17:27 16.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին: Վարչապետը ողջունել և կարևորել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությունը՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման, ֆրանսահայ կենսունակ համայնքի ակտիվ և համակարգված աշխատանքի հարցում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հեղափոխությունից հետո Հայաստան-Սփյուռք հարաբերությունները որակական նոր փուլ են մտել, և […]
17:06 16.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ կառավարության անելիքները: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթը պետք է լիներ հստակեցնել երկրաշարժի գոտում առկա խնդիրներն ու ծավալները: «Գիտենք, որ […]
13:50 16.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԻԻՀ Գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ծննդյան օրվա կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ Ձեր կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ: Հայերն ու իրանցիները, որպես քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների համերաշխության լավագույն դրսևորում, շարունակում են աշխարհին ներկայանալ փոխադարձ հարգանքի վրա հիմնված օրինակելի համագործակցությամբ: […]
20:50 15.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Ամերիկայում բնակվող հայազգի 6-ամյա Մայքլ Միխանիին: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: Փոքրիկը սոցիալական ցանցի միջոցով ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին, զրուցել և լուսանկարվել նրա հետ: Մայքլը վարչապետի մոտ հյուրընկալվել էր 4-ամյա քրոջ հետ: Նիկոլ Փաշինյանը զրուցել է փոքրիկների հետ, ցույց տվել իր աշխատասենյակը, լուսանկարվել նրանց հետ, […]
18:29 15.07.2019
Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը: Նախարարը երդվել է բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը։ Նախագահ Արմեն Սարգսյանը և […]
16:14 15.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Նախագահին ներկայացվել է հայկական գորգագործական արվեստն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնող ընկերության ավելի քան մեկդարյա պատմությունը: «Մեգերյան կարպետ»-ը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2000 թվականին: Ընկերությունն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր, նաև զբաղվում հին ձեռագործ գորգերի վերականգնմամբ և վերանորոգմամբ: Արմեն Սարգսյանն այցելել է […]
12:56 15.07.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկիտա Սիմոյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու համար: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Պավելի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ պարգևատրել […]
21:34 14.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով հիմնադրամի անելիքներին, նշել է. «Այսօր քննարկելու ենք «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության հետ կապված հարցերը և աշխատանքի հիմնական ուղղությունները: Ցանկանում եմ հիշեցնել, որ այս խոսակցությունը ծագել էր դեռ անցած տարի, և հիմնադրամը […]
19:05 14.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում հողային բարեփոխման իրականացմանը վերաբերող հարցեր: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ իրականացված վերլուծությունը: Նա նշել է, որ համաձայն ուսումնասիրությունների՝ Հայաստանում գյուղացիական տնտեսություն վարողների կողմից գյուղատնտեսական նշանակության վարելահողերի որոշակի ծավալ չի մշակվում՝ տարբեր […]
11:36 14.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ուրախությամբ եմ փաստում, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև դարավոր բարեկամական կապերը մեզ այսօր հնարավորություն են ընձեռում մեր երկրների միջև ամրապնդել սերտ և իրավամբ արտոնյալ փոխհարաբերություններ, երկկողմ և բազմակողմ համագործակցություն՝ քաղաքական,տնտեսական, գիտական, մշակութային և փոխադարձ […]
10:44 14.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանապետության Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ: Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև դարավոր պատմություն ունեցող […]
16:31 13.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում: Կենտրոնը բացվել է 2018 թվականի մայիսին: Վարչապետը և տիկին Հակոբյանը շրջայց են կատարել կենտրոնով` ծանոթանալով գյուղաբնակ երեխաներին ու մեծահասակներին առաջարկվող դասընթացներին՝ երաժշտություն, պար, նկարչություն, ակտիվ քաղաքացիություն, լեզուներ, ծրագրավորում, ռոբոտիկա և այլն։ Այնուհետև վարչապետը կենտրոնի […]
16:13 13.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է իր վաղեմի ընկեր՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի վերջին հրաժեշտի արարողությանը: Հանդես գալով հրաժեշտի խոսքով՝ Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Դժվար օր է այսօր. Մենք ճանապարհ ենք դնում Արման Կիրակոսյանին, վերջանում է Արման Կիրակոսյանի […]
14:11 13.07.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերի նախագծերը մշակող աշխատանքային խմբերին: Հանդիպումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ողջունել է նման ձևաչափով հանդիպումը՝ ուղղված 3 կարևոր օրենսգրքերի նախագծերի ներդաշնակեցմանը և հաջող ու արդյունավետ […]
13:00 13.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի նախօրեին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության անձնակազմին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ` մաղթելով բարօրություն, երջանկություն, հաջողություն: Դեսպան Լաքոտի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին, Հանրապետության նախագահի՝ վերջերս Ֆրանսիա կատարած այցին: Ֆրանսիայի Ազգային […]
22:01 12.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի այգում ներկա է գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգին՝ նվիրված Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին: Համերգը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ-2019» ծրագրի շրջանակում:
21:47 12.07.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության բաժնից: Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ […]
17:25 12.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրած՝ Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանրապետության նախագահը երիտասարդների հետ զրույցի ընթացքում պատասխանել է նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են նախագահական […]
16:39 12.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանին և ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Արաբյանին: «Ամբեր Կապիտալ»-ը Հայաստանում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի հիմնադիրն է: Նախատեսվում է, որ ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկը կտրվի այս տարվա աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: ՀՀ վարչապետը և «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչները քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, […]
14:49 12.07.2019
ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թ. «Լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում հաղթած Հասմիկ Գրիգորյանին և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին: Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հասմիկ Գրիգորյանին՝ օրերս Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի […]
12:10 12.07.2019
Նախագահը Ջոզեֆ Դոուլին պարգևատրել է Պատվո շքանշանով: Այս մասին տեղեկանում ենք նախագահի հրամանագրից: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ռոբերտ Ջոզեֆ Դոուլին (ԱՄՆ) պարգևատրել Պատվո շքանշանով»,- ասվում է […]
10:29 12.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, […]
18:13 11.07.2019
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կառավարության՝ երեկ տեղի ունեցած արտահերթ նիստում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվող միջոցառումներին, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդրին և երեկ էներգետիկ համակարգի խափանման պատճառներին: Անցնելով օրակարգի քննարկմանը՝ կառավարությունը որոշում է ընդունել 2019 թ. մայիսի […]
16:01 11.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Գոյունյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արթուր Գոյունյանին նշանակել Քրեակատարողական ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ:
10:40 11.07.2019
Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին` պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի հետ ճանաչողական այց է կատարել առողջապահության նախարարություն` քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները նախարար Արսեն Թորոսյանի հետ: Էլիավ Բելոցերկովսկին ներկայացրել է մի շարք հարցեր կապված երկկողմ համագործակցության հնարավորությունների հետ, որոնք կկարողանան իրականացնել առողջապահության ոլորտում` Իսրայելի փորձի փոխանակման միջոցով: Կողմերը քննարկել են նաև երեխաների վերականգնման ոլորտում […]
21:50 10.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որն անցկացվել է դռնփակ ռեժիմով: Նիստի ընթացքում համապարփակ քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Հավանություն է տրվել ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակին»՝ համաձայն հավելված 2-ի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի […]
21:28 10.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է վերջերս Թեհրանում կայացած Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նշվել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը: Կողմերը քննարկել են նաև Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել […]
17:42 10.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կառավարման խորհրդի համանախագահներ Ռայներ Սաքաուին ու Փենքաշ Բրլային և Հայաստանում նրանց գործընկեր՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավարներին: Հյուրերը տեղեկացրել են «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ու աշխատանքների մասին: Մասնավորապես անդրադարձ է եղել «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ համատեղ Երևանում Marriott Courtyard հյուրանոցի կառուցման ծրագրին, որի բացումը […]