TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

Արխիվ

Հայ սամբիստներն Աշխարհի առաջնությունում նվաճել են 3 մեդալ

19:02 14.10.2019

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված սամբոյի երիտասարդական, պատանեկան ու աղջիկների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երեք մեդալ՝ երկու արծաթե և մեկ բրոնզե: Աղջիկների մինչև 56 կգ քաշային կարգում Վարսիկ Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Դավիթ Հովսեփյանը երկրորդ տեղն է գրավել պատանիների 52 կգ քաշային կարգում: Երիտասարդների մրցաշարի 62 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալակիր […]

̰
ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը

18:54 14.10.2019

Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը:

̰
«Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը

16:37 14.10.2019

«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Այս մասին հայտնում են «Սանիթեք» ընկերությունից: Եվ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ:

̰
ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգեց Սկրիպալների պատճառով ՌԴ նկատմամբ սահմանած պատժամիջոցները

13:12 14.10.2019

ԵՄ-ն ավելի քան մեկ տարով երկարաձգել է ՌԴ մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք կապված են քիմիական զենքի գործածման հետ: Խոսքը ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մասին է: Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները` հղում անելով ԵՄ խորհրդին: Պատժամիջոցների գործողության ժամկետը այժմ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 16-ն […]

̰
ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը

11:56 14.10.2019

Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը, «Ազատությանը» փոխանցել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ Ազգային ժողովի որոշումը դատարանը ստացել էր անցած երկուշաբթի օրը, այն ուղարկվել էր դատավորներին՝ ուսումնասիրության։ Այսօր, ըստ Էդգար Ղազարյանի, վերջնաժամկետն է, երբ դատարանը պետք է որոշում կայացնի՝ կա՛մ ընդունի դիմումը վարույթ, […]

̰
Արմավիրում դանակահարել են 15 տարեկան տղայի

11:52 14.10.2019

Երեկ Արմավիր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 15-ամյա պատանի։ Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն: Նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ որովայնին, դանակի հարվածներից առաջացած վնասվածքներ են եղել։ Բժիշկները պարզել են, որ զարկերակն արնահոսում է։ Անհետաձգելի բուժօգնության արդյունքում պատանու կյանքը փրկվել է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ անչափահասը բուժհաստատություն է տեղափոխվել Արմավիր քաղաքի […]

̰
Վթար Գյումրի-Ազատան ավտոճանապարհին. կան տուժածներ

11:46 14.10.2019

Հոկտեմբերի 14-ին` ժամը 00:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղում՝ «Կարկաչան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Մ., ծնված 1983 թ.) […]

̰
Սիրիայի բանակը մտել է Մանբիջ. քրդերը և Ասադը համաձայնության են եկել

10:23 14.10.2019

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը սկսելու մասին,

̰
Հրաձգություն Նյու Յորքում. կան զոհեր և վիրավորներ

16:43 12.10.2019

ԱՄՆ Նյու Յորք նահանգում` Բրուքլինում, հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 4 մարդ, վնասվածքներ ստացել՝ 3-ը: Այս մասին հայտնել է New York Post-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել Բրուքլինի հարավային հատվածում գտնվող գիշերային ակումբներից մեկու: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

̰
«Ասենք շնորհավոր». Վայքում 44 բնակարան հատկացվեց զինծառայողներին

15:33 12.10.2019

«44 բնակարան հատկացվեց Վայքում։ Ասենք շնորհավոր»,- այս մասին իր ֆեյսբուքյան գրառումով տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա հրապարակել է լուսանկարներ, որոնցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բնակարանների բանալիներ է շնորհում սպաներին։ Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, Տոնոյանը բնակարաններ է հանձնել նաև Գորիսում։ https://www.facebook.com/arcrun/posts/2529490793753180

̰
Վայոց ձորի և Տավուշի դատախազներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

12:52 12.10.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 9-ի հրամանով Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նաիրի Հենրիկի Ավագյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 10-ի հրամանով Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Ժորայի Մանուկյանը փոխադրվել և նշանակվել է Լոռու մարզի […]

̰
Սպանություն Գեղանիստ գյուղում․ որսորդական հրազենից կրակած անձի ինքնությունը պարզվել է

11:43 12.10.2019

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23.17-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային բազմաբեկոր վնասվածքներով Գեղանիստ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, Գեղանիստի Կենտրոնական փողոցում, տուժածի ուղությամբ որսորդական ողորկափող հրազենից կրակել ու փախուստի է դիմել […]

̰
3 հայ շախմատիստներ հաղթանակներ են տարել Grand Swiss 2019-ի երկրորդ տուրում

11:30 12.10.2019

Շվեյցարիայում ընթանում է FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում են 150-ից ավելի շախմատիստներ, այդ թվում FIDE -ի վարկանիշի բոլոր առաջատար շախմատիստները՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը: Երկրորդ տուրում մեր շախմատիստներից երեքը՝ […]

̰
Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և երկկողմանի փակել ճանապարհը

10:47 12.10.2019

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. առկա է կողաշրջվելու վտանգ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի […]

̰
Ճապոնիային է մոտենում վերջին 60 տարվա ամենահզոր թայֆունը․ կա զոհ

08:44 12.10.2019

Ճապոնիային է մոտենում վերջին 60 տարվա ամենահզոր թայֆունը՝ «Հագիբիսը», որն ուժգնությամբ ու հասցրած վնասով կարող է գերազանցել «Իդա» փոթորկին, որը երկրին հարվածել էր 1958 թվականին՝ խլելով 1200 մարդու կյանք։ Այս մասին հայտարարել է Ճապնոիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության ներկայացուցիչ Յասուսի Կաձիհարան, փոխանցում է RIA Novosti-ն։ Տիբա պրեֆեկտուրայում ավելի քան 770 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ […]

̰
Թբիլիսիում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր

23:14 11.10.2019

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները եղել են շինհրապարակում, որտեղ ուսումնասիրել են արդեն համարակալված շիրմաքարերը։ Դիվանագետները կապ են հաստատել կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ և Վրաստանի պատկան մարմինների հետ միասին աշխատանքներ են տարվում շիրմաքարերի հետագա […]

̰
Փաշինյանն ու Ալիևն ավելի քան երկու ժամ զրուցել են

17:11 11.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշգաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ զրուցել են: Այս մասին հայտնում է Բաղրամյան 26-ի Տելեգրամի ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: Վերջիններս տեղեկացրել են, որ Փաշինյանն ու Ալիևը զրուցել են ճաշի ժամանակ: Թե կոնկրետ ինչ է քննարկվել՝ հայտնի չէ, բայց, ամենայն հավանականությամբ, քննարկման թեման […]

̰
ԻՊ ահաբեկիչները կարող են սպառնալ ԱՊՀ հարավային սահմաններին. Պուտին

16:29 11.10.2019

Սիրիայում պարտություն կրելուց հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները կարող են տեղափոխվել այլ տարածաշրջաններ ու սպառնալիքներ ստեղծել ԱՊՀ հարավային սահմանների մոտ։ Այս մասին այսօր ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտնել է, որ սպառնալից իրավիճակում կարող են հայտնվել Բալկանյան պետությունները, Կենտրոնական Ասիան ու ԱՊՀ հարավային սահմանները։ Այստեղ տեղին է […]

̰
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը Սյունիքի և Արագածոտնի նոր ոստիկանապետեր է նշանակել

13:51 11.10.2019

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սահակյանը երկու նշանակումներ է կատարել ոստիկանության մարզային վարչություններում։ Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանը, Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը։ Այս մասին տեղեկությունները SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

̰
«Ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն» վիճակը հաղթահարելու համար Նոբելյան մրցանակ է տրվել Եթովպիայի վարչապետին

13:34 11.10.2019

Այսօր հայտնի է դարձել խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակի այս տարվա հաղթողի անունը։ Նա Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին է։ Այս գործիչը մեծ ավանդ ունի Եթովպիայի ու հարևան Էրիթրեայի միջև երկար ձգված սահմանային հակամարտության, «ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն» վիճակի հաղթահարման ուղղության իրականացվող աշխատանքում։ Երկու հարևան երկրները տասնամյակներ շարունակ լարված դիմակայության մեջ են եղել սահմանների վերաբերյալ անհամաձայնության […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամում ԱԱԾ-ն բացահայտել է հափշտակության նոր դեպք

11:28 11.10.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամում հափշտակության նոր դեպք է բացահայտել: «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության առջև հնարավորինս բաց և թափանցիկ լինելու սկզբունքին, հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարված բազմաթիվ քննչական գործողությունների […]

̰
Ոստիկանները բացահայտել են Մալաթիայում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը

10:31 11.10.2019

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը։ Պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանի Անդրանիկի փողոցի 130-րդ շենքի բակում զինված միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով […]

̰
Կոլցովոյի օդանավակայանի փակման հետևանքով Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է

18:40 10.10.2019

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է տարածել Եկատերինբուրգ-Երևան չվերթի ժամկետի մասին: «10.10.2019 թվականին Ан-12 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում: Օդանավակայանն արտակարգ վայրէջքից հետո որոշ ժամանակով փակ է: Կոլցովոյի օդանավակայանի փակման հետևանքով Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է: Տեղեկացնում ենք, որ նախնական տվյալներով՝ «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 10.10.19 թվականի SVR 2949 Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվում է, […]

̰
Ներկա դրությամբ Սիրիայի մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ. ՀՀ ԱԳՆ

16:55 10.10.2019

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ մանրամասներ ներկայացնելով Սիրիայում տիրող իրավիճակի և մեր հայրենակիցներին առավել ապահով շրջաններ տեղափոխելու գործընթացի մասին: «Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապ են պահպանում Սիրիայի Կամիշլիի քաղաքի և հյուսիսային […]

̰
Հայկական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սոմալիում

15:43 10.10.2019

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ 09.10.2019 թվականին՝ ժամը 11:20-ին (UTC), ք. Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ հայկական «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի: Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: 

̰
Գյումրիում հիմնական ճանապարհների վերակառուցման և հանրային լուսավորության արդիականացմանն աջակցություն կտրվի

12:14 10.10.2019

Կառավարությունը հավանություն տվեց Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» և «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով սահմանված «Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է 2,650,000 եվրո, […]

̰
Տրդատ Սարգսյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից

12:10 10.10.2019

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Տրդատ Սարգսյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից»,- նշված է որոշման նախագծում:

̰
ՀՀ ԱԳՆ-ը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը

10:11 10.10.2019

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական […]

̰
Թուրքիան հարվածել է Սիրիայում 181 օբյեկտի և սկսել օպերացիայի ցամաքային փուլը

08:33 10.10.2019

Թուրքական ուժերը Սիրիայում նոր՝ «Խաղաղության աղբյուր» գործողության առաջին ժամերին հարվածներ են հասցրել 181 օբյեկտի։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը։ Իրենց հերթին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի քրդական կազմավորումները հայտարարել են թվիթերյան էջում, որ թուրքական զորքերն ավիահարված են հասցրել բանտին, որտեղ ԻՊ ահաբեկիչներ են պահվում։ Բացի այդ, Թուրքիան Սիրիայում սկսել է ցամաքային գործողությունը՝ մեկնարկը […]

̰
Երևանում կրակոցներ են հնչել

23:55 09.10.2019

Հոկտեմբերի 9-ին Ժամը 21։20-ի սահմաններում սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀԱԹ Անդրանիկի 130 շենքի բակում կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված 4 պարկուճ և 1 գնդակ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։ […]

̰
BACK_TO_TOP