TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Արխիվ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

17:18 06.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Կամչատկայում ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի կապակցությամբ: Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Կամչատկայում ԱՆ-24 ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Այս ողբերգական պահին խնդրում եմ Ձեզ խորին ցավակցություններ փոխանցել զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին»:

̰
Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին

16:55 06.07.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ԱՀ և ՀՀ համապատասխան կառույցների միջև փոխգործակցության ընդլայնմանն ու բազմակողմանի համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

̰
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

16:08 06.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային […]

̰
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

15:46 06.07.2021

Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Դորտմունդում (Գերմանիա) կայացել է Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցած 18 հայ ըմբիշներից 6-ը դարձել է մեդալակիր: Առաջինը պայքարը սկսել են ազատոճային ըմբիշները, որոնցից Լյովա Գևորգյանը (125 կգ) նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Պայքարը սկսելով որակավորման փուլից՝ հայ ըմբիշը 3 տպավորիչ հաղթանակ […]

̰
Հայ-ամերիկյան հարաբերությունների հիմքում ընկած են ընդհանուր արժեքները. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության տոնի առթիվ

10:51 04.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա առիթով: Անկախության հռչակագրով հիմնադիր հայրերը ԱՄՆ-ի ժողովրդին ու համայն մարդկությանը ժառանգություն են թողել պետականաշինության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների վեհ գաղափարներ։ Ուրախ ենք, […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Իրանում էր

19:52 03.07.2021

Հունիսի 28-30-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ մասնակցելու ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև մայիսի 24-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստեղծված հայ-իրանական աշխատանքային խմբի առաջին նիստին։ Աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն էր, իրանական կողմինը՝ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա առթիվ

15:12 03.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առիթով: Այս տոնը դարձել է բելառուս ժողովրդի քաջության և հերոսության խորհրդանիշ, Հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրվածության վառ օրինակ: Համոզված եմ, որ հայ-բելառուսական ավանդական […]

̰
Նիկոլ Փաշինյանի որոշումներով Շիրակի և Վայոց ձորի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոններից

20:32 02.07.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշումներով  Դավիթ Սեխելյանն ազատվել է Շիրակի, Նանե Ասատրյանը՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Դավիթ Սեխելյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից»: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ 1. Նանե Ասատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության […]

̰
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին

20:02 02.07.2021

Աշխատանքային այցով Ալմաթիում գտնվող փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի նիստին: Նիստում մանրամասն քննարկվել և հաստատվել է Բանկի 2022-2026 թվականների ռազմավարությունը:

̰
Պետության և պետական ինստիտուտների անվտանգության ապահովումը մեր կարևորագույն խնդիրներից է․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՊՊԾ կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին

20:49 01.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա կապակցությամբ և նշել, որ ՊՊԾ-ն մեր երկրի կարևոր ինստիտուտներից մեկն է: «Հայաստանի պարագայում դա հատկապես ընդգծվում է, որովհետև ցավոք մեր երկրում տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, ինչպիսին […]

̰
Սրբուհի Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

17:54 01.07.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր Սրբուհի Արզումանյանին նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ ՀՀ քաղաքացու քվեի. Նիկոլ Փաշինյան

16:47 01.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետի աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ նշելով. «Պարոն Թորոսյանն այդ պաշտոնն ստանձնեց չափազանց բարդ մի ժամանակաշրջանում և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը: Եվ պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից: […]

̰
Լատվիայի և Լեհաստանի հետ կստորագրվեն առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման համաձայնագրեր

15:11 01.07.2021

Հավանությանն է արժանացել «ՀՀ կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրի միջոցով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում […]

̰
Նման գործելաոճ չեմ հանդուրժելու. Նիկոլ Փաշինյանը՝ իր հանձնարարականը ուշացմամբ կատարելու մասին

15:07 01.07.2021

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Հիմնավորման համաձայն՝ ներկայում հանրապետությունում գործող մարզադպրոցներում և ՀՀ հավաքական թիմերում մարզվող մարզիկները մարզվում են համեմատաբար հին մարզագույքով, որոնք չեն կարող համանման լինել այլ […]

̰
Կառավարությունն Արցախի բնակչությանը տրամադրել է ընդհանուր 83 մլրդ դրամ աջակցություն

14:53 01.07.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումներին և գյուղմթերքի արտահանման ծավալներին: Կառավարությունը վերաբաշխում և փոփոխություններ է կատարել 2021 թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ նախատեսվում է գումար հատկացնել Արցախի բնակչության […]

̰
Բարեփոխումների վերջնական նպատակը պետք է լինի իրավունքի, արդարադատության և արդարության հաստատումը. Նիկոլ Փաշինյան

14:18 01.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել դատախազության բոլոր աշխատակիցներին. «Հարգելի պարոն Դավթյան հարգելի գործընկերներ Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս Դատախազության աշխատողի օրվա առիթով: Այս ժամանակաշրջանում հատկապես ուզում եմ ընդգծել, որ մեր […]

̰
2021-ի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ, գյուղմթերքի արտահանման ծավալը կրկնապատկվել է

13:09 01.07.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումներին և գյուղմթերքի արտահանման ծավալներին: Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի հուլիսի 1-ի հերթական […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

11:25 01.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ ՉԺՀ կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ: Հիմնադրումից ի վեր Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, տանելով երկիրն ինքնիշխանության, հզորացման […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

19:34 30.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանը մտնում է նոր շրջափուլ, որում շատ կարևոր են միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից հնչեցված բարձր գնահատականները ընտրությունների որակյալ անցկացման ու արձանագրված արդյունքների վերաբերյալ: Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, կարևորել […]

̰
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական համագործակցության հետ կապված հարցեր

18:03 30.06.2021

2021թ. հունիսի 30-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Ա. Գրիշչուկին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ […]

̰
80000 պատվաստումները ցույց տվեցին ի սկզբանե տարածվող վախի մթնոլորտի սնանկությունը, որովհետև պատվաստման որևէ բարդացման դեպք չունեցանք. Նիկոլ Փաշինյան

16:22 30.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացել է խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել են Հայաստանում կորոնավիրուսի համավարակային իրավիճակը, դրա տարածումը կանխարգելող միջոցառումները և պատվաստումային գործընթացը: Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է. «Հարգելի գործընկերներ Ցավոք, նոր տիպի կորոնավիրուսի համավարակն աշխարհում դեռևս հաղթահարված չէ: Ընդհակառակը, մենք տեսնում ենք համավարակի նոր դրսևորումներ, նոր բռնկումներ, ընդհուպ` մահվան դեպքերի աճի […]

̰
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

20:20 29.06.2021

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Շնորհավորում եմ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ողջունում եմ այն փաստը, որ միջազգային դիտորդները, այդ թվում՝ մեր խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, այդ ընտրությունները գնահատեցին որպես մրցակցային […]

̰
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը  գումարել է արտահերթ նիստ

16:48 29.06.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հունիսի 29-ին հրավիրել է արտահերթ լիագումար նիստ, որը վարում էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Նիստի օրակարգում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր: Նախագծերը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար […]

̰
Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը

16:11 29.06.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 28-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու 2020թ. պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի ընթացքը: Իր խոսքում պետական նախարարն ընդգծել է, որ մարտ ամսին կառավարության կողմից հաստատված ծրագիրը կյանքի կոչելու նպատակով Արցախի ներդրումային հիմնադրամում ու Գյուղի […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին

13:19 28.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում: Մեր ժողովուրդներին իրար են կապում բազմադարյա պատմությունը և դարերի խորքից եկող երկխոսությունը, ինչն էլ պայմանավորում է մեր […]

̰
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

16:27 26.06.2021

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ղազախստանի ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Քվեարկության արդյունքները համոզիչ վկայությունն են այն բանի, որ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր

19:50 25.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգին, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին, Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: […]

̰
Մհեր Գրիգորյանը Ալմաթիում կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին

19:11 25.06.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին և ՀՀ փոխվարչապետի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանին Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղելու մասին որոշում է ստորագրել: Մհեր Գրիգորյանը հուլիսի 1-3-ը կգտնվի Ալմաթիում՝ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին մասնակցելու համար:

̰
Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի հետ քննարկել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրերի ընթացքը

19:49 24.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրերին, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին ու բարեփոխումներին: Այդ համատեքստում քննարկվել են «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքն ու ապագայում նախատեսվող նախագծերը։ Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

17:48 24.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահ Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման և դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին: Տվյալ համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի […]

̰
BACK_TO_TOP