TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

3 օրում՝ տասնյակ հրդեհներ. ընդհանուր առմամբ մարվել է 381.18 հա տարածքում բռնկված հրդեհ

09:14 05.09.2022

Սեպտեմբերի 3-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 60 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 1.15 հա, Թալին քաղաքում՝ 7․7 հա, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 15 հա, Սևան քաղաքում՝ 28 հա, Գավառ քաղաքում՝ 2 հա, Աստղաձոր գյուղում՝ 40 հա,  Գանձակ գյուղում 10 […]

̰
Զբոսաշրջիկը հյուրանոցում սպասուհիների համար անսովոր անակնկալ է թողել, ինչն առաջացրել է համացանցի օգտատերերի վրդովմունքը

09:03 05.09.2022

Դանիացի զբոսաշրջիկը կատակել է հյուրանոցներից մեկի սպասուհիների հետ՝ բարձերից և սավաններից դիակների տեսքով կերպարներ պատրաստելով։ Արարքը ներկայացնող տեսանյութը նա տեղադրել է իր TikTok-ում։ Ավելի քան 40 միլիոն դիտում ստացած տեսանյութը գրավել է Daily Star-ի ուշադրությունը։ Նշվում է, որ հյուրանոցի անձնակազմի համար անսովոր անակնկալ է թողել Կոպենհագենից 18-ամյա Գրեգերս Ֆեդերշպիելը։ Կադրերում երևում է, որ նա հյուրանոցից […]

̰
Օգնության կանչով փրկարարներին է դիմել 14 քաղաքացի

08:50 05.09.2022

Սեպտեմբերի 2-5-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։  

̰
ԶԼՄ-ներին հաջողվել է պարզել Պուգաչովայի կտակի բովանդակությունը

08:38 05.09.2022

Երգչուհի Ալլա Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան՝ կտակ գրելու։ Այս մասին սեպտեմբերի 4-ին KP.RU-ին տված հարցազրույցում պատմել է Պուգաչովայի ընկերոջ ծանոթը։ Պարբերականի զրուցակիցը կիսվել է կտակի բովանդակությամբ. Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե երգչուհին ում է կտակել իր էլիտար բնակարանը Մոսկվայի Ֆիլիպովսկի նրբանցքում, սակայն հայտնի է, որ Պուգաչովան Իստրայի ամառանոցը նվիրել է իր թոռնիկին՝ ռուս երաժիշտ […]

̰
Օձեր են հայտնաբերվել Աշտարակ, Աբովյան քաղաքաներում

08:25 05.09.2022

Սեպտեմբերի 2-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում և Տավուշի մարզի Սևքար գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 սահնօձ, 3 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Գեղարքունիքի մարզում 3 հրդեհ է բռնկվել

08:19 05.09.2022

Սեպտեմբերի 4-ին, ժամը 23:02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանեվան գյուղի  դպրոցի մոտ այրվում է մոտ 600 հակ խոտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է  ժամը 01:20-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է 600 հակ անասնակեր: *** Սեպտեմբերի 4-ին, ժամը 15:14-ին Գեղարքունիքի […]

̰
Ո՞ր վիտամիններն ու միկրոտարրերը կօգնեն երեխային ուսման ընթացքում. մանկական գաստրոէնտերոլոգ

08:06 05.09.2022

Մանկական գաստրոէնտերոլոգ, SOLGAR-ի փորձագետ Խաբսաթ Աբդուլքերիմովան պատմել է, թե ինչ վիտամիններն ու միկրոտարրերը կօգնեն երեխային ուսման ընթացքում։ «Երեխայի մարմնի որոշակի փուլերին բնորոշ կտրուկ աճի ժամանակահատվածում մեծանում է վիտամինների և հանքանյութերի կարիքը, որոնք ներգրավված են ռիբոնուկլեինային (ՌՆԹ) և դեզօքսիռիբոնուկլեին (ԴՆԹ) թթուների սինթեզում», – ասել է նա Gazeta.ru-ին տված հարցազրույցում, փոխանցում է KP.ru-ն: Ըստ բժշկի՝ երեխաների և […]

̰
Քայլեր՝ ուղղված Հայաստանում էլեկտրոնային առողջապահության և առողջապահական տեղեկատվական համակարգերի զարգացմանը

12:58 03.09.2022

Առողջապահական տեղեկատվական համակարգի զարգացման առումով Հայաստանը բավականին լավ ցուցանիշներ ունի, հայտնում է ՀՀ ԱՆ-ն: ԱՀԿ եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի փորձագետների խումբը Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացրել է առողջապահական տեղեկատվական համակարգի հիմնական բաղադրիչների համապարփակ գնահատում, պատրաստել զեկույց, որի նպատակը Հայաստանում էլեկտրոնային առողջապահության և առողջապահական տեղեկատվական համակարգերի զարգացմանն աջակցելն է: Այն ներառում է ներկայիս վիճակը, ուժեղ, թույլ կողմերը, […]

̰
Պուգաչովան մասնակցել է Գորբաչովի հրաժեշտի արարողությանը

12:54 03.09.2022

Երգչուհի Ալլա Պուգաչովան Մոսկվայում մասնակցել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությանը: Նա վարդագույն շուշանների փունջ է դրել դագաղի մոտ, խաչակնքվել և ցավակցություն հայտնել քաղաքական գործչի հարազատներին։ Դագաղի մոտ Պուգաչովան մի քանի խոսք է ասել, պատմում է Իզվեստիա կայքը: Գորբաչովին հրաժեշտի արարողությանը մասնակցել է նաև ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ծաղիկներ է […]

̰
Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

12:50 03.09.2022

Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, փոխանցում է armsport.am-ը: Հայաստանի հավաքականը սեպտեմբերի վերջին 2 հանդիպում կանցկացնի Ազգերի լիգայի շրջանակներում։ Սեպտեմբերի 24-ին մեր ընտրանին կհյուրընալի Ուկրաինային, իսկ 3 օր անց արտագնա խաղում կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ։

̰
Ինչու են նոր այլընտրանքային երթուղով երբեմն ադրբեջանական մեքենաներ անցնում. Արցախի ԱԽ գրասենյակի պարզաբանումը

12:35 03.09.2022

Արցախի Հանրապետությունը, Հայաստանի հանրաապետության հետ կապող միջանցքով անցնող նոր երթուղով ադրբեջանական տրանսպորտային միջոցների անցումը պայմանավորված է նախկին երթուղում տեղակայված և նոր երթուղում վերատեղակայվող խաղաղապահ զորակազմի հենակետերի տեղափոխման աշխատանքներին մասնակցությամբ` համաձայնեցված նաև Արցախի իշխանությունների հետ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակից: Հիշեցնում են, որ սեպտեմբերի 1–ին NEWS.am–ի նկարահանող […]

̰
Գողություն ճամբարից. Վարդենիսի և Արեգունիի բնակիչները տարել էին հկ-ի շենքի եվրոպատուհանների փեղկերը և ջեռուցման կաթսաներ

12:17 03.09.2022

Հուլիսի 17-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել հասարակական կազմակերպություններից մեկի նախագահը և հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի մի ճամբարից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ հուլիսի 11-ի ժամը 16.00-ից հուլիսի 17-ի ժամը 14.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք գողացել են հասարակական կազմակերպության՝ Ճամբարակ-Վարդենիս ճանապարհին գտնվող շենքի […]

̰
Երկու անձանց սպանած և երեքին դանակահարած Արզական գյուղի բնակիչը ձերբակալվել է

11:59 03.09.2022

Օգոստոսի 27-ին, ժամը 05.10-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել Կոտայքի մարզի Արզական գյուղի երկու բնակիչ՝ «պարանոցի և որովայնի բազմակի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ 57-ամյա տղամարդ և նախաբազկի ծակած-կտրած վնասվածքով 52-ամյա կին: Հիվանդանոց տեղափոխվածներն ամուսիններ էին: 52-ամյա կինը Չարենցավանի բաժնի ոստիկաններին հաղորդում էր տվել, որ օգոստոսի 27-ին, ժամը 03.30-ի […]

̰
«Սիմֆոնիկ-Ռեինկարնացիա» համերգը Վարդանանց հրապարակում մեկտեղել է հազարավոր գյումրեցիների ու քաղաքի հյուրերի

11:47 03.09.2022

Հայաստանի մշակութային մայրաքաղաքում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Գյումրիում կայացել է «Սիմֆոնիկ-Ռեինկարնացիա» մեծ համերգը: Աննախադեպ համերգային ծրագիրը Վարդանանց հրապարակում մեկտեղել էր հազարավոր գյումրեցիների ու քաղաքի հյուրերի: Գյումրի քաղաքի սրտում ջերմության ու էմոցիաների պակաս չկար, ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

̰
Պուտինը չի ծրագրում հանդիպել Հունգարիայի վարչապետ Օրբանի հետ, ով կմեկնի Մոսկվա միայն Միխայիլ Գորբաչովին հրաժեշտ տալու համար

11:21 03.09.2022

Հունգարիայի վարչապետ Օրբանը, որքան Կրեմլին է հայտնի, կմեկնի Մոսկվա միայն ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովին հրաժեշտ տալու համար, հունգարական կողմը Ռուսաստանի ղեկավարության հետ շփումների ցանկություն չի հայտնել։ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում չի նախատեսվում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ: Որքան գիտենք, նա միայն Գորբաչովին հրաժեշտ տալու համար է թռչելու: Հանդիպումների ցանկություններ […]

̰
Ինչպե՞ս է ներկայացել Երևանը Գյումրիում

11:08 03.09.2022

Սեպտեմբերի 2-ին նշվող Գյումրու օրվան այս տարի միախառնվել էր նաև երևանյան մշակութային շունչը: Մանրամասները ներկայացրել է Երևանի քաղաքապետարանը: Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Ռուսթավելի փողոցից: Վարպետաց քաղաքի վերածված փողոցում ներկայացված էր գյումրվա մշակույթը: Շուրջ 30 տաղավարներից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ու առաջարկն ուներ: *** Գյումրու Աբովյան փողոցի ճեմուղին երևանյան հուշանվերներ արտադրող ընկերություններինն ու անհատ-վարպետներինն էր: Հուշանվերների […]

̰
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Թավրիզի պետական համալսարանում ստեղծել հայագիտության ամբիոն

10:58 03.09.2022

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գործընկերների հետ հանդիպել է Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր Սաֆար Նասրօլլահ Զադեհի հետ, որի հետ քննարկել են երկկողմ համագործակցություն հաստատելու քայլերն ու դրա շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ «Մեր բարեկամ Իրանի բուհերի հետ համագործակցային հարաբերությունները մեզ համար կարևոր են ոչ միայն կրթության ու գիտության զարգացման, […]

̰
Արիսը ջախջախել է Օլիմպիակոսին․ Քարտաշյանը մասնակցել է խաղին

10:47 03.09.2022

Կիպրոսի առաջնության 2-րդ տուրում «Արիսը» 5։0 հաշվով հաղթել է Նիկոսիայի «Օլիմպիակոսին»։ Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է հայ պաշտպան Արթուր Քարտաշյանը, պատմում է armsport.am կայքը: «Արիսի» կազմում նորամուտն է նշել «Ֆիորենտինայից» վարձավճարով տեղափոխված ռուս հարձակվող Ալեքսանդր Կոկորինը։ Վերջինս դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ «Օլիմպիակոսը» 2 խաղից հետո միավոր չի վաստակել։

̰
Բոսֆորում նավարկությունը վերականգնվել է

10:39 03.09.2022

Թուրքիայում Բոսֆորի նեղուցում նավարկությունը վերականգնվել է. Այս մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 3-ին, հայտնել է թուրքական պետական ​​TRT հեռուստաալիքը՝ հղում անելով առափնյա պահպանության վարչությանը, փոխանցում է Իզվեստիա կայքը: «Նեղուցում նավերի շարժը վերականգնվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այսօր ավելի վաղ նեղուցով նավերի տեղաշարժը դադարեցվել էր Ստամբուլից Ուկրաինա չվերթն իրականացնող «Բրիզա» չոր բեռնատար նավի վթարի պատճառով։ Դեպքի […]

̰
7 ահազանգ՝ ՃՏՊ-ների վերաբերյալ. փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները

10:23 03.09.2022

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 7 տուժած։

̰
Գյումրին և Երևանը՝ արհեստների ու արվեստների բնօրրանում. ֆոտոշարք Երևանի օրերը Գյումրիում միջոցառումից

10:14 03.09.2022

Սեպտեմբերի 2-ին նշվող Գյումրու օրվան այս տարի միախառնվել էր նաև երևանյան մշակութային շունչը: Արհեստների և արվեստների բնօրրանում մեկնարկել են Երևանի օրերը: Ծրագիրը հագեցած էր` համեմված երկու քաղաքների համատեղ նախաձեռնություններով: Ֆոտոշարքով պատմում է Երևանի քաղաքապետարանը: Բազմաթիվ հյուրերի հետ միասին տոնի անմիջական մասնակիցն են դարձել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, Երևանի քաղաքապետի […]

̰
ԱԻՆ-ը ներկայացրել է տեսանյութ և կադրեր Իջևանի գինու գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներից

10:05 03.09.2022

Սեպտեմբերի 3-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ մեկ ուղղաթիռ և 82 փրկարար ծառայող։ Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում […]

̰
Ավտովթար Երևան-Սևան-Իջևան ճանապարհին. կա 5 վիրավոր

09:58 03.09.2022

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Ա. Խուդինյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհի բաժանարար մասում և բախվել երկաթե գովազդային վահանակին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Խուդինյանը, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 19-ամյա Ս. Խուդինյանը, 18-ամյա Կ. […]

̰
Չինաստանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Պեկինը և Մոսկվան էլ ավելի խորն են գիտակցել միմյանց աջակցելու կարևորությունը

09:45 03.09.2022

Չինաստանը և Ռուսաստանը ավելի լավ են գիտակցել փոխադարձ աջակցության կարևորությունը միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Պեկինում ՌԴ դեսպան Անդրեյ Դենիսովի հետ հանդիպմանը։ Հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Միջազգային հարաբերությունների խորը վերակառուցման և էվոլյուցիայի համատեքստում Չինաստանը և Ռուսաստանը <…> էլ ավելի են գիտակցել համագործակցության և […]

̰
Մասիս խոշորացված համայնքում ընթանում են փողոցների գծանշման աշխատանքներ

09:34 03.09.2022

Մասիս խոշորացված համայնքում հաջորդաբար կյանքի են կոչվում այն ծրագրերը, որոնք ներառված են Տարեկան աշխատանքային պլանում, ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը: Այս պահին էլ համայնքում ընթանում են փողոցների գծանշման աշխատանքներ, նշել է նա՝ հավելելով, որ բազմաթիվ ծրագրեր դեռ առջևում են։ են։

̰
Փորձագետը ռուսներին խորհուրդ է տվել մեծ քանակությամբ արտարժույթ չներմուծել

09:24 03.09.2022

Արժութային գործարքների վրա սահմանափակումների սահմանումը ռուսների մոտ կարող է գայթակղություն առաջացնել՝ փորձելով այն արտասահմանից ներմուծել երկիր՝ արժութային «անվտանգության բարձիկ» ստեղծելու համար։ Վերլուծաբան, NTI Competence Center for Big Data-ի փոխտնօրեն Սերգեյ Տրոստյանսկին նման ձեռնարկն անհեռանկարային է գնահատել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Արժույթի հետ կապված գրեթե ցանկացած գործողություն կհանգեցնի բարձր միջնորդավճարների, իսկ փորձագետը նաև հիշեցրել է, որ […]

̰
Ռուսաստանի և Չինաստանի ռազմանավերը հրետանային կրակ են բացել «Արևելք-2022» զորավարժությունների ընթացքում

09:18 03.09.2022

Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերը (Խաղաղօվկիանոսյան նավատորմ) և Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի նավատորմը հրետանային կրակ են բացել Ճապոնական ծովի մակերևութային թիրախների ուղղությամբ՝ որպես «Արևելք-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների (SKSHU) մաս: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Զորավարժություններին ներգրավված ռուսական կողմը՝ «Մարշալ Կրիլով» հրամանատարական նավը, «Գրեմյաշչիյ», «Կատարյալ» և «Ռուսաստանի Դաշնության հերոս Ալդար Ցիդենժապով» […]

̰
Զելենսկին պատասխանել է ռուսների մուտքն Ուկրաինա արգելելու միջնորդությանը

09:05 03.09.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է Ռուսաստանի քաղաքացիների մուտքն Ուկրաինա առաջիկա 50 տարում արգելելու միջնորդությանը։ Պետության ղեկավարի պատասխանի տեքստը հրապարակվել է ուրբաթ օրը էլեկտրոնային խնդրագրերի պաշտոնական պորտալում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Ուկրաինայի նախագահը հետևողականորեն աջակցում է այն քայլերին, որոնք ուղղված են Ուկրաինայի տարածք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի նկատմամբ վերահսկողության իրականացման ռեժիմի ամրապնդմանը: Էլեկտրոնային միջնորդագրի […]

̰
Բարձր ջերմաստիճանը՝ լայնածավալ հրդեհների պատճառ. 3 օրում 61 ահազանգ Հանրապետւթյան 9 մարզերից

08:52 03.09.2022

Սեպտեմբերի 1-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 61 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Ապարան քաղաքում՝ 5000 քմ, Գեղադիր գյուղում՝ 15 հա, Գեղաձոր գյուղում՝ 200 քմ, Վարդենուտ գյուղում՝ 6 հա, Քուչակ գյուղում՝ 2000 քմ, Նիգավան գյուղում՝ 3000 […]

̰
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է ուկրաինացի զինվորականների հարձակումը կասեցնելու կադրեր

08:44 03.09.2022

ՌԴ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումների մարտական ​​աշխատանքի մասին, որոնք հատուկ գործողությամբ հետ են մղել ուկրաինացի զինվորականների հարձակումը։ Կադրերում երեւում է ռուս դեսանտայինների պաշտպանությունը, 82 եւ 120 միլիմետր տրամաչափի ականանետերից փակ դիրքերից կրակելու գործընթացը։ Օդադեսանտային ստորաբաժանումները անօդաչու թռչող սարքի միջոցով ոչնչացրել են ուկրաինացի հետևակայինների խումբ. «Տեխնիկայի ձայնը լսեցինք, թռչնակը բարձրացրինք, մեր հրետանին […]

̰
BACK_TO_TOP