11:42 23.10.2019
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները, բազմաթիվ համաշխարհային առաջնորդների հետ, Ճապոնիայի մայրաքաղաքում մասնակցում են կայսր Նարուհիթոյի գահակալության պաշտոնական արարողությանը։ «Մենք լավ հարևաններ ենք, և միշտ էլ հաճելի է հանդիպել բարեկամ երկրի նախագահի հետ»,- ողջունելով Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նշել է […]
15:40 22.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները: Մասնավորապես, այսօր քննարկվել է Արդարադատության նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը: Այս մասին հայտնում են կառավարության աշխատակազմից: Այն քննարկվել է նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների, առկա խնդիրների լուծման և առաջնահերթությունների իրականացման համատեքստում: Անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումների և միջոցառումների ընթացքին, քրեակատարողական հիմնարկների տեխնիկական […]
09:34 22.10.2019
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ: Երկու երկրների նախագահները խոսել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ, համաձայնել, որ ներուժը բավականին մեծ է, և երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել մի շարք ոլորտներում։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար հետաքրքիր և օգտակար կարող են […]
20:20 21.10.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Վաչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ հայ-հնդկական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Կառավարության ղեկավարը նշել է, որ սեպտեմբերին Նյու […]
20:12 21.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան մասին: Հենրի Էլիբեկյանը յուրահատուկ ստեղծագործական ձեռագրով իր ուրույն տեղն է զբաղեցրել հայ գեղանկարչական և քանդակագործական արվեստում: Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի մի շարք քաղաքների թանգարաններում […]
18:54 21.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Քրիստինե Սարգսյանը. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Քրիստինե Սարգսյանին ազատել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ […]
18:29 21.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական գործակցության զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է հիշել այս տարի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Չեխիայի վարչապետի հետ հանդիպումը, որի […]
18:19 21.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի Խոր ցավով տեղեկացա Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետևանքով մարդկանց մահվան ողբերգական լուրի մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցություններ և աջակցության խոսքեր զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր […]
16:40 21.10.2019
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է. «Խորապես վշտացած եմ գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ։ Նկարիչների հայտնի […]
18:00 19.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիխտենշտայնի արքայադուստր Տատյանա Լատորֆին, Եվրոպական հանձնաժողովի կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր հանձնակատար Թեմիս Քրիստոֆիդուին, «Կրթություն բոլորի համար» (Teach For All) միջազգային կրթական ցանցի համահիմնադիր և ղեկավար Ուենդի Քոփին, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանին և «Կրթություն բոլորի համար» ցանցի միջազգային խորհրդակցական հանձնախմբի անդամ Չավիե […]
15:40 19.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաճաշ-հանդիպում է ունեցել YPO միջազգային ցանցի անդամ գործարարների խմբի հետ, որոնք ներկայացված են ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում: Որպես համագործակցության արդյունավետ հարթակ՝ YPO-ն միավորում է տարբեր ոլորտների գործարարների աշխարհի շուրջ 130 երկրներից: Նախագահ Սարգսյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան և ներկայացրել մեր երկրի ներդրումային հնարավորություններն ու մրցակցային առավելությունները: Նա […]
14:30 19.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպմանը, որին ներկա են եղել նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը: Նախագահը գնահատելի է համարել նրանց աշխատանքը՝ նշելով, որ «Ավրորան» արդեն մրցանակից վերածվել է մարդասիրական շարժման: «Ես մեծապես գնահատում եմ այն, ինչ դուք արել եք Հայաստանի ու ողջ […]
10:34 19.10.2019
Ճապոնիայի կառավարության հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 19-ին կմեկնի Տոկիո՝ մասնակցելու Ճապոնիայի կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը: Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն այս տարվա ապրիլին պաշտոնապես հրաժարվել էր գահից: Նրան փոխարինել է 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն: Նոր կայսեր գահակալության հիմնական ծիսակարգերը մասնավորապես ներառում են հանդիսավոր ճաշկերույթ, ինչպես նաև պաշտոնական ընդունելություն. նախագահ […]
09:31 19.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ․ «Սիրելի՛ երևանցիներ, Սիրելի՛ հայրենակիցներ աշխարհի տարբեր կողմերում, Երևանի հարգելի՛ բարեկամներ ու հյուրեր, Այսօր ամենայն հայոց մայրաքաղաքի տոնն է՝ Երևանի օրը: Մեզնից յուրաքանչյուրն ունի իր Երևանը, որոնք միանում ու դառնում են մեկն ու միակը: Երևանը բոլորինս է, աշխարհի որ կետում էլ գտնվենք: Երևանի պատմամշակութային ժառանգությունը […]
19:35 18.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շադրեք Լուվիտան (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դիվանագետն իր ջանքերը կներդնի երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու ու ընդլայնելու ուղղությամբ: Նա դեսպանին և, […]
18:40 18.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ոչ միայն գործարարներ, այլև Հնդկաստանի B.E.S.T. նորարարական համալսարանի ներկայացուցիչները: Նախագահ Սարգսյանը ողջունել է նրանց այցը Հայաստան և մեր երկրի հետ համագործակցությունը զարգացնելու մտադրությունը: Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահն ասել է, որ ամռանը Դիլիջանում մասնակցել է Մտքերի հայկական գագաթնաժողովին, […]
17:09 18.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
14:09 18.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին: Նա կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը և վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա երկկողմ կապերը խորացնելու և ակտիվացնելու գործում: Նորանշանակ դեսպանն ընդգծել […]
12:05 18.10.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նախապես պլանավորված արտահերթ նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր նիստի հետ համընկել են տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումներ և մենք այսօր քննարկումներ կունենանք նաև այդ կապակցությամբ: Իհարկե, մտքեր, տեղեկատվություն կփոխանակենք վերջին շրջանում մեր ունեցած միջազգային […]
22:06 17.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել արցախյան թեման արծարծող «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերային: Դրամայի ժանրում նկարահանված ֆիլմը նվիրված է Արցախյան պատերազմին, գործողությունները ծավալվում են 2016 թվականին: Ռեժիսորը Ջիվան Ավետիսյանն է, նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Արցախում և Լիտվայում: Համաարտադրող երկրներն են Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Չեխիան և Իտալիան: Դերասանական կազմը ներկայացնում են […]
20:48 17.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիիչի Հասեգավային: Նա Հայաստանում է հոկտեմբերի 16-18-ը Երևանում տեղի ունեցող «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի շրջանակում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ քաղաքական երկխոսությունը, որը դինամիկ զարգանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, և դրա հիման վրա ձևավորված արդյունավետ համագործակցությունն ընդլայնման ներուժ ունի: Կառավարության ղեկավարը երախտագիտություն […]
20:44 17.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Արամի Առաքելյանի հոգեհանգստի արարողությանը:
11:41 17.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների մայրերի հետ: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ հանդիպման համար: Ներողություն եմ խնդրում հանդիպման ուշացման համար, բայց հույս ունեմ, որ տեսել եք իմ աշխատանքային գրաֆիկը, որը եղել է շատ ծանրաբեռնված: Այսօր մենք պատրաստ ենք քննարկելու բոլոր հարցերը, որոնք մեզ հետաքրքրում են: Բայց ես կարող եմ որպես […]
19:41 16.10.2019
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում պետական գերատեսչություններից ստացված՝ իրենց ներքին վերահսկողական գործիքակազմով իրականացվող ստուգումների արդյունքների ուսումնասիրությունները: Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք, […]
17:56 16.10.2019
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ Սիրելի՛ լրագրողներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը, ձեր կատարած աշխատանքը, այդ թվում՝ նոր Հայաստանի կերտման կարևորագույն գործում: Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, […]
13:34 16.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողությանը: Ողջունելով ««Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետությունում նման միջոցառումների անցկացումը մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու առումով: Իր ելույթում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Ընդհանրապես ամենասկզբից՝ առաջին ինդուստրիալ հեղափոխության հենց մեկնարկի […]
13:21 16.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոյին և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովին, որոնք Հայաստանում են նախագահի հրավերով: «Ուրախ եմ, որ ընդունել եք իմ հրավերն ու արդեն այստեղ եք: Իմ խնդիրն է դռներ բացել մեր երկրի համար, օգտակար լինել և աջակցել իմ փորձով և հնարավորություններով»,– ողջունելով […]
20:50 15.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, ի պատիվ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի, տրվել է պաշտոնական ընթրիք: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
18:22 15.10.2019
Հայաստանի նախագահ Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Գախարիայի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված հանդիպումը երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Մենք պարոն վարչապետի հետ քննարկեցինք շատ կարևոր մի քանի հարցեր: Եվ իմ եզրակացությունը նույնն է. մեր համատեղ գործունեության հնարավորությունները շատ ավելի մեծ են,- ասել է նախագահ Սարգսյանը:- Մենք միասին կարող ենք շատ […]
17:30 15.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցն ու ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի պարոն Գախարիա, ուրախ եմ ողջունել Ձեզ […]