TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.43 oC

Արխիվ

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքին

14:08 23.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ծանոթացել է թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք համակարգում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Դպրոցը կառուցվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ: Ժամանակակից մոտեցումներով կառուցվող սեյսմակայուն այս դպրոցը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, […]

̰
Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Փաշինյանը` Վանաձորի տնտեսական համաժողովում

13:52 23.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև Հայաստանի ու արտերկրի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է.  «Հիմնական հարցը, որ այսօր կախված է օդում` հետևյալն է, կարող է արդյոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն և կարող են արդյոք կառավարությունն […]

̰
«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին է նվիրաբերել ռադիոմետր սարքավորումներ

08:15 23.02.2019

Փետրվարի 22-ին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանն ընդունեց «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին: Արկադի Բալյանը շնորհակալություն հայտնեց այցի համար և բարձր գնահատեց վերջին 30 տարիների ընթացքում միության գործունեությունը Հայատանի Հանրապետությունում: «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունն իր գործունեությունը մեր երկրում իրականացնում է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից ի վեր: Միությունն ավարտում է հայաստանյան […]

̰
Հայրենիքին ծառայելն առաքելություն է. Նախագահը հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին

21:56 22.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: Ողջունելով հոգևոր պետերին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մեր եկեղեցին բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ ծրագրեր ունի, հսկայական անելիք, և այդ անելիքները շատ են թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, և թե՛ Արցախում»: Նախագահը պատրաստակամություն է հայտնել […]

̰
Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղար Մաչեյ Լանգի հետ

21:12 22.02.2019

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը փետրվարի 21-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մաչեյ Լանգի (Maciej Lang) հետ (պատասխանատու է տնտեսական դիվանագիտության, զարգացման համագործակցության, Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի քաղաքականության համար)։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում նախատեսվող փոխադարձ այցերի օրակարգի ձևավորման […]

̰
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

20:47 22.02.2019

Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին հանդիպել է Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը ներկա են եղել Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս Ադրուշան (Էնդի) Արմենյանը, Լաս Վեգասի […]

̰
Վարչապետը հյուրընկալել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

18:44 22.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ: Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Վեհափառ Տեր, Ամենայն Հայոց կաթողիկոս Վեհափառ Տեր, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ուրախ եմ շատ Ձեզ տեսնելու և հանդիպելու համար: Իհարկե, մենք նախկինում […]

̰
Կարևորը ոչ թե տանկն է, այլ խնդիրը, որ ուզում ենք լուծել տանկի միջոցով․ Փաշինյանը ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ է անցկացրել

17:48 22.02.2019

«Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար անհրաժեշտ է ունենալ գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների և պետական կառավարման համակարգի հստակ աշխատող մեխանիզմ»: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է իր գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Բացելով նիստը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը մեր կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն, և մենք այստեղ պետք […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդեռլանդների դեսպան Յոհաննես Դաումային

15:12 22.02.2019

Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի): Ողջունելով դեպանին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է նրա գործուն դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: Արարատ Միրզոյանը կարևորել է երկկողմ շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական համագործակցության սերտացումն ու փորձի փոխանակումը: Անդրադառնալով ներհայաստանյան վերջին զարգացումներին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը […]

̰
ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց․ Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են առողջական խնդիրներ

20:25 21.02.2019

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Վարդանյանին, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Օրեր առաջ՝ փետրվարի 19-ին, Պաշտպանի թեժ գծին արված ահազանգով Արթուր Վարդանյանը հայտնել է, որ իր առողջական վիճակը վատթարացել է, մասնավորապես՝ արդեն 12 օր է, ինչ չի կարողանում սնունդ ընդունել, ունի քաշի կորուստ, մարմնի […]

̰
Փաշինյանը կառավարության ներկայացուցիչ է նշանակել

11:48 21.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին: «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»,- ասված է որոշման մեջ:

̰
Արմինե Մարգարյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

11:34 21.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմինե Մարգարյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար։ Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Արմինե Մարգարյանին նշանակել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար»:

̰
«Իրավունքների պաշտպանության մեր բանաձևը հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար». վարչապետը մասնակցել է Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությանը

21:30 20.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությանը: Միջոցառմանը ներկա էին պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի դեսպաններ, հարգելի հյուրեր, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունում եմ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը: Շատ կարևոր ժամանակաշրջանում է տեղի ունենում այս մրցանակաբաշխությունը: Հայաստանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

20:19 20.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացման արարողությանը, որի ընթացքում համերգով հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարութամբ, և ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը: Համերգի տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։ Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը […]

̰
Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար. Նիկոլա Ազնավուրը՝ Նիկոլ Փաշինյանին

20:16 20.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը: Ողջունելով՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Շատ ուրախ եմ Ձեզ հանդիպելու համար և ուրախ եմ, որ հանդիպում ենք Երևանում: Հույս ունեմ, որ Ձեր հետագա ծրագրերն ավելի շատ կապված են Երևանի հետ, համենայնդեպս, մամուլում կան այդպիսի հրապարակումներ: Հույս ունեմ, […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան կապակցությամբ

20:13 20.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին: Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Խոր վշտով տեղեկացա հայազգի մեծ բարերար, ականավոր ազգային գործիչ Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան մասին: Հիրավի, նրա կյանքից հեռանալը մեծ կորուստ է մեր ողջ ժողովրդի համար, ում նա ծառայել է անմնացորդ նվիրվածությամբ և մեծագույն պատասխանատվությամբ: Անգնահատելի է Լուիզ Սիմոնի ավանդը հայապահպանության, անկախ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան կապակցությամբ   

20:09 20.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան մասին: Ծնված լինելով հայրենիքից հեռու և սերելով Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքից՝ տիկին Տեր-Մինասյանն իր գործունեությունը նվիրել է Հայաստանին և հայոց պատմությանը: Անահիտ Տեր-Մինասյանը Հայաստանի առաջին Հանրապետության, ինչպես նաև հայկական սփյուռքի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

19:01 20.02.2019

Փետրվարի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: ՀՀ ԱԳ նախարարի և համանախագահների քննարկումների առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

18:56 20.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան և կարևորել նրանց դերակատարությունը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային միջազգային մանդատ ունեցող ձևաչափ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շնորհավորել […]

̰
Տիկին Մանուկյան-Սիմոնն ամենասերտ առնչությունն ուներ այն ամենի հետ, որ կոչվում է հայ ու Հայաստան. նախագահը ցավակցական հեռագիր է հղել

15:08 20.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր կսկիծ ու ցավ ապրեցի՝ ստանալով մեր ժողովրդի արժանավոր դուստր, ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան գույժը: Այս կորուստը չափազանց մեծ է Հայաստանի, Արցախի ու աշխարհասփյուռ հայության համար, քանզի Տիկին Մանուկյան-Սիմոնն ամենասերտ առնչությունն ուներ այն […]

̰
Բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

10:11 20.02.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը: Առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ: Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 19-ին՝ ժամը 04։35-ին, բժշկական կենտրոններից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան […]

̰
ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի վարչապետի հետ

20:14 19.02.2019

Փետրվարի 19-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին (Saad Hariri): Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև առևտրա-տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը։ Երկուստեք նշվեց, որ առաջիկայում Լիբանանի վարչապետի Հայաստան կատարելիք այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների առավել զարգացման համար։

̰
«Թումանյանական աշխարհը». ԱԺ-ում բացվել է Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցադրությունը

19:45 19.02.2019

Ազգային ժողովում փետրվարի 19-ին տեղի է ունեցել Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի Հովհաննես Թումանյանի անվան համար 32 դպրոցի սաները և ուսուցիչները: Շնորհավորելով ներկաներին բանաստեղծի 150-ամյակի […]

̰
Վարազդատ Կարապետյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ռուսական շուկայում իրացման հնարավորությունները

18:16 19.02.2019

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցները քննարկել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, հատկապես հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ռուսական շուկայում իրացման հնարավորությունները: Կարևորվել է ոլորտում երկու երկրների գործարարների միջև կապերի ամրապնդման արդյունքում փոխգործակցության նոր […]

̰
Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վե´ր կաց և քայլի´ր. Փաշինյանը՝ Դսեղում

15:39 19.02.2019

Կառավարության ֆեյսբուքյան էջում տեղ են գտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Դսեղ կատարած այցելության լուսանկարները, որոնցում Փաշինյանը մասնակցում է մեծ բանաստեղծի ծննդյան 150-ամյակի տոնակատարությանը, այցելում տուն-թանգարան, գրառում թողնում հուշամատյանում, ծաղիկներ խոնարհում շիրիմին: Լուսանկարներին կից Փաշինյանի ելույթի ժամանակ հնչած հետևյալ միտքն է. «Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վե՛ր կաց և քայլի՛ր», որից հետո նշվում […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին

15:12 19.02.2019

Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոյին: Ազգային ժողովի նախագահն արձանագրել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-շվեյցարական կապերը դինամիկ զարգացել են բոլոր ուղղություններով: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը պատրաստ է հայ-շվեյցարական համագործակցության շրջանակն առավել ընդլայնելու […]

̰
Մասիսի քաղաքապետին և ևս 10 անձի մեղադրանք է առաջադրվել  քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ

10:13 19.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության  բաժնում ավարտվել է 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 11 անձի: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքերի հանգամանքներն […]

̰
Այստեղ եմ նոր գործընկերություն սկսելու համար. Արմեն Սարգսյանն այցելել է Մյունխենի տեխնիկական համալսարան

17:02 18.02.2019

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մյունխենի տեխնիկական համալսարան։ Համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման սկզբում համալսարանի նախագահ Վոլֆգանգ Հերմանը, ողջունելով Արմեն Սարգսյանի այցը ուսումնական հաստատություն, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի նախագահին, ով նաև գիտնական է: Նա ներկայացրել է համալսարանի գործունեության հիմնական […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին

13:22 18.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ մաղթելով նրան քաջառողջություն և երջանկություն, իսկ Մոլդովայի ժողովրդին` խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Նախագահ Սարգսյանը կարևորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը Մյունխենի անվտանգության համաժողովի կայացման գործում

20:56 17.02.2019

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարեցտարի Մյունխենի անվտանգության համաժողովն ավելի ներկայացուցչական է դառնում, իսկ քննարկվող խնդիրներն արտացոլում են միջազգային անվտանգության արդի մարտահրավերները: Նախագահ Սարգսյանը կարևորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը համաժողովի՝ որպես միջազգային […]

̰
BACK_TO_TOP