TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+18.09 oC

Արխիվ

Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ֆրանսիական հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը»

11:01 14.02.2019

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds») այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: «Armenian Summit of Minds» անվանումը ստացած միջոցառումը կանցկացվի հունիսի 7-9-ը՝ Երևան և Դիլիջան քաղաքներում: Գագաթնաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսն է: Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի […]

̰
Արտակարգ իրավիճակների ոլորտում ՀՀ ԱԻ նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությունը շարունակական է

21:47 13.02.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն փետրվարի 13-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինին: Հանդիպման նպատակն էր քննարկել Արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետագա համագործակցության հեռանկարները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի […]

̰
ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ոլորտի կառավարումը» թեմայով աշխատաժողովը

21:33 13.02.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳՆ-ի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության կազմակերպած «Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ոլորտի կառավարումը» թեմայով աշխատաժողովը՝ նվիրված ՀՀ անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ միջև համագործակցության հարցերին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախարարությունների և […]

̰
Փաշինյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին

20:14 13.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Անգելիդիսի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Կիպրոսի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, պաշտպանական ոլորտներում համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների միջև ակտիվ […]

̰
Արման Օհանյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

17:14 13.02.2019

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արման Օհանյանին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 7-ի ԲԴԽ-9-Ո-36 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Օհանյանին նշանակել Կոտայքի մարզի առաջին […]

̰
Կփորձեմ ջանքերս ներդնել գիտության նկատմամբ հարգանքն ու գնահատանքը բարձրացնելու համար. Փաշինյանը պարգևատրել է գիտնականներին

16:51 13.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը: Մինչ հանդիսավոր արարողության մեկնարկը վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «ՀՀ ԳԱԱ մեծարգո նախագահ Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի մեծարգո հաղթողներ հարգելի գիտնականներ, հյուրեր Ահա արդեն չորորդ անգամն է, որ Հայաստանը գիտական աշխարհում իր մասին բարձրաձայնում […]

̰
Արմեն Սարգսյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը

13:09 13.02.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր և ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, […]

̰
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Թբիլիսիում մասնակցել է ԱլԳ երկրների խորհրդարանական աշխատակազմերի համար կազմակերպված Ձմեռային ակադեմիայի աշխատանքներին

00:23 13.02.2019

Վրաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի հրավերով մեկօրյա այցով Թբիլիսում է գտնվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը բացման խոսքով հանդես է եկել Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանական աշխատակազմերի համար GIZ-ի կողմից կազմակերպված Ձմեռային ակադեմիայի աշխատանքների մեկնարկի միջոցառմանը: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Տիգրան Գալստյանը շեշտել […]

̰
«CEPA-ն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ ԵՄ հետ գործընկերության և ՀՀ բարեփոխումների առաջխաղացման համար». վարչապետն ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ դեսպաններին

21:55 12.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել Եվրամիության անդամ երկրներից նման ներկայացուցչական պատվիրակությանը, որի հիմնական խնդիրն է խթանել Արևելյան գործընկերության տեսլականը և առաջընթացը: Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար` հատկապես ինստիտուցիոնալ շինարարության և տնտեսական զարգացման իմաստով: […]

̰
2019-ին նախատեսվում է ստերջացնել թափառող էգ շների շուրջ 75 տոկոսը

19:14 12.02.2019

Մայրաքաղաքում թափառող կենդանիների խնդիրներով այսուհետ կզբաղվի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը: Երևանի ավագանին այսօր կայացած նիստում միաձայն հավանություն է տվել որոշման նախագծին: Ներկայացնելով Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվող ՀՈԱԿ-ի նպատակները՝ բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը նշել է, որ կազմակերպությունը, համագործակցելով ոլորտի մասնագետների և մասնագիտացած միջազգային ու տեղական ՀԿ-ների հետ, համատեղ կմշակի և կիրականացնի թափառող կենդանիների […]

̰
Վարչապետը Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ է նշանակել

17:20 12.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆայել Զաքարյանը նշանակվել է Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Ռաֆայել Զաքարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,- ասված է որոշման նախագծում:

̰
Բակո Սահակյանը նոր նշանակում է կատարել

14:46 12.02.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Միքայել Վիրաբյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Բակո Սահակյանի մեկ այլ  հրամանագրով` Միքայել Վիրաբյանն ազատվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները […]

̰
ՄԻՊ-ի աշխատակազմում վարվում է առանձին վիճակագրություն տեղեկատվության ազատության ոլորտում գրավոր և բանավոր բողոքների վերաբերյալ. հանդիպում Պաշտպանի աշխատակազմում

00:23 12.02.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին և «Իրավունքի և ժողովրդավարության կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Թոբի Մենդելին: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին, նրանց բարձրացրած խնդիրներին պատշաճ արձագանքումն ապահովելը: Այն ներառում է նաև աջակցությունը լրագրողական […]

̰
Թափառող շներն այլևս բիզնես չեն լինելու. քաղաքապետարանը ստեղծում է կենդանիների վնասազերծման իր կենտրոնը

23:31 11.02.2019

Թափառող շները Երևանի բնակիչների համար իսկապես խնդիր են դարձել: Դպրոց, մանկապարտեզ գնացող երեխաներն ու աշխատանքի շտապող ծնողներն ամեն օր ստիպված են կտրել անցնել անտուն շների օղակը: Երևանի քաղաքապետարանը խնդրին մասին միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կան մշտական հասցեներ: Հիմնախնդիրը լուծելու համար նախատեսվում է ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»: «Մշակեցինք ծրագիր […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանին ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ

20:29 11.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: «Դուք, իրավամբ, 20-րդ դարի ամենատիտղոսակիր մարմնամարզիկներից մեկն եք, ում անունը, ի պատիվ մեր ժողովրդի, գրանցված է թե՛ Օլիմպիական խաղերի, թե ՛ողջ համաշխարհային սպորտի պատմության էջերում: Մարզական ակտիվ գործունեության ընթացքում գրանցած հաղթանակներով ու, մասնավորապես, հայտնի «ազարյանական խաչ»-ով Դուք, […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին

20:12 11.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Էդուարդ Թոփչյանի գլխավորած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, որում հնչել են Պյոտր Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան, Պեցցո կապրիչոզոն և Ռոկոկո թեմայով վարիացիաները թավջութակի և նվագախմբի համար: Համերգին հանդես է եկել նաև թավջութակահար Անաստասիա Կոբեկինան:

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Էլբակյանի ծննդյան 65-ամյակի առթիվ

20:07 11.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Էլբակյանի ծննդյան 65-ամյակի առթիվ: «Հարգելի պարոն Էլբակյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք որպես դերասան և ռեժիսոր արժանիորեն վայելում եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը։ Ձեր ժողովրդականությունը Դուք վաստակել եք Ձեր տաղանդի և թատրոնին անձնվիրաբար ու տևականորեն ծառայելու շնորհիվ։ Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահին Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի առթիվ

18:41 11.02.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին` արձանագրելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Մեր […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբերտ Ազարյանի ծննդյան օրվա առթիվ

16:34 11.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ: «Մեծարգո պարոն Ազարյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ձեր սպորտային նվաճումները բացառիկ են հայ մարմնամարզության պատմության մեջ։ Դուք քայլող լեգենդ եք ողջ հայության համար, ինչպես նաև ոգեշնչող օրինակ և ուսուցիչ եք պատանի մարզիկների համար։ Դուք այն անհատներից եք, ովքեր […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի առթիվ

14:49 11.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին` Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Իրանի կայուն ու փոխշահավետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը: Նա համոզմունք է հայտնել, որ դրա համար երկուստեք կներդրվեն նորանոր ջանքեր և ռեսուրսներ: Նախագահ Արմեն Սարգսյանը Հասան Ռոհանիին մաղթել […]

̰
«Պետական ծառայությունը չպետք է ընկալվի որպես բիզնես գործունեություն». Նիկոլ Փաշինյան

14:14 11.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում մասնակցել է «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին: Համաժողովին մասնակցում են ՀՀ մարզպետները, մարզպետարանների պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուներ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է տարածքային կառավարման և զարգացման ոլորտում […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը և Nestlé Waters ընկերության գործադիր տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները

22:43 09.02.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Nestlé Waters ընկերության գործադիր տնօրեն Մաուրիցիո Փաթառնելոյի հետ: Նշելով, որ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով, և մեր երկրի խմելու ջուրը լավագույններից է աշխարհում՝ զրուցակիցները խոսել են այս ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին։ Նրանք համակարծիք են եղել, որ կան փոխգործակցության լուրջ հեռանկարներ և պայմանավորվել են, որ […]

̰
ՀՀ նախագահը մասնակցել է ՀԲԸՄ 90-րդ ընդհանուր ժողովին

17:33 09.02.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 90-րդ Ընդհանուր ժողովին։ Երկու տարին մեկ գումարվող Ընդհանուր ժողովին ներկա են եղել  պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից։ Նախագահի  պաշտոնական կայքէջը հիշեցնում է, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը խոշորագույն հայկական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կրթական, մշակութային և հումանիտար ծրագրերի միջոցով իր […]

̰
Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին

16:56 09.02.2019

Փետրվարի 9-ին մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից,  Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահների հանդիպումը: Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը առանձնազրույցի ընթացքում բարձր են գնահատել այս տարիների ընթացքում երկու խորհրդարանների միջև առկա փոխգործակցությունը […]

̰
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետ

16:18 09.02.2019

Փետրվարի 8-ին Տալլին կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ: Զոհրաբ Մնացականյանը և Սվեն Միկսերը մտքեր փոխանակեցին երկու երկրների միջև բազմաոլորտ փոխգործակցության և հայ-էստոնական հարաբերությունների օրակարգի առավել ընդլայնման և հարստացման հնարավորությունների շուրջ: Երկուստեք ընդգծվեց, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմք է ծառայում երկկողմ օրակարգում […]

̰
Նախագահը ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին

13:10 09.02.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին, որը կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում։  

̰
Վարչապետը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ՏՏ համաշխարհային կոնգրեսի կազմակերպման աշխատանքները

12:54 09.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների և ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մասնավորապես, անդրադարձ է կատարվել աշնանը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները նշել են, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Կառավարությունն էլ հատկացրել է […]

̰
Նախագահը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հետ

11:41 09.02.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հետ, ով տարբեր տարիների զբաղեցրել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի և ներքին գործերի նախարարի պաշտոնները։ Նախագահ Արմեն Սարգսյանը և փորձառու պետական ու քաղաքական գործիչը մտքեր են փոխանակել միջազգային քաղաքականության ու անվտանգության հարցերի շուրջ, անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին […]

̰
Նորարարությունն է լինելու ապագա զարգացման լոկոմոտիվը, և Հայաստանն այստեղ շատ լավ դիրքերում է. Արմեն Սարգսյան

22:28 08.02.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում անցկացված ձեռնարկատիրության, նորարարության և քննադատական մտածողության թեմայով կոնֆերանսին։ Հանդես գալով ելույթով՝ Հանրապետության նախագահ, ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ՀԲԸՄ- ն և՛ համաշխարհային, և՛ մաքուր հայկական կառույց է, որը ծառայում է […]

̰
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Արցախում է

22:00 08.02.2019

Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Արարատ Միրզոյանին «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է ԱՀ Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների […]

̰
BACK_TO_TOP