TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Ավերիչ փոթորիկը կնոջն է վերադարձրել կորցրած ամուսնական մատանին

09:05 12.10.2022

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տղամարդը ավերիչ «Յան» փոթորկի շնորհիվ գտել է կնոջ կորած ամուսնական մատանին։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Էշլի Գարները կորցրել է մատանին աղետից օրեր առաջ։ Նրա ամուսինը՝ Բլեյքը, և նրանց երեք երեխաները երկու օր շարունակ սանրել են այգին և ավտոտնակը՝ փնտրելով զարդը, սակայն ապարդյուն։ Գարների խոսքերով՝ ափսոսանքով է հարմարվել մտքին, որ […]

̰
Թերապևտը թվարկել է 30 տարեկանից հետո տարածված հիվանդությունները

08:53 12.10.2022

Ատոպիկ դերմատիտը, ալերգիան և մի շարք այլ հիվանդություններ համարվում են երեսուն տարեկանից հետո ամենատարածված հիվանդություններկը, նշել է բժիշկ-թերապևտ Լյուդմիլա Լապան։ Այդ մասին նա ասել է Ura.ru-ի խմբագրությանը։ Բացի ալերգիաներից և մաշկային հիվանդություններից, 30 տարեկանից հետո հաճախ ի հայտ եկած հիվանդություններից մասնագետը նշել է ռևմատիզմն ու ռևմատոիդ արթրիտը։ Նրա խոսքով՝ այս տարիքում շատ լուրջ դեպքեր են […]

̰
Փորձագետը բացահայտել է, թե ինչպես կարող են խարդախները երեխաների միջոցով գողանալ ձեր փողերը

08:40 12.10.2022

Երեխաների և երիտասարդների՝ մշտապես սմարթֆոնների և գաջեթների առջև գտնվելու սովորությունը հաճախ օգնում է կիբերհանցագործներին։ Օգտվելով դեռահասների վստահությունից՝ նրանք ստանում են իրենց ծնողների գումարներն ու անձնական տվյալները, «Փրայմ» գործակալությանը ասել է IT-Rezerv ընկերության տնօրեն Պավել Մյասոեդովը։ Որպես կանոն, այդ նպատակով օգտագործվում են խաղային չաթերը, խմբերը սոցիալական ցանցերում և երիտասարդների շփման այլ վայրերում, որոնք փակ են մեծահասակների […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

08:29 12.10.2022

Հոկտեմբերի 9-12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Սոլակ, Արարատի մարզի Լանջազատ գյուղերում և Լոռու մարզի Օձուն-Ալավերդի ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։

̰
Սանկտ Պետերբուրգի բժիշկները գտել են Ալցհեյմերի հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելու միջոց

08:18 12.10.2022

Սանկտ Պետերբուրգի թիվ 40 քաղաքային հիվանդանոցի բժիշկները Ալցհեյմերի հիվանդությունը վաղ փուլերում՝ նույնիսկ առաջին ախտանիշների ի հայտ գալուց առաջ հայտնաբերելու միջոց են հայտնաբերել։ Այս մասին հայտնել է Սանկտ Պետերբուրգի հեռուստաալիքը։ Նյարդաբան Ալես Մինոչկինի խոսքով՝ բժիշկները սովորել են ուսումնասիրել բիոմարկերներ, որոնք վկայում են արյան անալիզում պաթոլոգիական պրոցեսների առկայության մասին։ Նա հավելել է, որ ախտորոշման դժվարությունը կայանում է […]

̰
Ծառի ճյուղն ընկել և մասնակի փակել է ավտոճանապարհը

08:04 12.10.2022

Հոկտեմբերի 11-ին, ժամը 23։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին ծառի ճյուղը ընկել և մասնակի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղը. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։

̰
Ձեր ղեկավարած կառույցն իր կարևոր դերակատարությունն ունի ՀՀ-ում իրավակարգի հաստատման գործում. գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

12:59 11.10.2022

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարին ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ: Մասնավորապես նշել է. «Հարգելի’ պարոն Քյարամյան, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Քննչական կոմիտեի անձնակազմին մասնագիտական տոնի՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ: Պատասխանատու ծառայություն իրականացնելով` Ձեր ղեկավարած կառույցն իր կարևոր դերակատարությունն […]

̰
Աշտարակի ոստիկանները ավտոմեքենայի գողության դեպք են բացահայտել

12:53 11.10.2022

Սեպտեմբերի 29-ի առավոտյան 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Աշտարակի Արարատյան փողոցում կայանված իր մեքենան գողացել են: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից դեպքի վայր մեկնեց օպերատիվ-քննչական խումբը: Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Աշտարակի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ` համագործակցելով համայնքային ոստիկանների հետ: Տարաբնույթ գործողություններն արդյունք տվեցին մոտ մեկ շաբաթ անց. հոկտեմբերի 5-ին […]

̰
Գեղարքունիքի մարզպետը Տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորել և դրամական պարգևների է արժանացրել կյանքի մեկ դարը բոլորած ութ տարեցի

12:47 11.10.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորել և դրամով է պարգևատրել կյանքի մեկ դարը բոլորած և մարզի տարբեր բնակավայրերում ապրող ութ տարեցի։ Գեղարքունիքի մարզպետի շնորհավորանքին են արժանացել Գավառ համայնքի Հացառատ թաղամասի բնակիչ, 104 տարեկան Թագուշ Իսպիրյանը, Սարուխան գյուղի բնակիչ, 100 տարեկան Մեխակ Ավետիսյանը, Կարմիրգյուղի բնակիչ, 101 տարեկան Թամարա Մադոյանը, Մադինա գյուղի բնակիչ, 100 […]

̰
Վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-2107»-ի վարորդին, երկու այլ քաղաքացիների, ապա բախվել «Օպել» մակնիշի մեքենայի և դիմել փախուստի. կա զոհ

12:43 11.10.2022

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Եղվարդ-Զորավան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: Պատճառվել է նյութական վնաս: Բախումից րոպեներ անց՝ ժամը 19.45-ի սահմաններում, նույն վայրում «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-2107»-ի վարորդին, երկու այլ քաղաքացիների, ապա բախվել «Օպել» մակնիշի մեքենայի և դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]

̰
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել` միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ. ԱԳՆ

12:38 11.10.2022

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել` միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Հունանյանը նաև հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին Կիևին հասցրած հարվածներից ՀՀ դեսպանության շենքը չի վնասվել: Ուկրաինական լրատվամիջոցները հոկտեմբերի 10-ին հայտնեցին Ռուսաստանի կողմից երկրի տարբեր հատվածներում ավելի քան 84 […]

̰
Ռուս գործընկերներից ակնկալում ենք արդյունավետ և անկեղծ համագործակցություն անվտանգային հարցերում. Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում է

12:30 11.10.2022

Եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով հայ խորհրդարանականները հոկտեմբերի 11-ին հանդիպել են Պետական դումայի «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ: «Մենք հիմա շատ անհանգիստ ժամանակներում ենք ապրում, ինչն անմիջական ազդեցություն է ունենում երկրների ու ժողովուրդների վրա»,-հանդիպման […]

̰
Գործելու է Դևդորակ թունելին հարակից այլընտրանքային ավտոճանապարհ․ ԱԻՆ

12:19 11.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դևդորակ թունելը հոկտեմբերի 11-ին ժամը 10։00-17։00-ն տեխնիկական աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, […]

̰
Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանին

12:15 11.10.2022

Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը անդրադարձել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանին Հայաստանի մասնակցությանը: 2022թ․-ի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 7-ը Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանը: Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքները, կամայական կալանավորման, բռնի անհետացումների և վարձկանների […]

̰
Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

12:09 11.10.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզայն կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՊԵՐՃ ԵՎ ՏԻԳՐԱՆ» (Արարատի մարզ, Լանջազատ համայնք) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող զովացուցիչ ըմպելիքի արտադրամասում։ Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ • արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, • հատակների, պատերի մակերևույթները պատրաստված […]

̰
«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագիրը կիրականացվի նաև Տավուշի մարզում

12:03 11.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ. իրականացնում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որի աշնանային փուլը մեկնարկել է սեպտեմբերին: Հոկտեմբերի 11-14-ը ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի արվեստի պետական քոլեջում, Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, Տավուշի միջնակարգ դպրոցում, Նոյեմբերյանի ավագ դպրոցում տեղի կունենան դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի […]

̰
SHANTNEWS

11:59 11.10.2022

̰
Համավարակի ու պատերազմի իրողությունները հայրենիքում մնալու աղոտ հեռանկարը վերածում են հաստատակամ որոշման. լույս են տեսել Գ. Խանջյանի և Ս. Հովսեփյանի վեպերը

11:56 11.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում լույս են տեսել Գուրգեն Խանջյանի «Համավարակ» և Սարգիս Հովսեփյանի «Հանդարտություն» վեպերը: «Համավարակ» վեպը վերադարձի պատմություն է, ինչ-որ առումով՝ գուցե հարկադրված վերադարձի: Ծավալվող դեպքերն ու իրադարձությունները, ներառելով համավարակի ու պատերազմի իրողությունները, հայրենիքում մնալու աղոտ հեռանկարը վերածում են հաստատակամ որոշման: […]

̰
Դեսպան Փոլադյանը թունիսցի նախարարների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական ագրեսիաների և ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներ ներխուժման փաստի վրա

11:49 11.10.2022

Հոկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Թունիսում գտնվող ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել Թունիսի արտաքին գործերի, միգրացիայի և Սփյուռքի հարցերով նախարարության գլխավոր տնօրեն Խալիլ ալ-Թազարկիի, ինչպես նաև Թունիսի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար Մոնսիֆ Բուքթիրի հետ։ Թունիսի արտաքին քաղաքական գերատեսչությունում կայացած հանդիպումների ընթացքում թունիսյան կողմի հետ քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության […]

̰
Անհապաղ քայլեր ձեռնարկել՝ նպաստելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը. Արցախի ԱԺ նախագահ

11:43 11.10.2022

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ: Դրանում մասնավորապես ասել է. «Հարգելի´ ներկաներ, Այսօր Արցախը կանգնած է ոչ միայն մշակութային ժառանգության ոչնչացման վտանգների, այլև գոյաբանական սպառնալիքների առջև։ Բացահայտ ճշմարտություն է, որ Ադրբեջանն իր ձևավորումից ի վեր (1918 թ.) վարել […]

̰
Նախատեսվում է ունենալ 11 տոկոս տնտեսական աճ և 8 տոկոս գնաճ. ՊԵԿ նախագահ

11:26 11.10.2022

Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2021 թվականին կազմել է 22.7 տոկոս։ Ընթացիկ տարում նախատեսվում է ունենալ 11 տոկոս տնտեսական աճ և 8 տոկոս գնաճ, իսկ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվելու է 0,5 տոկոսային կետով և կազմելու է 23․2 տոկոս, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: «Սա նշանակում է, որ հարկային եկամուտներն ավելի արագ են աճում, քան ՀՆԱ-ն, ինչն այլ հավասար պայմաններում […]

̰
Դանակահարված տղամարդը ոտքով հասել էր գազալակայան, շտապօգնություն էին զանգել և տեղափոխել հիվանդանոց

11:21 11.10.2022

Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ին, Արմավիրի շտապօգնության կայանից ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց ահազանգ, որ մեկնում են Շենավան գյուղ, որտեղի գազալցակայանում դանակահարված մարդ կա: Մինչ օպերատիվ խումբը մեկնում էր դեպքի վայր` հիվանդանոցից ստացվեց նոր հաղորդում. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել մի տղամարդ: Շենավանում ոստիկաններն արագ պարզեցին, որ գազալցակայանում դանակահարություն չէր եղել: Դանակահարված տղամարդն ինքն էր ոտքով […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 10-ից 11-ը

11:03 11.10.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և հոգեկան ներգործության՝ 2-ական, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի կերպով զենք կրելու, ապացույցներ կեղծելու, […]

̰
Եզդի փախստականներին օգնելու նպատակով ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ կփոխվեն Շեյխանի ճամբարի բոլոր վրանները

10:39 11.10.2022

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Էրբիլում ՀՀ գլխ. հյուպատոսությունը և Բարզանի բարեգործական հիմնադրամը ստորագրել են Շեյխանի ճամբարի բոլոր վրանները փոխելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը՝ ՀՀ կառավարության որոշմամբ եզդի փախստականներին օգնելու նպատակով հատկացված գումարներով և Բարզանի հիմնադրամի համատեղ միջոցներով: Ստորագրման արարողությանը հաջորդել է 10-ից ավելի տեղական առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ գլխ. հյուպատոս Արշակ Մանուկյանի և Բարզանի […]

̰
Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել են Օդեսայի և Վիննիցայի շրջաններում պայթյունների մասին

10:30 11.10.2022

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Օդեսայի և Վիննիցայի շրջաններում պայթյունների մասին։ Հայտնում է Ռիա Նովոստին: «Պայթյուններ են գրանցվում Օդեսայի մարզում… Տեղեկություններ կան Վիննիցայում պայթյունների մասին»,- հայտնում է Strana.ua-ն իր Telegram ալիքում։ Երեքշաբթի առավոտյան ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են, որ ողջ Ուկրաինայում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել։  

̰
Երևանի փողոցները, այգիներն ու պուրակները կհամալրվեն նոր, արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով

10:22 11.10.2022

Երևանի փողոցները, այգիներն ու պուրակները կհամալրվեն նոր, արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով, ինչպիսիք մայրաքաղաքում դեռ չեն տնկվել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ ի գիտություն տնտեսվարող սուբյեկտների: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից հստակ սահմանվել են չափորոշիչներ՝ ծառերը պետք է լինեն ոչ պակաս, քան 3 մետր բարձրության, սաղարթը՝ ձևավորված, ճյուղերի երկարությունը՝ 1 մ եւ ավելի, բնի տրամագիծը՝ 5,5 […]

̰
Դիլիջանի թունելում կատարվում են ընթացիկ սպասարկման աշխատանքներ

10:19 11.10.2022

ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը ներկայացրել է լուսանկարներ Դիլիջանի թունելում ընթացիկ սպասարկման աշխատանքներից: «Ընթացիկ սպասարկման աշխատանքներ Դիլիջանի թունելում»,-ֆեյսբուքյան էջում նշեել է հիմնադրամը:

̰
Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Կիևում, օդային տագնապ է հայտարարվել

10:12 11.10.2022

Ուկրաինական «Strana.ua» հրատարակությունը հայտնում է, որ Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Կիևում, հայտարարվել է օդային հարձակման ահազանգ։ Օդային ռմբակոծության մասին ահազանգը հնչել է Կիևի, Չեռնիգովի, Վիննիցայի, Օդեսայի, Սումիի, Դնեպրոպետրովսկի մարզերում և այլ շրջաններում։ Ներկայացված քարտեզում նշվում է, որ օդային հարձակումն արագորեն ընդլայնվում է։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը (GSChS) հայտնել է, որ երեքշաբթի առավոտյան […]

̰
ԲԴԽ-ում մեկնարկել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը

09:50 11.10.2022

2022 թվականի հոկտեմբերի 10-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը, հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը: Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի, դատավորի վարքագծի կանոնների՝ «Հայաստանի […]

̰
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

09:31 11.10.2022

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան:

̰
BACK_TO_TOP