Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են. վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են. վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

11:41 17.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների մայրերի հետ:

Վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Ուրախ եմ հանդիպման համար: Ներողություն եմ խնդրում հանդիպման ուշացման համար, բայց հույս ունեմ, որ տեսել եք իմ աշխատանքային գրաֆիկը, որը եղել է շատ ծանրաբեռնված: Այսօր մենք պատրաստ ենք քննարկելու բոլոր հարցերը, որոնք մեզ հետաքրքրում են: Բայց ես կարող եմ որպես նախաբան ասել հետևյալը. մեր նախորդ հանդիպման ժամանակ ես խոսում էի այն մասին, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակը շատ արագ տեմպերով ընդլայնվում է և գիտեք, որ մեր վերջին խոսակցությունից հետո որոշում է կայացվել և այդ հիմնադրամը սկսել է վճարումներ կատարել 1998 թվականի հունվարի մեկից հետո զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և առաջին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:

Ինչպես կառավարության շենքի առաջ հանդիպմանը հայտարարեցի՝ փաստորեն մեկուկես տարվա ընթացքում 19 տարի հետ ենք գնացել և 19 տարվա վաղեմության շահառուների խնդիրը լուծել ենք: Բնականաբար, մեր նպատակն այն է, որ մենք հետ գնանք՝ հասնենք ամենասկիզբ: Բայց իհարկե դա որոշակի աշխատանք է պահանջում մեզանից, և այդ աշխատանքը մենք իհարկե կկատարենք:

Ցանկանում եմ ևս մեկ շեշտադրում անել, որն արել եմ մեր նախորդ խոսակցության ընթացքում: Ընդհանրապես, մանավանդ այն պայմաններում, երբ բազմաթիվ հարցեր երկար տարիներ չեն լուծվել, Հայաստանում երբեմն ավելի հեշտ է հարց չլուծելը, քան հարց լուծելը, որովհետև մենք ասացվածք ունենք չէ՞, «մի տնից չենք՝ մի հալի ենք»: Երբեմն դա մեզ մխիթարում է: Երբ մեր հարցերը լուծված չեն և տեսնում ենք ոչ մեկինը լուծված չէ, դա մեզ մխիթարում է մեր ազգային ասացվածքի տրամաբանությամբ. «մի տնից չենք՝ մի հալի ենք, իր հարցն էլ լուծված չէ, իմ հարցն էլ լուծված չէ»:

Բայց երբ ամենավերջից սկսվում են հարցերը լուծվել և գալ առաջ, սակայն երբ մենք մի փոքր այդ կետից հեռու ենք, այդ պրոցեսին սկսում ենք բացասական վերաբերվել՝ մտածելով, որ այն հին տրամաբանությունը, որ «մի տնից չենք՝ մի հալի ենք»՝ պահպանվեր, քան թե հարցը այն կողմից սկսվեր լուծվել: Եվ ես դա հասկանում եմ ինչից է, որովհետև մարդիկ մտածում են, որ գուցե նույն տրամաբանության մեջ կրկին հարցը գա հասնի իրենց շեմին ու այդպես էլ այդ վերջին քայլը դեպի իրենց շեմը չանի: Բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք անելու ենք դա և գնալու ենք մինչև ամենասկիզբը: Գիտեմ, որ նույնիսկ այդ դեպքում չենք կարող համարել, որ բոլոր հարցերը լուծված են, որովհետև այնուամենայնիվ ծառայության ընթացքում կան մահացած զինվորներ, որոնք դեռևս շահառու չեն համարվում, որովհետև կան տարբեր կատեգորիաներ:

Հիմա պայմանն այնպիսին է, որ մարտական հերթապահության ընթացքում պետք է դեպքը տեղի ունեցած լինի, բայց հարցը հետևյալն է. եթե օրինակ զինվորը մարտական հերթապահության գնալիս մեքենայի մեջ նստած վթարի է ենթարկվել, ինքը մարտական հերթապահության մե՞ջ է, թե մարտական հերթապահության մեջ չէ: Ես կարծում եմ, որ ինքը նույնպես պետք է համարվի շահառու:

Այժմ մենք այս հարցն ենք լուծում: Ենթադրենք, զինվորը մարտական դիրքում չէ, այլ թիկունքում ինչ որ տեղ և ասենք հակառակորդն ականանետից կամ հրետանուց կրակել է և զինվորը զոհվել է: Այժմ նա չի համարվում շահառու: Հիմա առաջին փուլում մենք այդ զինվորների խնդիրը կլուծենք, որից հետո կնայենք նաև հետագան:

Այստեղ հարցը նաև հետևյալի մեջ է. հանգամանքները տարբեր են, որովհետև դա չի նշանակում, որ բոլոր վթարները պետք է մտնեն նույն կատեգորիայի տակ: Ես ասում եմ հետևյալը. զինվորը գնալիս է եղել մարտական հերթապահության և ճանապարհին այդ դեպքը պատահել է, կարող են լինել նաև ուրիշ դեպքեր: Հասկանո՞ւմ եք, սա այնպիսի հարց է, որ պետք է երկար, մանրամասն լրջորեն քննարկել, լուրջ մոտեցում ցուցաբերել, բայց մի բանում կարող եք վստահ լինել, որ այս հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է և չի կարող այնպես լինել, որ մեր կառավարությունը որևէ քայլով, որևէ ձևով, որևէ ժեստով, որևէ անհարգալից կամ ոչ պատշաճ հարգալից վերաբերմունք ունենա զինծառայության ընթացքում որևէ հանգամանքի բերումով զոհված, մահացած որևէ զինվորի, կամ որևէ քաղաքացու նկատմամբ, ընդհանրապես, անկախ իր կարգավիճակից:

Բայց մյուս կողմից, մենք պետք է նաև հասկանանք, որ դա անխուսափելի բան է, մենք ստիպված ենք որոշ ձևակերպումներ անել, որոշակի տարբերակումներ մտցնել, որոշ կատեգորիաներ դնել, այլ տարբերակ ուղղակի չկա»:

Այնուհետև վարչապետը լսել է զոհված զինծառայողների խնդիրներն ու դիտարկումները, պատասխանել նրանց մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանը խոստացել է մանրամասն քննարկել ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները:

Զոհված զինծառայողների մայրերը շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման և իրենց հարցերին ականջալուր լինելու համար:

Հանդիպման ավարտին վարչապետը և զոհված զինծառայողների մայրերը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել զոհված բոլոր զինծառայողների հիշատակին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP