TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+28.09 oC

Արխիվ

Արայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ

22:45 20.08.2019

Արայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ: Հրշեջները պայքարում են գնալով ծավալվող հրդեհի դեմ: Լրացուցիչ օգնություն է կանչվել մայրաքաղաքից: Շուտով կլինեմ հրդեհի վայրում: Այս մասին գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, 911 ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է […]

̰
Ամուլսարի հանք տանող ճանապարհները շարունակում են փակ մնալ

18:23 20.08.2019

Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվողներն ասել են, որ շարունակում են  հերթապահությունը հանք տանող ճանապարհներին, որպեսզի թույլ չտան «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին մոտենալ տարածքին և վերսկսել հանքի շահագործումը: Իրենք դա թույլ չեն տալու ոչ մի գնով: Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանն է SHANTNEWS.am-ին այս լուսանկարները տրամադրել:

̰
ՍԱՏՄ պաշտոնատար անձինք պետության շահերին էական վնաս են պատճառել. հարուցվել է քրգործ

17:59 20.08.2019

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձիք 2017-2018թթ. ընթացքում վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը: Մասնավորապես, 2017-2018թթ. ընթացքում իրականացրած վերահսկողական գործառույթների […]

̰
Մանվել Գրիգորյանը դեռևս կմնա կալանքի տակ

15:08 20.08.2019

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի քրեական գործով դատական նիստին այսօր ներկայացել էր ևս մի փորձագետ` սրտաբան-թերապևտ Հարություն Հեքիմյանը, որն աշխատում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Բժիշկն ասաց, որ 2004 թվականից ընդգրկված է միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի կազմում: Այս փորձաքննության շրջանակներում արդեն մեկ անգամ այցելել է ամբաստանյալին: Փորձագետն ասաց, որ նրա առողջական վիճակի մասին որևէ տվյալ չի կարող […]

̰
Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր

14:37 20.08.2019

Օգոստոսի 19-ին` ժամը 16:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հարթաշեն գյուղում քաղաքացի Ն.Ս.-ին պատկանող 50 խոզերից 10-ը սատկել է, իսկ մնացած 40-ը՝ մեկուսացվել: Քարահունջ գյուղում խոզերի անկումը […]

̰
Բիշքեկի դատարանը երկարաձգել է Աթամբաևի կալանքի ժամկետը

13:34 20.08.2019

Բիշքեկի շրջանային դատարանը երկարաձգել է Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքի ժամկետը: Այս մասին  RIA Novosti-ին հայտնել է Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարևը: «Նա կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 26-ը»,- հայտարարել է Աթամբաևի փաստաբանը: Սլեսարևի խոսքերով՝ այս որոշումն անօրինական է, պաշտպանվող կողմը մտադիր է այն բողոքարկել: Աթամբաևի խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ դատական նիստն անցկացվել է երկրի […]

̰
ՀՀ-ում սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել

12:02 20.08.2019

Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են դիմել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին: Դեպքերի պատճառահետևանքային կապը գտնելու նպատակով Գեղհովիտ […]

̰
Ամուլսարի վերաբերյալ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ. դատախազություն

11:12 20.08.2019

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի վերաբերյալ որոշ մտահոգությունների բարձրաձայնումներին: «Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները, մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն […]

̰
Վարչապետը ներկայացրել է Հայոց բանակի զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

10:40 20.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով զինծառայողների աշխատավարձերի բարձրացման ցուցանիշները: «Կառավարության որոշման արդյունքում ս/թ հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները ներկայացնում եմ ստորև. Գնդի հրամանատար – 23 հազար դրամ, 7 տոկոս: Գնդի հրամ. տեղակալ – 20 հազար դրամ, 7 տոկոս: Գումարտակի հրամանատար – 85 հազար դրամ, […]

̰
Ամուլսարի մասին. Փաշինյանն ուղիղ եթեր է մտել

20:32 19.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել և կից գրել․ «Ամուլսարի մասին. զրույց Քաղաքացու հետ»: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայտնի է Նովոսիբիրսկում ՃՏՊ-ի հետևանքով զոհված կնոջ ինքնությունը. ԱԻՆ

19:03 19.08.2019

Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:45-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:25-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Կարասուկյան տարածաշրջանի Կ-17 ավտոճանապարհի 374-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը: ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ (ՀՀ քաղաքացի՝ Սուսաննա Դ., ծնված 1958 թ.) և 8 տուժած (Ղրղըզստանի Հանրապետության 1 […]

̰
Ամուլսարի հարցով եզրակացությանս վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. վարչապետ

17:00 19.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում է ունեցել Ամուլսարի հարցով, լսել է բոլոր փաստարկներն ու հակափաստարկները: «Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ»,- գրել է Փաշինյանը:

̰
ԱԺ այգու դիմաց իրականացվող ակցիայի մասնակիցներից 5-ին բերման են ենթարկել

15:31 19.08.2019

Ի պաշտպանություն Ամուլսարի անցկացվող ակցիայի մասնակիցներից 5-ը բերման են ենթարկվել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ակտիվիստ Աննա Շահնազարյանը: Նա թվարկեց բերման ենթարկվածների անունները: Նրանք են՝ Անի Խաչատրյան, Հարություն Սիմոնյան, Միքայել Մարգարյան, Անի Հակոբջանյան: Շահնազարյանն ասաց՝ բերման է ենթարկվել նաև մի տղա, ում անունն իրեն հայտնի չէ, և ում մասին տեղյակ է, որ իրեն շատ […]

̰
Լարված վիճակ ԱԺ այգու դիմաց

15:08 19.08.2019

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներն այժմ ԱԺ այգու դիմաց են, նրանք փորձում են մուտք գործել այգի: Ոստիկանները նախազգուշացնում են, որ նրանց հավաքն արտոնված չէ, որ խախտվում է «Հավաքների ազատության մասին» օրենքը: Քաղաքացիներին նախազգուշացրեցին՝ ոստիկանությունը կարող է ուժի դիմել: Ոստիկաններին չենթարկվող քաղաքացիներին սկսեցին բերման ենթարկել: Այժմ ԱԺ այգու դիմաց լարված իրավիճակ է:

̰
Հատվել է տարբեր տեսակի և տրամագծի 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

10:48 19.08.2019

«Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղում  առերևույթ կատարված ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2016-2018թթ. ընթացքում նույն անտառտնտեսության մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության տարբեր պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել է ընդհանուր 102.329.250 ՀՀ դրամ արժեքի 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ: Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության […]

̰
Նովոսիբիրսկում ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել

10:31 19.08.2019

Նովոսիբիրսկում՝ Կարասուկսկի շրջանում, միկրոավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Վերջին տվյալներով՝ ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 9-ը տուժել են: «Մեր տվյալներով՝ զոհը Հայաստանի քաղաքացի է»,- տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների վարչությունից: Ներկայում վթարի մանրամասները դեռ հայտնի չեն: Նախնական մոտավոր տվյալներով՝ միկրոավտոբուսն ընկել է առուն:

̰
Այսօր Սևանում նավակների կողաշրջման 3 դեպք է գրանցվել․ Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

20:42 18.08.2019

Օգոստոսի 18-ին` Ժամը 19:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 19:17-ին առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս, ջրափրկարարները ափից մոտ 400 մ հեռավորության վրա նկատել են կողաշրջված հեծանվանավակ: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Հրանտ Օ.-ին (ծնված 2002 թ.) և Սևակ Ա.-ին (ծնված 1978 թ.). հոսպիտալացման կարիք չի եղել: *** ժամը 16:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է […]

̰
Հրապարակվել են կադրեր ՌԴ-ում պատանու իրականացրած սպանդի վայրից

18:23 18.08.2019

ՌԴ քննչական կոմիտեն իր YouTube-ի ալիքում հրապարակել է տեսանյութ Ուլյանովի մարզի Պատրիկեևո գյուղում պատանու կողմից իրականացրած զանգվածային սպանդի վայրից։ Նա կացնահարել է ընտանքի 5 անդամներին և վերջ տվել իր կյանքին՝ կախվելով կապի օպերատորներից մեկի սյունից։ Կադրերում երևում են, թե ինչպես են քրեագետները օպերատիվ-քննչական գործողություններիրականացվում զոհերի տանը։ Հարևանները կարծում են, որ պատանուն կարող էր նման քայլի […]

̰
Հրդեհը Բանգլադեշի մայրաքաղաքում 15 հազար տուն է ոչնչացրել

11:24 18.08.2019

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում բռնկված սաստիկ հրդեհը 15 հազար տուն է ոչնչացրել՝ առանց տանիքի թողնելով մոտ 50 հազար մարդու։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Հրդեհը բռնկվել էր դեռևս ուրբաթ, քաղաքի աղքատ շրջաններից մեկում՝ Կալանտիկեում։ Շատ տների տանիքներ պատրաստված են եղել պլաստիկ նյութից, ինչը նպաստել է կրակի արագ տարածմանը։ Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն։ Զոհեր չկան, մի […]

̰
Պուշկինո գյուղում տուն է այրվել. կա զոհ

10:25 18.08.2019

Օգոստոսի 17-ին` ժամը 23։09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 2-րդ փողոցի տներից մեկը (մոտ 150 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 07:35-ին: Այրվել է […]

̰
Քաբուլում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել․ զոհվել է 63 մարդ

09:12 18.08.2019

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանիքի ժամանակ որոտացած պայթյունը խլել է 63 մարդու կյանք։ Եվս մոտ 180-ը տուժել են։ Այս մասին հայտնում է  Reuters-ը՝ հղում անելով Աֆղանստանի ՆԳՆ-ին։ Ականատեսների վկայությամբ՝ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է բեմահարթակի մոտ, որտեղ բազմաթիվ երեխաներ ու երաժիշտներ են եղել։ Պայթյունը եղել է անսպասելի, քանի որ ԱՄՆ-ը և թալիբները մոտ են գրեթե 18 […]

̰
Օշականի այգիներն ու հարակից ցանքատարածությունները կրկին այրվում են

22:46 17.08.2019

Անհայտ պատճառներով նորից այրվում է համայնքի հողատարածքներից այս անգամ «Ռեզինե աղբյուր» կոչվող տարածքի շրջակայքը,տեղում աշխատում են հրշեջները և համայնքի բնակիչներից մեծ թվով մարդիկ, սակայն դժվարանում են կրակի դեմն առնել։ Այս մասին տեղեկացնում են Օշականի համայնքապետարանից։ Ավելի ուշ հաջողվել է մարել կրակը։ Օշականի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք օգնել են հրդեհը մարել․ «Շնորհակալություն հրշեջներին […]

̰
«Տոկիո սթար» հյուրանոցում հրդեհի պահին հյուրերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չեն եղել. Ուկրաինայում ՀՀ դեսպան

16:43 17.08.2019

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեղեկություններ է հաղորդել Օդեսայի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքների մասին: «Օդեսայի ոստիկանությունը հաղորդում է, որ «Տոկիո սթար» հյուրանոցում հրդեհի պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ գրանցված հյուրերի ցանկում չեն եղել։ Միևնույն ժամանակ, բոլոր զոհվածների ինքնությունն առայժմ չի պարզվել, քանի որ դիերը մոխրացած են։ Ըստ […]

̰
Օդեսայի հյուրանոցներից մեկում հրդեհի հետևանքով վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. դեսպան

14:32 17.08.2019

Օգոստոսի 16/17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել,  ինչի հետևանքով առնվազն 8 հոգի զոհվել է, ևս 10 հոգի վիրավորվել: Այս մասին իր  ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: «Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ: Ըստ ոստիկանության տվյալների` վիրավորների […]

̰
Խոշոր հրդեհ Օդեսայի հյուրանոցներից մեկում, կան զոհեր

12:30 17.08.2019

Խոշոր հրդեհ է բռնկվել Ուկրաինայի Օդեսա քաղաքի հյուրանոցներից մեկում: Զոհվել է 8, վիրավորվել ՝ առնվազն 10 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Համաձայն ոստիկանության նախնական տվյալների՝ հրդեհը սկսվել է հյուրանոցի երկրորդ հարկում: Այդ ժամանակ այնտեղ եղել է 200 մարդ: Նրանց մեծ մասը տարհանվել է: Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: Հարուցվել է […]

̰
Հրդեհ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին գտնվող մատուռում

11:35 17.08.2019

Օգոստոսի 16-ին, ժամը 17:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին այրվում է մատուռ, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 18:12-ին: Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող մատուռն (մոտ 10 քմ) ամբողջությամբ այրվել է:

̰
Միհրան Պողոսյանին հանձնելու մասին ՀՀ դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել

11:20 17.08.2019

ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Կոնվենցիայի վերը նշված […]

̰
Ջրվեժի «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրի մոտից դանակահարված 28 և 29-ամյա քաղաքացիներ են տեղափոխվել հիվանդանոց

10:44 17.08.2019

Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan-ի փոխանցմամբ՝ ժամը 03։15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացու։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի […]

̰
Վրացական կայքն ահազանգում է հակահայկական քարոզչություն անող լրատվական հարթակի մասին

09:29 17.08.2019

Վրացական «MediaChecker» հարթակը ուսումնասիրել է վրացերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակումներով հանդես եկող «Կավկազ Պլյուս» (ge.kavkazplus.com) լրատվական կայքը (որը ի դեպ ներկայանում է որպես համակովկասյան հասարակական-քաղաքական առցանց թերթ) և վերլուծական քննության ենթարկել այնտեղ հրապարակվող նյութերը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Վրացական հարթակի վերլուծական հոդվածի հեղինակը եզրակացրել է, որ «Կավկազ Պլյուս»-ը պարբերաբար հրապարակել է էթնիկ հայերի նկատմամբ այլատյացություն և խտրականություն […]

̰
Սյունիքի մարզում 19-ամյա աղջկա առևանգումն ավարտվել է ողբերգական ավտովթարով. նոր մանրամասներ

08:39 17.08.2019

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ողբերգական ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում դեպքի հետ կապված նոր մանրամասներ են պարզվել: Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ օգոստոսի 10-ին Շինուհար գյուղի բնակիչ Գ. Մարգարյանը Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի բնակչուհի, 19-ամյա Սոնա Գ.-ի առևանգում կազմակերպելու նպատակով նախապես պայմանավորվելով՝ Շինուհար գյուղի բնակիչ, 29-ամյա Արմեն Աղամալյանի հետ նույն օրը՝ […]

̰
BACK_TO_TOP