15:52 07.11.2018
Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին ՊՆ բեռնատար մեքենա է շրջվել. 4 զինծառայող մահացել է, մի քանիսը վիրավոր են։ ShantNews.am-ի հետ զրույցում լուրը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Զինծառայողների անունները, Հովհաննիսյանի խոսքերով, կհրապարակվեն քիչ անց։
21:58 06.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 6-ին՝ ժամը 20:00 սահմաններում, 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել գյումրեցի 28 – ամյա երիտասարդը, որը կասկածվում է 20-ամյա ռուս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է 28-ամյա երիտասարդի փաստաբան Էդգար Թումասյանը: «Այն, որ գրավի դիմաց կալանքից ազատ արձակվեց իմ պաշտպանյալը, ամեն դեպքում, մենք […]
13:15 06.11.2018
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 08։25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, […]
12:35 06.11.2018
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն արդեն ազատության մեջ է: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ իրենք տեղյակ չեն եղել` երբ է հայրն ազատ արձակվելու, նա անակնկալ է արել: «Հայրս եկել է բակ, զանգել, որ դուրս գամ, այդ ժամանակ եմ իմացել»,- ասաց նա: Նշենք, որ […]
18:37 05.11.2018
Պատժամիջոցները կանդրադառնան ավելի քան 700 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց վրա:
16:22 05.11.2018
Պաշտոնապես հրապարակվել է համաներման մասին օրենքը, որով մի քանի հարյուր դատապարտյալ ազատ է արձակվելու, մի քանի հարյուրի ազատազրկման ժամկետը կրճատվելու է, իսկ պայմանական ազատված ու Պրոբացիայի ծառայության հսկողության տակ գտնվող հազարավոր անձինք ազատվելու են այդ հսկողությունից։ Գրառման համաձայն՝ օրենքը ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 6-ին։ Պաշտոնական տեղեկագիրը հրապարակել է օրենքի ամբողջ տեքստը։ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ […]
17:05 03.11.2018
Բաղրամյան պողոտայում` Գրողների միության շենքի առջև, քիչ առաջ այրվել է Mersedes մակնիշի ավտոմեքենա: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ հրշեջները արդեն ժամանել են դեպքի վայր, որը կանգնած է մնացել պողոտայի սկզբնամասում: Հակառակ կողմով երթևեկությունը շարունակվում է: ՀՀ ԱԻՆ լրատվականից հայտնեցին, որ հրդեհի հետևանքով տուժածների մասին տեղեկատվություն չկա: «Մեր խումբն արդեն տեղում է: Կրակը մեկուսացված է»,- տեղեկացրեց ԱԻՆ մամուլի քարտուղար […]
16:46 03.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայասանի Հանրապետության օրենքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
15:38 03.11.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և վնասազերծել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ և ՀՀ տարածքում իրացմամբ զբաղվող ևս մեկ հանցավոր խումբ: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն` Իրանի Իսլամական Հանրապետության […]
16:03 02.11.2018
Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին հետ կանչելու` հայկական կողմի նախաձեռնած գործընթացը, սահմանված կարգի համաձայն, ավարտված է: ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ` Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է ՀԱՊԿ […]
13:10 02.11.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մարտի 1-ի գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին քննչական մարմնի միջնորդությունը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ Հատուկ քննչական ծառայությունից: Հիշեցնենք, որ Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ: Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու մեղադրանք է առաջադրվել, ՀՔԾ-ն միջնորդել էր կալանավորել նրան։ ՀՔԾ-ն ավելի վաղ […]
21:53 01.11.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հրամանագրում, մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի […]
16:05 01.11.2018
Ազգային ժողովում կրկին տապալվեց վարչապետի ընտրությունը՝ միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չստացավ կողմ ձայներ, ինչպես և նախատեսում էր Փաշինյանի թիմը։ Դրա նպատակն էր վարչապետի՝ երկու անգամ չընտրելուց հետո Ազգային ժողովը ցրելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։ Այդ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին։ Մինչ նոր խորհրդարանի ձևավորումը Ազգային ժողովի այս գումարումը կլինի իրավազոր և կզբաղվի ընթացիկ հարցերով, որոնց թվում […]
11:48 01.11.2018
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Նախագահը հրամանագիրը կստորագրի, կտեսնենք: Համենայն դեպս, պայմանավորվածությունն այդպիսին է»,- նշել է Փաշինյանը: Հարցին՝ այսօր կլինի այդ հրամանագիրը՝ Փաշինյանն ասել է, թե կարծում է՝ այո: «Գիտեք, այս ընտրությունը «Քաղաքացիական պայմանագրի կամ որևէ այլ ուժի համար չէ», […]
11:44 01.11.2018
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ և ձեռնպահ պատգամավոր չկար: Հիշեցնենք, որ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 31-ին հրավիրված արտահերթ նիստում:
19:00 31.10.2018
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Հ.-ն, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ […]
15:53 31.10.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել Հայաստանի hանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Ռուզաննա […]
13:48 31.10.2018
Հայաստանում համաներում անցկացնելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ընդունվեց բոլոր խմբակցությունների պատգամավորների միաձայն քվեարկությամբ՝ 72 կողմ ձայներով։ Այս համաներման արդյունքում նախատեսվում է միանգամից ազատել 270 դատապարտյալի, սակայն նրանց թիվն ավելի մեծ կլինի, քանի որ մի մասն էլ դուրս կգա պատժաչափի կրճատման արդյունքում։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել է, թե որ դատապարտյալների խմբերը կազատվեն պատժից և որոնց […]
12:26 31.10.2018
«Պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կանխվել է մաքսային իրավախախտման 126 փորձ, որոնցից 70-ով հարուցվել է քրեական գործ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը: Մասնավորապես, հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: «Մաքսանենգները փորձել […]
12:20 31.10.2018
Համաներման արդյունքում պատժից ազատվողների շեմը 3 տարվա ազատազրկում ունեցողներից բարձրացվել է մինչև 4 տարվա, 5 տարվանը՝ 6 տարվա։ Այս մասին ասաց Ազգային ժողովում նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Նրա խոսքով՝ դրա արդյունքում ազատվողների թիվը կլինի ավելի շատ, քան իր հնչեցրած թվերն են: «Քրեակատարողական հիմնարկներում պահվող 2888 անձանցից պատժից կազատվի շուրջ 270-ը՝ դատապարտյալների շուրջ […]
12:07 31.10.2018
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր Ազգային ժողովում համաներման մասին նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, որ ցմահ ազատազրկվածների վրա չի տարածվելու համաներումը։ Նա նշեց նաև այն մյուս խմբերը, որոնց նկատմամբ չի գործի համաներման որևէ կետ։ Համաներումը, ըստ Զեյնալյանի, չի տարածվի նաև մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն օրենքով համաներում կիրառելն […]
20:00 30.10.2018
Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը, Գևորգ Կոստանյանի նախագահությամբ, այսօր դրական եզրակացություն տվեց համաներման մասին նախագծին ու այն ուղարկեց ՀՀ ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։ Քանի որ համաներման մասին նախագծերը պետք է քննարկվեն փակ կարգով, հանձնաժողովի քննարկմանը լրագրողների ներկայությունն արգելվել էր։ Քննարկումից հետո Գևորգ Կոստանյանը պարզաբանեց, որ նախագիծը ներկայացրած կառավարությունը համաձայնություն է տվել բոլոր խմբակցությունների առաջարկներին։
14:40 29.10.2018
Խորհրդարանում այսօր ձայների անհրաժեշտ քանակից ընդամենը մեկ ձայն պակասելու պատճառով չընդունվեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ ու լրացումներում կատարելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ կայքում արդեն տեղադրված է անհատական քվեարկությունների պատկերը: Դրանից պարզ է դառնում` նախագծին դեմ են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի քվեարկել: Նիստին ներկա չի եղել […]
13:26 29.10.2018
Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի ժամանակ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները դրվեցին քվեարկության։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «ձգեց» քվեարկության պահը, որպեսզի բոլոր պատգամավորները կարողանան մասնակցել քվեարկությանը։ 62 կողմ ձայներով քվեարկությունը կրկին տապալվեց, քանի որ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ են ավելի շատ ձայներ։ Մասնավորապես, նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը պակասեց ընդամենը 1 ձայն:
11:27 29.10.2018
Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն Նարեկ Վանեսյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Հիշեցնենք, որ օրերս միջադեպ էր գրանցվել հոգեբուժարանում, ՄԻՊ գրասենյակը բացահայտել էր, որ հոգեբուժարանում պահվող անձանցից մեկը գտնվում է տվյալ հաստատությունում ոչ օրինական կերպով: Այնուհետ ՄԻՊ-ի միջնորդությամբ տվյալ անձը դուրս էր բերվել հաստատությունից: Արսեն Թորոսյանը նշեց […]
07:56 29.10.2018
Կուբանի կրկեսում (Ուսպենսկի շրջան) ներկայացման ժամանակ առյուծը հանկարծակի հարձակվել է աղջնակի վրա, որը նստած է եղել առաջին շարքում։ Չնայած արենային շուրջ տեղադրված ցանցապատնեշին՝ առյուծը կարողացել է երեխային քաշել-բերել հարթակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի ներկայացուցչին։ Երեխան դեմքի և մարմնի այլ հատվածների վնասվածքներով հոսպիտալացվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ […]
07:24 29.10.2018
Ինդոնեզիայում թռիչքից 13 րոպե անց ռադարներից անհետացել է Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Ինքնաթիռը պատկանել է Lion Air ավիաընկերությանը։ Ջակարտայից մեկնող ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Բանկա կղզու Պանկալպինանգ քաղաքում։ Ինդոնեզիայի որոնողափրկարարական գործակալությունը հայտնել է, որ ռադարներից անհետացած ուղևորատար ինքնաթիռն ընկել է ծովը։ Ներկա պահին ինքնաթիռում գտնվող մարդկանց թվի և […]
20:16 27.10.2018
Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք։ Նախնական տեղեկություններով՝ նռնակով միջին տարիքի մի տղամարդ է եկել շենքի մուտքի մոտ և սպառնացել, որ կպայթեցնի: Նրան վնասազերծել են: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ քաղաքացին ինչ-որ սոցիալական խնդիրներ է ունեցել և, ըստ ամենայնի, արարքի դրդապատճառը դա է: ԱԻՆ-ի ու ՀՀ ոստիկանության ծառայողները […]
19:27 27.10.2018
Առնվազն 8 մարդ է զոհվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքի սինագոգում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Այս մասին հայտնել է pittsburgh.cbslocal.com-ը: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները, հայտնվելով հրաձգության մեջ, թաքնվել են մեքենայի հետևում: Որոշ մարդկանց հաջողվել է փրկել: Ոստիկանները աշխատում են փրկել մյուսների կյանքը: Ըստ տեղի KDKA հեռուստաալիքի՝ հանցագործը կրակել է ինքնաձիգից:
15:58 27.10.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մինչև 97 կգ քաշային կարգում հանդես եկող օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, 1/8 եզրափակչում 0-6 հաշվով զիջելով մրցակցին, վերջին րոպեին կարողացավ հաղթել նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին և 10-6 հաշվով և դուրս գալ ¼ եզրափակիչ: