TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը յոթ ամսում աճել է հիսուն տոկոսով. ՌԴ փոխվարչապետ

08:15 20.09.2022

Հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը 2022 թվականի յոթ ամիսների ընթացքում աճել է գրեթե 50%-ով, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ սեպտեմբերի 19-ին ելույթ ունենալով Երևանում ընթացող Ռուս-հայկական IX միջտարածաշրջանային համաժողովում, պատմում է Ռիա Նովոստին: «2022 թվականի հունվար-հուլիսին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2 միլիարդ դոլար՝ 2021 թվականի նույն ցուցանիշի համեմատ աճելով գրեթե 50 […]

̰
Բաշինջաղյան փողոցում այրվել է ավտոմեքենա

08:04 20.09.2022

Սեպտեմբերի 19-ին, ժամը 22։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, մարվել՝ 22:27-ին։ Այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1992 թ.) բեռնախցիկը և սրահը՝ մասամբ․ […]

̰
Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և չգրոհված հարձակման վերաբերյալ

12:57 19.09.2022

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և չգրոհված հարձակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ պատերազմը Հայաստանի և նրա ժողովրդի դեմ։ Չնայած զինադադարի պայմանավորվածություններին, Ադրբեջանի պետական ​​իշխանությունների ընդհանուր ցեղասպանական հռետորաբանությունը ցույց է տալիս հայկական ազգային ինքնությունը և նրա տարածքը ոչնչացնելու մշտական ​​վճռականությունը: 2022 […]

̰
Շիրակի մարզում նախորդ շաբաթ ծնվել է 90 երեխա

12:52 19.09.2022

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 12-18-ը, ծնվել է 90 երեխա։ Լույս աշխարհ է եկել 53 տղա, 37 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 16-ից 19-ը

12:43 19.09.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 16-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 13, անձնական ունեցվածքի գողության՝ 12, ընտանեկան բռնության՝ 8, թմրանյութի հայտնաբերման՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, անձի առևանգման, կողոպուտի և բնակարանային գողության՝ 3-ական, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու հոգեկան ներգործության՝ 2-ական, սպանության […]

̰
Արեգ Հովհաննիսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Նոր Զելանդիայում ՀՀ դեսպան

12:37 19.09.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արեգ Հովհաննիսյանին Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, […]

̰
Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ կապերը հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի. Վլադիմիր Պուտին

12:34 19.09.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է հայ-ռուսական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ՝ նշելով, որ ՌԴ-ն և Հայաստանը համագործակցության մեծ փորձ են կուտակել տարբեր ուղղություններով: Կրեմլի կայքէջը հրապարակել է նախագահի ուղերձը, որում ասվում է. «Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Կարևոր է, […]

̰
ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում. Փաշինյան

12:31 19.09.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին: Հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում նշվում է. «Հարգելի՛ բարեկամներ, տիկնա՛յք և պարոնա՛յք, ջերմորեն ողջունում եմ հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովի բոլոր մասնակիցներին: Չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակին՝ մենք […]

̰
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը շարունակում է ստացիոնար բուժումը

12:22 19.09.2022

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, սեպտեմբերի 19-ի, ժամը 10:00 դրությամբ, շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը […]

̰
Ադրբեջանական ագրեսիայի և ծայրահեղ լարված վերջին օրերի սահմանային իրադարձությունները

12:19 19.09.2022

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է «Զինուժ մեդիա»-ի պատրաստած տեսանյութը, որտեղ ներկայացվում են ադրբեջանական ագրեսիայի և ծայրահեղ լարված վերջին օրերի սահմանային իրադարձությունները։  

̰
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է ահազանգեր ստանալ հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ

12:04 19.09.2022

Խոտածածկ տարածքներն այրելու հետևանքով տուժում է բուսական ու կենդանական աշխարհը, հիշեցնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ հայտնելով, որ շարունակում է ահազանգեր ստանալ հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ։ Եվս մեկ անգամ նախարարությունը հորդորում է զերծ մնալ նման գործելաոճից և հիշեցնում․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների […]

̰
Տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.4%-ով

11:59 19.09.2022

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-օգոստոս ամիսներին՝ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.4%-ով։ 2022թ. օգոստոսին սպառողական գների ինդեքսը 2022թ. հուլիսի համեմատ աճել է 0.2%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 5.0%, մանրամասնել է Բիզնես 24 կայքը: Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ. հունվար-օգոստոսի ընթացքում աճել […]

̰
Ստեփանակերտի նորակառույց թաղամասում ավարտվել են տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքները

11:49 19.09.2022

Բարեկարգվել և ասֆալտապատվել է մայրաքաղաքի Թումանյան 82 փողոցը․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի Թումանյան 82 հասցեի նորակառույց թաղամասում ավարտվել են տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է 2530 քառ․մետր ճանապարհային և 457 քառ․մետր մայթային հատվածներ։

̰
Ադրբեջանցիները գերեվարված զինվոր են սպանել. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի քարտուղար

11:41 19.09.2022

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանն ի պատասխան հայաստանյան լրատվամիջոցների հարցման, հաստատել է, որ ադրբեջանցիները սպանել են գերեվարված զինվոր Դավիթ Գիշյանին: Մասնավորապես ասել է. «Ադրբեջանական Telegram-ի ալիքներից մեկում հրապարակված տեսանյութում հարազատները ճանաչել են ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանին՝ ծնված 2002 թվականին։ Տեսանյութի կադրերից պարզ է դարձել, որ Դավիթը վիրավորվել է ուսի շրջանում եւ […]

̰
Արցախում շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 9 տարբեր տեսակի ռազմամթերք

11:33 19.09.2022

Սեպտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 761 ահազանգ, որից 701-ը ճանաչողական բնույթի: Ահազանգերի թվում գրանցվել է տեխնածին 7, բնածին 18 և սոցիալ-կենցաղային բնույթի 15 կանչ: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 18 դեպք, որոնք հիմնականում արձանագրվել են չոր խոտատարածքներում: Հրդեհի 1 դեպք արձանագրվել է մթերային խանութում՝ բռնկումն առաջացել […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ

11:05 19.09.2022

ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում սեպտեմբերի 12-18-ը: Ըստ այնմ՝ գրանցվել է հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ, առողջացել է 2528 քաղաքացի: Պատվաստումային գործընթացը ևս շարունակվում է: Մինչ այժմ ամբողջովին պատվաստվել է1 մլն 24 հազար քաղաքացի, առաջին դեղաչափ ստացել է ավելի քան 1 մլն 148 հազարը, ընդհանուր թիվը կազմում է 2 252 […]

̰
Այսօր Հայաստանին կրկին սպառնում է այն Երկրի երեսից ջնջելու դավադրությունը. Բրայան Մեյի կոչը աշխարհին

10:31 19.09.2022

Բրիտանացի աշխարհահռչակ երաժիշտ, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը Ինստագրամի իր էջում անդրադարձել է հայ ժողովրդի նկատմամբ հերթական, իր խոսքերով, «դավադրությանը», մասնավորապես գրել է. «Ես խախտում եմ իմ լռությունն այստեղ, քանի որ կարծես թե հերթական ողբերգությունն է ծավալվում, և վտանգ կա, ինչպես միշտ այս օրերին, որ լրատվամիջոցները ճշմարտացիորեն չհայտնեն այդ մասին։ Հայաստանը փոքրիկ երկիր է՝ […]

̰
Արցախի ԱԳ նախարարն այցելել է Վաշինգտոնում գտնվող հայկական եկեղեցիներ

10:23 19.09.2022

Սեպտեմբերի 18-ին Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայնն այցելել է Վաշինգտոնում գտնվող Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ եկեղեցիներ, մասնակցել հոգևոր արարողություններին։ Այնուհետև նախարար Բաբայանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել Արցախի ներկային ու ապագային, համահայկական միասնականությանը վերաբերող հարցերի շուրջ։ Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում […]

̰
Սպիտակի ոլորաններում ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ

10:15 19.09.2022

Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 97+020-կմ104+700 հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Շինաշխատանքների տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ի աշխատակից Խաժակ Նորոյանը տեղեկացնում է, որ այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե վերին շերտը, կատարվում են այլ աշխատանքներ։ Արդեն իսկ 30 հազար քմ մակերեսում այդ աշխատանքներն արված են։ Նա […]

̰
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 10:00-ի դրությամբ

10:03 19.09.2022

Սեպտեմբերի 19-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվե, այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

̰
Ալեն Սիմոնյանը ճանապարհեց Նենսի Փելոսիին

10:00 19.09.2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճանապարհեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը՝ կից հրապարակելով լուսանկարներ:

̰
Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին

09:38 19.09.2022

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Տեղի կունենան արտգործնախարար Միրզոյանի երեք տասնյակից ավել հանդիպումները գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

̰
Սահմանին կրակոցների ժամանակ Ղրղզստանում վիրավորված քաղաքացիների թիվը հասել է 163-ի

09:31 19.09.2022

Տաջիկստանի հետ սահմանին փոխհրաձգության ժամանակ վիրավորված Ղրղզստանի բնակիչների թիվը հասել է 163-ի։ Այս մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը։ «Ժամը 09:00-ին առողջապահական կազմակերպություններ ընդունված տուժածների ընդհանուր թիվը կազմում է 163 մարդ»,- ասվում է զեկույցում։ Բժիշկների տվյալներով՝ անցած գիշեր բուժօգնություն է խնդրել 19 մարդ։ Այս պահին հիվանդանոցներում մնում է ևս 144 տուժած։ Մեծ […]

̰
Շուկայի մասնակիցները ներկայացրել են Մոսկվայի ամենափոքր և ամենաընդարձակ բնակարանները

09:22 19.09.2022

Մոսկվայի առաջնային բնակարանային շուկայում ամենակոմպակտ լոտը ունի 9 քառ. մ, ամենաընդարձակը վաճառվում է շքեղ նորակառույցների համալիրներից մեկում, դրա մակերեսը 780 քմ է։ Այսպիսի շուկայական հետազոտություն իրականացվել է «Իզվեստիա»-ի համար համապատասխան ծառայության մասնագետների կողմից՝ bnMap.pro նոր շենքերի շուկայի վերլուծության և մոնիտորինգի համար: Ամենափոքր բնակարանը գտնվում է Միուսսկայա փողոցում, սակայն այն հեռու է մայրաքաղաքի ամենամատչելի գնից. առաջարկվում […]

̰
Թուրքիան հայտնել է Սև ծովում գազատարի կառուցման ավարտի ժամկետը

09:13 19.09.2022

Թուրքիան նախատեսում է ավարտել խողովակաշարի շինարարությունը մինչև 2022 թվականի վերջ, որը կկապի Սև ծովում բնական գազի հանքերը ցամաքային արդյունահանման վայրերի հետ։ Այս մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզան։ «Ավարտվել են խողովակաշարի կառուցման հիմնական աշխատանքները, որով սևծովյան գազը կհոսի դեպի ցամաք։ Հիմնական խողովակաշարը կավարտվի այս ամսվա վերջին։ Ընդհանուր […]

̰
Ալլա Պուգաչովան խնդրել է իրեն օտարերկրյա գործակալ ճանաչել

08:59 19.09.2022

Ռուսական էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան խնդրել է իրեն օտարերկրյա գործակալ ճանաչել ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի անունով, որին Արդարադատության նախարարությունը ներառել է ֆիզիկական անձանց-օտարերկրյա գործակալների ռեգիստրում։ Այս մասին հայտնին գրել է Instagram-ի իր էջում: Սոցցանցում կատարած գրառման մեջ Պրիմադոննան հայտարարել է, որ համերաշխ է իր ամուսնու հետ, որին համարում է «ազնիվ, պարկեշտ և անկեղծ մարդ, Ռուսաստանի իսկական […]

̰
Խոշոր հրդեհ Սևանի փողոցում. այրվել են տներ

08:49 19.09.2022

Սեպտեմբերի 19-ին, ժամը 00։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ. դեպքի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 348․2 հա տարածքում բռնկված հրդեհները

08:37 19.09.2022

Սեպտեմբերի 17-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 49 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում՝ 1 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 1․1 հա, Գավառ քաղաքում՝ 300 […]

̰
Օմսկում մարմնամարզուհին կրկեսում ներկայացման ժամանակ ընկել է բարձրությունից

08:23 19.09.2022

Օմսկում Ֆիլատովի կրկեսի մարմնամարզուհին ներկայացման ժամանակ ընկել է բարձրությունից, ՌԻԱ Նովոստիին հայտնել են հաստատությունում։ Միջադեպը ֆիքսվել է տեսանյութով, որը տարածվել է սոցիալական ցանցերում։ «Այո, իսկապես, անկում է եղել: Երբեմն պատահում է, դրանք մասնագիտության ռիսկերն են: Ռիսկը նրանց աշխատանքի մի մասն է: Արվեստագետները դա հասկանում են», – բացատրել են կրկեսում՝ հավելելով, որ արտիստը ինքնուրույն կարողացել է […]

̰
Նախագահները ավտոբուսներում. ինչպե՞ս է անցկացվելու Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունը

08:15 19.09.2022

Սեպտեմբերի 19-ին Եղիսաբեթ 2-րդ թագուհուն կհուղարկավորեն Մեծ Բրիտանիայում։ Պետությունների ղեկավարներին թույլ չեն տա հուղարկավորությանը գալ իրենց ավտոշարասյուններով. նրանց կտանեն ավտոբուսով և երեք րոպե ժամանակ կտան հրաժեշտ տալու համար։ Ինչ է հայտնի հուղարկավորության մասին՝ RBC-ի տեսանյութում:

̰
BACK_TO_TOP