Ավերիչ փոթորիկը կնոջն է վերադարձրել կորցրած ամուսնական մատանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

Ավերիչ փոթորիկը կնոջն է վերադարձրել կորցրած ամուսնական մատանին

09:05 12.10.2022

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տղամարդը ավերիչ «Յան» փոթորկի շնորհիվ գտել է կնոջ կորած ամուսնական մատանին։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Էշլի Գարները կորցրել է մատանին աղետից օրեր առաջ։ Նրա ամուսինը՝ Բլեյքը, և նրանց երեք երեխաները երկու օր շարունակ սանրել են այգին և ավտոտնակը՝ փնտրելով զարդը, սակայն ապարդյուն։ Գարների խոսքերով՝ ափսոսանքով է հարմարվել մտքին, որ կորցրել է մատանին:

«Մենք գիտեինք, որ փոթորիկ էսկսվելու, ուստի մենք պարզապես հրաժեշտ տվեցինք մատանուն», – բացատրել է կինը:

Այն բանից հետո, երբ Յան փոթորիկն անցել է Գարների տան կողքով՝ կոտրելով ծառերն ու թփերը, ընտանիքը դուրս է եկել տարածքը մաքրելու: Ավտոտնակի մոտ գտնվող փլատակները դասավորելիս Բլեյքը նկատել է, որ ինչ-որ բան է փայլատակում գետնին։ Նա թեքվել և գտել է կորած ամուսնական մատանին։

«Եթե սա նշան չէ, ապա ես չգիտեմ, թե ինչ է… Այսքան ավերածություններից հետո սա մեզ մի փոքր հույս տվեց», – եզրափակել է Էշլին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում տղամարդը Կոլորադոյի բնակչուհի Ռաքել Էյքենին վերադարձրել է ադամանդե նշանադրության մատանին, որը նա կորցրել էր երեք շաբաթ առաջ։ Դուդ Օլգին անունով մատուցողը նկատել է զարդը կեղտի մեջ, երբ բարում իր հերթափոխն ավարտելուց հետո քայլել է դեպի իր մեքենան և պատահաբար նայել ներքև:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:11 26.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Պետությունը պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ. ՄԻՊ

10:05 26.06.2025

Պետությունը պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ. «Հունիսի 26-ին միջազգային հանրությունը նշում է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից՝ որպես վերահաստատում խոշտանգումների արգելման և այդ հանցավոր արարքների զոհերին աջակցության համընդհանուր հանձնառության։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, հանդես գալով որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, մշտապես իր ուշադրության կենտրոնում […] ...

Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք․ «Միլանի» տնօրենը՝ Մոդրիչի մասին

10:00 26.06.2025

Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք․ «Միլանի» տնօրենը՝ Մոդրիչի մասին

«Ռեալի» ու Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը Աշխարհի ակումբային առաջնությունից հետո պայմանագիր կստորագրի իտալական «Միլանի» հետ: Իտալական ակումբի սպորտային տնօրեն Իգլի Տարեն պատմել է Մոդրիչի հետ ունեցած առաջին խոսակցության մասին: «Ես խոսել եմ Մոդրիչի հետ: Նա մեծ ցանկությամբ ու նվիրվածությամբ է տեղափոխվում «Միլան»: Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք: Առաջինը, որ նա հարցրել է ինձ […] ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

BACK_TO_TOP