11:12 09.04.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921: Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք,որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս պահին համակարգը ավտոմատացված է […]
11:02 09.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 921 դեպք (ապրիլի 8-ի դրությամբ՝ 881)։ Գրանցվել է մահվան 10 դեպք։ Ունենք 138 առողջացած (ապրիլի 8-ին՝ 114)։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 773 պացիենտ։ Անցկացված 4902 թեստի պատասխան եղել է բացասական։
10:45 09.04.2020
ՀՀ շրջական միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկում է իրականացվել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում (Երևանի բուսաբանական այգի)` վարձակալությամբ տրամադրված հողատարածքների օրինականության վերաբերյալ: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունները, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, վարձակալված հողամասերն […]
08:41 09.04.2020
ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ելքերի ռեկորդային թիվ։ Ապրիլի 8-ին արձանագրվել է 1973 մահ։ Այս մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները, որոնք ամփոփվում են իշխանությունների փոխանցած տեղեկատվության հիման վրա։ Ներկայում ԱՄՆ-ում գրանցված է կորոնավիրուսով վարակման ավելի քան 432 հազար դեպք, զոհվել է 14 739 մարդ, բուժվել՝ մոտ 24 հազարը։ Նախկին հակառեկորդը գրանցվել էր ապրիլի […]
22:14 08.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2017 և 2018թթ. Երևանի համայնքի կողմից «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությանը տրվել են Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու համապատասխան շինարարական թույլտվություններ: Շինարարական աշխատանքների ընթացքում «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենի կողմից չեն պահպանվել օրենսդրության համապատասխան պահանջները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի […]
20:00 08.04.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը. ✅120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարք, ✅2 թթվածնի մատակարարման կայան, ✅60 000 հատ […]
17:51 08.04.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ ապրիլի 3-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի N 33 որոշմամբ հաստատվել է կրիտիկական ներմուծման ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ սակագնային արտոնություն է սահմանվում 2020 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ` երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս մաքսատուրքերից ազատման տեսքով: Ցանկում ներառվել են մի շարք գյուղատնտեսական և պարենային ապրանքներ, մասնավորապես՝ կարտոֆիլ, սոխ, սխտոր, […]
11:07 08.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի: Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը […]
11:03 08.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 881 դեպք․ երեկվա համեմատ՝ 28-ով ավելի։ Գրանցվել է մահվան 9 դեպք։ Ունենք 114 առողջացած։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ։ Անցկացված 4571 թեստի պատասխան եղել է բացասական։
09:36 08.04.2020
ՌԻԱ Նովոստի-ն, հղում անելով Վրաստանում կորոնավիրուսի տարածման մոնիտորինգի նպատակով ստեղծված stopcov կայքին, հայտնում է, որ երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 208 մարդու մոտ․ 46-ն արդեն ապաքինվել են: Գրանցվել է մահվան 3 դեպք։ Երեկ վարակակիրների թիվը 196 էր։ 4674 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 362-ը՝ հսկողության տակ։ Վիրուսով վարակման առաջին դեպքը Վրաստանում հաստատվել էր 2020 թվականի փետրվարի […]
08:10 08.04.2020
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի հարուցած բարդություններից 1 օրում մահացել է ռեկորդային թվով մարդ՝ ավելի քան 1700։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։ Նախկին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր ապրիլի 4-ին, երբ հաղորդվել էր մոտ 1344 զոհի մասին։ Մահվան դեպքերի զգալի մասը բաժին է ընկնում Նյու Յորքին։ Այնտեղ մահացել է 4009 մարդ։ Քաղաքը […]
21:18 07.04.2020
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով հենց նոր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը: Այն համալրված […]
16:33 07.04.2020
Ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ա.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել […]
14:46 07.04.2020
Արցախի առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել են, մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջինս ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի […]
10:52 07.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմելով կանանց՝ շնորհավորեց նրանց տոնը, մաղթեց, որ այս տարին և այս գարունը հուշերի մեջ մնա ավելի շատ դրականով: Վարչապետը նաև անդրադարձավ կորոնավիրուսի դեպքերին: «Մենք այսօր խորհրդակցություն ունեցանք, Առողջապահության նախարարությունը, պարետատունը շարունակում են պահպանել զգուշավոր լավատեսություն, նոր դեպքերը 20 են, թեստերը ավելի քիչ են, քանակը՝ 211, բայց ԱՆ-ն և պարետատունը […]
19:26 06.04.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ րոպեներ առաջ Red Wings ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն՝ իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ: «Սիրելի՛ հայրենակիցներ Red Wings ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով […]
12:46 06.04.2020
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հանրապետությունում հնարավոր ցրտահարությունների մասին: «Ուշադրություն, հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կա ցրտահարության վտանգ. Ապրիլի 7-9-ին Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում […]
12:42 06.04.2020
«Գյումրի» բժշկական կենտրոնի 29 աշխատակից է մեկուսացվել քաղաքի հյուրանոցներից մեկում: Նրանց առողջական վիճակը լավ է, կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ ու ջերմություն այս պահին չունեն: «Վեց կամ յոթ բժիշկ է, մյուսները միջին բուժանձնակազմից են, հենց այսօր էլ աշխատակիցներից հաղորդագրություն եմ ստացել, որ բոլորի վիճակը լավ է: Մեկին ուղարկել ենք Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, մնացած 28-ը մեկուսացված է հյուրանոցներից […]
11:04 06.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 6-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 833–ի։ Ապրիլի 5-ի ցուցանիշը 822 էր։ Բուժվել է 62 պացիենտ (ապրիլի 5-ի տվյալը՝ 57)։ Եվս 763 մարդ ներկայում բուժում է ստանում։ Գրանցվել է մահվան 8 դեպք։ Անցկացված 4096 թեստի պատասխան […]
10:46 06.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի աննախադեպ ցածր ցուցանիշ: Վարչապետը տեղեկացրեց՝ 263 թեստավորում է անցկացվել, որից ընդամենը 11-ն է եղել դրական։ Փաշինյանը նշեց, որ առաջիկա օրերի ցուցանիշներից կախված՝ հնարավոր է, որ երկուշաբթի օրվանից հնարավորություն ունենանք մտածել սահմանափակումների ռեժիմի թուլացումների մասին:
10:25 06.04.2020
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել՝ 2000 թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։ Վիրավորված զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը […]
08:27 06.04.2020
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կենթարկվի թոքերի արհեստական օդափոխության։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Անգլիայի առողջապահության ազգային համակարգի ղեկավարությանը մոտ աղբյուրը։ «Ջոնսոնը հրատապ հոսպիտալացվել է, նա կենթարկվի թոքերի արհեստական օդափոխության»,-ասել է գործակալության աղբյուրը։ Ավելի վաղ վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ Ջոնսոնը, ում առողջական խնդիրները՝ բարձր ջերմությունն ու հազը դեռևս պահպանվում են, բուժող բժշկի […]
22:14 05.04.2020
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում 3.5 հազար մեքենա է այրվել։ Ինչպես նշվում է, դրանք վարձույթով տալու համար նախատեսված մեքենաներ են եղել։ Ինչպես է սկսվել հրդեհը, առայժմ հայտնի չէ։ Ոստիկանությունը հաղորդում է, որ հնարավոր է ավտոյայանատեղիում խոտածածկույթ է բռնկվել։ Ականատեսները պնդում են, որ մի քանի պայթյուն են լսել բռնկումից առաջ։ Հրդեհն ամբողջությամբ մարվել […]
15:49 05.04.2020
Այսօր էլեկտրահարության դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Քաղաքում հայտնի շինանյութի խանութներից մեկի մոտից շտապօգնության մեքենաներով «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու քաղաքացիներ: «Մեր երկու կարգախմբերը դեռ «Գյումրի» բժշկական կենտրոնից հետ չեն վերադարձել, միայն տեղյակ եմ, որ էլեկտրահարված քաղաքացիներից մեկին մեր բժիշկները տեղում վերակենդանացրել են, մյուսը ունեցել է մարմնական վնասվածքներ: Թե կոնկրետ ինչպես է դեպքը տեղի […]
11:05 05.04.2020
Ապրիլի 5-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 822-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ Առողջացածների թիվն ավելացել է 14-ով։ Բուժվել է 57 մարդ։ Փաստացի բուժվողներ – 758 Բացասական թեստեր – 3844 Մահվան ելքեր – 7
21:36 04.04.2020
ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հայտարարությունը. «Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավոր կացարան ապահովելու նպատակով, Դոնի Ռոստով և Կրասնոդար քաղաքներում գտնվող այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով չեն կարող վերադառնալ Հայաստան և մնացել են անօթևան, խնդրում է շտապ կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ: Թեժ […]
16:38 04.04.2020
SHANTNEWS-ը փորձել է պարզել, թե որքանով են հավաստի տեղեկությունները, ըստ որոնց՝ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը փետրվարին կատարված ստուգումների արդյունքում լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին։ «Հարկ է նշել, որ որևէ միջազգային կազմակերպություն իրավասու չէ զրկել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին լիցենզիայից։ Սույն հարցի շուրջ Կոմիտեն պաշտոնապես կներկայացնի պարզաբանում»,- պատասխանել են կոմիտեից:
13:27 04.04.2020
Ժամկետային զինծառայող Գարեգին Կամոյի Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով, ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում 03.04.2020թ.՝ ժամը 22:25-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և […]
12:51 04.04.2020
Վրաստանում կորոնավիրուսի վարակի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է մի կին: Ինչպես հայտնում է Sputnik-Georgia-ն, այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Մահացածը Մառնեուլի-Բոլնիսի կլաստերից 79 տարեկան կին էր: Նա կլինիկա էր տեղափոխվել մարտի 31-ին: Նշենք, որ սա Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է: