10:20 31.03.2020
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը երեկվա սահմանային միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․ «ՀՀ Տավուշի մարզի նկատմամբ ադրբեջանական անդրսահմանային ագրեսիան (վիրավորվել է 2 զինծառայող, 1 երեխա) հաստատում է երկու իրողություն․ 1․ Հայաստանի և Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի անթիվ ակնհայտ դրսևորումներին դիմակայելու ԵԱՀԿ դժկամությունը՝ հօգուտ կեղծ հավասարության, երբ բոլոր կողմերին կոչ է արվում […]
01:16 31.03.2020
Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին մահացել է: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Լևոն Արոնյանը։ I have no words to express the grievance over my wife Arianne’s death. She was intelligent , hard working and joyous person that lived a beautiful life… I love you honeybun, sleep tight…. […]
22:36 30.03.2020
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
21:29 30.03.2020
Այսօր` ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը […]
20:41 30.03.2020
Մարտի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից վիրավորվել է դպրոցական տղա։ Ոսկեվանի գյուղապետ Վոլոդյա Ղազինյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել գյուղի վերջնամասում՝ դեպի Կոթի տանող ճանապարհին: Գյուղապետն ասաց, որ տղան 10-րդ դասարանի աշակերտ է: «Փամփուշտը կպել է պատին բեկոր է առաջացել, որն էլ կպել է երեխուն: Տղան […]
17:32 30.03.2020
Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին: Այս մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսում հայտարարեց երկրի վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի վաղն առավոտյան ժամը 08:00-ին: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Սահմանափակումները հետևյալն են՝ Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տանից դուրս գալ 70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում […]
15:58 30.03.2020
Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին այս դժվարին ժամանակներում և աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի համավարակի հետևանքները մեղմելու համար: Եվրոպական միությունը 140 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթ կտրամադրի Արևելյան գործընկեր երկրներին, այդ թվում Հայաստանին՝ առավել անմիջական կարիքներին արձագանքելու նպատակով: Եվս 700 միլիոն եվրո կվերաձևակերպվի տարածաշրջանում կիրառվող ֆինանսավորման գործիքների նպատակայնությունը ուղղելով ի նպաստ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի սոցիալ-տնտեսական վնասների մեղմմանը: […]
13:42 30.03.2020
Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Զինծառայողը նախապես մեկուսացված էր։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Հաստատված ընդհանուր վեց դեպքերը փոխկապակցված են մարտական խնդիրներում չներգրավված զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Զինծառայողը հոսպիտալացված է, նրա առողջական վիճակը գնահատվում […]
11:54 30.03.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կորոնավիրուսով վարակման դեպքերի վերաբերյալ թարմ տվյալներ: «Թարմացում, 30.03.2020, 11:00-ի դրությամբ. Մարտի 29-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- նշել է նա: Հիշեցնենք, որ […]
11:29 30.03.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում` կապված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում Հիմնադրամի կողմից որոշ կազմակերպություններին տրամադրված ֆինանսավորման հետ: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են շուրջ 618 մլն դրամի խախտումներ: Մասնավորապես՝ խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջը՝ Կազմակերպությանը տրամադրվել է 35 մլն. դրամի […]
09:28 30.03.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է երկրում կորնավիրուսի տարածման դեմ միջոցառումների գործողությունը մինչև ապրիլի 30-ը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը ցանկանում է Զատկի օրերին կորոնավիրուսի պատճառով դրված սահմանափակումները հանել։ Նա նշել է, որ մարտի 31-ին իշխանությունները կավարտեն աշխատանքը պլանների վրա, որոնք կոչված են դանդաղեցնելու հիվանդության տարածումը։ Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ 2 շաբաթից ԱՄՆ-ում […]
23:29 29.03.2020
Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Չինաստանի առողջապահական հարցերով պետական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆեն, փոխանցում է РИА Новости-ն։ Ֆենը հստակեցրել է, որ մարտի 28-ի դրությամբ` երկրում վարակի հաստատված դեպքերի թիվը 3000-ից քիչ է։ Այդպիսով՝ վարակի տարածումը Չինաստանում հաջողվել է կանգնեցնել։ Ջոն Հոփկինսի համալսարանի վերջին տվյալներով՝ […]
22:00 29.03.2020
Այսօր Արցախում նախընտրական քարոզարշավի վերջին օրն է: Քիչ առաջ Արցախի Հանրային հեռուստատեսությամբ մեկնարկել է Արցախի Հանրապետության թեկնածուների մասնակցությամբ հեռուստաբանավեճը: Հեռուստաբանավեճին մասնակցելու հրավերը 14 թեկնածուներից ընդունել է 12-ը: Եվ այսպես, բանավեճին մասնակցում են ինքնաառաջադրված թեկնածու Սերգեյ Ամիրյանը, Արցախի Պահպանողական կուսակցությունը ներկայացնող Դավիթ Բաբայանը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Վահան Բադասյանը, «Արդարություն» կուսակցությունից Վիտալի Բալասանյանը, Աշոտ Դադայանը, ինքնաառաջադրված […]
19:49 28.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։ «Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները եղել են բացասական, […]
10:04 28.03.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 28-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 դեպք։ Երեկվա տվյալների համեմատ՝ վարակակիրների թիվն ավելացել է 43-ով։ Առողջացել է 28 մարդ։ Ներկայում փաստացի բուժվում է 343 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։ Անցկացված 2172 թեստի պատասխան եղել է բացասական։
09:01 28.03.2020
ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարին օժանդակելու փաթեթի շրջանակում 1.1 մլն դոլար հատկացնել Հայաստանին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ ողջունելով այդ քայլը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ, Պետդեպարտամենտը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը $274 միլիոնի առողջապահական և մարդասիրական օգնություն կհատկացնեն առավել խոցելի երկրներին՝ համաճարակի դեմ պայքարելու համար։ […]
23:57 27.03.2020
Կորոնավիրուսի պատճառով Թուրքիան դադարեցրել է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Միջազգային բոլոր չվերթները դադարեցվել են։ Քաղաքների միջև տեղափոխությունները պետք է իրականացվեն իշխանությունների թույլտվությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում վարակվածների թիվը 5698 է։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում ավելի քան 2 […]
18:30 27.03.2020
Մարտի 16-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որին տեսակապով մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որոշում էր կայացվել Կորոնավիրուսային վարակի տարածումը նախազգուշացնող և կանխարգելող միջոցառումների շրջանակներում երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու վերաբերյալ: ԵԱՏՀ խորհրդի մարտի 16-ի N 21 որոշումը վերաբերում է անհատական պաշտպանության միջոցներին, ախտահանման միջոցներին, առանձին բժշկական սարքավորումներին և նյութերին: […]
15:33 27.03.2020
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին փոխանցում է BBC-ն։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ COVID-19-ով է վարակվել արքայազն Չարլզը։ Նա իր կնոջ հետ ինքնամեկուսացել է Շոտլանդիայում՝ իրենց տանը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով է վարակվել աշխարհում ավելի քան 548 հազար մարդ, որից ավելի քան 24 հազարը մահացել […]
15:03 27.03.2020
«Սիրելի հայրենակիցներ, Բելավիայի Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթի տոմսերը սպառվել են։ «Աերոֆլոտ» ընկերությունը մարտի 27, 28, 29 և 31-ին Ամստերդամից իրականացնելու են չարտերային չվերթներ Մոսկվա, այնուհետև Երևան։ Տոմսերը կարող եք ձեռք բերել www.aeroflot.ru կայքից, APG Netherlands ընկերությունից»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը:
13:52 27.03.2020
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է: Հաստատված դեպքերը […]
13:32 27.03.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հրապարակվել է արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը։ Տնտեսական գործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել բացառապես այս որոշմամբ սահմանված սանիտարահամաճարակային կանոնների պահպանման պայմանով։ Խախտումների դեպքում առանձին տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կարող է ժամանակավորապես դադարեցվել։ Սահմանել ենք նաև կուտակումների […]
12:39 27.03.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյայի կողմից առերևույթ կաշառք ստանալու հերթական դեպքը։ Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և […]
12:36 27.03.2020
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է՝ հասնելով 81-ի, 13-ը բուժվել է: Այս մասին ասվում է հիվանդությունների մոնիթորինգի հատուկ կայքում, տեղեկացնում է RIA Novosti-ն: «Հաստատված դեպքերի թիվը 81-ն է, առողջացածների թիվը՝ 13, կարանտինի ռեժիմում է գտնվում 4505 մարդ, հսկողության տակ է 247-ը»,- ասվում է կայքում: Ավելի վաղ Վրաստանի մայրաքաղաքային կլինիկաներից մեկի տնօրեն Լալի Տուրձեձիձեն լրագրողներին հայտնել […]
12:22 27.03.2020
Այսօր կրկնակի բացասական թեստից հետո Հայաստանի բուժհաստատություններից դուրս է գրվելու նախկինում կորոնավիրուսով վարակված 10 մարդ։ Այս մասին այսօր հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Կարող ենք ասել, որ ունենք ևս 10 բուժված քաղաքացի»,- ասաց Թորոսյանը։ Գումարային հաշվարկով՝ բուժվածների ընդհանուր թիվը ըստ այդմ՝ կհասնի 28-ի։ Նրա խոսքով՝ ևս մոտ 40 մարդ դուրս է գրվելու մեկուսացումից, քանի որ […]
10:06 27.03.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 27-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք։ Երեկվա տվյալների համեմատ՝ վարակակիրների թիվն ավելացել է 39-ով։ Առողջացել է 18 մարդ։ Ներկայում փաստացի բուժվում է 311 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։ Անցկացված 1625 թեստի պատասխանը եղել է բացասական։
22:11 26.03.2020
Ֆեյսբուքյան օգտատերերից Տիգրան Առաքելյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Սևաբերդի ջրամբարում ահռելի քանակությամբ սատկած ձկներ են։ «Սա էսօրվա նկարած ա: Սևաբերդի ջրամբար․ բնապահպանները և իրավապահները պետք ա պարզեն՝ սա ինչի արդյունք ա»,- տեսանյութին կից գրել է նա։ Տիգրան Առաքելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ոստիկանությունն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական […]
18:50 26.03.2020
Այսօր՝ ժամը 18.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները վիճել են իրենց դիմավորող անձնակազմի անդամների հետ։ Բանն այն է, որ օդանավակայանում ջերմաչափումն իրականացրել է միայն մեկ աշխատակից: Ականատեսներից մեկի խոսքերով՝ թուղթ լրացնողներից ոմանք գրիչ չեն ունեցել, հետո բերել են գրիչներ: «Թուղթ լրացնողները երեքն էին, ջերմաչափողը՝ մեկը»,- SHANTNEWS.am-ին հայտնել է ուղևորներից մեկը։ Արդյունքում՝ ժամանողների մեծ հերթ […]
18:04 26.03.2020
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ «72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։ Պացիենտը […]