23:59 14.10.2022
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հրապարակել է այն կոնգրեսականների անունները, որոնք առաջիկայում սպասվող բարձրաստիճան պատվիրակության կազմում կայցելեն Հայաստան։ «Շնորհակալություն կոնգրեսական Էնդի Լևինին, Ջիմ Կուպերին, Բիլի Լոնգին, կոնգրեսական Դիանա ԴեԳետին, կոնգրեսական Ջերի Քոնոլլիին և կոնգրեսական Դեյվիդ Փրայսին Հայաստան կատարելիք առաջիկա ուղևորության համար»,-գրված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Ֆեյսբուքի էջում:
23:48 14.10.2022
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19։01-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա․ Ք․, […]
23:31 14.10.2022
«911»-ի նկարահանող խումբն այցելել է Ջերմուկի և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատներ: Ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրերում անձնակազմի կատարած աշխատանքների մասին ռեպորտաժում: Զանգերի սպասարկում, դեպքերի արձագանքման կազմակերպում, հնարավոր աղետների դեպքում կանխարգելիչ միջոցառումների պլանավորում։ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն աշխատում է 24-ժամյա ռեժիմով։ Մանրամասները՝ տեսանյութում:
23:23 14.10.2022
Բուրկինա Ֆասոյի Ազգային ժողովը ուրբաթ օրը միաձայն նշանակել է անցումային նախագահ Իբրահիմ Տրաորեին, ով ղեկավարել է սեպտեմբերին պետական հեղաշրջումը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը (AFP)՝ հղում անելով Բուրկինա Ֆասոյի իշխող Հայրենասիրական շարժման պահպանման և վերականգնման (MPAP) անդամներից մեկին։ «Հենց նոր կապիտան Տրաորեն Ազգային ժողովի պատվիրակների կողմից միաձայն նշանակվեց անցումային շրջանի նախագահ»,- իր զրուցակցին մեջբերում […]
23:15 14.10.2022
Եղբայրներ Ալֆրեդ և Ջորջ Դե Ջորջիոն, ովքեր խոստովանել էին իրենց մասնակցությունը մալթացի լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությանը 2017 թվականին, դատապարտվել են 40 տարվա ազատազրկման: Այս մասին ուրբաթ հայտնել է Times of Malta թերթը։ Այս գործով դատավարության մեկնարկից մի քանի ժամ առաջ ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել այն բանում, ինչը լրատվամիջոցներն անվանել են «սենսացիոն շրջադարձ հնգամյա […]
23:08 14.10.2022
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Ուկրաինայում SpaceX-ի արբանյակային կապի Starlink համակարգը այլընտրանքներ ունի։ Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողներին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Սաբրինա Սինգհը, փոխանցում է Իզվեստիա-ն: «Կա ոչ միայն SpaceX-ը, այլև կան նաև այլ կազմակերպություններ, որոնց հետ մենք կարող ենք միանշանակ աշխատել՝ Ուկրաինային մարտադաշտում անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու առումով», – […]
22:56 14.10.2022
Վակեի այգում՝ շատրվանի ավազանում, էլեկտրահարված երեխայի վիճակը բարելավվել է, հիվանդանոցի բժիշկն ասել է, որ այլ կլինիկա տեղափոխելու կարիք չկա, հայտնում է Ալիք մեդիան: «Այս պահին երեխայի վիճակը լավ է, նրան այլևս անհրաժեշտ չէ թոքերի արհեստական շնչառական ապարատ, նա նաև կապ է հաստատել ծնողների հետ։ Քիչ թե շատ վտանգները հաղթահարված են»,- ասել է բժիշկ Դավիթ Ցաբաձեն։ […]
22:47 14.10.2022
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Ստեփանավանի համայնքապետարանում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԻ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, մարզային փրկարար ծառայության պետ Սերոբ Գաբրիելյանը, “Լոռէ” փրկարար ջոկատի տնօրեն Արմեն Առաքելյանը, ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը։ ԱԻ նախարարի տեղակալը կարևորել է համայնքապետարանի […]
22:36 14.10.2022
Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում պայթյունից հետո 49 աշխատող արգելափակված է, ասել է Բարթին նահանգի նահանգապետ Նուրթաջ Արսլանը, փոխանցում է Ռիա Նովոստին: Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում, փլատակների տակ կան աշխատողներ, ավելի վաղ հայտնել էր CNN Turk-ը։ A Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ 300 մետր խորության վրա գտնվող պայթյունի վայրում […]
22:24 14.10.2022
«Ցանկացած փորձ Արցախը Ադրբեջանի կազմ «խցկելու», բերելու է երկու տարբերակի` պատերազմի, արյունահեղության, ցեղասպանության կամ բերելու է Արցախի հայաթափման»,- նման բովանդակությամբ հրապարակում է արվել Արցախի Հանրապետության ԱԳ նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջում: Միտքը արտահայտել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ով այսօր մանրամասներ էր ներկայացրել ՀՀ-ում անցկացրած հանդիպումներից:
22:15 14.10.2022
Պաշտպանը շարունակում է սերտ համագործակցությունը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ վերջիններիս ներկայացնելով Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: «Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը վերլուծել է ադրբեջանցի զինծառայողների կողմից ս.թ. սեպտեմբերի 13-ին թվով յոթ հայ ռազմագերիների արտադատական սպանության տեսանյութը: Հոդվածում նշվում է, որ հայ ռազմագերիների արտադատական սպանությունը ռազմական հանցագործություն է և ենթակա […]
11:04 14.10.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, թմրանյութի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 6-ական, ապօրինի ծառահատման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության և ընտանեկան բռնության՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության […]
11:00 14.10.2022
ԱՊՀ անդամները պետք է համատեղ արձագանքեն առաջացող ռիսկերին և սպառնալիքներին, այդ թվում՝ ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։ Այս մասին ուրբաթ օրը Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Մենք պետք է արագ մշակենք կանխարգելիչ միջոցներ՝ նոր ռիսկերին և սպառնալիքներին արձագանքելու համար: Ղազախստանը կիսում է ԱՊՀ երկրների համատեղ մոտեցումները՝ բարելավելու ահաբեկչության […]
10:51 14.10.2022
ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարությունում հոկտեմբերի 13-14-ը կայացել է տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների հայ-բուլղարական Համատեղ հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստը մեկնարկել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ողջույնի խոսքով։ Նախարարի տեղակալը ընդգծել է երկու երկրների միջև շարունակական համագործակցության և ոլորտում առաջընթացների կարևորությունը։ Բուլղարական պատվիրակության ղեկավար Բոյկո Ռանովսկին նշել է, որ հանձնաժողովի աշխատանքները արդեն իսկ արձանագրել […]
10:45 14.10.2022
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մասնակցել է Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստման ծրագրի բացման արարողությանը, որը սփյուռքի և տեղի մասնագետների 2 տարվա քրտնաջան աշխատանքի նվիրվածության և համագործակցության արդյունքն է: 2020 թվականին մեր գործընկեր կազմակերպությունները «Թերապիստներ Հայաստանի համար» և «Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիան» նախաձեռնել և աջակցել են տարբեր գործողությունների, ներառյալ Հայաստան մեկնող ավելի քան 60 առողջապահական կամավորների համակարգելը, […]
10:34 14.10.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում-քննարկում Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի և հնարավոր վերագործարկման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը, Տիգրան Գաբրիելյանը, նախարարի իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ Արրտաքին գործերի նախարարությունից, նախկինում […]
10:25 14.10.2022
Եվրամիությունը նախապատրաստում է իր դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, այս մասին Թվիթերի իր միկրոբլոկում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան, դիվանագետ Ջոնաթան Լաքոտը: «1988 թվականի հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ Ֆրանսիայի և ԵՄ նախաձեռնությամբ ստեղծվել է միջազգային ներկայություն տեղում»,-գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկար: L’Union européenne 🇪🇺 prépare le déploiement […]
10:10 14.10.2022
Մայրաքաղաքի՝ շուրջ 20 հազար բնակչություն ունեցող արվարձաններից Քանաքեռն այսօր հանգստի գոտիների հետ կապված խնդիրներ ունի: Տարիների ընթացքում առկա տարածքները կամ մասնավորեցվել են որոշ բնակիչների կողմից, կամ ապօրինի ցանկապատվել ու դարձել զավթած հողամասեր, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով, որ որպես առաջնային խնդիր՝ քանաքեռցիները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին նախ այս մասին են տեղեկացնում: Որպեսզի […]
10:04 14.10.2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպման ժամանակ կքննարկվի 2020 և 2021 թվականներին երկրների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի կատարումը՝ հասկանալու համար, թե «ինչպես առաջ գնալ», հայտնում է Ռիա Նովոստին: «Ելնելով այն հանգամանքից, որ ժամանակն արագ է ընթանում, իրադարձությունները բավականին արագ են զարգանում, կարծում եմ, որ այսօր շատ հարմար առիթ է […]
09:46 14.10.2022
Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ27+000-կմ35+535 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ, հայըտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Մոտ 8.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Արմավիրի և Արագածոտնի մարզերով։ Շինաշխատանքները կատարում է «Էն Շին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
09:34 14.10.2022
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը […]
09:25 14.10.2022
Այսօր Երևան է ժամանում ԵՄ դիտորդների առաջին խումբը. այս մասին Թվիթերի իր միկրոբլոկում գրառում է արել Հարավային Կովկասի հարվերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը լուսանկար է հրապարակե «27 անդամ պետությունները արագորեն գործել են՝ արձագանքելու հարցումին: Տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը և աջակցել տեղում կայունացմանը»,-գրել է նա և կից հրապարակել լուսանկար։
09:10 14.10.2022
Հոկտեմբերի 12-14-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Չարենցավան, Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի, Արարատի մարզի Մասիս, Շիրակի մարզի Գյումրի, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր, Կոտայքի մարզի Չարենցավան և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։
08:48 14.10.2022
Գիտնականները հայտնաբերել են բակտերիալ սպիտակուց, որը կարող է ներթափանցել ենթաստամոքսային գեղձ և նրա բջիջները բերել մի վիճակի, երբ նրանք սկսում են ակտիվորեն բազմանալ: Սա նվազեցնում է 1-ին տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը, ասվում է Օրեգոնի համալսարանի (UO) մամուլի հաղորդագրությունում: «BefA սպիտակուցի հայտնաբերումը շատ հետաքրքիր հետևանքներ ունի: Եթե մենք հասկանանք, թե ինչպես է գործում այս բակտերիալ պեպտիդը, […]
08:41 14.10.2022
Աստանայում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
08:28 14.10.2022
Հոկտեմբերի 10-14-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Մասիս և Սյունիքի մարզի Կապան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 սահնօձ, 2 գյուրզա, 3 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք
08:17 14.10.2022
Մոսկվայի դատախազության աշխատակիցները Վոյկովսկու 5-րդ անցուղում գտնվող բնակելի շենքի բնակարանում հայտնաբերել են Կարմիր գրքում գրանցված Ամուրի անտառի երեք կատու, հայտնում է գերատեսչության Telegram ալիքը։ «Ամուրի (Հեռավոր Արևելքի) անտառային երեք կատու, որոնք գրանցված են Կարմիր գրքում «անհետացման եզրին» խմբում, Գոլովինսկի շրջանի դատախազության աշխատակիցների կողմից Բնության կառավարման և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետների հետ միասին հայտնաբերվել են […]
08:05 14.10.2022
Գերմանացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Հոլգեր Վինթերշտեյնը լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է Բեռլինի Հոլոքոստի հուշահամալիրի սալերից մեկի վրա՝ ձեռքերը պարզած, հայտնում է Daily Mail-ը։ Բացի դրանից, քաղաքական գործիչը պարել է հուշարձանի առջև։ «Պարոն Ուինթերշտեյն, բոլորը դիտում են, թե ինչպես եք պարում՝ դրանով իսկ խայտառակելով ձեր կուսակցությանը։ Վայելե՛ք ձեր փառքի ամոթալի պահը, քանի որ ձեր […]
13:00 13.10.2022
Բարձրացնել կանանց հավասարության վերաբերյալ իրազեկության մակարդակը, ոստիկանության ծառայողներին ծանոթացնել իրավական այն դրույթներին ու կարգավորումներին, որոնց համաձայն իրավասու կառույցները պարտավոր են միջոցներ ձեռնարկել կանանց հավասարությունն ապահովելու և աշխատանքի վայրում խտրականության դեմ պայքարելու ուղղությամբ։ Սա էր Ծաղկաձորում անցկացված դասընթացի հիմնական նպատակը։ Դասընթացը կազմակերպվել էր Եվրոպական միության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Դավիթ Հարությունյանի […]