09:31 07.10.2022
Ուկրաինական զորքերի կողմից արձակված «HIMARS» հրթիռը խոցել է Խերսոնում քաղաքացիական ավտոբուսը, հայտնել են արտակարգ ծառայությունները, փոխանցում է Ռիա Նովոստին։ Վերջին տվյալներով՝ զոհվել է չորս խաղաղ բնակիչ, երեքը՝ վիրավորվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` ուրբաթ լրագրողներին մարզի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչն ասել է. «Ժամը 07:05-ին Ուկրաինայի Զինված ուժերը գնդակոծել են Դարեևսկի կամրջի տարածքը՝ արձակելով չորս HIMARS հրթիռ: Հրթիռները խոցել են […]
09:27 07.10.2022
Քաղաքագետ Ալեքսանդր Կազակովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Ռուսաստանին «կանխարգելիչ միջուկային հարված» կոչը անվանել է Երրորդ համաշխարհային պատերազմի սադրանք։ Այս մասին նա հոկտեմբերի 7-ին հայտնել է «Իզվեստիային»։ Կազակովը նշել է, որ սա Կիևի կողմից առաջին սադրանքը չէ։ Նախորդ անգամ նման սադրանք եղավ, երբ Ուկրաինան հայտարարեց, որ արագացված կարգով դիմում է ՆԱՏՕ-ին։ «Զելենսկու կոչը կարելի է գնահատել […]
09:11 07.10.2022
ՀՀ ՏԿԵՆ-ը ՏԿԵՆ-ԳՀԽԾՁԲ-2022/14Ն ծածկագրով հայտարարել է նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ գնանշման հարցման եղանակով՝ Տ-3-44, /Մ-5-Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ավտոճանապարհի կմ0+000-կմ7+300 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայություններ Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ)-/Հ-17/ ավտոճանապարհի կմ0+000-կմ1+700 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայություններ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ245-ից կմ252 հատվածը շրջանցող նոր ճանապարհահատվածի կառուցման […]
09:03 07.10.2022
Հոկտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 36 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Հրազդան փողոցում՝ 1000 քմ, Կենտրոն վարչական շրջանի Շոպրոնի փողոցում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում՝ 500 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1500 քմ Գեղարքունիքի […]
08:54 07.10.2022
Ռոբոտների առաջատար ընկերությունները դեմ են արտահայտվել մեքենաների զինմանը: Այս մասին հաղորդվում է Business Wire նախագծի կայքում։ Բաց նամակը ստորագրել են ռոբոտաշինության ոլորտում ներգրավված կորպորացիաների առաջնորդները, այդ թվում՝ Agility Robotics, ANYbotics, Boston Dynamics, Clearpath Robotics, Open Robotics և Unitree Robotic: Ընկերությունների ներկայացուցիչները հայտարարել են ռոբոտներին զինելու վտանգավոր հետևանքների մասին և կոչ արել համայնքի մյուս անդամներին հրաժարվել […]
08:43 07.10.2022
Հոկտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
08:33 07.10.2022
Բրիտանացի դիետոլոգներ Հասիա Ալ Խուբրան և Ամանդա Ուրսելը նշել են ինը մթերք, որոնք բարենպաստ ազդեցություն ունեն մաշկի գեղեցկության և երիտասարդության վրա։ Առողջ սննդի վերաբերյալ նրանց խորհուրդները ներկայացրել է The Sun-ը: Օրինակ, վիտամին C-ով հարուստ հատապտուղների ցանկում են մոշն ու սալորը։ Բժիշկների խոսքով՝ մանուշակագույն մրգերը դանդաղեցնում են ծերացման գործընթացը և բարձրացնում օրգանիզմում կոլագենի մակարդակը, որը մաշկին […]
08:24 07.10.2022
Հոկտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Եղվարդ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
08:06 07.10.2022
Հնդկաստանի Թամիլնադ նահանգի Կալպակկամ քաղաքի ձկնորսները հայտնաբերել են սաթի կտոր, որի արժեքը գնահատվում է 50 միլիոն ռուփի (36,4 միլիոն ռուբլի): Այս մասին հայտնում է Ap 7 Am-ը։ Ձկնորսներ Ինդրակումարը, Մայակրիշնանը, Կարնանը և Շեխարը հայտնագործություն են արել, երբ գնացել են ծովում ձուկ որսալու։ Նրանց ցանցում է հայտնվել 38,6 կիլոգրամ կշռող սաթի կտոր։ Հնդկաստանում արգելված է սաթի […]
13:00 06.10.2022
Հոկտեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի Կառավարման խորհրդի արտահերթ նիստը, հայտնում է ԱԻ նախարարության կայքը: Այն նախագահում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։ Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր ՔՏՀԱՏՄ ղեկավարի թեկնածությանը հավանություն տալու հարցը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի […]
12:54 06.10.2022
ՍԱՏՄ տեսուչներն այցելել են մսի իրացման ցանցի 507 կազմակերպություն: Ամփոփվել են միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված անասնահամաճարակային վերահսկողության սեպտեմբեր ամսվա արդյունքները: Արձանագրություններ են կազմվել 84-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 2213,315 կգ մսի վաճառքը
12:50 06.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման օրակարգերը, առաջիկայում շվեյցարացի խորհրդարանականների պատվիրակների այցին առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել ադրբեջանական կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը, դրա հետեւանքներին: Շեշտվել է ՀՀ տարածքից ադրբեջանական զինված […]
12:47 06.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Երանուհի Թումանյանցին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Երանուհի Թումանյանցին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ: Ինչպես հայտնի է, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած թափուր տեղերի համար թեկնածուներ է […]
12:35 06.10.2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Անդրեասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Կարեն Անդրեասյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»,-նշված է հրամանագրում:
12:26 06.10.2022
Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Կադաստրի կոմիտեի ղեկավարը նախ ներկայացրեց, թե ինչ են տարածական տվյալները և դրանց ենթակառուցվածքը: «Տարածական տվյալը այն համակարգն է, որտեղից հնարավոր է ձեռք […]
12:19 06.10.2022
Երևանում հոկտեմբերի 5-ին մեկնարկած Գլոբալ ինովացիոն ֆորումը շարունակում է իր աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 6-ին ֆորումը շարունակվում է «Արհեստական բանականությունն առօրյա կյանքում» խորագրով պանելային քննարկմամբ: «Արհեստական բանականությունը հենց հիմա օգտագործվում է տարբեր բժշկական սարքերի մեջ: Ավելի քան 300 հազար բժշկական սարք կա հիմա, բայց դրանք բոլորը չէ, որ պարունակում են արհեստական բանականություն»,-ասաց Denovo Sciences-ի համահիմնադիր […]
12:13 06.10.2022
Սեպտեմբերի 29-ին, ժամը 07.35-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ գողացել են իր «ՎԱԶ-2106»-ը: Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պարզել էին, որ սեպտեմբերի 28-ի ժամը 23.00-ից սեպտեմբերի 29-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Աշտարակ քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: Քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են […]
11:58 06.10.2022
2022 թվականի հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին շրջանառության մեջ դրված «Մեծանուն հայեր. Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշի ներկայացումը: Նամականիշի ներկայացման մասնակիցներն էին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, […]
11:47 06.10.2022
Սեպտեմբերի 30-ին Արագածի բաժնի ոստիկանները հերթական ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Ալագյազ գյուղի վարչական տարածքում ձերբակալեցին Լոռու մարզի Դսեղ գյուղի մի բնակչի։ Ձերբակալված տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ապակյա ծխամորճ և ընդհանուր մոտ 7 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված-չորացված մարիխուանայի նմանվող զանգվածով 5 փաթեթ։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Փաթեթեներն առգրավվել են։ […]
11:37 06.10.2022
Հոկտեմբերի 5-ին ժամը 00:00-ին Արցախի ԱԻՊԾ 911 ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների և Մ.Գոշ հասցեի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհային պատահար: Տուժած քաղաքացուն օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարարական հերթապահ օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր: Տեղում պարզվել է, որ իրար են բախվել «Mercedes benz» և «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով հետևանքով […]
11:30 06.10.2022
Տեղի է ունենում ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու […]
11:19 06.10.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզայն կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Մանուկյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրամասում (Արարատի մարզ, Նոր Խարբերդ համայնք): Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը պատշաճ չեն մաքրվել և […]
11:12 06.10.2022
Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.25-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի և ձախ արմնկային հոդի ծակած-կտրած վերք» ախտորոշումով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են Տավուշի մարզի Պտղավան բնակավայրի 17-ամյա բնակչին մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 01.30-ին նույն մարզի Հաղթանակ բնակավայրի 17-ամյա բնակիչը […]
11:03 06.10.2022
Հոկտեմբերի 10-ից Քութայիսիի միջազգային օդանավակայանը երկու շաբաթով կփակվի թռիչքուղու նորոգման նպատակով։ Օդանավակայանների միության ղեկավար Թամար Արչուաձեի խոսքով՝ ուղևորներն այս ընթացքում կօգտվեն Թբիլիսիի օդանավակայանից, հայտնումէ Ալիք մեդիան: «Երկշաբաթյա աշխատանքների ավարտից հետո աշխատանքները կշարունակվեն շաբաթական 2 օր՝ 12 ժամով փակելու միջոցով։ Նայած, թե որքանով կհաջողվի աշխատանքը ամբողջությամբ ավարտել այս երկու շաբաթվա ընթացքում: Քութայիսիի օդանավակայանից անցկացվելիք թռիչքները կիրականացվեն […]
10:42 06.10.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 47 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարած։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության` 5-ական, խարդախության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու և ՁՊՎ-ում կամ ՔԿՀ-ում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ […]
10:37 06.10.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնին Վարշավայում ստորագրել են մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր: «Ուրախ եմ, որ մեր կառույցների միջև համագործակցային կապերը բազմաբովանդակ զարգանում են: Լեհ գործընկերների հետ այս հանդիպումը 2020 թվականից առ այսօր թվով 6-րդն է, ինչն անկասկած […]
10:22 06.10.2022
2022 թ. հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ: «Հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «2022 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություն իրականացնելու […]
09:30 06.10.2022
Մեքսիկայի հարավ-արևմուտքում գտնվող Գերերո նահանգի Սան Միգել-Տոտոլապան բնակավայրում անհայտ հանցագործները սպանել են 18 մարդու։ Նման տվյալներ իր կայքում հրապարակել է La Jornada թերթը՝ հղում կատարելով տարածաշրջանի աղբյուրներին։ Ավելի վաղ մեքսիկական լրատվամիջոցները հայտնել էին, որ զոհվել է 10-ից քիչ մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Զինված քաղաքացիական անձինք գնդակահարել են քաղաքապետ Կոնրադո Մենդոսային և նրա հորը՝ Խուանա Մենդոսային, […]