Երկու անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+27.09 oC

Երկու անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

17:43 10.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, չորս անձի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Արմավիր բժշկական կենտրոն ընդունվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել էր 2020թ. հուլիսի 27-ին՝ ժամը 23:00-ին:

Դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, նշված չորս անձինք ճանաչվել էին տուժող:

Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Դեպքի հաջորդ օրը իրավապահներին է ներկայացել Արմավիրի մարզի 45-ամյա բնակիչը և հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է հիշյալ անձանց դանակով հարվածել՝ նաև ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին, որը միացվել է վերոհիշյալ քրեական գործին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2020թ. հուլիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան և 5-րդ փողոցների հատման խաչմերուկում, քննությամբ դեռևս չպարզված ավտոմեքենաների վարորդների միջև տեղի է ունեցել վեճ, որն ուղեկցվել է հայհոյանքներով:

Միջադեպի մասնակիցներին սաստելու համար նույն փողոցի բնակիչներից մեկը վերջիններիս դիտողություն է արել, ինչը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում նշված վայրով անցնող Արմավիրի մարզի վերոնշյալ 45-ամյա բնակիչը, նրա որդին, եղբայրը և մտերիմը մոտեցել են վիճաբանողներին, փորձել մեղմել իրադրությունը, սակայն վիճաբանությունն ավելի է թեժացել՝ վերածվելով ծեծկռտուքի:

Աղմուկի ձայները լսելով՝ մոտեցել և միջամտել են նաև մոտակա շենքի մի խումբ երիտասարդ բնակիչներ, այդ թվում՝ վարորդների վեճին միջամտած տղամարդու երկու որդիները և վերջիններիս ընկերը, ինչի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ 45-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով դիտավորյալ հարվածներ է հասցրել՝ չորս անձի պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից երկուսին՝ կյանքին վտանգ սպառնացող:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ և 113-րդ հոդվածներով, որոնք համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 171-րդ և 167-րդ հոդվածներին, 45-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ տուժողներից երկուսի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով:

45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1֊ին կետին(2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Վերջինիս վերաբերյալ մասը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Անհայտ անձի (անձանց) կողմից խուլիգանություն կատարելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը հայտարարել է, որ որսացել է Եմենից արձակված հրթիռ

10:28 22.07.2025

Իսրայելը հայտարարել է, որ որսացել է Եմենից արձակված հրթիռ

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) իրենց Telegram ալիքում հայտարարել են, որ Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ են որսացել։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ», – հայտնել է բանակը։ Ավելի վաղ բանակը հայտարարել էր, որ հայտնաբերել է Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ և աշխատանքներ է տանում այն որսալու համար։ Իսրայելի մի քանի շրջաններում […] ...

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

10:20 22.07.2025

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հուլիսի 23-ից կներդնի աշխարհում առաջին պատժամիջոցների ռեժիմը, որը կուղղվի անօրինական միգրացիայի կազմակերպիչներին, որը ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ակտիվների սառեցումը և Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելքը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, մեջբերում է Sky News-ը։ Հունվարի սկզբին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Լոնդոնը կներդնի աշխարհում առաջին […] ...

Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերը

10:10 22.07.2025

Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերը

Հուլիսի 21-ին, ժամը 20:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառեր են տապալվել. ավտոճանապարհը փակվել է: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը: Պարզվել է, որ […] ...

Ես դեռ երիտասարդ եմ, 38-ը միայն սկիզբն է․ Ուսիկ

10:05 22.07.2025

Ես դեռ երիտասարդ եմ, 38-ը միայն սկիզբն է․ Ուսիկ

Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում բրիտանացի Դանիել Դյուբուային նոկաուտի ենթարկելուց և գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը վերադարձնելուց հետո ռինգում հայտարարել է, որ կշարունակի կարիերան ու սա միայն սկիզբն է, հաղորդում է DAZN-ը: «Դեռ երիտասարդ եմ։ 38-ը միայն սկիզբն է։ Չգիտեմ, թե ինչու են ռևանշներն ինձ համար համեմատաբար հեշտ լինում։ Շնորհակալություն […] ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 65 պաղեստինցի է զոհվել

10:00 22.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 65 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության ուժերի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 65 պաղեստինցի, հայտնում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 21-ին սպանված 65 մարդկանցից 11-ը մահացել են մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների ժամանակ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտից ի վեր, երբ սկսվեց օգնություն բաշխել […] ...

Հնդկաստանը սեպտեմբերին աստիճանաբար կհրաժարվի ՄիԳ-21 կործանիչներից

09:49 22.07.2025

Հնդկաստանը սեպտեմբերին աստիճանաբար կհրաժարվի ՄիԳ-21 կործանիչներից

Հնդկաստանը այս աշնանը իր ռազմաօդային ուժերից կհանի խորհրդային նախագծման ՄիԳ-21 գերձայնային ճակատային գծի կործանիչները՝ ավելի քան 60 տարվա ծառայությունից հետո: The Economic Times-ը հաղորդում է, որ այս ինքնաթիռներին հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 19-ին Չանդիգարհի ավիաբազայում: «Ոչ մի այլ կործանիչ այնքան երկար չի կապված եղել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հետ, որքան ՄիԳ-21-ը՝ երկրի 93-ամյա պատմության երկու երրորդը […] ...

BACK_TO_TOP