14:06 18.01.2019
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է բնապահպանության նախկին նախարար, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Նիստից հետո դատարանը Արամ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ որոշում հրապարակեց: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված […]
20:17 17.01.2019
Հունվարի 17-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը, 39-րդ Կանոնի համաձայն, որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ […]
18:27 17.01.2019
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ […]
12:41 17.01.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել և կանխվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որում ներգրավված է եղել նաև ՀՀ ոստիկանության մարզային վարչության աշխատակից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Ստեփանավանի անտառտնտեսության անտառապետ Ն.Թ-ն, նախնական համաձայնության գալով նույն անտառ տնտեսության տնօրենի հետ, կազմակերպել է ապօրինի ծառահատում, փայտանյութի […]
10:05 17.01.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց և օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցները 2019 թվականի հունվարի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Հայաստանից Կանադա արտահանվող՝ հագուստի պարունակությամբ 2 առաքանի՝ ընդհանուր 25 կգ քաշով: Զննման ընթացքում մաքսային ծառայողները պատռել են կասկածելի հագուստը: Պարզվել է, որ դրանց ներքին մասում առկա […]
22:39 16.01.2019
Թբիլիսիի ծայրամասում գտնվող Մեծ Դիղոմի թաղամասում բնակելի շենքերից մեկի չորրորդ հարկում, հավանաբար, բնական գազի արտահոսքի պատճառով պայթյուն է եղել: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Ըստ ոստիկանության ղեկավար Թեյմուրազ Կուպատաձեի՝ Մեծ Դիղոմիի բնակելի շենքում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ: Խոսվում է նաև անչափահասի մահվան մասին, ինչը, սակայն, չի հաստատել Կուպատաձեն։ Ըստ նրա՝ պայթյունը տեղի է ունեցել […]
19:37 16.01.2019
Այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում, հայ֊ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։ Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հոսպիտալ։ ShantNews.am-ի հետ զրույցում հոսպիտալից տեղեկացրին, որ պայթյունի հետևանքով անդամահատվել է վիրավորի ոտնաթաթը, սակայն այլ մանրամասներ հայտնի չեն, քանի որ վիրավորին քիչ առաջ են տեղափոխել հոսպիտալ։ Ուշ տեղափոխման պատճառն այն է, որ վիրավորին […]
17:21 16.01.2019
Հայաստանի նախագահը ստորագրել է հրամանագրեր, որով Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել են ՀՀ փոխվարչապետների պաշտոններում։ Հրամանագրերը հրապարակվել են նախագահի կայքում։ Հրամանագրերում ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Տիգրան Ավինյանին նշանակել փոխվարչապետ»։
15:43 16.01.2019
Ահաբեկչական պայթում մը գրանցուած է Սուրիոյ հիւսիսային Մանպիճ քաղաքին մէջ։ Այս մասին տեղեկութիւնը կը հաղորդէ «Ալ Մայատին» կայանը։ Աղբիւրը նաեւ կը նշէ, որ պայթումը եղած է այն պահուն, երբ շրջանէն կ՚անցնէր ամերիկեան զինուորական շարասիւն մը։ Նախնական տուեալներով՝ կան զոհեր եւ վիրաւորներ։ Յիշեցնենք, որ անցնող օրերուն մէկէ աւելի մակարդակներուն վրայ Մանպիճը դարձաւ քննարկման թեմա, յատկապէս ամերիկեան […]
14:56 16.01.2019
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ասուլիսի վերջին հարցը վերաբերում էր Ադրբեջանի հետ ռուսական կողմի հարաբերություններին։ Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը հարցրեց՝ 2018 թվականը կարելի՞ է բեկումնային համարել երկկողմանի հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Լավրովը բացատրեց, որ ճիշտ չէ նման բառապաշար օգտագործել երկու երկրների հարաբերությունների զարգացումը բնորոշելիս, որովհետև այդ հարաբերությունները զարգանում են կայուն ու դինամիկ կերպով, ոչ թե ցատկերով։ […]
13:34 16.01.2019
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ի թղթակից Վահե Ավանեսյանը բարձրացրեց Ադրբեջանում ձերբակալված ու կեղծ մեղադրանքով դատապարտված Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Մարատ Ուլեդանով-Գալուստյանը հարցը։ Հարցն այն է, որ Ուելդանով-Գալուստյանն արդեն երկու տարի է՝ Ադրբեջանում է պահվում, և ի՞նչ է արվում նրան օգնելու համար։ Սերգեյ Լավրովը պատասխանեց, որ Ադրբեջանի հետ երկկողմ հանդիպումների ու քննարկումների ընթացքում իրենք […]
12:24 16.01.2019
ԱԺ նիստում՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր առավոտյան հարց է բարձրացրել դեսպանների հաշվետվողականության վերաբերյալ՝ նշելով, որ կան դիվանագետներ, որոնք արտերկրում զբաղվում են բիզնեսով և պետական շահը դնում են երկրորդ պլան: Պատասխան ելույթով հանդես եկել է ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը՝ «Լուսավոր Հայաստանին» մեղադրելով զրպարտության մեջ, ինչից հետո դահլիճում աղմուկ […]
07:59 16.01.2019
Բրիտանացի խորհրդարանականները մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ-ի հետ գործարքը։ Վճռորոշ քվեարկության ժամանակ 432 պատգամավոր դեմ է արտահայտվել գործարքին, որը հավանության էր արժանացել Լոնդոնի և Բրյուսելի կողմից 2018 թվականի նոյեմբերին՝ 1․5 տարի շարունակված բանակցություններից հետո։ Գործարքին կողմ է քվեարկել 202 պատգամավոր։ Այդպիսով՝ Լոնդոնն ուղի է բացել իրադարձությունների զարգացման մի ողջ շարք հնարավոր սցենարների համար, այդ […]
16:01 15.01.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջին մեկ ամսվա ընթացքում, հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Մասնավորապես, դեկտեմբեր-հունվար ամիսներին ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի մի շարք քաղաքացիներ ՀՀ ԱԱԾ մարզային վարչություններ ինքնակամ ներկայացրել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում՝ հակատանկային նռնականետեր, ինքնաձիգեր, […]
12:45 15.01.2019
Հայաստանի Ազգային ժողովի այս նստաշրջանի թերևս ամենաինտրիգային հարցը պարզվեց․ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվեց ԲՀԿ խմբակցության կողմից առաջադրված Վահե Էնֆիաջյանը։ Նրա հետ մրցում էր ԼՀԿ-ից առաջադրված Մանե Թանդիլյանը։ Ձայները բաշխվեցին հետևյալ համամասնությամբ (2 բացակա, 3 անվավեր)․ Վահե Էնֆիաջյան – 108 կողմ, Մանե Թանդիլյան – 19 կողմ։ Ազգային ժողովի մյուս երկու փոխնախագահների պաշտոններում քվեարկության արդյունքներով […]
18:26 14.01.2019
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Ըստ որոշ տեղեկությունների` Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 , այն է` սահմանադրական կարգը տապալելու հոդվածի հատկանիշներով: Նշենք, որ Սեյրան Օհանյանը 2008-ին պաշտպանության նախարարության ԶՈՒ […]
14:51 14.01.2019
Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը։ Այս մասին ասաց ԱԺ նախագահի քվեարկության արդյունքները ներկայացնող հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը։ 132 քվեաթերթիկներից 131-ը կողմ է եղել Արարատ Միրզոյանին, մեկը՝ անվավեր։ Արարատ Միրզոյանը միակ թեկնածուն էր։
11:08 14.01.2019
Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
20:42 13.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը խախտելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորն է ինքնաբացարկ հայտնել։ News.am-ի հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ ինքը չէ հերթապահ դատավորը։ Փաստաբանի խոսքով՝ այժմ գործի քննությունը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին։ Այն կքննվի հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի […]
15:48 12.01.2019
22 տարի առաջ դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը` Ելենա Աղաջանովան, ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է եղբոր սպանության գործով ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կնոջ` Զարուհի Մեջլումյանի մեկնաբանություններին: «Հարգելի ընկերներ, հայրենակիցներ, Ես պարզապես ապշած եմ բոլոր այն մեկնաբանություններից, որոնք այսօր կատարել է իր մամուլի ասուլիսի ժամանակ Պետական վերահսկողության ծառայության լրատվական ստորաբաժանման ղեկավար Զարուհի Մեջլումյանը։ Հաշվի առնելով վերոնշյալ անձի […]
13:25 12.01.2019
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Քիչ առաջ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան: «Ոստիկաններն իրենց աշխատանքն են անում, մենք էլ մեր պայքարն ենք շարունակելու: Տուժածներ չկան. ես եմ գետնին պառկել: Ոստիկանը մերն է, մենք էլ մեր պայքարն ենք անում»,- նշեց ցուցարարներից մեկը: […]
22:03 11.01.2019
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է։ «Րոպեներ առաջ, պատկան մարմինների հապաղման և անուշադրության հետևանքով, փլուզվեց Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը»,- ասված է գրառման մեջ։
16:17 11.01.2019
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մահացածը կին է, ով զուգահեռ ուներ նաև այլ հիվանդություններ: Հանրապետությունում շրջանառվում են H1N1 վիրուսի Ա և Բ ենթատեսակները: Հիմնականում տարածված է Ա ենթատեսակը:
15:13 11.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից նախօրեին ներկայացվել է հերթական միջնորդությունը: Այս մասին հայտարարությամբ տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը: «Ի տարբերություն Հատուկ քննչական ծառայության գործելաոճի, այն է՝ ներկայացնել միակողմանի և խիստ սահմանափակ տեղեկատվություն, որը հնարավորություն չի տալիս անկողմնակալ դիտորդի մոտ ընդհանուր պատկեր ձևավորել Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի վերաբերյալ, պաշտպանական խումբն այսուհետ պարբերաբար […]
14:31 11.01.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ԲՀԿ` այսօր տեղի ունեցած քաղխորհրդի նիստից: «Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում […]
14:21 11.01.2019
Նախկինում էլ, տոնական օրերին էլ Ռուսաստանի ԱԳՆ-ում արձանագրել են դեպքեր, երբ Ադրբեջան մուտքը արգելվել է Ռուսաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ազգությամբ հայ են։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հնչած հարցերից մեկին պատասխանելիս ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք պարբերաբար այդ հարցը բարձրացրել ենք ադրբեջանական կողմի առջև, խոսել այն մասին, որ այդպիսի դեպքերը, ցավոք, […]
12:28 11.01.2019
SHANTNEWS.am-ը երեկ տեղեկացրել էր, որ մեր աղբյուրներով՝ ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրելու է Արթուր Գրիգորյանի թեկնածությունը: Մեր տեղեկություններով՝ ժամեր անց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը նիստ է գումարելու, որտեղ մասնավորապես քննարկվելու է երկու հարց՝ ում են առաջադրելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում և ում են առաջադրելու որպես ԱԺ երկու հանձնաժողովների նախագահների թեկնածուներ: Այս պահի դրությամբ, ավելի հավանական էր, […]
12:27 11.01.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Ինչպես արդեն հայտնել էինք, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Սեյրան Օհանյանը 2008-ին զբաղեցրել է Պաշտպանության նախարարության ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը:
18:05 10.01.2019
SHANTNEWS.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: ՀՔԾ-ն, ի պատասխան մեր հարցի, հրաժարվեց պաշտոնապես մեկնաբանել վերոնշյալ տեղեկությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սեյրան Օհանյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: Օհանյանը հարցաքննվել էր որպես վկա: SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել նաև Սեյրան Օհանյանի հետ, սակայն նա […]