22:30 30.04.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է ջազի հայ վարպետներին և համերգային ծրագրով մայրաքաղաքում գտնվող «Գրեմմի« մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային: Քաղաքապետը շնորհավորել է ջազի վարպետներին Ջազի միջազգային օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել այսօր երեկոյան երևանյան համերգի ժամանակ երևանցիներին ու հյուրերին ջազառատ երեկո պարգևելու համար: https://www.facebook.com/Yerevanofficial/videos/290340105209724/ Գոնսալո Ռուբալկաբան ժամանակակից ջազի ամենակարկառուն և հռչակավոր ներկայացուցիչերից է: Նա […]
21:59 30.04.2019
Մայիսի 1-ից կմեկնարկի Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը: Այցելուները, սակայն, դեռ որոշ ժամանակ չեն կարողանա օգտվել այգու մուտքի մոտ տեղադրված խաղային ատրակցիոններից: Փակ կլինեն նաև սրճարաններն ու հանրային սննդի մյուս կետերը: Պատճառը հինգ տնտեսվարողների հետ վեցամսյա պայմանագրերն են, որոնց ժամկետները լրացել են: Ապրիլի 25-ին տնտեսվարողներին ուղարկվել են գրավոր ծանուցումներ, որպեսզի նրանք իրենց պատկանող գույքը հեռացնեն […]
20:53 30.04.2019
Ապրիլի 29-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել, որ Երևանում գործող «Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊ ընկերության աշխատակիցները ԱՄՆ և Կանադայի օգտատերերի շրջանում տարածում են համակարգչի անվտանգությանը վերաբերող կեղծ նախազգուշացումներ։ Դրանցում նշվում է, որ խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է զանգահարել անվճար հեռախոսահամարով։ Տվյալ հեռախոսահամարի զանգերին ևս պատասխանում են ընկերության աշխատակիցները և իբր խնդիրը լուծելու համար զանգահարած […]
20:30 30.04.2019
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի երևանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրային և ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանին: Քննարկել են ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ժամկետներին և պայմաններին առնչվող մի շարք հարցեր: Հյուրերը գոհունակությամբ նշել են, որ Հայաստանը նշանակալի առաջընթաց է արձանագրել կենսաչափական […]
19:46 30.04.2019
ՀՀ դատախազությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում ընտանեկան բռնության դեմ քրեաիրավական պայքարի հիմնական արդյունքները: Իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում ընտանիքում բռնության 397 դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դրանց գերակշիռ մասը՝ թվով 233-ը, հարուցվել են ծեծի ենթարկելու, 54-ը՝ դիտավորությամբ կամ անզգուշությամբ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու, 50-ը՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ […]
15:10 30.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր սկսվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքները: 2019 թ. հունվարի 1-ից Հայաստանն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան […]
21:30 29.04.2019
Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի նախաձեռնությամբ ապամոնտաժվում են Նար-Դոս փողոցի 75 շենքի դիմացի հատվածում ինքնակամ տեղադրված կրպակները: Կրպակները տիրապետողներին դեռևս 2018թ. դեկտեմբերին տեղեկացվել էր, որ իրենք առանց իրավահաստատող փաստաթղթերի զբաղեցնում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս և որ այդ կրպակները ենթակա են ապամոնտաժման: Ապրիլի 9-ին բոլորին ուղարկվել են գրավոր ծանուցումներ, որոնցով առաջարկվել է ծանուցումներն ստանալուց հետո 15-օրյա […]
20:28 29.04.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 29-ին ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության զարգացումը: Ընդգծելով, որ 2018թ.-ից Հայաստանը հանդիսանում է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի փոխնախագահ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի՝ վերոնշյալ կարևոր […]
20:12 29.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում` Երևանում, իմ տանը: Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո սա Ձեր առաջին այցն է, ինչը յուրահատուկ նշանակություն է հաղորդում այս այցին: […]
18:39 29.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է, որ ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը Հայաստանի համար եղել ու շարունակելու է մնալ կարևոր առաջնահերթություն: Նա շնորհակալություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն այս տարիների ընթացքում մեր երկրին ցուցաբերած աջակցության համար: Զրուցակիցները մտքեր […]
18:06 29.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գևորգ Մինասյանին ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում ՀՀ լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 239-Ն որոշմամբ հաստատված՝ ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գործունեության կանոնակարգի 2-րդ […]
17:22 29.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է կառույցի դերը հայապահպանության գործում և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել քննարկել ՀՄԸՄ-ի տարբեր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները: Գառնիկ Մկրտիչյանը վարչապետին է ներկայացրել առաջիկայում Հայաստանում և Սփյուռքում նախատեսված ՀՄԸՄ միջոցառումների ծրագիրը: Նշվել է, որ արդեն մայիսի 10-11-ին Աթենքում անցկացվելու […]
16:00 29.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՄԸՄ ներկայացուցիչները ներկայացրել են կառույցի կողմից իրականացվող ծրագրերն ու նախանշել առաջիկա անելիքները: ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանն ասել է, որ իրենց կազմակերպությունը պատրաստ է այսուհետ ևս իր ծրագրերով աջակից լինել Հայաստանին: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն […]
21:02 27.04.2019
Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր անկյուններում հայերը` հայ ժողովրդի և մարդկության բարեկամների հետ միասին ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բազմաթիվ ժողովուրդներ, համայնքներ և հասարակություններ միացան այս ոգեկոչմանն ամբողջ աշխարհում: Մենք երախտապարտ ենք նրանց բոլորին՝ աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին, խորհրդարանականներին, բարերարներին, գիտնականներին, լրագրողներին և մարդու իրավունքների պաշտպաններին` Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի օրը հայ ժողովրդի կողքին […]
19:22 27.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Նորին Մեծություն Վիլլեմ-Ալեքսանդրին ծննդյան օրվա և Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ շուրջ քսանյոթ տարիների պատմություն ունեցող հայ-նիդերլանդական դիվանագիտական հարաբերությունները զարգացել են փոխըմբռնման և հարգանքի մթնոլորտում: Համոզմունք հայտնելով, որ երկու պետությունների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել՝ […]
10:31 27.04.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Նախագահը երախտագիտություն է հայտնել հայտնի ռուսաստանցի լրագրող Սվետլանա Կուլչիցկայային եւ նրա թիմին Արցախի պատմության ու ազգային- ազատագրական պայքարի մասին նման արժեքավոր գործի ստեղծման համար:
21:15 26.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիտել են Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը։
21:01 26.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Խորհրդակցությանը մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն ու ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչները: «Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում դեղերի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ, ահազանգեր է ներկայացրել նաև Հաշվեքննիչ պալատը: Վերջերս կառավարության որոշմամբ այս ոլորտում որոշակի […]
20:27 26.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր ներկա է եղել Creative Armenia մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել են «Ստվերների արվեստ» խորագիրը կրող լուսանկարչական մրցույթի արդյունքները։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև «Creative Armenia Network» նորաստեղծ հարթակը։ Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ ստեղծագործելը և արվեստը մարդկային էության ամենակարևոր […]
17:31 26.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Pro Chess League շախմատի ակումբային մրցաշարի 2019թ. եզրափակիչ փուլ անցած «Հայկական արծիվներ» (Armenia Eagles) թիմի անդամներին: Եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Սան Ֆրանցիսկոյում՝ մայիսի 4-ին և 5-ին: Հայաստանը ներկայացնող թիմի ավագ, ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը վարչապետ Փաշինյանին է ներկայացրել «Հայկական արծիվներ» թիմի անդամներին՝ Զավեն Անդրիասյանին, Հայկ Մարտիրոսյանին, Գոռ Վարդանյանին, […]
16:28 26.04.2019
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 26-ին ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Քեփենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա է բավական լայն և բազմաշերտ օրակարգ՝ միաժամանակ հույս հայտնելով, որ տարբեր մակարդակներով փոխայցելությունները իրենց նպաստը կունենան նաև հայ-ֆրանսիական […]
15:50 26.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ բին Համադ Սաադ Ալ Հաջրին (նստավայրը՝ ք․ Թեհրան): Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ: Հանրապետության նախագահն իր խորը երախտագիտությունն է հայտնել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնմանը կատարական կողմի ցուցաբերած մեծ աջակցության […]
10:47 26.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հովհաննես Հարությունյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հարությունյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
22:22 25.04.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ելույթ է ունեցել Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովի ընթացքում։ Դավիթ Տոնոյանի ելույթը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը և անձամբ պաշտպանության նախարարին` բանակի գեներալ Սերգեյ Կուժուգետի Շոյգուին, արդեն ավանդական դարձած՝ Մոսկվայի միջազգային անվտանգության համաժողովին մասնակցելու հրավերի համար: Միջազգային […]
21:33 25.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 25-ին ստորագրել է ԱԺ ընդունած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը:
20:15 25.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Վարչապետը ողջունել է պարոն Կեպենեկյանի այցը և կարևորել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ժորժ Կեպենեկյանի գործունեությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: «Ցանկանում եմ […]
19:18 25.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է մայրաքաղաքում գտնվող Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան: Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը, որոնք քաջածանոթ են 20-րդ դարի այդ երկու մեծահամբավ արվեստագետների գործերին, տուն-թանգարանի տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի տարածքում, ծանոթացել ցուցադրություններին, շենքային պայմաններին և դրանց հետ կապված խնդիրներին: Շրջայցից հետո Հանրապետության […]
14:17 25.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյաններին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Գյումրիի պատմական միջուկի վերականգնման ծրագրերի մասին՝ նշելով, որ օտարերկրյա այցերի շրջանակում իր հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնում […]
12:34 24.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Մեզ հետևողականորեն զրկել են այն հողից, […]
12:18 24.04.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել հուշակոթողին: Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել […]