի կուլտային մրցանակը ստացել են Էմինեմը, Լայոնել Ռիչին, Դոլլի Պարթոնը, ինչպես նաև Դյուրան Դյուրանը և The Eurythmics։ Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, Duran Duran-ի նախկին կիթառահար Էնդի Թեյլորը չի կարողացել մասնակցել արարողությանը քաղցկեղի պատճառով։ Ռոքնռոլլի փառքի սրահի […]

̰
Սննդաբանը նշել է ուղեղի աշխատանքը խթանող մթերքները

08:09 07.11.2022

Սննդաբան-դիետոլոգ Քրիստինա Պլոտնիկովան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում անվանել է ուղեղի աշխատանքը խթանող մթերքներ։ Մասնագետը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել բրոկկոլիին. Նրա խոսքով՝ ցանկացած կաղամբ պարունակում է վիտամինների մեծ պաշար և հեշտությամբ մարսվող բուսական սպիտակուցներ։ Նա նշել է, որ բրոկկոլին պարունակում է նաև լյուտեին և բոր, որոնք բարելավում են ուղեղի աշխատանքը և վիտամին C, որն ամրացնում է […]

̰
Էրդողանը մեկնաբանել է «հացահատիկային միջանցքի» վերականգնումը

13:00 05.11.2022

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը «հացահատիկային միջանցքի» վերականգնումը համարում է դիվանագիտական ​​հաջողություն, ըստ նրա՝ դրան նպաստել է Անկարայի հավասարակշռված քաղաքականությունը։ Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանման դադարեցման մասին՝ Կիևի կողմից Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա Սևաստոպոլի ջրերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Ավելի ուշ Էրդողանը հայտնել է, որ Պուտինի հետ բանակցություններից հետո պայմանավորվածություն […]

̰
BACK_TO_TOP