13:08 24.08.2019
Օգոստոսի 24-ին շարունակվում են օգոստոսի 23-ին` ժամը 12:07-ին, Արարատի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]
12:12 24.08.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդած նոր տվյալների համաձայն` Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները Վթարի հետևանքով տուժել է նաև մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է: Նա տեղափոխվել է Արմավիրի […]
11:09 24.08.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նոր մանրամասներ հայտնելով Վայոց ձորում բռնկված հրդեհի մասին: «Քիչ առաջ խոսեցի Խոսրովի Անտառ Պետական Արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի և Վայոց ձորի անտառտնտեսության տնօրեն Էդիկ Հարությունյանի հետ։ ԱԻՆ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մասնագետների համակարգված ջանքերի շնորհիվ այսօր առավոտյան հաջողվել է վերահսկողության տակ […]
08:56 24.08.2019
Օգոստոսի 24-ին` ժամը 07:54-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի հրդեհը մարվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկում ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ (55 փրկարար), 4 ավտոսանդուղք իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 13:54-ին, […]
23:35 23.08.2019
Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով «Կուբանսկիե նովոստի»-ին: Գործակալությունը մանրամասնում է, որ մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է, տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց: Ոստիկանության […]
18:37 23.08.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։ «ԱԻՆ և ոստիկանության Արարատի մարզային վարչության պետերի հետ այս պահին դեպքի վայրում եմ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Փրկարարներն ամեն ինչ անում են, որպեսզի հրդեհը դեպի Խոսրովի արգելոց չտարածվի»,- գրել է մարզպետը:
17:42 23.08.2019
Օգոստոսի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը հայտնաբերել է կալանավորված անձ, 25.11.1955թ. ծնված Ժորա Հակոբի Հակոբյանի դին՝ պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: Ժ. Հակոբյանը մեղադրվում էր կնոջ և աներորդու սպանությունների համար: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական […]
17:32 23.08.2019
Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019թ. օգոստոսի 9-ին թիվ 1416 հրամանագրով Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին հասարակական վայրերում սքեմ կրելու արտոնություն է տվել։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը: 2019 թվականի մարտին Պոլսի Հայոց 84-րդ պարտրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանից հետո սկսվեց նոր պատրիարքի […]
16:30 23.08.2019
Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Եղեգիսի գյուղապետ Արթուր Ստեփանյանը նշեց՝ այրվողը Խոսրովի անտառը չէ: «Մեր անտառն է, խոշոր հրդեհ է: Հրշեջներն աշխատում են: Բնակիչներին մոբիլիզացրել ենք, փորձում ենք հրդեհը մարել, բայց դժվար ստացվի, քամին խանգարում է»,- ասաց նա:
14:05 23.08.2019
Ջերմուկցի ակտիվիստների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ավարտվեց: Փաշինյանը դուրս եկավ սրճարանից, սակայն չպատասխանեց լրագրողների հարցերին: Անվտանգության աշխատակիցների հետ վարչապետի զրույցից պարզ դարձավ՝ ուղևորվում են Գնդեվազ:
13:43 23.08.2019
Ուկրաինական Կրոպիվնիցկի քաղաքում անհայտ անձանց բացած կրակահերթից հրազենային վնասվածք է ստացել 54 -ամյա Անդրանիկ Մարտիրոսյանը: Կրակ են բացել ոստիկանական մեկուսարանի մոտ կանգնած մարդկանց ուղղությամբ: Կրակոցներից մահացել է մարզային ոստիկանության պետի տեղակալ, փաստաբան Ալեքսանդր Իվանովը, իսկ նրա կողքին կանգնած Անդրանիկ Մարտիրոսյանը վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Նա ձեռքի ծանր վնասվածք է ստացել և վիրահատվել: Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ […]
13:11 23.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին: Կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Մ.Մ.-ը, հանդիսանալով հետաքննության մարմնի աշխատակից, իսկ 30.11.2015թ. սկսած՝ հետաքննության մարմնի ղեկավար, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այն է՝ 2014 թվականի հոկտեմբերին տեղեկանալով իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Է.Մ-ի […]
11:20 23.08.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բացահայտել են Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները: Ըստ նախնական տվյալների, Քրեակատարողական ծառայության գնումների գործընթացը գնահատող հանձնաժողովի պատասխանատու անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, իր անմիջական պետի կողմից տրված ցուցումները կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման […]
09:25 23.08.2019
Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 25-ամյա Խորեն Գ.-ն, 26-ամյա Ծովակ Ա.-ն, 26-ամյա Սամսոն Հ.-ն, 27-ամյա Արթուր Պ.-ն, […]
15:10 22.08.2019
Շարունակվում են օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 21:30-ի դրությամբ այրվում է մոտ 60 հա բուսածածկույթ: Օգոստոսի 22-ին, ժամը 05:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են […]
13:50 22.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
13:46 22.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանի սպանության և Կարամելի Հարութ մականունով հայտնի Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը կարճվել են: Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է ՀՀ Քրեական […]
11:52 22.08.2019
Այսօր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վ. Օսիպյանի հրամանով՝ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Նարեկ Սիմոնյանն ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Ճամբարակի […]
11:31 22.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև առերևույթ յուրացումներ կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Տվյալներ են ստացվել, որ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, համայնքի բյուջեից միջոցներ է տրամադրել նույն համայնքի մշակույթի տան վերանորոգման համար, ձեռք բերել անհրաժեշտ կահույք, սպասք […]
11:25 22.08.2019
Օգոստոսի 22-ին` տեղական ժամանակով ժամը 09:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 46.600 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Գորիս, […]
10:29 22.08.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու: Մասնավորապես, 2019թ. օգոստոսի 8-ին նշված անձինք Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել են Երևան: Նույն օրը՝ Ինտերպոլի […]
08:25 22.08.2019
Ոստիկանները բացահայտել են 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի սպանությունը։ Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի բաժնի ծառայողների և քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ԾՀՔ բաժնի աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց: Պարզվել է, որ […]
21:38 21.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այսօր իր նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ, որի ընթացքում քննարկվել է բուհի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ մեղադրանքները Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների մասին, որոնց մի մասը […]
15:44 21.08.2019
Սույն թվականի օգոստոսի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:20-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.960 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ. ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժին […]
13:34 21.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ շարունակվում են Ամուլսարի հարցով քննարկումները: «Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը: Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները: Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա»,- գրել է […]
12:13 21.08.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, մատակարար կազմակերպության հետ գալով հանցավոր համաձայնության, ուռճացված գնով կնքել են […]
11:59 21.08.2019
Օգոստոսի 20-ին` ժամը 18:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը և այրվում է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: […]
10:43 21.08.2019
Կրասնոդարում զանգվածային փոխհրաձգություն է տեղի ունեցել շաուրմայի վաճառքի կետերից մեկի մոտ: Ըստ ականատեսների՝ սկզբում բարձր տոնով խոսակցություն է լսվել, ապա բազմաթիվ կրակոցներ են հնչել: Ականատեսը պատմել է նաև, որ շտապօգնության մեքենան առնվազն մեկ հոգու տարել է հիվանդանոց: Առայժմ չճշտված տվյալներով՝ ևս մեկ հոգու տարել են մարդատար մեքենայով: Կրակոցների փաստը հաստատվել է, սակայն ոչ մի այլ […]
08:49 21.08.2019
Դատարանը Խաչատուրյան քույրերին ճանաչեց իրենց հոր զոհ: Երեք աղջիկները կարող են ազատվել նրա սպանության համար քրեական պատասխանատվությունից: Այս մասին գրում է Kommersant-ը: Պարբերականի հաղորդմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեի քննիչները քույրերի պաշտպաններին են հանձնել պաշտոնական որոշումն այն մասին, որ մահվան հանգամանքով պայմանավորված՝ աղջիկների հոր դեմ քրեական գործ չի հարուցվի դուստրերի հանդեպ ոտնձգություններ կատարելու համար: Այդուհանդերձ, քննությունը հաստատել […]
08:35 21.08.2019
Արայի լեռան մոտ բռնկված հրդեհը գրեթե մարված է: Այս մասին SHANTNEWS-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Նրա խոսքով՝ այն շուտով ամբողջությամբ կմարվի։ Նա նշեց նաև այս ընթացքում հրդեհի երկու օջախ էլ բռնկվել է Սաղմոսավանում, որոնք նույնպես հանգցվել են։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարզպետը եղել է դեպքի վայրում, վերահսկել աշխատանքները: Ժամը 23:20-ի […]