TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+17.79 oC

Արխիվ

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահին

15:09 06.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով բռնկված հրդեհի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով տեղի ունեցած ողբերգության մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ […]

̰
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

12:13 06.05.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի հետևանքով ինքնաթիռում բռնկված հրդեհի առնչությամբ, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել է շուտափույթ […]

̰
Հանրապետության նախագահի նստավայրի դարպասներն ավելի երկար բաց կմնան այցելուների համար

10:27 06.05.2019

Մայիսի 1-ից փոփոխվել են Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի հարակից տարածք քաղաքացիների մուտքի ու այնտեղից ելքի ժամերը: Այսուհետ, նախագահի նստավայրի դարպասները հանրության համար աշխատանքային օրերին բաց կլինեն ժամը 18:00-22:00–ն, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 12:00-22:00-ը ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում այցելուները կարող են ազատորեն մուտք գործել նստավայրի վարչական շենքի բացօթյա տարածք և հարակից այգի: Պատվո […]

̰
Գարեգին Բ-ն Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցել Կրետեի Սուրբ Հովհաննու Կարապետ հայկական եկեղեցում

22:15 05.05.2019

Կրետե (Հունաստան) հովվապետական այցի երկրորդ օրը` մայիսի 5-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Հերակլիոնի Սուրբ Հովհաննու Կարապետ հայկական եկեղեցում: Հայ համայնքը Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեց եկեղեցու առջև ավանդական աղ ու հացով և «Հրաշափառի» երգեցողությամբ: Եկեղեցում կատարվեց աղոթք, որի ավարտին Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց ներկա հավատավոր […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Թորբյորն Յագլանդին

10:30 05.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան պարոն գլխավոր քարտուղար, Յոթանասուն տարի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտի կործանարար հետևանքները հաղթահարելու, խաղաղ ապագայի ու համամարդկային իդեալների կյանքի կոչման տեսլականով սկիզբ դրվեց Եվրոպայի խորհրդին, որը դարձավ համաեվրոպական առաջին կառույցը և ներկայիս եվրոպական […]

̰
Զինծառայողին վիրավորում հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

21:49 04.05.2019

2019թ. մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Ա.Զորոգլյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ […]

̰
Տնտեսական համաժողովներում ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները կենթարկվեն փորձաքննության և կներկայացվեն էլեկտրոնային հարթակում

17:45 04.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի աշխատանքները: Վարչապետը գոհունակություն է հայտնել համաժողովի աշխատանքներից ու անդրադարձել դրա շրջանակում ներկայացված ձկնարդյունաբերության ոլորտի զարգացման նոր մոդելին: «Այս հարթակից լսեցինք մարզի համար ամենակարևոր հարցի պատասխանը, խոսքը վերաբերում է ձկնարդյունաբերությանը: Առաջարկված ծրագիրը պետք է կառավարության ուշադրությանն արժանանա, որովհետև երկար ժամանակ օդում կախված […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՀԿ ներկայացուցչին

13:43 04.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն Սվետլանա Ակսելրոդին: Նա նախագահ Սարգսյանին ներկայացրել է ՄԱԿ-ի փորձագետների թիմի կողմից պատրաստված «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը Հայաստանում․ ներդրումները հիմնավորող փաստարկներ» զեկույցը: Զեկույցում ներկայացված են ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրներն ու այդ հիվանդություններով պայմանավորված տնտեսական ծախսերը: Նախագահ Սարգսյանը ողջունել […]

̰
Վարչապետը ծանոթացել է «Արարատ Գրուպ» ջրերի գործարանի ներդրումային ծրագրերին

13:26 04.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի «Արարատ Գրուպ» ջրերի գործարան` ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին: Վարչապետին տեղեկացվել է, որ գործարանն արտադրում է ջուր, հանքային ջուր և քաղցրահամ գազավորված ըմպելիքներ: 2007 թվականից մինչ օրս գործարանում կատարվել է 40 մլն դոլարի ներդրում, այն ակտիվ գործունեության փուլ է մտել 2014 թվականից: Արտադրանքի 80 տոկոսն արտահանվում […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին երկրի ազգային տոնի առթիվ

13:23 04.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային այն երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Լեհաստանի միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական կապերը և արդյունավետ համագործակցությունը կշարունակեն ամրապնդվել և խորանալ` որակական նոր մակարդակի բարձրացնելով երկկողմ հարաբերությունները: Հանրապետության նախագահը Անջեյ Դուդային […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիսապետի Կրետեի հայկական եկեղեցու 350-ամյակի միջոցառումները

22:53 03.05.2019

Մայիսի 3-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Կրետե (Հունաստան)` հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությանն ուղեկցում են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Ռուսաստանի և Նոր […]

̰
Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքը

22:08 03.05.2019

Մայիսի 3-ին տեղի ունեցավ հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի փակման և փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Ողջունելով էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և պատվիրակության մյուս անդամներին՝ հայկական կողմի համանախագահ Վահագն Մելիքյանն իր գոհունակությունը հայտնեց միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակներում կատարված աշխատանքի կապակցությամբ։ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծեց երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկու կողմերի դեսպանների գործադրած […]

̰
Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ

21:11 03.05.2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ․ «Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, լրատվության դաշտի բոլոր գործիչներին, բոլոր նրանց, ովքեր ապահովում են տեղեկացված լինելու մեր սահմանադրական իրավունքի իրացումը, նպաստում հանրային կարծիքի ձևավորմանը, աջակցում քաղաքացու հասարակական և իրավական գիտակցության բարձրացմանը: Հասարակական կարգի պահպանման և քաղաքացու […]

̰
Իրազեկում վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

20:31 03.05.2019

2019 թվականի մայիսի 5-ին ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N113-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N439-Ն որոշումը: Համաձայն որոշման պահանջների՝ անհրաժեշտ է վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման […]

̰
Արցախի խորհրդարանն ընդունել է պետական բյուջեում առաջարկվող փոփոխություններին առնչվող օրենքը

20:15 03.05.2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ապրիլի 3-ի նիտում ընդունել է ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, առաջին ընթերցումից հետո, ԱԺ Կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան, պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, որոնց վերաբերյալ կառավարության դիրքորոշումը քննարկվել է ֆինանսաբյուջետային և […]

̰
Վարչապետը և ԱՄԷ պետնախարարը քննարկել են երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները

19:57 03.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է մայիսի 2-ին Երևանում հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը, որը լավ հարթակ է հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացման հարցերը քննարկելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է […]

̰
Արդյո՞ք Եկեղեցուն պատկանող գույքի սեգմենտների վերաբերյալ պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել. վարչապետը` կաթողիկոսի հետ հանդիպմանը

16:33 03.05.2019

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Վեհափառ տեր Հոգևոր հայրեր Կառավարության հարգելի ներկայացուցիչներ Ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար և շատ կարևոր […]

̰
Արմեն Սարգսյանը Մատենադարանի ղեկավարության հետ քննարկել է ինստիտուտի միջազգայնացմանն ուղղված ծրագրերը

16:06 03.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի, տնօրենի գիտական գծով տեղակալ Կարեն Մաթևոսյանի, գիտքարտուղար Վահե Թորոսյանի, միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի հետ: Զրուցակիցները քննարկել են Մատենադարանի հեռանկարային զարգացման և միջազգային համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես անդրադարձել Մատենադարանի գործունեության միջազգայնացմանն ու տարածաշրջանային նշանակության բարձրացմանն […]

̰
Հայաստան ենք այցելել՝ հետևելով Արմեն Սարգսյանի կոչին. նախագահը հանդիպել է «Ֆրաունհոֆեր»-ի պատվիրակության հետ

15:57 03.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտի (Fraunhofer IPK) պատվիրակությանը՝ ինստիտուտի նախագահության անդամ, Եվրոպական քաղաքականության և բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Յենս Գյունթեր Նոյգեբաուերի գլխավորությամբ: Հայաստան այցելության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած տարվա նոյեմբերին, երբ Հայաստանի նախագահը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում այցելել էր «Ֆրաունհոֆեր» ինստիտուտ և, ի […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

12:38 03.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» […]

̰
Մայիսի 2-3-ը բացահայտվել է հանցագործության 76 դեպք

10:33 03.05.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 2-3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության 21, մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 11, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6, յուրացման կամ վատնման 4, ծեծի 3, կողոպուտի և սպանության սպառնալիքի 2-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, թմրամիջոցի […]

̰
25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ վարկային կազմակերպության աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար

10:09 03.05.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վարկային կազմակերպության աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 25-ամյա երիտասարդի: 2019 թվականի հունվարի 21-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ անհայտ անձը ժամը 09:10-ի սահմաններում մտել է Երևան քաղաքում գործով վարկային կազմակերպություն և […]

̰
Արմինե Մարգարյանն ազատվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից

21:15 02.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմինե Մարգարյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Արմինե Մարգարյանն այդ պաշտոնում նշանակվել էր փետրվարին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը, որում նշանակվել էր 2018թ. հուլիսի 2-ին։

̰
ՄԱԿ-ն իր կառույցներով պատրաստ է շարունակել սերտ համագործակցությունը հայ գործընկերների հետ

21:00 02.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի հայաստանյան կազմակերպությունների ղեկավարներին՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի կառույցների միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը և բարձր գնահատել մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է հավակնոտ բարեփոխումների օրակարգ և անհրաժեշտ է […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄԷ պետնախարարին. քննարկվել են ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը վերաբերող հարցեր

20:15 02.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ ՀՀ նախագահը ողջունել է միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը և վստահություն հայտնել, որ բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ համաձայնություն է […]

̰
Բացահայտվել է Երևանում կատարված սպանության և ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը. մեկ անձ ձերբակալվել է

09:53 02.05.2019

ՀՀ  քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու մայիսի 1-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, Շենգավիթ բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանում գործող տաքսի ծառայություններից մեկի վարորդը հիվանդանոց է տեղափոխել երկու եղբայրների՝ […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսերը

17:57 01.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Ճապոնիայի կայսերը՝ գահը ստանձնելու առթիվ։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ մեկնարկած նոր Ռեյվա դարաշրջանի անվանումն ու խորհուրդը կոգեշնչեն բոլորիս՝ միավորվելու հանուն համամարդկային արժեքների և ընդհանուր ապագայի: Նախագահ Արմեն Սարգսյանը կայսերը և կայսերական ընտանիքին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը

17:10 01.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ միասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Աշխատանքի օրվա առթիվ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած տոնական համերգ-միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էր նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ տիկնոջ հետ: Հայ աշխատավորին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցում էին «Գրանդ հոլդինգ» ընկերության աշխատակիցները:    

̰
Մենք պետք է ուղղենք մեր մեջքը, հավատանք մեր ուժերին և մեր աշխատանքով հարստանանք և հարստացնենք. Փաշինյան

12:52 01.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Բոլորիս շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Հայաստանի կառավարության խնդիրն ու նպատակն է երկրում իրականացնել տնտեսական հեղափոխություն։ Ինչպես քաղաքական հեղափոխության, այս դեպքում էլ մեզ համար հիմնական և առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը: Այսինքն՝ […]

̰
Բոլոր արժեքները և արժեքավոր ամեն ինչ ստեղծվում են մարդու աշխատանքի շնորհիվ․ Արմեն Սարգսյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

10:06 01.05.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Աշխատանքի օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիդ: Բոլոր արժեքները և արժեքավոր ամեն ինչ՝ հանապազօրյա հացից մինչև նորագույն տեխնոլոգիա, մշակութային արժեքից մինչև տնտեսական նվաճում, ստեղծվում են մարդու աշխատանքի շնորհիվ: Պատահական չէ, որ մարդկային կապիտալն ամենաթանկն է աշխարհում: Աշխատանքը մղում […]

̰
BACK_TO_TOP