TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+27.69 oC

Արխիվ

Արցախում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

09:52 03.02.2019

Փետրվարի 3-ին ժամը 08:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04:30-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են Բաղրամյան 26-ից հուշադրամներ գողացողին. կասկածյալը կին է

22:38 02.02.2019

Այսօր՝ փետրվարի 2-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ստացած օպերատիվ տվյալները իրացնելով ու կատարելով հսկայածավալ աշխատանքներ, հայտնաբերել են օրեր առաջ Բաղրամյան 26-ից գողություն կատարած անձին: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  կասկածյալը կին է, ով աշխատում է Բաղրամյան 26-ում և նախաքննության շահերից ելնելով, աղբյուրն այս պահին նրա ինքնությունը չի հայտնում: Արաբկիրի ոստիկանները կատարել են բազմակողմանի աշխատանքներ և ոստիկանության Արաբկիրի բաժին են […]

̰
Զարուհի Մեջլումյանը Մհեր Ենոքյանին ներում չշնորհելու շուրջ հայտարարություն է տարածել

21:53 02.02.2019

Պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը հայտարարություն է տարածել իրավունքի իրացման դեմ հակաիրավական միջոցների կիրառման մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Միամտաբար հավատում էի, որ Նոր Հայսատանում նեղ խմբային շահերը, հակաիրավականությունը, վերօրենսդրական մեթոդները, բիրտ ճնշումները, մարդուն բանտում թաղելու մասին ստորագրությունները չեն կարող ազդեցություն ունենալ հեղափոխական վարչապետի որոշման վրա: Մտածում էի, որ […]

̰
Խոշոր հրդեհ Տավուշի մարզի Չինչին գյուղում. ամբողջությամբ այրվել է խոշոր անասնաֆերմա՝  շուրջ 30 գլուխ խոշոր եղջերավոր անասուններով

14:03 02.02.2019

Այսօր առավոտյան Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ամբողջովին այրվել է գյուղի բնակիչ Ավետիք Ադամյանին պատկանող անասնաֆերման: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանը: «Խոշոր եղջերավոր անասուններ են եղել, մոտ 30 գլուխ, լրիվ այրվել է, ընդհանուր ոչնչացել է, 70 մետր երկարության, 15 մետր լայնության ֆերմա էր: […]

̰
Ռուսաստանը նույնպես հրաժարվում է հրթիռների պայմանագրից․ Պուտինը դիմում է հայելային միջոցների

14:00 02.02.2019

Եթե Միացյալ Նահանգների ղեկավարությունը որոշել է երկիրը դուրս բերել «Փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» պայմանագրից, ապա Ռուսաստանը նույնպես դուրս է գալիս դրանից՝ որպես հայելային միջոց։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը երկրի պաշտպանության նախարարությանը հրահանգել է այլևս չնախաձեռնել նոր բանակցություններ այս թեմայով։ Պուտինի խոսքով՝ այս պայմանագրից հրաժարվելու փոխարեն այն […]

̰
Հայտնի է դարձել Շիրակի մարզում կործանված ինքնաթիռի «սև արկղի» ձայնային կարդիոգրամմայի արդյունքների մի մասը. Արծրուն Հովհաննիսյան

13:19 02.02.2019

ՀՀ ՊՆ են ուղարկվել դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի տարածքում կործանված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի «սև արկղի» ձայնային կարդիոգրամմայի արդյունքները։ Ինչպես արդեն ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, «սև արկղի» փորձաքննությունն իրականացվելու էր ՌԴ-ում: Այսօր արդեն ռուս մասնագետները որոշ տեղեկություններ ունեն, որոնք, սակայն, «սև արկղի» ամբողջական պարունակության շատ քիչ մասն են կազմում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց […]

̰
Մհեր Ենոքյանի կինը ստացել է ներման խնդրագիրը, ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգա

19:38 01.02.2019

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն հանգամանքը, որ ստացել է ամուսնու ներման խնդրագրի պատասխանը: Մեջլումյանն ասաց, որ ինքը մի քանի ժամ նախարարության աշխատակիցներից պահանջել է իրեն տրամադրել ներման խնդրագրի պատասխանը: Պատասխանը ստանալուց հետո հեռացել է: Զարուհի Մեջլումյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավելեց, որ այս պահին չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել: […]

̰
Ներման խնդրագրերի մասին հրամանագրերը կներկայացվեն Քրեակատարողական ծառայություն՝ դատապարտյալներին իրազեկելու և կատարումն ապահովելու նպատակով

19:01 01.02.2019

Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` կապված ներման խնդրագրերի հետ: «Հաշվի առնելով ներման խնդրագրերի վերաբերյալ հասարակական հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարարությունը Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը, որոնք կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ դատապարտյալներին իրազեկելու և կատարումն ապահովելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]

̰
Դատարանում Ռոբերտ Քոչարյանի ելույթը տևել է երկու ժամ. մանրամասներ ելույթից

18:54 01.02.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատական նիստում ելույթով է հանդես եկել: Ալումյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի ելույթը տևել է ուղիղ երկու ժամ: «Նա մանրամասն ներկայացրեց այն իրավիճակը, որ ստեղծվել էր փետրվարի 23-ի դրությամբ, դա մասնավորապես իրավիճակ էր, երբ բավական շատ տեղեկատվություն […]

̰
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձերի չափը

17:37 01.02.2019

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է աշխատակիցների պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձերի չափը: Ցուցակում 432 անուն է: Ընդհանուր առմամբ` քաղաքապետարանի աշխատակիցներին տրվել է 102,927,000 դրամ 13-րդ աշխատավարձ և 111,898,560 դրամ պարգևավճար: Պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձերի ամբողջական ցանկն` այստեղ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 27-ին ֆեյսբուքյան տեսակապի ժամանակ անդրադարձել է քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգևավճարներին։ Նա նշել է, որ քանի […]

̰
Աֆրիկայում ծովահենների կողմից գերեվարված հայ և ռուս նավաստիներն ազատ են արձակվել․ ՌԴ ԱԳՆ

17:08 31.01.2019

Աֆրիկայի հարավ-արևմուտքում գտնվող Գվինեական ծոցի ջրերում հունվարի սկզբին գերեվարված ռուսաստանցի նավաստիները, որոնց թվում էր նաև հայազգի Անդրոնիկ Գրիգորյանը, ազատ են արձակվել ու վերադարձել հայրենիք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Գերեվարված ու ազատված 6 նավաստիների վիճակը, ըստ ռուսական կողմի, բավարար է։ Նրանց ազատ են արձակվել հունվարի 28-ին։ https://www.facebook.com/MIDRussia/posts/1647190505380384 Ռուսական անձնակազմով Պանամայի դրոշի տակ […]

̰
ՄԻԵԴ-ը ՌԴ-ին պարտավորեցրել է 10 մլն եվրո վճարել վրացիների զանգվածային արտաքսման համար

16:30 31.01.2019

Վրաստանը ՄԻԵԴ է դիմել 2015թ.-ին՝ Ռուսաստանից պահանջելով 70.3մլն եվրոյի փոխհատուցում:

̰
Նարեկ Գուրուրյանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարաձգվել է

16:26 31.01.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է 3 ամսով: SHANTNEWS.am-ի աղբյուրը հայտնում է, որ Գուրուրյանի կալանավորման ժամկետը մինչև մայիսի 18-ը երկարաձգելը արտաքսման գործընթացներով է պայմանավորված, մինչև Ղազախստանից քննության թղթերը գան, հասնեն: «Ղազախական կողմը հունվարի 12-ին թուղթ էր ուղարկել, դրանից հետո ամեն ինչ փոխվել է, նոր թղթերը […]

̰
Մոսկվայի «հայկական» առևտրային կենտրոններից մարդկանց տարհանում են

15:26 31.01.2019

Մոսկվայում անհայտ անձինք 10 րոպեում ոստիկանություն են դիմել՝ ահազանգելով քաղաքի մի շարք օբյեկտներում պայթյունի վտանգի մասին: «Մոսկվայում սկսել են ահազանգեր ստացվել կրթական հաստատություններում ու առևտրային կենտրոններում պայթյունի վտանգի մասին: Այս պահին ստուգվում է ավելի քան 10 օբյեկտ, առավելապես առևտրային կենտրոններ»,- հայտնում է  ՏԱՍՍ-ի աղբյուրը: «Պայթյունավտանգ» օբյեկտների թվում են առևտրային-ժամանցային կենտրոններ` «Երևան Պլազա»-ն, «ՌԻՈ»-ն, «Սինեմա Սթար»-ը, […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ է հացադուլ հայտարարել

12:33 31.01.2019

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է վերանայել իր գործը։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Նոնա Նավիկյանը: Նա նշեց, որ դատապարտյալը հացադուլը սկսել է երեկվանից, նա պահանջում է վերանայել իր գործը. «Վաղարշակ Ավետիսյանը գտնվում է հացադուլավորների համար նախատեսված խցում, բժիշկների վերահսկողության […]

̰
Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ նախագահին

11:42 31.01.2019

1996-ի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի նախագահին: Ինչպես հաղորդում է Aysor.am-ը, այս մասին հայտնել են կառավարությունից: «Հաշվի առնելով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից ներկայացված ներման խնդրագրի շուրջ ծավալված քննարկումները՝ հայտնում ենք, որ Մ.Ենոքյանին ներում շնորհելու […]

̰
Օսիպյանն ազատել է Կոտայքի մարզի ու Աբովյան քաղաքի ոստիկանապետերին

20:41 30.01.2019

Հայաստանի ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանին և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանին։ Այս մասին տեղեկությունները SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ «Ոստիկանությունում կադրային քաղաքականություն մշտապես վարվում է, նշանակումներ և ազատումներ մշտապես լինում են», – նշեց նա՝ ներկայացնելով ազատումների պատճառը։ Ինչպես […]

̰
Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննվել է. Քննչական կոմիտե

17:43 30.01.2019

Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 29-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» բ/կ […]

̰
Արցախի շուրջ մթնոլորտը հանգիստ է և կանխատեսելի, կարելի է վարել բովանդակային բանակցություններ․ Կարասին

14:22 30.01.2019

Երևանում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը։ Այսօր նա մասնակցել է Հայ-ռուսական համալսարանի բակում Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը, իսկ մինչ այդ՝ երեկ, մի քանի ժամանոց հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ ու քննարկել երկկողմ օրակարգի բոլոր հարցերը։ Կողմերն անդրադարձել են նաև Արցախյան հիմնախնդրին։ «Մենք, բնականաբար, անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղի թեմային, ողջունել ենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների […]

̰
Հայտնի է «ՎՏԲ Հայաստան Բանկի» վրա հարձակում կատարած անձի ինքնությունը

18:33 29.01.2019

«ՎՏԲ Հայաստան Բանկի» երևանյան մասնաճյուղերից մեկի վրա այսօր ավազակային հարձակում կատարած անձն ազգությամբ հայ՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացի 33-ամյա տղամարդ է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ դեպքի առիթով Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով (զենք կամ որպես զենք օգտագործվող առարկանների […]

̰
Վարչապետի որոշմամբ փոխմարզպետներ են պաշտոնանկ արվել

17:34 29.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր աշխատանքից ազատվել են փոխմարզպետներ, եղել են նաև այլ պաշտոնանկություններ: ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնում են, որ վարչապետի որոշմամբ՝ Արման Պետրոսյանն ազատվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի, Արծվիկ Նիկողոսյանը` Արագածոտնի մարզպետի տեղակալի, Արթուր Ղամբարյանը` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, Արա Մելիքջանյանը` Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից:

̰
Ռոբերտ Քոչարյանի դատը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը

15:16 29.01.2019

«Դատախազները ժամանակ խնդրեցին, որպեսզի այսօրվա ներկայացրած ծավալուն բողոքին ծանոթանան ու իրենց փաստարկները նախապատրաստեն: Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը՝ ժամը 14:00-ն»,- այս մասին ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Խոսքը վերաբերում է հունվարի 18-ին ներկայացրած կարճ բողոքին, որում մեծամասամբ անդրադարձել են դատարանի որոշման թերություններին: «Մեծ փաստարկներից մեկն այն է, որ դատարանն իր որոշման մեջ […]

̰
Ավազակային հարձակում «ՎՏԲ Հայաստան Բանկի» երևանյան մասնաճյուղերից մեկի վրա

14:52 29.01.2019

«ՎՏԲ Հայաստան Բանկի» երևանյան մասնաճյուղերից մեկի վրա այսօր ավազակային հարձակում է կատարվել: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ թալանվել է բանկի` Բաղրամյան 56 հասցեում գտնվող թիվ 4 մասնաճյուղը: Հարձակման հետևանքով վիրավորներ չկան: Հարձակվողը մեկ հոգի է եղել, վերջինս անմիջապես չեզոքացվել է: Այժմ նա ոստիկանության բաժնում է: Բանկը թալանել փորձող անձի գործողություններից որևէ մեկը չի տուժել: Այժմ […]

̰
Արմեն Գևորգյանը չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը

11:52 29.01.2019

ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու ՀՔԾ միջնորդության քննությունը: Լրագրողների հետ զրույցում Գևորգյանը հայտնեց, որ դատարանն ուժի մեջ է թողել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, այն է` իբրև խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Դատարանը մերժել է ներկայացված վերաքննիչ բողոքները։ «Այս պահի դրությամբ ուժի մեջ է […]

̰
Կրակոցներ ԱԺ նախկին պատգամավորին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում. կա 1 զոհ, 8 վիրավոր

10:17 29.01.2019

Հունվարի 29-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի և Երևանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային և մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

14:26 28.01.2019

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահացել է դատապարտյալ Արմեն Նազարյանը: SHANTNEWS.am-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Հունվարի 27-ի առավոտյան՝ ժամը 11:30-ին, նրա ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն է հրավիրվել, Նազարյանը մերժել է հոսպիտալացվելու հորդորը: Նրա ինքնազգացողությունը նույնը օրը երկրորդ անգամ էլ է վատացել՝ ժամը 22:33-ին: Ժամը 23:00-ին ժամանած շտապօգնության խումբն արձանագրել է Արմեն Նազարյանի […]

̰
Օգտվեք պաշտոնական և վստահելի աղբյուրներից. Ղազախստանում ՀՀ դեսպանը` Կարագանդայի ծեծկռտուքի գործով զարգացումների մասին

15:09 26.01.2019

SHANTNEWS.am-ի խնդրանքով Ղազախստանում ՀՀ դեսպանությունից արձագանքել են շրջանառվող տեղեկություններին, թե Կարագանդայում տարեսկզբին տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից մեկը` ազգությամբ ադրբեջանցի, խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: «Այս պահին ընթանում է մինչդատական նախաքննություն, որի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հանդիսանում է նախաքննական գաղտնիք, ուստի վերոնշյալ տեղեկատվության իսկության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չենք կարող անել։ Միաժամանակ ևս մեկ անգամ […]

̰
Մահացել է Միշել Լեգրանը

11:33 26.01.2019

Կյանքի 87-րդ տարում մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանը: Այս մասին հաղորդել է նրա խոսնակը: Միշել Լեգրանը կինոյի և հեռուստաֆիլմերի ավելի քան 200 երգերի հեղինակ է: Միշել Լեգրանը ծնվել է 1932թ. փետրվարի 24-ին, Փարիզում: Հայրը՝ Ռայմոնդ Լեգրանը, եղել է ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր, մայրը` Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: 1942-49 թթ. դաշնամուր, գիր և […]

̰
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին կալանավորելու որոշում է կայացվել

22:31 25.01.2019

Դատարանը քիչ առաջ բավարարել է քննիչի միջնորդությունը՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Քննչական կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես […]

̰
Փաշինյանն ու Մեդվեդևը հանդիպել են

16:50 25.01.2019

Մոսկվայում կայացել է ՀՀ և ՌԴ վարչապետների` Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: «ՌԴ կառավարության նախագահի և Հայաստանի վարչապետի բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 25-ին Մոսկվայում: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդի խնդիրները և փոխգործակցության այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է […]

̰
BACK_TO_TOP