18:21 01.04.2019
ՀՀ վարչապետի որոշմամբ` Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար է նշանակվել Արթուր Ասոյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Արթուր Ասոյանին նշանակել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար»,- ասված է որոշման մեջ։ ՀՀ վարչապետի մեկ […]
14:28 01.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Կողմերը կարևորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը և վերջինիս […]
13:54 01.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 1-ին ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
13:05 01.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: «Հայաստանի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Բազմադարյա մշակութային կապեր ունեցող հայ և ասորի ժողովուրդները պատմական ճակատագրի բերումով միասնաբար դիմագրավել են բազում փորձությունների, կիսել միմյանց և՛ վիշտը, և՛ ուրախությունը: Աշխարհով մեկ սփռված ասորիների մի […]
11:05 01.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում IBM ընկերության տնօրեն Իրիս Ջեբայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության շրջանակն ու հնարավոր համատեղ ծրագրերը: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության զարգացման հարցում: Նա ընդգծել է, որ այս ոլորտում առաջամարտիկը լինելու […]
14:00 30.03.2019
Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջև: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները: Անդրադարձ է եղել նաև մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձևավորված օրակարգի հետագա իրականացման […]
00:39 30.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Սեբաստիան Կուրցը կարևորել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Զրուցակիցներն անհրաժեշտ եմ համարել, որպեսզի երկու երկրների կառավարությունները շարունակեն […]
23:15 29.03.2019
Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր վարչապետին դիմավորել են ջերմորեն և բուռն ծափահարություններով: Վարչապետը նշել է, որ իր աշխատանքային ու պաշտոնական այցերի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները իր ամենասպասված հանդիպումների թվում են: «Իսկապես Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների առանցքային և կարևորագույն իմաստն այն […]
22:26 29.03.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Հանդիպումը տեղի ունեցավ դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները: Նրանք խնդրի էության և բանակցային գործընթացի վերաբերյալ առանցքային մի շարք կետերի շուրջ մտքեր փոխանակեցին։ Երկուստեք շեշտվեց խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծման կարևորությունը և […]
22:02 29.03.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: […]
21:51 29.03.2019
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Ավստրիայի նախագահը ջերմորեն ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Ալեքսանդր Վան Դեր Բելենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ակտիվ գործընթացների կապակցությամբ […]
20:29 29.03.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականներ Ռուբեն Շուգարյանին և Լևոն Խաչատրյանին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Դիվանագիտական ծառայության մասին: Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ […]
13:20 29.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վարդան Մելքոնյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին նշանակել Ջրային կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
09:24 29.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից, Չինաստանից, Դանիայից, Իսպանիայից Հայաստան ժամանած մի խումբ ականավոր գիտնականների, որոնք մեր երկրում են՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին։ Նախագահ Սարգսյանը ողջունել է գիտնականների այցը և հույս հայտնել, որ գիտաժողովից հետո նրանց կապը Հայաստանի հետ էլ ավելի կամրանա: «Վստահ եմ, […]
20:15 28.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 28-ին մասնակցել է «Օրբելի» կենտրոնի կազմակերպած «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովին: Տիգրան Ավինյանն իր ելույթում խոսել է Հայաստանի զարգացման քաղաքականության ուղղությունների վերաբերյալ, որոնց հիմքում ընկած է քաղաքացու և անհատի բարեկեցության տեսլականը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Նա ասել է, որ հասարակական հարաբերությունների կարգավորման և հանրային կյանքի տարբեր բնագավառներում […]
18:30 28.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ռազմական «Մի-8» ուղղաթիռի վթարի ենթարկվելու և դրա հետևանքով մարդկային զոհերի մասին: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ղազախստանի Հանրապետության Կըզըլորդայի մարզի Ժալագաշի շրջանում ռազմական «Մի-8» ուղղաթիռի վթարի ենթարկվելու և դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին: Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ […]
12:50 28.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջնորդության դպրոցի ունկնդիրների հետ: Նախագահն անմիջական զրույց է ունեցել երիտասարդների հետ, երկխոսության ձևաչափում պատասխանել երկրի զարգացման տեսլականին, տնտեսության հեռանկարային ոլորտներին վերաբերող նրանց հարցերին, ինչպես նաև լսել երիտասարդների կարծիքներն ու տեսակետները: Ընդգծելով երիտասարդների՝ որպես վաղվա առաջնորդների դերը՝ նախագահը կարևորել է նրանց մասնակցությունն ու ներգրավվածությունը երկրի կյանքի տարբեր […]
00:18 28.03.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով մարտի 26-ին մեկնել է ԱՄՆ: Մարտի 27-ին Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կանզասի նահանգապետ Լորա Քելլիին (Laura Kelly)։ Հանդիպման ընթացքում Կանզասի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին նահանգապետ Քելլիին է ներկայացրել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Կանզաս նահանգի միջև ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները և իրականացվող […]
22:21 27.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ներկա է գտնվել «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ «Օրբելի» կենտրոնը Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է, որը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Բազմիցս […]
18:52 27.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին: Լիլիան Մորի-Պասկիեն նշել է, որ իրենք ուշադիր հետևել են նախորդ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին: Խոսելով դեկտեմբերին մեր երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին՝ ԵԽԽՎ նախագահը խիստ կարևորել է այդ ընտրությունների անցկացումը երկրում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից: Նշելով, որ ժողովրդավարության […]
16:47 27.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ: Վարչապետը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն Հայաստանի համար կարևոր գործընկերներ են ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության ուժեղացման գործընթացում: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ նախորդ տարի սկիզբ առած քաղաքական փոփոխությունները հենց այս գործընթացների հետ էին կապված, դրանցում արտաքին որևէ […]
16:18 27.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Ամերիկայի առևտրի պալատի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատին անդամակցող միջազգային ընկերություններն իրենց գործունեության ընթացքում նպաստել են նոր գործարար մշակույթի և արժեքների ձևավորմանը: Հանրապետության նախագահն ընդգծել է, […]
11:23 27.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:
20:08 26.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ: Վարչապետի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ բարեկամ Իրանին պատուհասած ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու լուրից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին […]
15:46 26.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արշակ Հովսեփյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արշակ Հովսեփյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
15:39 26.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել 15 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով իրականացված աշխատանքներին ու արտադրական գործընթացին: Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ: Տեղեկացվել է, որ արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ […]
12:41 26.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Արմեն Սարգսյանը, ով 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է, Պերճ Սեդրակյանի հետ խոսել է ՀԲԸՄ ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին, հատկապես կարևորել կրթական, մշակութային և հումանիտար այն ձեռնարկները, որոնք նպատակ […]
21:34 25.03.2019
Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հանդիպում կունենա Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետ […]
21:03 25.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Ողջունելով ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է մեր երկրի զարգացման օրակարգին վերաբերող տարբեր հարցեր քննարկելու համար: Իր խոսքում կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ տնտեսական ներկայիս իրավիճակին, […]