TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Արխիվ

Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն

17:45 15.08.2022

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 15-ին այցելել է մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին: Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունեցել խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին

17:00 15.08.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին: Ուղերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի ժողովրդին Կորեայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Այս տարի լրացավ Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և ուրախությամբ պետք է արձանագրել, որ անցած երեք տասնամյակների ընթացքում մեզ հաջողվել է […]

̰
Երկու անձի կալանավորում Աչաջուր համայնքի բնակչի առևանգման գործով. ՔԿ

16:52 15.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 83-ամյա բնակչի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ Իջևան համայնքում հաշվառված 37-ամյա Սուրեն Մանուկյանը և 25-ամյա Արմեն Քամալյանը […]

̰
Արցախի նախագահն ընդունել է Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների

16:30 15.08.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների: Քննարկվել են միության գործունեությանն առնչվող հարցեր, ընդգծվել է պետական համապատասխան կառույցների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը՝ բարձրացված հարցերի իրավական կարգավորումների հստակեցման նպատակով: Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև շփման գծում վերջին սրացումներին և […]

̰
Յուրի Վորոբյովը ցավակցել է Հակոբ Արշակյանին առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքների կապակցությամբ

16:14 15.08.2022

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանին` «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հնդկաստանի նախագահին

16:06 15.08.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրաուպադի Մուրմուին Հնդկաստանի Անկախության 75-ամյակի առթիվ: Ուղերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության 75-ամյակի կապակցությամբ: Այդ տարիների ընթացքում Հնդկաստանը հասել է մեծ հաջողությունների՝ կառուցելով ժողովրդավարական պետություն, արձանագրելով նվաճումներ տնտեսության, գիտության և այլ բնագավառներում: Մեր ժողովուրդներին միավորում […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի իշխանին Ազգային տոնի առթիվ

13:53 15.08.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության իշխան Ալոիս Ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնին: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիխտենշտայնի Իշխանապետության ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ: Հայաստանը մեծապես կարևորում է Լիխտենշտայնի հետ հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք և կխորացնենք մեր երկրների միջև համագործակցությունը՝ ի շահ մեր […]

̰
Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

18:17 14.08.2022

Օգոստոսի 14-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

̰
Արցախի նախագահն Ամարասում մասնակցել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի պատարագին

17:23 14.08.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 14-ին Ամարասի վանական համալիրում մասնակցել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի  պատարագին։ Տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը պատարագից հետո ներկա է գտնվել նաև  խաղողօրհնեքի արարողությանը, ողջունել օրվա խորհրդի առթիվ վանքի հարակից հատվածում շրջանային վարչակազմի կողմից կազմակերպված բերքի հյուրասիրության մասնակիցներին։

̰
ՇՄ փոխնախարարը մասնակցել է «Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի համաժողովին

19:12 12.08.2022

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի եզրափակիչ համաժողովին։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել շրջակա միջավայրի որակի բարելավմանը և գյուղական բնակավայրերում գետերի ջրազրկման կրճատմանը` աջակցելով թափոնների կառավարման և շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկման ժամանակակից փորձի ներդրմանը՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ռումինիայում: Ողջունելով համաժողովի մասնակիցներին և […]

̰

19:00 12.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2022թ. մայիսի 30-ին «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքի ժամանակ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած զանգվածային անկարգությունների, խուլիգանության և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի […]

̰
Պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել՝ զարգացման հաջորդ քայլն անելու համար. վարչապետը պարգևատրել է ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին

18:51 12.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին՝ գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանին, թիմի ավագ Հրաչիկ Թավադյանին, շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանին, Սամվել Տեր-Սահակյանին և Մանուել Պետրոսյանին: Երկրից բացակայելու հանգամանքով պայմանավորված՝ հանդիպմանը ներկա չէին շախմատիստներ Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը: Շնորհավորելով հավաքականի անդամներին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճելու կապակցությամբ՝ […]

̰
Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայի Միությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

17:52 12.08.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայի Միությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Ավստրալիայի Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ […]

̰
Գնել Սանոսյանն ընդունել է «Fly Arna» ընկերության գործադիր և կոմերցիոն բաժնի տնօրեններին

17:10 12.08.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Fly Arna» ընկերության գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսին և ընկերության կոմերցիոն բաժնի տնօրեն Կարինե Անդրեասյանին։ Նախարարը ողջունել է Հայաստանի ազգային ավիափոխադրողի մեկնարկը և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։ Հանդիպման ժամանակ Էնթոնի Փրայսը նախարարին է ներկայացրել ընկերության շուկա մուտք գործելու առաջին քայլերը, գործունեության ընթացքում ի հայտ եկած […]

̰
Հարուցվել և վարույթ է ընդունվել Ստեփանակերտում տեղի ունեցած վթարի քրգործը. ԱՀ ՔԿ

17:06 12.08.2022

Արցախի Հանրապետության ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022թ. օգոստոսի 12-ին` ժամը 08:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան փողոցի ճանապարհահատվածում 1992թ. ծնված ՌԴ քաղաքացի Ի.Ֆ.-ի վարմամբ «HAVAL H9» մակնիշի և ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի 1996թ. ծնված Է.Գ.-ի վարմամբ «Վազ 21 07» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով վերջինիս ավտոմեքենայում գտնվող ուղևորներ՝ 1971թ. ծնված […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

19:10 10.08.2022

Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, մասնակցել «Պետական և ռազմական կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին հոսքի ավարտական հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, կրթական ծրագրերի ուսումնառուները, բարձրաստիճան հյուրեր, հրավիրյալ փորձագետներ: Սուրեն Պապիկյանը շնորհավորել է մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտներին, հանձնել ավարտական դիպլոմները և […]

̰
Արցախի նախագահն ընդունել է անհետ կորած զինծառայողների հարազատներին

18:50 10.08.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 10-ին ընդունել է  անհայտ  կորած զինծառայողների մի խումբ հարազատների: Հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։   Նախագահ Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է 44-օրյա պատերազմում անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող քայլերի մասին, պատասխանել նրանց հարցերին:   Հանդիպմանը մասնակցել է ԱՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը:

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին

18:26 10.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի Հանրապետության նախագահ Գիլյերմո Ալբերտո Սանտյագո Լասո Մենդոսային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Էկվադորի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Վստահ եմ, որ հնարավոր ջանքերը կներդնենք Հայաստան-Էկվադոր հարաբերություններին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Էկվադորի բարեկամ […]

̰

18:16 10.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ծովինար գյուղի երկու բնակչի՝ միմյանց նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշված գյուղի 33-ամյա բնակչի «գլխի բազմաթիվ վնասվածքներ», ինչպես նաև նույն գյուղի մեկ այլ՝ 57-ամյա բնակչի «ճկութային ֆալանգի ամպուտացիա» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն դիմելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 9-ին: Նախնական […]

̰
Երկու անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

17:43 10.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, չորս անձի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Արմավիր բժշկական կենտրոն ընդունվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել էր 2020թ. հուլիսի 27-ին՝ ժամը 23:00-ին: Դեպքի առթիվ […]

̰
N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի. ՀՀ ՊՆ

17:31 10.08.2022

Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

̰
Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել էր ԱԺ-ում

17:10 10.08.2022

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 10-ին ընդունել է Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Ռուստամ Բաքոյանը կարևորել է պատվիրակության այցը Հայաստան: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այն արդյունավետ […]

̰
ՊՎԾ-ի առաջին կիսամյակի վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել է 182 վերլուծական տեղեկանք

18:15 09.08.2022

Պետական վերահսկողական ծառայության Ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչության կողմից 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել են թվով 182 վերլուծական տեղեկանք, որոնցից թվով 144-ը՝ ռիսկերի գնահատման մեթոդաբանության վրա հիմնված։ «Պետական վերահսկողական ծառայության» մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչության կողմից վերոնշյալ օրենքով Ծառայությանը վերապահված վերահսկողական […]

̰
Բրազիլիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

17:32 09.08.2022

Օգոստոսի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություններ իր պատասխանատու գործում: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Բրազիլիայի նորանշանակ դեսպանը նշեց, որ կներդնի առավելագույն ջանքերը` երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի նախագահին

16:58 09.08.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբին: Նախագահի ուղերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Մեր ժողովուրդների միջև առկա ընդհանուր արժեքները, փոխադարձ հարգանքը և վստահությունն ամուր հիմք են բարեկամական հարաբերությունների խորացման համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Սինգապուրի […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է Բելառուսի դեսպանին

16:47 09.08.2022

2022թ. օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսեյ Բաբկովը, ինչպես նաև իր առաքելությունն ավարտած՝ պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Եվգենի Արտյոմենկոն: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Բաբկովին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ […]

̰
Լևոն Մինասյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

16:40 09.08.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լևոն Մինասյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Լևոն Մինասյանին 2022 թվականի օգոստոսի 16-ից ազատել պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից»,-ասվում է վարչապետի որոշման մեջ:

̰
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներին է ներկայացրել դատարանների նորանշանակ նախագահներին

16:06 09.08.2022

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներին է ներկայացրել դատարանների նորանշանակ նախագահներին: ՀՀ նախագահի` օգոստոսի 8-ի հրամանագրերով՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, իսկ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ […]

̰
42-ամյա տղամարդու՝ Սևանա լճում ջրահեղձ լինելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

16:07 08.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 42-ամյա տղամարդու ջրահեղձ լինելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից 2022թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 14։40-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն բնակավայրի մոտակայքում գտնվող լողափում քաղաքացին մտել է Սևանա լիճը լողալու և անհետացել է։ Ահազանգի հիման […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցում է ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին

17:36 06.08.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մասնակցում է ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի երկօրյա աշխատանքներին, որոնք մեկնարկել են այսօր: Նիստի օրակարգում են ՀՀ տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցերը, ընթացիկ իրավիճակը և կանխատեսվող զարգացումները: Այսօր ներկայացվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությանը, գնաճային և արժույթային զարգացումների, ինչպես նաև ՀՀ […]

̰
BACK_TO_TOP