08:35 06.09.2022
Թուրքիան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ հեղուկ բնական գազ (LNG) գնելու համար՝ ձմռան ամիսներին խնդիրներից խուսափելու համար, երեքշաբթի գրում է Dünya թերթը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Ռիա Նովոստին: «…Չնայած Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարմանը դեռևս վտանգ չի սպառնում, սակայն անցյալ տարի առաջացած խնդիրները հաշվի են առնվում նաև սպառման չափազանց մեծ աճի դեպքում»,- գրում է պարբերականը։ […]
08:24 06.09.2022
«Չելսին» ցանկանում է նոր պայմանագիր կնքել դարպասապահ Էդուարդ Մենդիի հետ։ Այս մասին հայտնում է հեղինակավոր լրագրող Մեթ Լոուն, փոխանցում է armsport.am կայքը: Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն նախնական բանակցություններ են վարել։ «Չելսին» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել Մենդիի հետ՝ բարելավված պայմաններով: Հիշեցնենք, որ այսօր «Չելսին» պաշտոնապես հայտարարեց պաշտպան Ռիս Ջեյմսի հետ համագործակցության երկարաձգման մասին։
08:17 06.09.2022
Թուրքական Baykar Makina ընկերությունը հաջորդ ամիս կսկսի Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարումները, ասել է գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը։ Հայտնում է Ռիա Նովոստին: 2021 թվականի մայիսին Լեհաստանը պատվիրել է 4 Bayraktar TB2 համակարգ։ «Լեհաստանի համար Bayraktar TB2-ի մշակման մեջ փոփոխություններ կան, և պահանջվում են նաև նոր բարելավումներ: Տարբերություններ կան տվյալների փոխանցման համակարգում և ռադարների […]
08:05 06.09.2022
Սեպտեմբերի 2-6-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Կոտայքի մարզի Հրազդան և Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 8 քմ) և տրանսպորտային միջոցներում […]
13:00 05.09.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ֆիլիպինների Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Գ. Բալլենին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ֆիլիպինների գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանը: Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին, կարևորել նրա դիվանագիտական գործունեությունը՝ ի շահ հայ-ֆիլիպինյան կապերի զարգացման: Նա նաև համոզմունք է հայտնել, որ Իգոր Բալլենին իր ներդրումը կունենա Հայաստանի և Ֆիլիպինների […]
12:54 05.09.2022
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի բացման արարողությունը, որի շրջանակում տեղի կունենա փառատոնի մասնակիցների նկարչական ցուցահանդեսն ու համերգային ծրագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Փառատոնն իրականացնում է «Կողք կողքի» ՀԿ-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի […]
12:52 05.09.2022
Սեպտեմբերի 4-ին ժամը 15:26-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 121 հասցեի հարակից տարածքում հրդեհ է բնռկվել և այրվում է չոր խոտատարածք: Ժամը 15:27-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ-մեքենայով մեկնել է դեպքի վայր: Քամու օգնությամբ հրդեհը արագ տարածվել է նշված տեղանքում, ինչը հաշվի […]
12:35 05.09.2022
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա – Սարալանջի – Հերացի – Աբովյան – Շարիմանյան փողոցների հանգույցում: Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթևեկելը հնարավոր կլինի միայն Հերացի – Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթևեկելը ինչպես նախկինում և դեպի Աբովյան փողոց, և, վերադասավորվելով, Հերացի […]
12:30 05.09.2022
Հոկտեմբերին Պրահայում կայանալիք Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին ամենայն հավանականությամբ կմասնակցեն նաև Հայաստանը և Ադրբեջանը։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ով հայտնել է այն երկրների անունները, որոնք կհրավիրվեն առաջիկա գագաթնաժողովին, փոխանցում է The Guardian-ը։ Միջոցառմանը նախատեսվում է քննարկել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ստեղծման գաղափարը, որի ձևաչափը ենթադրում է փոխգործակցություն այն երկրների հետ, որոնք […]
12:25 05.09.2022
Սեպտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը և ԱՀ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն անցկացրել են խորհրդակցություն՝ առողջապահության համակարգի բարեփոխման ծրագրերի շուրջ, որին մասնակցել են պետական նախարարի խորհրդական Արա Բաբլոյանը, նախարարությանը կից գործող մասնագիտական խորհրդի համակարգող Արամայիս Գալումյանը և որոշ բուժհիմնարկների ղեկավարներ։ Անդրադարձ է կատարվել առողջապահության համակարգի զարգացման հնգամյա ռազմավարության նախագծի մշակման աշխատանքներին, որի առթիվ […]
12:20 05.09.2022
Մոսկվայի ժամանակով ժամը 10.50-ից Մոսկվայի բորսան ժամանակավորապես դադարեցրել է առևտուրը արտարժույթի և թանկարժեք մետաղների շուկայում, պատճառները ճշտվում են, հայտնում է առևտրային հարթակը։ «Մոսկվայի ժամանակով ժամը 10:50-ին արտարժույթի շուկայում և թանկարժեք մետաղների շուկայում առևտուրը կդադարեցվի: Պատճառները ճշտվում են: Առևտրի վերսկսման ժամը կհայտարարվի ավելի ուշ: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,-ասել է բորսան: Առևտրի դադարեցման պահին […]
12:02 05.09.2022
Պատվաստումային գործընթացը հանրապետությունում շարունակվում է, այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ ներկայացնելով թարմացված վիճակագրությունը: Ըստ այնմ՝ սեպտեմբերի 4-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2.246.583 է, առաջին դեղաչափ ստացել է 1.146.386, ամբողջապես պատվաստվել` 1.022.831 քաղաքացի: Խթանիչ պատվաստումների թիվը 72145 է: Այս պահին բուժում է ստանում 3016 պացիենտ:
11:58 05.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 2-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 121 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, անձնական ունեցվածքի գողության՝ 14, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 13-ական, ընտանեկան բռնության՝ 8, խուլիգանության՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման ու ֆիզիկական ներգործության՝ 3-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու և զենք-զինամթերքի […]
11:48 05.09.2022
Ոստիկանության Էրեբունու բաժնի և ՊԾ Երևանի գնդի ծառայողները սեպտեմբերի 3-ին, ժամը 22.15-ին, Հանրապետության հրապարակում, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 61-ամյա Պետրոս Ա.-ին: Բաժնում պարզվել է, որ նա Հանրապետության հրապարակում 72-ամյա տղամարդու պայուսակից գողացել է բջջային հեռախոսը: Գողոնն առգրավվել է: Պետրոս Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]
11:35 05.09.2022
Զապորոժժիայի ԱԷԿ-ի մասնագետները ներկայումս փոխարկում են կայանի էներգաբլոկներից մեկում՝ էլեկտրահաղորդման գծերի վնասման պատճառով, հայտնել է Էներգոդարի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլգան։ «Այս պահին էներգաբլոկներից մեկը փոխարկվում է այն պատճառով, որ մեր էլեկտրահաղորդման գծերը պոկվել են հարվածների հետևանքով»,- ասել է Վոլգան IZOLENTA Live-ի եթերում։ Նա հավելել է, որ կայանում ռադիացիոն ֆոնը նորմալ է։ Զապորոժիե ԱԷԿ-ը գտնվում է […]
11:27 05.09.2022
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը Երևանում արձանագրվել է կորոնավիրուսի 870 դեպք: Այս մասին ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում: Նույն ժամանակաշրջանում Երևանի բնակիչների շրջանում արձանագրվել է աղիքային վարակի 19, օդակաթիլային վարակի 67 դեպք:
11:19 05.09.2022
Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վեց մարդ է զոհվել, հայտնում է Xinhua գործակալությունը։ Աֆղանստանի արևելյան նահանգներում գիշերը 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։ «Սինհուա»-ի տվյալներով՝ այժմ հայտնի է առնվազն վեց զոհի և ինը վիրավորի մասին, տեղի են ունեցել նաև Պակիստանին սահմանակից Կունար նահանգում բնակելի շենքերի լայնածավալ ավերածություններ։
11:08 05.09.2022
Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Այն կտևի մինչև սեպտեմբերի 11-ը: Փառատոնի մեկնարկին ընդառաջ՝ սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել համերգ՝ Տիգրան Համասյանի (Մարկ Կարապետյանի, Արթուր Հնատեկի մասնակցությամբ), Դերեկ Շերինյանի կատարումներով (Սայմոն Ֆիլիպսի և Ռիք Ֆիերաբրաչիի մասնակցությամբ) և Էդվարդ Մոսերի դասախոսությամբ: Փառատոնի մասնակցության հիմնական տոմսը ներառում է սեպտեմբերի 5-9-ը Մարզահամերգային համալիրի տարածքում անցկացվող բոլոր […]
10:57 05.09.2022
Հաշվետու ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1020 ահազանգ, որից 903-ը ճանաչողական բնույթի: Ահազանգերի թվում արձանագրվել է տեխնածին 12, բնածին 33 և սոցիալ-կենցաղային բնույթի 14 կանչ: 45 հրդեհի դեպքերի մեծ մասը բռնկվել է չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները, հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ […]
10:46 05.09.2022
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։25-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Վեդի քաղաքի բնակիչներ 35-ամյա Տիգրան Աղաբեկյանը, 39-ամյա Հրանտ Աղաբեկյանը (Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանք հարազատ եղբայրներ […]
10:35 05.09.2022
Dubai open 22-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Սամվել Տեր-Սահակյանը 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը: Արամ Հակոբյանը 6 միավորով միայն 24-րդն է, հաղորդում է Արմենպրեսը: Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը 30-րդն է: Մրցաշարի հաղթողը հնդիկ Արավինդհ Չիտհամբարամն է, ով 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր:
10:25 05.09.2022
ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ113+200-կմ 118+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/28Շ)։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 12-ը՝ ժամը 16:30։ Մրցույթի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
10:14 05.09.2022
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի միջև։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հարավային մաքսատուն-վարչության պետ Արտաշես Ղամբարյանը և Իրանի Ատրպատականի շրջանի մաքսային մարմնի ղեկավարը։ Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ […]
10:07 05.09.2022
Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ97+020-կմ104+700 հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Մոտ 7.7կմ երկարությամբ հիմնանորոգվող հատվածը գտնվում էր անբարեկարգ վիճակում, ասֆալտի հին շերտը քայքայված էր, երթեւեկության մեծ ինտենսիվություն ունեցող այս հանապարհահատվածում երկար տարիներ հիմնանորոգում չէր արվել։Կապալառուն՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն, մինչ ասֆալտապատումը սկսելը կատարել էր հողային աշխատանքներ, նորոգել […]
09:57 05.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
09:55 05.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է ընդհանուր կանոնները Starmus VI գիտական փառատոնի մասնակիցների համար: Դրանք են. Համերգային օրերին՝ սեպտեմբերի 4, 5, 7, Մարզահամերգային համալիրի շրջակա տարածք մեքենաների մուտքը միայն անցագրերով է։ Խնդրում ենք նկատի ունենալ՝ մեքենայով ժամանելիս և կայանել ներքևում։ Լինել Մարզահամերգային համալիրի մոտ առնվազն մեկ ժամ շուտ։ Սեպտեմբերի 5-ին դռները կփակվեն […]
09:44 05.09.2022
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր։
09:41 05.09.2022
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
09:32 05.09.2022
Կամչատկայի փրկարարներով ուղղաթիռը, որը մեկնել էր օգնելու Կլյուչևսկոյ հրաբխի վրա մնացած զբոսաշրջիկներին, վայրէջք է կատարել բլրի լանջին, հաղորդում է «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կենտրոն» տարածաշրջանային հաստատության մամուլի ծառայությունը։ Շաբաթ օրը փրկարարներին են դիմել մի խումբ զբոսաշրջիկներ, ովքեր օգոստոսի 30-ից երկու էքսկուրսավարների հետ բարձրանում են բլուրը, ընդհանուր առմամբ՝ 12 հոգի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հինգ մարդ […]
09:19 05.09.2022
Սեպտեմբերի 3-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 46 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները: