20:23 20.03.2019
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն Ղազախստանի հետագա զարգացմանն ու առաջընթացին: Մեր ժողովուրդների միջև ջերմ բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն ամուր հիմք են հանդիսանում միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդման համար: Պատրաստակամություն եմ հայտնում սերտորեն համագործակցել Ձեզ հետ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով՝ հայ-ղազախական […]
20:14 20.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ:
17:07 20.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Բեջի Կաիդ Էսսեբսիին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Թունիսի միջև բարեկամական հարաբերություններն ավելի կընդլայնվեն և կզարգանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության և առաջընթացի։
17:00 20.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Global Citizen Forum-ի հիմնադիր Արմանդ Արտոնին: Արմանդ Արտոնը ներկայացրել է այս տարի հոկտեմբերին Երևանում իրենց կողմից կազմակերպվող Global Citizen Forum-ի նախնական ծրագիրն ու նշել, որ իրենց նպատակն է մեծացնել Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում: Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովին առնչվող հարցեր:
13:55 20.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Մոզամբիկի Հանրապետության նախագահ Ֆիլիպե Զասիտու Նյուսիին և Զիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմմերսոն Դամբուձո Մնանգագվային՝ այդ երկրներին պատուհասած «Իդայ» արևադարձային ցիկլոնի հետևանքով գրանցված բազմաթիվ զոհերի և ավերածությունների կապակցությամբ: Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Մոզամբիկի և Զիմբաբվեի նախագահներին, զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել է տոկունություն, իսկ բոլոր տուժածներին՝ […]
13:09 20.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի՝ «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Նա Հանրապետության նախագահին տեղեկացրել է Հայաստանում «Վեոլիա» ընկերության գործունեության ու ծրագրերի մասին:
11:24 20.03.2019
Մարտի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը: Նիստի ընթացքում կազմկոմիտեի անդամները քննարկել են խաղերի կազմակերպման հետ կապված տարաբնույթ հարցեր և հստակեցրել շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը: Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Այս տարի լրանալու է խաղերի անցկացման […]
10:58 20.03.2019
Մարտի 19-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին: Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Ալեքսանդր Վան դեր Բելլենը շնորհավորեց Արմեն Պապիկյանին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: Ավստրիայի նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Ավստրիայի միջև […]
10:39 20.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սրճարանում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ 2019թ. հունվարի 1-ին՝ ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Երևանի Կողբացի փողոցում գործող սրճարանում իր պայուսակից հափշտակվել է դրամապանակը: Նույն օրը՝ […]
21:27 19.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, ով ժամեր առաջ հայտարարել էր, որ այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը՝ մնալով միայն երկրի անվտանգության խորհրդի նախագահի և իշխող՝ Նուր Օթան կուսակցության ղեկավարի պաշտոններին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ղազախստանի առաջընթացի և զարգացման ապահովման գործում նախագահ Նազարբաևի անգերագնահատելի դերակատարումը և եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների […]
21:03 19.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և հավելել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները բարձրացել են նոր մակարդակի: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, […]
20:54 19.03.2019
2019 թվականի մարտի 8-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Նոր Նորքի բաժնում տված հաղորդմամբ քաղաքացին հայտնել է, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող իր կնոջը կենտրոնից դուրս գրելու և նրա կողմից հաշմանդամության կարգ ստանալու, ինչպես նաև անվճար դեղորայք ձեռք բերելու հիմք հանդիսացող հիվանդության վերաբերյալ եզրակացություն տալու համար հիշյալ կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչը 2017թ. փետրվարի […]
20:42 19.03.2019
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ, հնգօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա: Այցի օրակարգում Երևանի տրանսպորտային բարեփոխմանը միտված հանդիպումներ են: Մասնավորապես, նախատեսվում են այցելություններ Չեխիայի տարբեր քաղաքներ, հանդիպումներ մայրաքաղաք Պրահայի հանրային ուղևորափոխադրող ընկերության, հանրահայտ ավտոարտադրողներ «Շկոդա էլեկտրիկ» և «Իվեկո» ընկերությունների, ինչպես նաև Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության և այլ կազմակերպությունների ու գերատեսչությունների […]
20:32 19.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար և ճանաչված դիզայներ Ջեյմս Թուֆենկյանին: Վարչապետը ողջունել է Ջեյմս Թուֆենկյանի գործունեությունը Հայաստանում և Արցախում՝ նշելով, որ «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացումը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի զարգացման համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը տնտեսական հեղափոխություն իրականացնելու շրջանակում բարեփոխումներ է իրականացնում գործարար […]
19:05 19.03.2019
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Սա մեր երրորդ ասուլիսն է, հանդիպումն այս ձևաչափով, եթե չեմ սխալվում, և այս ընթացքում ես հնարավորինս խուսափեցի հընթացս հարցերին պատասխանել, որպեսզի մեր այս հանդիպումն ավելի պահանջված լինի: Մինչ ձեր հարցերին պատասխանելու փուլին անցնելը ցանկանում եմ երկու կարճ նկատառում անել և կիսվել մի նորությամբ, որն այսօր առավոտյան […]
15:18 19.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։ Լևոն Արոնյանը Հանրապետության նախագահին պատմել է առաջիկա ծրագրերի ու մրցաշարերի մասին՝ նշելով, որ բավականին հագեցած տարի է սպասվում: Նախագահ Սարգսյանը, հաջողություններ մաղթելով Լևոն Արոնյանին, մասնավորապես ասել է. «Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգևում մեր ժողովրդին»: Նախագահը […]
14:57 19.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարդանովային և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, որտեղ ունեցել է և ունի բազմաթիվ գործընկերներ ու ընկերներ: Նախագահը նշել է, որ իր գիտական […]
11:47 19.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու էլեկտրատեխնիկայի խանութ-սրահից դյուրակիր համակարգիչ գողացած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 3-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, անհայտ անձը ՍՊ ընկերության՝ Արշակունյաց պողոտայում գործող էլեկտրատեխնիկայի խանութ-սրահից առերևույթ հափշտակել է «Չուվի» մոդելի դյուրակիր համակարգիչ՝ պատճառելով 278 900 դրամի գույքային վնաս: […]
11:19 19.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 18-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ գործադիր տնօրեն Սյուրկանի Կասիմի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է նախարարության և ԱԶԲ-ի միջև ճանապարհաշինության, ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում ևս գործակցության խորացման կարևորությունը։ Նախարարը ԱԶԲ գործադիր տնօրենին մանրամասն ներկայացրել է […]
10:16 19.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 18-ին ստորագրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
09:43 19.03.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրենների հետ: Քաղաքապետը առանձնակի կարևորել է պատշաճ բուժծառայության մատուցումն ու բնակիչների հանդեպ հոգատար վերաբերմունքը: «Պետք է բոլոր դրական կողմերը մենք մեզ համար հանենք, բացասականները հասկանանք և տեսնենք, թե ինչպես պետք է շտկենք այդ բացասական կողմերը, որպեսզի արդեն այդ շտկումների միջոցով ավելի լավ արդյունքներ […]
22:36 18.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը: Այն բեմադրվել է հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի պատմվածքի հիման վրա: Մարտի 18-ը միջազգայնագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է։
13:15 18.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Շենգավիթ համայնքում «Գրանդ Հոլդինգ» ընկերության կողմից կառուցված բնակելի շենքի բացման արարողությանը: Շենքը կառուցվել է «Գրանդ Հոլդինգի»-ի կազմի մեջ ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրների լուծման համար: Կառավարության ղեկավարը շրջել է շենքի բնակարաններով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել բնակարանամուտ տոնած քաղաքացիներին: Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող շենքում առկա է մեկից մինչև […]
10:46 18.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ծննդյան տոնի առթիվ: «Ձեր պաշտոնական այցը Հայաստան և դրա շրջանակներում մեր հանդիպումները բավականին արդյունավետ էին և մեկ անգամ ևս հնարավորություն ընձեռեցին ընդգծել հայ և վրացի ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններն ու անդրադառնալ մեր երկրների համագործակցության հեռանկարներին»,- նշել է նախագահ Սարգսյանը: […]
11:55 17.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին՝ երկրի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ։ Նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է Իռլանդիայի հետ երկխոսություն հաստատել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միասնական ջանքերի շնորհիվ կձևավորվի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով հագեցած հայ-իռլանդական հարաբերությունների օրակարգ։
21:38 15.03.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, որոնք մեծ դեր ունեն Հայաստանի զարգացման գործում: Օրենսդիր մարմնի ղեկավարը […]
21:25 15.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության անդամների հետ: Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտի բարեփոխումներին վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով ընդգծել են կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների կարևորությունը: Գործարարները նշել են, որ այսօր երկրում ստեղծվել են մրցակցային բիզնես պայմաններ, ազատ շուկայական հարաբերություններ, […]
21:21 15.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 15-ին ստորագրել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
20:26 15.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Տավուշի մարզի՝ 88-ամյա բնակչուհու սպանության դեպքը. սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին: 2019թ. մարտի 15-ին՝ ժամը 11:40-ին, Ոստիկանությունից հաղորդում է ստացվել 88-ամյա կնոջ սպանության վերաբերյալ: Նախնական տվյալներով՝ Տավուշի մարզի բնակիչը՝ ծնված 1957 թվականին, կացնով հարվածել է իր՝ 1930 թվականին ծնված մոր գլխի շրջանին, […]
20:17 15.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին: Կարևորելով ՀԲ-ի կողմից մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակն է իրականացված քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական […]