TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Կարո Փայլանը և Ալեն Սիմոնյանը զրուցել են Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ

12:07 31.10.2022

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ է հետեւում նրա հայանպաստ և կարեւոր գործունեությանը: «Անչափ կարևոր է, որ Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը»,-նշել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը քննարկվել են […]

̰
2023 թվականին նախատեսվում է էականորեն ավելացնել հարկային եկամուտները․ Տիգրան Խաչատրյան

12:01 31.10.2022

Ինչպես 2022 թվականի, այնպես էլ 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը կառուցված է այն սկզբունքից ելնելով, որ պետք է երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, հայտնում է «Արմենպրես»-ը: «Ի՞նչ է նշանակում մակրոտնտեսական կայունություն հարկաբյուջետային քաղաքականության և մասնավորապես պետական […]

̰
SHANTNEWS

11:59 31.10.2022

̰
Ոչ ռեզիդենտ կազմակերպությունները երեք եռամսյակների արդյունքներով հայտարարագրել են 1 մլրդ դրամ ԱԱՀ. ՊԵԿ

11:57 31.10.2022

Էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները երեք եռամսյակների արդյունքներով հայտարարագրել են 1 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ․ այս պահի դրությամբ վճարվել է շուրջ 800 միլիոն դրամ, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: Հիշեցում 2022թ. հունվարի 1-ից Հայաստանում ԱԱՀ վճարող են հանդիսանում նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ՀՀ ֆիզիկական անձանց։ Գործընթացն արդյունավետ կազմակերպելու […]

̰
Տոյոտան բախվել է ծառերին. կա զոհ

11:49 31.10.2022

Հոկտեմբերի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ճամփեզրի ծառերին. վարորդը՝ 30-ամյա Ստեփան Հովհաննիսյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի […]

̰
Փրկարարները բռնել են 1 իժ, 1 շահմար, 3 սահնօձ, 2 գյուրզա

11:39 31.10.2022

Հոկտեմբերի 25-31-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 իժ, 1 շահմար, 3 սահնօձ, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Ներդրում կատարած տեղական ընկերությանը կառավարությունը արտոնություններ է տվել

11:35 31.10.2022

Կառավարությունը շարունակում է աջակցել տեղական այն ընկերություններին, որոնք նոր ներդրումներ են կատարում, աշխատատեղեր բացում։ 2018-ից սինտիպոնի արտադրությամբ զբաղվող «Տեքստիլ հոմ» ընկերությունը մի քանի ամիս է նաև հագուստ է արտադրում։ Նոր արտադրամասում 250 մլն դրամի ներդրում են արել, կառավարությունն էլ տվել է հումքի, սարքավարումների ներմուծման հարկային ու մաքսային արտոնություններ: Մանրամասները՝ կառավարության ներկայացրած տեսանյութում:  

̰
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սոչի. կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

11:21 31.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, հայտնում է ՀՀ կառավարությունը: Այսօր նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։

̰
Հայաստանում անցած շաբաթ հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 140 նոր դեպք

11:18 31.10.2022

ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում կատարվել է 2301 թեստավորում: Հաստատվել է 142 նոր դեպք, առողջացել է 278 քաղաքացի, գրանցվել է 3 մահ: Պատվաստումային գործընթացը ևս շարունակվում է, ավելին՝ 80 890 քաղաքացի ստացել է բուստեր դեղաչափ:

̰
Երևանում երեք օրում մոտ 130 երեխա է ծնվել

11:08 31.10.2022

Հոկտեմբերի 28-30-ը Երևան քաղաքում ծնվել է 129 երեխա, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Երեխաներից 73 տղա է, 56-ը՝ աղջիկ:

̰
Հակամրցակցային համաձայնության դեպքի բացահայտում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարած գնման ընթացակարգերում

11:01 31.10.2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տուն-ինտերնատների, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնների, մանկատների և այլ նմանատիպ հաստատությունների կարիքների համար սննդի մատակարարման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերին մասնակցած «Դանինի» հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման, «Տումոե», «Ֆուդսիթի», «Ջուզեպպե» և «Խաչմիք» ընկերությունների վարքագիծը որակել է որպես հակամրցակցային համաձայնություն: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունները հանդիսացել են […]

̰
Կրկնակի վրաերթի ենթարկված 66-ամյա կինը մահացել է

10:56 31.10.2022

Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա Էմմա Գասպարյանին, ինչից հետո «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կրկնակի վրաերթի է ենթարկել նրան: Էմմա Գասպարյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]

̰
«Հայացք Հայաստանի պատմությանը՝ քարտեզների միջոցով». հայ քաղաքագետի ցուցահանդեսը Վարշավայի համալսարանի գրադարանում

10:47 31.10.2022

Հոկտեմբերի 25-ին Վարշավայի համալսարանի գրադարանում տեղի ունեցավ հայտնի քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի՝ «Հայացք Հայաստանի պատմությանը՝ քարտեզների միջոցով» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, հայտնում է Լեհաստանում ՀՀ դեսպանություն: Ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի և տարածաշրջանի պատմության վկայություն հանդիսացող, համաշխարհային կարևորություն ունեցող տարբեր ժամանակաշրջանների քարտեզներ: Միջոցառմանը բացման ելույթով հանդես եկան Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, Վարշավայի համալսարանի գրադարանի փոխտնօրեն […]

̰
Կամավորականը փրկել է զինվորի կյանքը և պատերազմից հետո դարձել նրա կնքահայրը

10:42 31.10.2022

Ռազմաճակատում ծնված պատմության հետքերով. Կամավորականը փրկել է զինվորի կյանքը և պատերազմից հետո դարձել նրա կնքահայրը։ Մանրամասները՝ «Զինուժ մեդիա»-ի պատրաստած տեսանյութում:

̰
Քննարկում «Սփյուռքը էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության հարցերում» թեմայով

10:21 31.10.2022

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Սփյուռքը էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության հարցերում» թեմայով պանելային քննարկման, հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Քննարկումը վարել է ՀԱՀ Յակոբեանը բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանը: Բանախոսներն էին բիզնես փորձագետ Ռոբերտ Սիլագաձեն, դոկտոր և և էներգետիկայի փորձագետ Ժերալդ Օզունյանը և «Հայաստան […]

̰
Ավտովթար Եղվարդ քաղաքում. տուժածները հոսպիտալացվել են

10:12 31.10.2022

Հոկտեմբերի 30-ին, ժամը 20։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ ոստիկանության Նաիրիի բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքային զբոսայգու մոտակայքում բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Մ. Ս., […]

̰
Արցախում կստեղծվի գերժամանակակից խառատային և գործիքաշինական հաստոցներով հագեցած արտադրամաս. Արցախի պետնախարար

09:51 31.10.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրեն Աբրահամ Գասպարյանի և «Էկոպրոֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչների հետ: Պետական նախարարը արժեքավոր է համարել Արցախի կառավարության և «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի հետ ունեցած համագործակցության փորձը՝ հայտարարելով տնտեսական և ուսումնական նշանակության նոր նախաձեռնության մասին: «Նախատեսում ենք Արցախում […]

̰
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը

09:36 31.10.2022

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը։ Այս մասին տեղեկանում ենք նրա որդու՝ Սուրեն շահվերդյանի ֆեյսբուքյան էջից: Նա հոր հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։ Կներես, որ չհասցրի ասել այն, […]

̰
7 ՃՏՊ, 10 տուժած. փրկարարները արձագանքել են ահազանգերին

09:28 31.10.2022

Հոկտեմբերի 26-31-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արևիկ-Եղեգնուտ, Լոռու մարզի Օձուն-Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհներին և Երևան-Գյումրի «Մ-1» միջպետական ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: […]

̰
Դոնեցկի զինծառայողը պատմել է, թե ինչպես է հաջողվել փախչել գերությունից

09:22 31.10.2022

ԴԺՀ-ի սպան կարողացել է ողջ մնալ այն բանից հետո, երբ փորձել են մահապատժի ենթարկել նրան և դանակով առնվազն ինը հարված հասցրել, այդ թվում՝ գլխին և պարանոցին, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Հետաքննության տվյալներով՝ զինվորը գերի է ընկել մարտի վերջին Մարիուպոլում։ Ուկրաինացի զինվորականները նրան գերել են հենց քաղաքում, երբ նա եկել էր ծնողներին այցելելու։ Զինծառայողին ծեծել […]

̰
Մեքենան սահել է ձորը, հայտնվել երկաթգծի վրա

09:14 31.10.2022

Հոկտեմբերի 30-ին, ժամը 20։08-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել երկաթգծի վրա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սոլակ […]

̰
6-ամյա երեխային վրաերթի ենթարկած և վթարի վայրը լքած պատգամավորը կհեռացվի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

09:05 31.10.2022

Նովոսիբիրսկի շրջանի թաթարական շրջանի պատգամավորների խորհրդի պատգամավոր Սերգեյ Մամոնտովը, ով մեքենայով վրաերթի էր ենթարկել վեցամյա տղային և լքել վթարի վայրը, խայտառակ ձևով կհեռացվի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից. այս մասին կուսակցություն և խմբակցություն շրջանային խորհրդում ասել է «Եդինայա Ռոսիա»-ի տարածաշրջանային գործկոմի ղեկավար Յուլիա Շվեցը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 30-ի երեկոյան Թաթարսկ քաղաքում 67-ամյա տղամարդը մեքենայով […]

̰
Գլաձոր գյուղում հրդեհ է բռնկվել թոնրատանը

08:59 31.10.2022

Հոկտեմբերի 30-ին, ժամը 20:12-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գլաձոր գյուղի գյուղապետարանի դիմաց այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 33-րդ փողոցի տներից մեկին կից թոնրատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։35-ին, մարվել՝ 21։03-ին: […]

̰
53-ամյա Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է ժանյակավոր ներքնազգեստով և հիացրել երկրպագուներին

08:50 31.10.2022

Ամերիկացի դերասանուհի և փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է բաց հագուստով և հիացրել երկրպագուներին։ Նկարներն ու մեկնաբանությունները հայտնվել  են նրա Instagram-ի էջում : 53-ամյա հայտնին կիսվել է մի շարք լուսանկարներով, որոնցում կեցվածք է ընդունել անկողնու վրա։ Նա կրում է սպիտակ ժանյակավոր ներքնազգեստի հավաքածու և մետաքսե խալաթ, որը մերկացնում է նրա ուսն ու կուրծքը: Միևնույն ժամանակ, […]

̰
Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի երեկվա նիստերն ամփոփվել են սփյուռքահայ ներդրողների դերի բարձրացման մասին քննարկումներով

08:41 31.10.2022

Երևանում կայացած Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի նիստերը երեկ ավարտվել են Ներդրումների աջակցման կենտրոնի պրեզենտացիայով, որի ընթացքում կենտրոնի ներդրումների խթանման և արտաքին կապերի ավագ մենեջեր Էդիկ Հարությունյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը և Հայաստանում ներդրումային հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Այնուհետ մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի և սփյուռքահայ գործարարների հետ ազատ ձևաչափով հանդիպում-զրույցը։ […]

̰
Մշակութաբանը բացահայտել է Հելոուին տոնի պատմությունը

08:33 31.10.2022

Աշխարհի շատ երկրներում հոկտեմբերի 31-ին նշվում է «սարսափելի» տոնը՝ Հելոուինը։ Մոսկվայի պետական ​​մանկավարժական համալսարանի մշակութաբանության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Ելենա Բուչկինան «Իզվեստիային» պատմել է տոնի պատմության, նշանակության ու ավանդույթների մասին։ «Եկեք նախ պարզենք, թե որն է բոլոր սրբերի օրը: Սա քրիստոնեական տոն է։ Այն նշվում է նոյեմբերի 1-ին, հաջորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, Ամենայն հոգու […]

̰
Առողջապահության նախարարը ներկայացրել է ոլորտում մեկնարկած բարեփոխումները և ծրագրերում Սփյուռքի ներգրավվածությունը

08:18 31.10.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Կրթություն, հանրային առողջություն, սոցիալական ապահովվածություն» խորագիրը կրող պանելային հանդիպմանը: Նախարարն անդրադարձել է առողջապահության ոլորտում մեկնարկած բարեփոխումներին և այդ ծրագրերում Սփյուռքի ներգրավվածությանն ու դերակատարությանը: Մասնավորապես ներկայացվել են հոգեկան առողջության ծառայությունների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները, Առողջության համապարփակ ապահովագրական համակարգի ներդրմանն ուղղված հարցերը, տարեցտարի աճող պետական հատկացումների համատեքստում անելիքները: Ամսվա խորհրդին համահունչ` […]

̰
Մարսի վրա հայտնաբերվել են նախկին օվկիանոսի հետքեր

08:07 31.10.2022

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են նախկին հյուսիսային օվկիանոսի հետքերը: Աշխատանքի արդյունքները նկարագրված են Journal of Geophysical Research: Planets ամսագրում: Հին օվկիանոսի ուրվագծերը հայտնաբերվել են մոլորակի նոր տեղագրական քարտեզների շնորհիվ։ Դրանց օգնությամբ հնարավոր է եղել տարբերել ավելի քան 6500 կիլոմետր երկարությամբ լեռնաշղթաներ, որոնք խմբավորված էին 20 համակարգերի։ Այս կառույցները իրականում նախկին գետերի և ստորջրյա […]

̰
Գողացել էր տերմինալը, հանել գումարը՝ տերմինալը թողնելով դաշտամիջյան հատվածում

13:01 29.10.2022

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ գողացել են Գյումրիի Մ. Թետչերի փողոցի վճարային տերմինալը: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գողությունը կատարելու կասկածանքով, հոկտեմբերի 28-ին հայտնաբերվել, ձերբակալվել և Մուշի բաժին է տեղափոխվել Սարակապ գյուղի 25-ամյա մի բնակիչ: Նա խոստովանել է, որ տերմինալը գողացել է ինքը և իր վարձակալած «Նիսան Տիդա» […]

̰
Երևանի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը սկսավ ջերմ ընդունելութեամբ մը. Կարո Փայլան

12:54 29.10.2022

Թուրքական մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանում է, մասնակցում է Համաշխարհային հայկական գագաթնաժողովին: Այսօր նա լուսանկար է հրապարակել մի խումբ հայ երիտասարդ մասնակիցների հետ և կից գրառմամբ հայտնել իր գոհունակությունը ընդունելությունից, նշել է, որ գտնվում է համաժողովի վայրում, որտեղ հանդիպում են աշխարհասփյուռ հայերը։ «Երևանի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը սկսավ ջերմ ընդունելութեամբ մը»,-գրել է նա։

̰
BACK_TO_TOP