12:40 16.09.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է թշնամու կողմից քաղաքացիական բնակավայրերը հարձակման թիրախ դարձնելու փաստին: «Կարևոր եմ համարում հնչեցնել, որ քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը։ Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից։ Անձը որևէ զինված ծառայության մեջ […]
12:29 16.09.2022
Սեպտեմբերի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի վարչական տարածքում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 56-ամյա վարորդ Միխաիլ Ռուդոմյոտկինը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:20 16.09.2022
Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Բաղրամյան պողոտայում հայտնաբերել ու ձերբակալել են մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդու։ Նա տեղափոխվել է Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Նոր Նորքի բաժնում մի քանի ահազանգ էր ստացվել, որ Գայի պողոտայի 31 հասցեում ծեծկռտուք է։ Ահազանգ […]
12:16 16.09.2022
Միջազգային հարթակներում ադրբեջանական ագրեսիան դատապարտող արձագանքներն ուղղակիորեն կապված են Հայաստանի զինված ուժերի հստակ պաշտպանական գործողությունների իրականացման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախորդ օրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ հրավիրված հրատապ նիստին: «Միջազգային հարթակներում այս […]
12:00 16.09.2022
Սեպտեմբերի 15-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 87-ամյա ուղևոր Գագիկ Գևորգյանը մահացել է, իսկ 23-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]
11:51 16.09.2022
Արցախի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների համար կան ուղենիշային անսակարկելի ճշմարտություններ. այսպիսի գրառում է ֆեյսբուքյան իր էջում արել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը: Մանրամասնել է, թե մասնավորապես ինչի մասին է խոսքը. 1. Արցախի ապագային առնչվող վճռորոշ հարցերը պետք է որոշվեն առաջնահերթորեն Արցախի հայության կողմից, որտեղ ողջ հայ ժողովրդի դերակատարությունը ևս կարևոր է՝ հաշվի առնելով Արցախի բացառիկ […]
11:44 16.09.2022
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Հայաստանում ռազմական դրություն հաստատելու նպատակահարմարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդգծեց, Անվտանգության խորհրդի նիստում քննարկել են Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը և եկել են այն եզրակացությանը, որ այս պահին նման որոշման պետք չէ գնալ: «Բայց մյուս կողմից մենք նաև բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում. կան քաղաքացիներ, ովքեր ասում […]
11:29 16.09.2022
Կառավարության նիստի սկզբին Փաշինյանը ՊՆ Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է, թե ինչպիսին է օպերատիվ իրավիճակը: «Օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ, երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է ըստ էության և ԶՈՒ-ն կարողանում է պահպանել իր առջև դրված խնդիրը»,-ներկայացրել է ՊՆ-ն: Փաշինյանը հավելել է. «Հայաստանի դիրքորոշումը հստակ է և աներկբա. ադրբեջանական ստորաբաժանումները պետք է […]
11:16 16.09.2022
Մեկնարկել է կառավարության այսօրվա նիստը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված զինվորների հիշատակը: «Այսօրվա դրությամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց գիտենք, որ ցավոք, այս թիվը վերջնական չէ: Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ», – նիստի մեկնարկին ասել է Նիկոլ Փաշինյանը:
10:57 16.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ներկայումս սահմանին հարաբերական հանգիստ է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված […]
10:50 16.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: Էմանուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Զրուցակիցներն անդրադարձել են […]
10:39 16.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ պետական-հասարակական ունեցվածքի և խարդախության՝ 7-ական, ընտանեկան բռնության՝ 6, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի հայտնաբերման` 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ագրեսիայի՝ 2-ական, համակարգչային հանցագործության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ […]
10:17 16.09.2022
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն (GKNB) հայտնել է, որ Տաջիկստանի հետ սահմանին շարունակվում են ինտենսիվ մարտերը, տաջիկական կողմը զինտեխնիկա է առաջ քաշում, ղրղզական կողմը դա դիտարկում է որպես երկրի տարածքը գրավելու սպառնալիք, փոխանցում է Ռիա Նովոստին: «Չնայած կրակը դադարեցնելու ջանքերին, ցավոք, տաջիկական կողմը շարունակում է ծանր զինտեխնիկա բերել հակամարտության տարածք և օգտագործում է ողջ զինանոցը […]
10:02 16.09.2022
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքների վրա: Միխայել Ռոթը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Լավ է, որ ԱՄՆ և ԵՄ բանակցային ջանքերի շնորհիվ հաստատվեց հրադադար: Դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի պետական տարածքների վրա: Տասնամյակներ տևող այս հակամարտությունը ոչ թե զենքի ուժով, այլ խաղաղարար բանակցությունների միջոցով պետք է […]
09:48 16.09.2022
«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղար Բլինքենը մեր ցավակցությունն է հայտնել Ադրբեջանի Հանրապետության երկայնքով վերջին ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների համար և վերահաստատել մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով։ Նա հայտարարեց, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է, և նշեց, որ անձամբ է զբաղվելու» ,- հայտնում է […]
09:29 16.09.2022
Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
09:21 16.09.2022
Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են Մոսկվայի ժամանակով ժամը 7.00-ից հրադադարի մասին, սակայն տաջիկական կողմը շարունակում է հրետակոծությունը, հայտնել է Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը, փոխանցում է Ռիա Նովոստին: Նաև հայտնում է, որ Ղրղզստանի խորհրդարանը ուրբաթ օրը արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Տաջիկստանի հետ սահմանին հակամարտության հետ:
09:08 16.09.2022
Սուղդի շրջանի Իսֆարա շրջանում ղրղզական կողմից գնդակոծության հետևանքով զոհվել է տաջիկ մեկ սահմանապահ, ևս երեքը վիրավորվել են։ Այս մասին ուրբաթ՝ սեպտեմբերի 16-ին, հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ «Տաջիկստանի տարածքի անդադար ականանետային գնդակոծության հետևանքով տաջիկ մեկ սահմանապահ է զոհվել, երեքը վիրավորվել են ծանր հրացաններից և ականանետներից չդադարող գնդակոծության հետևանքով», – ասել է […]
08:52 16.09.2022
Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի շրջանի Վալույկի քաղաքը, նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, ուրբաթ օրը հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Վալույկին: ՀՕՊ համակարգն աշխատել է, սակայն ավերածություններ կան: Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ խաղաղ բնակիչ մահացել է: Երկու տուժածներին տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվում»,- գրել է […]
08:38 16.09.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հրավիրված լիներ Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորությանը՝ Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունները բարելավելու համար, գրում է Independent-ի սյունակագիր Մերի Դեջևսկին։ Նրա կարծիքով, նոր վարչապետ Լիզ Թրուսի կառավարությունը բաց է թողել ապագայում ռուս-բրիտանական հարաբերությունների վերսկսման համար ռեզերվ ստեղծելու հնարավորությունը։ «Պետական հուղարկավորությունները միշտ էլ հնարավորություն են տվել ճանաչողական հանդիպումների և նոր սկիզբների համար: […]
08:31 16.09.2022
Սեպտեմբերի 13-16-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
08:20 16.09.2022
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները միայն խթանել են սննդամթերքի բացասական միտումները, մինչդեռ ամերիկացիները «տուժել են սկլերոզով, և նրանք դատարկ տիրույթում չեն նկատում», որ պարենային գործարքի տակ գտնվող նավերի մեծ մասը բեռնաթափվում է Եվրոպական երկրներում, և ոչ թե ամենալարիքավոր: Դեսպանատունը մատնանշում է, որ ԱՄՆ վարչակազմը փորձում է «լղոզել» իրական պատկերը, թե ինչ է […]
08:07 16.09.2022
Սեպտեմբերի 11-16-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արարատի մարզի Արտաշատ և Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
13:00 15.09.2022
Հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի կամավոր ատեստավորմանը մասնակցելու նպատակով հայտագրված ուսուցիչներն անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենան ատեստավորման քննությանը մասնակցել տվյալ պահին իրենց գտնվելու վայրին մոտ քննական կենտրոններում: Ուսուցիչներն այդ մասին պետք է տեղեկացնեն՝ նամակ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչև սեպտեմբերի 15-ը՝ ժամը 18:00-ն: Ուսուցիչների կամավոր ատեստավորումն իրականացվելու է ՀՀ […]
12:51 15.09.2022
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, որ հայկական հանձնախմբի անդամների հետ Ադրբեջանի վերջին հարձակումը դատապարտող բանաձև է ներկայացրել, կոչ է անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունը և հաստատում է Ներկայացուցիչների պալատի աջակցությունը Հայաստանին: Այս մասին գրել է Թվիթերի իր միկրոբլոգում՝ հավելելով. «Մենք պետք է հուժկու ուղերձ հղենք, որ Ալիևի ագրեսիան անընդունելի է»:
12:40 15.09.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորակազմ Հայաստան ուղարկելը դեռ օրակարգում չէ։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Եկեք առաջ չընկնենք, սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական […]
12:38 15.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, զոհերի, հայկական դիրքերի գնդակոծմանն առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել հրադադարի պայմանավորվածությանը. զրուցակիցները հույս են հայտնել, որ այն տեւական կլինի: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուժով փորձում է […]
12:31 15.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների նախորդ հեռախոսազրույցը կայացել էր սեպտեմբերի 13-ին:
12:20 15.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 31 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության` 4, խարդախության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 3-ական, սպանության փորձի՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, հոգեկան ներգործության, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, սպանության սպառնալիքի […]
12:09 15.09.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը այս պահին գտնվում են Երևանում, տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը: ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները: