08:46 30.09.2022
Իռլանդիայի ոստիկանությունը հայտնաբերել է Ուկրաինայից ութամյա փախստականի վրա հարձակման կասկածյալին, երեխան այս պահին շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, գրում է The Irish Independent-ը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին տեղական ԶԼՄ-ները, Քլերքասլ գյուղում ոստիկանները հայտնաբերել են դանակի ավելի քան 70 հարված ստացած աղջկա, նրա մորը գտել են մոտակայքում անգիտակից ընկած։ Երկուսն էլ ապրում էին հյուրանոցում, […]
08:34 30.09.2022
Պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի ուսումնական հաստատություններից մեկում, RIA Novosti-ին հայտնել են տեղական աղբյուրները։ Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Դաշտի Բարչիի արևմտյան թաղամասում քննությունների ժամանակ։ Ներքին գործերի նախարարության խոսնակ Աբդուլ Նաֆի Թաքուրը հաստատել է պայթյունը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել: Ըստ որոշ տեղեկությունների՝ տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքի հարձակում։ Միջադեպի հետևանքով տուժածների […]
08:25 30.09.2022
Սեպտեմբերի 28-30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արմավիրի մարզի Մեծամոր, Արարատի մարզի Արարատ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Տավուշի մարզի Իջևան և Բերդ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
08:15 30.09.2022
Դաղստանի Խուշեթ գյուղի մոտակայքում «ԿամԱԶ» բեռնատարի և միկրոավտոբուսի մահացու բախման պահը հայտնվել է տեսանյութում. Համապատասխան տեսանյութը հրապարակել է «112» Telegram ալիքը։ Ձայնագրությունն արվել է միկրոավտոբուսի սրահում տեղադրված տեսախցիկի միջոցով։ Կադրերում երևում է, թե ինչպես է KamAZ մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ մոտենում միկրոավտոբուսին և հարվածում նրան։ Բախման պահին վարորդը և մի քանի ուղևորներ եղել են մեքենայի […]
08:04 30.09.2022
Կանադայի բնակչուհին ծնողների հետ միասին ստուգել է նոր տունը գնելուց առաջ և գտել պատուհանով հսկայական գաղտնի սենյակ՝ թաքնված պահարանի հետևի պատում։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։ TIkTok-ի օգտատեր Ava Headrick (@avaheadrick) դիտել է տուն Օնտարիոյի Սոլթ Սթ. Մարի քաղաքի արևելքում: Նա նայել է ննջասենյակի պահարանը և գտել մի մեծ տարածություն՝ հագուստի պահարաններով: Երեք պատերից մեկը […]
13:00 29.09.2022
2023 թվականին հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 մլրդ դրամ՝ այս տարվա համար սպասվող ցուցանիշը գերազանցելով 280 մլրդ դրամով, իսկ տարվա համար նախապես ծրագրված ցուցանիշը՝ 360 մլրդ դրամով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, փոխանցում է Առաջին լրատվականը: Խաչատրյանը նշեց, որ մակրոտնտեսական կայունությունը երաշխավորելու նպատակով շարունակելու է առանցքային նշանակություն ունենալ պետական […]
12:58 29.09.2022
Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը Սևանա լճի հանրային № 4 և № 7 լողափերում բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով մրցույթ կհայտարարի։ Նախատեսվում է մրցույթն անցկացնել 2023 թվականի փետրվար ամսին՝ լողափնյա սեզոնի ավարտով պայմանավորված։ Հանրային լողափ №4 Լողափը գտնվում է Շողակաթ բնակավայրի վարչական սահմաններում, Սևան-Ճամբարակ-Վարդենիս ավտոմայրուղուց դեպի համայնք մտնող ճանապարհի խաչմերուկի հարևանությամբ՝ ավտոմայրուղուց […]
12:54 29.09.2022
Լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տարբեր մակարդակներով աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: «Դեսպան Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է գործընթացում, աշխատում է հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Նա նաև նախորդ շաբաթ Նյու Յորքում մասնակցել է պետքարտուղար Բլինքենի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։ Վերջերս […]
12:42 29.09.2022
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:
12:37 29.09.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին Կալիֆոռնիայի համալսարանում հանդես է եկել «Արցախի արտաքին քաղաքականությունը և պետականաշինությունը» թեմայով դասախոսությամբ։ Դասախոսությունից առաջ նախարարն ընդգծել է, որ իր բոլոր արտասահմանյան այցերի ընթացքում ձգտում է հանդիպումներ ունենալ տարբեր գիտակրթական հաստատություններում՝ հաշվի առնելով նմանատիպ հանդիպումների փոխադարձ օգտակարությունը։ Հանդիպման վերջում նախարարը պատասխանել է դասախոսական և ուսանողական կազմի հարցերին, […]
12:33 29.09.2022
Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների տվյալներով Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ` 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նշեց, որ ընկերությունները որոշակիորեն ճշգրտում են իրենց պլանները: «Մենք ամեն կերպ փորձում ենք նրանց քաջալերել, որպեսզի չշեղվեն թե՛ ներդրումային […]
12:28 29.09.2022
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով 2022 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Գյոկչի» հանդամասում առաջացած հրդեհի մարման աշխատանքներին գործուն աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տրանսպորտային մարտական ուղղաթիռային էսկադրիլիայի մի շարք ծառայողներ պարգևատրվել են: ՀՀ ՊՆ օդաչուների պատվիրակությանն ընդունել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Գնդապետը […]
12:24 29.09.2022
Այսօր Սրտի համաշխարհային օրն է, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը սրտանոթային հիվանդությունների, դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում այդ հիվանդությունների կանխարգելմանն ու առողջ ապրելակերպի քարոզմանը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, հիվանդացության ու մահացության ցուցանիշների բարելավումն առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից […]
12:12 29.09.2022
Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, համաձայն է, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների: «Այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին […]
11:57 29.09.2022
Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելո քաղաք։ Այցի սկզբում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում նախարարը հարգանքի տուրք է մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել Դավիթ Բաբայանի և Մոնթեբելոյի քաղաքապետ Քիմբերլի Էն Կոբոս-Քոութորնիի հանդիպումը, որին մասնակցել են նաև քաղաքային իշխանությունների մի խումբ ներկայացուցիչներ։ Քննարկվել են Մոնթեբելո-Արցախ […]
11:50 29.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանը որոշակի հաջողություններ ունի նաև Հայաստանի դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, փորձում է այնպես անել, որ ՀՀ-ին զենք չմատակարարվի. 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց կառավարության նիստում: «Բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, […]
11:45 29.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը: Օրինակելի ծրագրերը կազմված են «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի» պահանջին համապատասխան: Ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական ծրագրերը ներառում են երկարօրյա խմբի սովորողների սննդի, հանգստի, դասապատրաստման կազմակերպումը` որպես երկարօրյա կրթական […]
11:36 29.09.2022
Հայաստանի արդարադատության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել ազգությամբ քրդեր Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի գործի վերաբերյալ, որոնք դեռևս անհայտ պայմաններում հայտնվել են Թուրքիայում: Նախարարությունից պարզաբանում են, որ Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի նկատմամբ Հայաստանը լքելու արգելք սահմանված չի եղել, իսկ թե ինչպես են նրանք հայտնվել Թուրքիայում, նախարարությունը չի հստակեցրել՝ նշելով, որ այդ հարցը դուրս է […]
11:27 29.09.2022
ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
11:21 29.09.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Խորհուրդը քննարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4՝ Ագարակ–Քաջարան մոտ 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման ծրագրի իրականացման ընթացքը և հաստատել շինարարական […]
11:11 29.09.2022
ՀՀ վարչապետն այսօր կառավարության նիստը սկսեց Ադրբեջանի կողմից երեկ իրականացված հերթական սադրանքին անդրադարձից: «Ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել, սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է, ընդ որում աշխատանքները տեղակայված են եղել ՀՀ տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները նույնպես գտնվել են ՀՀ տարածքում: Սա ագրեսիվ գործողությունների շարունակությունն է, ՀՀ տարածքը օկուպացված է, և մեր […]
11:02 29.09.2022
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ հյուրընկալվել էին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, ներկա գտնվել հանձնաժողովի հերթական նիստին: Հանրապետության տարբեր բուհերի ապագա իրավագետների և տնտեսագետների համար ՄՊՀ-ում կազմակերպվող նմանատիպ հանդիպումներն արդեն պարբերական են դարձել և նպատակ ունեն խթանել կրթական հաստատությունների հետ համագործակցությունը: Նիստի սկզբում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ողջունել է մայր բուհի ուսանողներին և հույս […]
10:54 29.09.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ) առանձին գործառույթի՝«Չանախ» պանիր արտադրատեսակի, կասեցումը, հայտնում է ՍԱՏՄ-ն: Կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակը համապատասխանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
10:35 29.09.2022
Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Գլենդեյլի քաղաքապետ Արտաշես Քասախյանի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ։ Նախարար Բաբայանը երախտագիտություն է հայտնել Գլենդեյլի բնակչությանը և քաղաքային իշխանություններին Արցախը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար և ընդգծել, որ դա բարձր է գնահատվում արցախցիների կողմից։ Նույն օրը նախարար Բաբայանը մասնակցել է Մարտունի և Գլենդեյլ քաղաքների […]
10:09 29.09.2022
Սեպտեմբերի 27-29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
10:01 29.09.2022
Մի ռուս զբոսաշրջիկ, ով փոքր բյուջեով մեկնել է Մալդիվներ, հիացած է մնացել այդ ճանապարհորդությամբ: Նա պատմել է «Tourism Subtleties» պորտալին իր ճանապարհորդության մասին, նրա ակնարկը հրապարակվել է Yandex.Zen հարթակում։ Ռուս կնոջ խոսքով՝ ութօրյա արձակուրդն իրեն արժեցել է Թուրքիայի և Եգիպտոսի գինը՝ երկուսի համար 153 հազար ռուբլի։ Նա ամուսնու հետ գնացել է կղզիներից մեկը, որտեղ բնակվում […]
09:53 29.09.2022
Մայրաքաղաքի ամենափոքր հուշարձանի հասցեն նշվել է «Մոսկվայի պատմություն» Telegram ալիքում։ «Իրականում նա շատ հուզիչ է։ Սա 10 սանտիմետրանոց փոքրիկ խխունջ է, որը «տեղադրվել» է Գոլիկովսկի նրբանցքի թիվ ութ տան շքամուտքում՝ Տրետյակովսկայա մետրոյի կայարանի և Տրետյակովյան պատկերասրահի հարևանությամբ։ Ալիքի ադմինիստրատորները նշել են, որ հուշարձանի հեղինակն անհայտ է։ Բայց կան ենթադրություններ, որ դա արվել է շինարարական գրասենյակի […]
09:38 29.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 30-ին, ժամը 17.00 տեղի կունենա առցանց խորհրդատվություն՝ կորոնավիրուսային հիվանդության և սեզոնային գրիպի դեմ պատվաստումների վերաբերյալ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը: Նշվում է, որ կպարզաբանվեն հաճախակի հնչող հարցեր:
09:20 29.09.2022
Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Դիմաց լեռ» կոչվող տարածքից Հովք գյուղ տանող արահետին երկու քաղաքացի մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել ավտոմեքենայի մոտ։
08:55 29.09.2022
Հինգշաբթի վաղ առավոտյան Նովոսիբիրսկում հրկիզող խառնուրդով շշեր են նետվել զինկոմիսարիատի պատուհաններին, կրակը թույլ չեն տվել, կասկածյալը կալանավորվել է, հայտնում է մարզային կառավարությունը Telegram-ի իր ալիքում՝ վկայակոչելով շրջանային զինվորական կոմիսարը։ «Նովոսիբիրսկի շրջանի զինվորական կոմիսար Եվգենի Կուդրյավցևի տվյալներով՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 06.25-ին փորձ է արվել հրկիզել Նովոսիբիրսկ քաղաքի Կիրովսկի և Լենինսկի շրջանների զինկոմիսարիատը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ […]