13:00 13.10.2022
Բարձրացնել կանանց հավասարության վերաբերյալ իրազեկության մակարդակը, ոստիկանության ծառայողներին ծանոթացնել իրավական այն դրույթներին ու կարգավորումներին, որոնց համաձայն իրավասու կառույցները պարտավոր են միջոցներ ձեռնարկել կանանց հավասարությունն ապահովելու և աշխատանքի վայրում խտրականության դեմ պայքարելու ուղղությամբ։ Սա էր Ծաղկաձորում անցկացված դասընթացի հիմնական նպատակը։
Դասընթացը կազմակերպվել էր Եվրոպական միության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի մայիսին։ Այն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագիրն ունի երեք կոմպոնենտ, որոնցից մեկը ոստիկանական բարեփոխումների կոմպոնենտն է, և այդ շրջանակում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ. այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր կան, նաև՝ գրանցված արդյունքներ։
«Ծրագրի նպատակը հետևյալն է՝ քննարկել ոստիկանության բնագավառում առկա կանանց հավասարության խնդիրները, վերլուծել միջազգային փորձը, տեղեկացված լինել միջազգային տենդենցներին, իրավական դաշտին, վեր հանել խնդիրները, որոնք կան Հայաստանում, և ծավալել քննարկում, թե որոնք են այն ուղիները, որոնք կնպաստեն, որպեսզի կանայք ավելի շատ ներգրավված լինեն ոստիկանությունում, նաև՝ ինչ խնդիրներ կան այդ ճանապարհին, որոնք պետք է հաղթահարվեն»,-նշեց Դավիթ Հարությունյանը։
Դասընթացի մեկնարկին միջոցառման նպատակներին ու կարևորությանն անդրադարձավ նաև ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը։ Ոստիկանության ղեկավարության անունից ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ նա վստահություն հայտնեց, որ ծրագիրը կնպաստի ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, հնարավորություն կընձեռի ավելի լավ պատկերացնել իրավական ներկայիս միտումները, թույլ կտա գնահատել ոլորտում առկա ռիսկերը և դրանց հաղթահարման ուղիները, կբարձրացնի ոլորտի վերաբերյալ իրազեկության մակարդակը։
Երկօրյա դասընթացին թեմայի շուրջ խոսեցին ու Բոսնիա և Հերցեգովինայում գործող «Ոստիկան կանանց կազմակերպության» փորձագետների մշակած ծրագիրը ներկայացրին միջազգային փորձագետներ Մալյա Չոսիչը և Քրիստինա Յոզիչը, իսկ հայ ոստիկանները կիսվեցին ծառայության իրենց փորձով ու գիտելիքներով։
Դասընթացն անցավ կառուցողական ու փոխըմբռնման մթնոլորտում:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...