09:25 18.10.2019
ArmSport-ին հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ երեկ` հոկտեմբերի 17-ին, Արմեն Գյուլբուդաղյանցը մարզչական շտաբի հետ ՀՖՖ-ում հանդիպում է ունեցել ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել: Նշվում է, որ դա եղել է մարզչի որոշումը, այլ ոչ թե ՀՖՖ-ի պահանջը: Վանեցյանը վստահություն է հայտնել մարզչին և հայտնել, որ վերջինս աշխատանքից ազատված […]
08:56 18.10.2019
Առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի գրասենյակից հայտնում են, որ հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում ԵՄ-ից ներկրվող մի շարք ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ցուցակում են հայտնվել, մասնավորապես, բրիտանական, գերմանական, իսպանական և ֆրանսիական թռչող սարքերը, որոնց պարագայում մաքսատուրքերը կկազմեն 10 տոկոս։ ԵՄ երկրների մեծ մասից ներկրվող սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի […]
00:13 18.10.2019
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Դնեպր քաղաքում հոկտեմբերի 17-ին կրակել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի վարորդը տեղում մահացել է։ «Սպանվածը 27-ամյա Արմեն Բաղդասարյանն է։ Նախնական տեղեկություններով՝ տղամարդը մեքենայով ընթանալիս է եղել, և ինչ-որ պահի կրակոցներ են հնչել, որից հետո մեքենան կանգ է առել։ Շտապօգնություն են կանչել, սակայն տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել»,- հաղորդում է «Страна» պարբերականը, […]
21:59 17.10.2019
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ թվիթերյան իր էջում շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ նշելով, որ միլիոնավոր կյանքեր կփրկվեն։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղևորվել են Անկարա՝ սիրիական ճգնաժամը քննարկելու համար։
21:25 17.10.2019
Ըստ SHANTNEWS-ի տեղեկությունների` «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է հրավիրել։ Քանի որ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը երկրում չէ, նիստը վարելու է խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը։ Ըստ մեր տեղեկությունների՝ քննարկվելու է նաև Հրայր Թովմասյանի հարցը։
19:47 17.10.2019
Հրաշալի լուր․ Հայաստանը 144 ձայնով ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022թթ. համար: Հայաստանը հանձնառու է աշխատելու և համագործակցելու բոլոր գործընկերների հետ մարդու իրավունքների օրակարգը խթանելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ #Armenia has just been elected to @UN Human Rights Council (#HRC) with 144 supporting votes. Great result! Big […]
18:10 17.10.2019
Սահմանադրական դատարանը, որ վարույթ չի ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումը քննության առնելու մասին Ազգային ժողովից ուղարկված դիմում, այսօր հրապարակել է նաև այդ որոշման հիմնավորումները։ «Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ»,- ասվում է ՍԴ ներկայացրած փաստաթղթում։ Ինչ վերաբերում է բովանդակային մասին, այստեղ նույնպես Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարել Ազգային ժողովի […]
18:02 17.10.2019
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով, անկախ այդ ավտոմեքենաների արտահանման […]
16:13 17.10.2019
ՀՀ ոստիկանությունը տեղեկություններ է հաղորդել Դիլիջանում հայտնաբերված չարաշահումների մասին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են. «Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Դիլիջանի բաժնի ծառայողների հետ համատեղ փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Դիլիջանի քաղաքապետն օգտագործելով պաշտոնեական […]
15:28 17.10.2019
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում և ՀՀԿ-ի գրասենյակում: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան` հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Մարինա Օհանջանյանը նշեց, որ այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
15:04 17.10.2019
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հենց նոր տեղեկացա, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։ Տղե՜րք, դուք հասկանո՞ւմ եք ինչ եք անում, հասկանո՞ւմ եք ինչ կարմիր գծեր եք տրորում»:
12:20 17.10.2019
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։ Համաձայնագրի նախագծով նախատեսվում է․ աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են այն պայմաններով և կարգով, որով ձևավորվում և իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության (որտեղ ձեռք է բերել աշխատանքային ստաժ) այլ քաղաքացիների կենսաթոշակային […]
11:14 17.10.2019
Կառավարության այսօրվա նիստը վարչապետը սկսեց ահազանգով՝ Սյունիքում արտակարգ իրավիճակ է, պոչամբարի աղտոտված ջրերը լցվել են Ողջի գետ։ Նիկոլ Փաշինյանը խնդրեց մանրամասներ ներկայացնել իրավիճակի վերաբերյալ։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ գետի գույնը փոխվել է դարչնագույնի, և հավանական է, որ գետի մեջ լցվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքի պոչամբարի նյութերը։ ՇՄ նախարար Էրիկ Գրիգորյանն էլ նշեց, որ […]
11:02 17.10.2019
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 08:40-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը պոչատարի վնասված […]
10:36 17.10.2019
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 08:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
15:05 16.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ոստիկաններ Տ. Առաքելյանին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը, ինչպես նաև Ա. […]
12:53 16.10.2019
Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց Գյումրիում կառուցվող ավտոմաքսատանը վերաբերող հարցին: «Մենք ավտոմաքսատուն չենք կառուցում, մենք կառուցում ենք արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատվածը: Այդ կենտրոնից Հայաստանում պետք է լինի երկուսը՝ հյուսիսային, հարավային: Եթե պայմանական գիծ տանենք Երևանի վրայով, գծից ներքև կլինի հարավը, վերևում` հյուսիսը: Հարավի կենտրոնը լինելու է Սիսիանում, հյուսիսինը՝ Գյումրիում: […]
12:49 16.10.2019
ՍԱՏՄ ղեկավարի հրամանով՝ այսօր վերահսկողական միջոցառումներ են սկսվել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում: Այս մասին տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Արարատի մարզային կենտրոնի և Երևանից կենտրոնից գործուղված տեսուչները կստուգեն դպրոցների բուֆետ/ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների համապատասխանությունը սահմանված նորմերին, վաճառվող սննդամթերքի համապատասխանությունը ինչպես «Սննդամթերքի անվատանգության մասին» ՀՀ օրենք պահանջներին, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. հունիսի 6-ի «Հանրակրթական […]
12:29 16.10.2019
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը 40%-ով թանկացնում է այն չվերթների տոմսերը, որոնք իրականացվում են արտասահմանյան օդանավականներից դեպի ՌԴ: Տոմսերը կթանկանան միջինը 25 եվրոյով (1800 ռուբլի) ձմեռային ավիափոխադրումների սեզոնի մեկնարկից, այսինքն` հոկտեմբերի 28-ից: «Միջազգային չվերթների համար «Պոբեդա» ընկերության ավիատոմսերի միջին գինը անցած ձմեռային սեզոնին կազմում էր 4500 ռուբլի: Այսպիսով, տոմսերը կթանկանան միջինը 40%-ով, ինչը միանգամյա շատ բարձր աճ […]
11:39 16.10.2019
Հոկտեմբերի 16-ին` ժամը 10:55-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 հասցեում գտնվող գործարանում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
11:28 16.10.2019
Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձնաց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ […]
10:34 16.10.2019
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման է ենթարկվել երկու անձ՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամբ սպանելու կասկածանքով։ Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/2903535616340974
09:20 16.10.2019
Երևանում տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ սպանություն։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, ևս մեկ հոգու էլ ծեծված վիճակում, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Ոստիկանները պարզել են, որ մահացածին և վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Ազատության […]
19:59 15.10.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գրիգորի Հայրապետովն ազատվել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի. Գրիգորի Հայրապետովին ազատել Ազգային անվտանգության ծառայության պետական […]
18:01 15.10.2019
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ: 2019թ. հոկտեմբերի 15-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներ: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի […]
16:58 15.10.2019
Սիրիայի կառավարական ուժերը ամբողջությամբ վերականգնել են վերահսկողությունը Մանբիջ քաղաքի և հարակից բնակավայրերի վրա: Այս մասին հայտնել է RIANovosti լրատվական գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Հայտնի է նաև, որ ամերիկյան զորքերը դուրս ես եկել այդ տարածքում իրենց ռազմաբազաներից: Կա նաև տեղեկություն, որ Մանբիջի ամերիկյան ռազմաբազաներում այժմ տեղակայվելու են ռուսական ուժերը։ Ամերիկյան Newsweek ամսագիրը, հղում անելով […]
15:19 15.10.2019
Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Այս պահին շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դեպքի վայրում և հիվանդանոցում […]
12:26 15.10.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու հերթական դեպքեր: Մասնավորապես, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներից մեկի նախագահը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, ս.թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բժշկական փորձաքննության դիմած շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներից, հիմքերի […]
11:14 15.10.2019
Տարբեր մակնիշի ու պետհամարանիշի ավտոմեքենաները հանրապետության բնակավայրերից բերվել էին Գյումրի: Առավոտից նախ դրանք զննում էին, հետո սկսում փաստաթղթերի ձևակերպման աշխատանքները։ Ճապոնիայից ու Վրաստանից արտահանված ու հիմնականում Բավրայի, Բագրատաշենի մաքսակետերով Հայաստան ներկրված մեքենաները կմաքսազերծվեն Գյումրիի «Հյուսիսային մաքսատուն» վարչությունում։ Վարորդներն արդեն նշում էին գործընթացի առավելությունները, ժամեր ու օրեր չեն պահանջվի ձևակերպումները կատարելու համար: «Առավոտվանից արդեն սկսել ենք […]
10:10 15.10.2019
Հոկտեմբերի 14-ին Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթի վերաբերյալ կարծիքը (հայերեն թարգմանությունը՝ այստեղ): Այսպիսով, արձանագրվել է հետևյալը. Հանձնաժողովը դրական է գնահատում նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները։ Առաջարկվող մեխանիզմները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը և կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ միևնույն ժամանակ առանց […]