Բոլոր լուրերը – Page 116 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+27.71 oC

Բոլոր լուրերը

Tehran Times. Արաղչին ասել է Ուիթքոֆին, որ Իրանը չի դադարեցնի միջուկային ծրագիրը

12:38 15.04.2025

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 12-ին Օմանում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցությունների ժամանակ ասել է, որ Թեհրանը չի համաձայնի սահմանափակել իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ին թույլ տալ մուտք գործել միջուկային օբյեկտներ։ Այս մասին հայտնում է Tehran Times թերթը ՝ հիմնվելով իր տրամադրության տակ եղած տեղեկատվության վրա։ Հրատարակության […]

̰
Սպարտակիադա․ 7-12-րդ դասարանների աշակերտների միջև բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումներ

12:25 15.04.2025

7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և հրաձգության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն դպրոցականները: Բազկամարտի մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ լավագույն արդյունքը ցույց է տվել Կոտայքի մարզի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Շիրակի մարզի թիմը: Սպարտակիադայի […]

̰
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

12:12 15.04.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։ Փոխնախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել Հայաստանի ու Համաշխարհային բանկի միջև խորացող գործընկերության կարևորությունը՝ հատկապես ճանապարհային անվտանգության ոլորտում։ Հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ Ճանապարհային անվտանգության գլոբալ հիմնադրամը և Համաշխարհային բանկը հաստատել են 150․000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավում. անվտանգության […]

̰
Ապրիլի 15-16-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարը

12:07 15.04.2025

Ապրիլի 15-16-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը: Ապրիլի 16-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Տանյա Ֆայոնի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

̰
Հեղափոխությունից հետո մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար․ վարչապետ

12:04 15.04.2025

Հայաստանում 2018 թվականից ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2021-2026 թթ. կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ընդգծել, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդող […]

̰
SHANTNEWS

12:00 15.04.2025

̰
Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր

11:51 15.04.2025

Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան պետական պատկերասրահի տնօրեն […]

̰
Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար

11:45 15.04.2025

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք 2023 թվականի դեկտեմբերից 2024 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մասնակցել են Դ.Ս.-ի և Տ.Դ.-ի կողմից ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: Մասնավորապես՝ հանցավոր կազմակերպության […]

̰
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 2,3 միլիոն դոլար

11:38 15.04.2025

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Աղվանի Ավետիսյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Գեղարքունիքի մարզում. 1 […]

̰
Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց

11:33 15.04.2025

Քաղաքացիներին թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով  Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս «Ագարակ» մաքսային անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Վ․Հ․-ի կողմից […]

̰
«Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոսներ

11:20 15.04.2025

Ապրիլի 14-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Վ․Խ․-ին։ Խուզարկության արդյունքում պարզվել է, որ Վ․Խ․-ի հագին եղած կոշիկների ներբանների մեջ թաքցված է 2 բջջային հեռախոս։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

̰
Արտավազի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:02 15.04.2025

Ապրիլի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի «Արտավազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

̰
Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում

10:58 15.04.2025

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Այցի ընթացքում Միխայիլ Կավելաշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև վարչապետի հետ։ Ինչպես լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն, հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Միխեիլ Կավելաշվիլիի այցն Ադրբեջան կավարտվի ապրիլի 16-ին։

̰
Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացավ Արտյոմ Մեհրաբյանը

10:38 15.04.2025

Այսօր ԱԺ պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները: Մեհրաբյանը փոխարինել է Վիլեն Գաբրիելյանին, որը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Վիլեն Գաբրիելյանին պետք է փոխարիներ Արշակ Օրդուխանյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի հերթական համարի թեկնածուն էր, բայց վերջինս հրաժարվել էր մանդատից։

̰
ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

10:29 15.04.2025

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորվել է փորձագիտական մակարդակով երկխոսության առավել ընդլայնումը: Դեսպան Հակոբյանն ու նախարարի տեղակալ Խաթիբզադեն ընդգծել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև […]

̰
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 15-ին

10:18 15.04.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․8 դրամ։

̰
Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ռազմաօդային ուժերի վարժանքներ են անցկացրել B-1B ռմբակոծիչով

10:00 15.04.2025

Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել ամերիկյան B-1B ռազմավարական ռմբակոծիչով։ Այս մասին հայտնում է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը։ Համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել Կորեական թերակղզու օդային տարածքում ամերիկյան ռմբակոծիչի տեղակայման կապակցությամբ։ Հարավկորեական կողմն օգտագործել է F-16 և F-35A կործանիչներ, իսկ ամերիկյան կողմը՝ F-16: Ինչպես նշում է հեռուստաալիքը, զորավարժությունները նպատակ […]

̰
Վանաձոր-Դիլիջան ատոճանապարհի՝ Ֆիոլոտովոյի հատվածը երկկողմանի երթևեկելի է

09:50 15.04.2025

Ապրիլի 15-ին՝ ժամը 9։45-ի դրությամբ, Վանաձոր-Դիլիջան ատոճանապարհի՝ Ֆիոլոտովոյի հատվածը երկկողմանի երթևեկելի է։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ավելի վաղ վերոնշյալ ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը միակողմանի փակ էր։

̰
Գլխավոր դատախազը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում բարձրաստիճան միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցերը

09:43 15.04.2025

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին ու Երևանում ԵԽ գրասենյակի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանին, այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Աննա Վարդապետյանը բարձր է […]

̰
Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի

09:38 15.04.2025

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 8-րդ փողոցի թիվ 1-ից 29-ը հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

̰
Վոլոդինը կոչ է արել Կալլասին դատարանի առաջ կանգնեցնել

09:31 15.04.2025

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը պետք է պաշտոնանկ արվի և հանձնվի ՄԱԿ-ի միջազգային տրիբունալին, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։ «Կալլասը պետք է պաշտոնանկ արվի և ներկայացվի ՄԱԿ-ի միջազգային տրիբունալի առջև»,- գրել է նա։ Վոլոդինը նշել է, որ Կալլասը անցել է սպառնալիքների և վերջնագիր է ներկայացրել ոչ միայն ԵՄ երկրներին, այլև ԵՄ-ին […]

̰
Լավրով. Ռուսաստանը հասկանում է ԱՄՆ-ի հետ փոխշահավետ գործարքի և նոր ծուղակի տարբերությունը

09:21 15.04.2025

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հասկանում է ԱՄՆ-ի հետ փոխշահավետ գործարքի տարբերությունը և մեկ այլ ծուղակ, որը կարող է երկիրը տանել դեպի կախվածություն։ Նախարարի խոսքով՝ այսօր, երբ Մոսկվային նորմալ գործարքներ են առաջարկում, դա ընկալվում է «լավ իմաստով»։ «Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչ տեսք ունի փոխշահավետ գործարքը, որը մենք երբեք չենք […]

̰
Վերացվել է Խոտ-Որոտան ավտոճանապարհին սողանքի վտանգը

09:11 15.04.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Խաչատուր Մկրտչյանը, Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանը Սյունիք այցելության ընթացքում եղել են Խոտ-Որոտան ավտոճանապարհին։ Պետական ֆինանսավորմամբ վերակառուցվող Խոտ-Որոտան 10.3կմ երկարությամբ ճանապարհը Որոտան գյուղը հարևան Խոտին, Գորիսին, Կապանին և միջպետական Մ-2 ճանապարհին կապող հիմնական ու ամենակարճ երթուղին է։ Ճանապարհի ավելի քան 7կմ-ն ասֆալտապատ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ […]

̰
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում

09:05 15.04.2025

Ապրիլի 15-ին՝ ժամը 8։40-ի դրությամբ, Մարտունիի, Սևանի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովոյի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման […]

̰
Ուիթքոֆն ասել է, որ ԱՄՆ-ը առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցություններում

09:00 15.04.2025

ԱՄՆ-ը առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով գործարքի շուրջ բանակցություններում։ Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նրան հարցրել են, թե վստահ է արդյոք, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով գործարք է ընթանում: «Այո, վստահ եմ։ Ես Պուտինի հետ արդեն երեք հանդիպում եմ անցկացրել։ Վերջին հանդիպումը տևել […]

̰
Ֆլորիդան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որը վերանվանել է Մեքսիկական ծոցը Ամերիկայի ծոցի

08:48 15.04.2025

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը ստորագրել է օրենք, որով Մեքսիկական ծոցը պաշտոնապես վերանվանվում է Ամերիկայի ծոց՝ Ֆլորիդան դարձնելով ԱՄՆ առաջին նահանգը, որը փոխել է այս տեղանունը պաշտոնական մակարդակով, ասվում է նահանգի Սենատի տարածած հայտարարության մեջ։ Ավելի վաղ Google-ը հայտարարել էր, որ պաշտոնապես սկսել է Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոցի։ Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես […]

̰
Իրանի ԱԳՆ-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում

08:38 15.04.2025

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Մուսկատում ապրիլի 19-ին։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Խորհրդակցություններից հետո որոշվել է, որ Մուսկատը կմնա բանակցությունների երկրորդ փուլի հյուրընկալող կողմը, որը կկայանա շաբաթ օրը»,- ասել է նա IRNA գործակալությանը։ Ավելի վաղ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:28 15.04.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Արգենտինան պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել մաքսատուրքերի վերացման վերաբերյալ

08:20 15.04.2025

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հաստատել է ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագիր կնքելու իր ցանկությունը՝ մաքսատուրքերը վերացնելու նպատակով։ Նա համապատասխան հայտարարություն է արել Բուենոս Այրեսում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ հանդիպումից հետո։ «Մենք հասկանում ենք նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատրաստված փոխադարձ մաքսատուրքերի մասին առաջարկը և պատրաստ ենք այդ ուղղությամբ առևտրային համաձայնագիր ստորագրել, որն անկասկած ձեռնտու կլինի […]

̰
Al Jazeera. Գազայում 15 մարդ է զոհվել Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամում

08:09 15.04.2025

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 15 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Վերջին հարվածները հասցվել են վրանային ճամբարներին Պաղեստինի անկլավի հյուսիսում և հարավում։ Իսրայելի զինված ուժերը նաև ինտենսիվ հրետանային գնդակոծում են Գազա քաղաքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ […]

̰
BACK_TO_TOP